Զովունի
Zovuni Sar
Zovuni Sar

Զովունու սար 1

Անվանումը` Զովունու սար 1

Հուշարձանի տեսակը` Քարակոթող

Շրջան` Արագածոտնի մարզ

Ժամանակաշրջան` Նախապատմական

Անվանումը՝ Զովունու սար 1

Այլ անվանումներ՝ Թոփալ Բրոյի որդու Ալոյի յուրդ, Բաշ յուրդ, Ահմադի օբա:

Հուշարձանի տեսակը՝ Վիշապաքար

Մարզըհամայնքը՝ Արագած լեռ, Արագածոտն (մարզ), Վարդենուտ (մոտակա համայնք)

Տիպը՝ Ցլակերպ

Նյութը՝ Մոխրագույն բազալտ

Պահպանվածությունը՝ Կոթողը. Լավ (ամբողջովին պահպանված է, մասնակի մաշվածությամբ դիմային միջնամասում և ստորին մասում):

Պատկերը. Բավարար (մաշված աջ աչքի և մասամբ հորդող ջրի շրջանում):

Համատեքստը. Բավարար (կոթողն իր նախնական տեղից հանվել է, թեև այդ տեղում երևում են փոքր քարերի՝ նախկին կրոմլեխ/հարթակի մնացորդներ: Կանգնեցված է հողի մեջ՝ ճիշտ ուղղությամբ):

Չափսը՝ 264x106x49 սմ:

Նախնական տեղը՝ Զովունի գյուղի արոտավայր, Ահմադի Օբա: Նախապես գտնվել է ընկած վիճակում՝ արևելք-արևմուտք ուղղվածությամբ:

Ներկա տեղը՝ Նախնական տեղից մոտ 50 մ հարավ-արևմուտք:

Կոորդինատները՝ N 40.45766°, E 044.26514° (նախնական տեղը); N 40.45745°, E 044.26471° (ներկա տեղը):

Բարձրությունը՝ ծ.մ. 2768 մ (նախնական տեղը); 2769 մ (ներկա տեղը):

Դարաշրջանը և թվագրությունը՝ Միջին և ուշ բրոնզի դարեր, Ք.ա. XXIV-XIII դդ.

Զովունու սար 1

📍 Տեղադրություն և պատմական նախապատմություն

 Վիշապաքարը հայտնաբերվել է 1912 թ.: Քարը մասամբ թաղված է եղել հողի մեջ, իսկ արտաքին մասը՝ երևացած։ Շրջապատված է եղել բոլորաձև քարակույտով և դարեր շարունակ պաշտվել է տեղացիների կողմից։

1972 թ․ այն տեղափոխվել է իր ներկայիս վայր՝ Զովունի գյուղից, տեղադրվել հողի մեջ մոտ մեկ մետր խորությամբ։ Քարի ետնամասում փորագրված է հուշագիր՝ «Ահմադից հիշատակ»։

🏺 Հնագիտական համատեքստ

Վիշապաքարը տեղակայված է կրոմլեխի կամ հին քարային հարթակի տարածքում, որտեղ այսօր էլ երևում են փոքր քարերի մնացորդներ։
Շրջակայքում պահպանվել են մի քանի կրոմլեխներ, որոնցում հայտնաբերվել են կճուճներ, քարե ամաններ և ուլունքներ։
❈ Տարածքը հարուստ է ժայռապատկերներով՝
   • հարավ–արևմուտք՝ մոտ 100 պատկեր,
   • հյուսիս՝ 5 միավոր,
   • հյուսիս–արևելք՝ 2 միավոր,
   • հյուսիս–հյուսիս–արևելք՝ մոտ 10 պատկեր (Քարաշամբի Օբա)։
❈ Նույն միջավայրում հայտնաբերվել է նաև քառակող մշակված բազալտե քար, հավանաբար՝ վիշապաքարի կիսաֆաբրիկատ։

🐉 Նշանակություն և խորհրդանիշներ

Վիշապաքարը բնորոշ է միայն Հայկական լեռնաշխարհին, համեմատելի է խաչքարի ազգային յուրահատկության հետ։
Այն հանդիպում է մինչև ծովի մակարդակից 3200 մ բարձրության վրա, ինչը բացառիկ է համաշխարհային հնագիտության մեջ։

🌊 Ավանդազրույցներ և խորհրդավոր պատմություններ

Վիշապաքարերը կրում են բարձր խորհրդանշական նշանակություն։ Դրանք կապվում են հնագույն հայ ավանդազրույցների հետ, որտեղ վիշապները հանդես են գալիս որպես բնական տարերքների՝ հատկապես ջրի, պահապաններ և կարգավորող ուժեր։
Շատ պատմություններում նրանք ներկայացվում են որպես լեռներում բնակվող հսկաներ, իսկ անվանումը կապվում է թե՛ արձանների մեծության, թե՛ դրանց խորհրդաբանական պատկերագրության հետ։

🌍Մշակութային արժեք

Զովունու վիշապաքարը եզակի վկա է Հայկական լեռնաշխարհի նախապատմական մշակույթի, խորհրդավոր խորհրդանիշ, որը միավորում է բնությունը, առասպելը և պատմությունը։
Այն այսօր հրավիրում է բոլորին՝ բացահայտելու հազարամյակների խորքից եկող հայկական դիցաբանական աշխարհի ուժն ու խորհրդավորությունը։

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Հայտնաբերել է Գ. Ղափանցյանը 1912 թ., երբ քարը ստորին մասով խորը թաղված է եղել հողում, իսկ արտաքին ամբողջությունը ընկած է եղել գետնի երեսին: Երևացող մասը եղել է 1-11/2 սաժեն, ներքևի մասի հաստությունը և լայնությունը՝ 1.5 արշին, իսկ վերևինը՝ 1 արշին: Շրջապատված է եղել բոլորաձև քարակույտով և պաշտվել  է քրդերի կողմից: Այս վիճակում քարը  մնացել է մինչ 1972 թ., երբ ամառանոցի առաջնորդ Ահմադ Ամարյանը (տարածքը զբաղեցրել է 1964 թ.-ից) Զովունի գյուղից՝ Զիլ մակնիշի մեքենայով (վարորդի անունը Վազգեն), բերելով ներկա տեղը, կանգնեցրել է մոտ 1 մ փորված խրելով հողի մեջ: Նպատակը եղել է պարզապես հիշողություն թողնելը (հմմտ. փորագրված արձանագրությունը):

🧱 Հնագիտական համատեքստի նկարագրությունը

Անմիջական. Կրոմլեխ/հարթակ (ըստ Գ. Ղափանցյանի` «շրջապատված է բոլորաձև քարակույտ պատով»): Այժմ էլ երևում են ինչ-որ կառույցի, թերևս կրոմլեխի, հետքեր՝ փոքր քարերի մնացորդներ:

Հարակից. Շրջակայքում ներկայումս տեսանելի են կրոմլեխներ (որոնցից որոշները քանդվել են վրանաբնակների, այդ թվում՝ Ահմադի կողմից, և նրա վկայությամբ, դրանցում ի հայտ են եկել կճուճներ, քարե ամաններ, ուլունք. մարդու ոսկոր չի եղել), ժայռապատկերների մի քանի խումբ՝ դեպի հարավ-արևմուտք (թիվը հասնում է մոտ 100-ի) և հյուսիս (մոտ 5 միավոր), հյուսիս-արևելք (մոտ  2 միավոր) և հյուսիս-հյուսիս-արևելք (Քարաշամբի Օբայի տարածքում՝ մոտ 10 հատ, որտեղից վիշապը տեսանելի է), «հսկայի տներ» ժայռապատկերների մեծ կուտակման (5 միավոր) և Քարաշամբի օբայի (5-6 միավոր) տարածքում (որոշները քանդած են), քառակող մշակված մի բազալտե երկարավուն քար` թերևս վիշապաքարի կիսաֆաբրիկատ (ժայռապատկերների մեծ կուտակման միջավայրում):

🧩 Երկրորդական օգտագործումը

Հայերեն նոր փորագրված հուշագիր քարի ետնամասի միջին հատվածում՝ «Ահմադից հիշատակ»:

🌍 Նշանակությունը

Վիշապաքարը բնորոշ է միայն Հայկական լեռնաշխարհի տարածքին և խաչքարի նման էնդեմիկ երևույթ է: Հայտնվում է ծ.մ. մինչ 3200 մ բարձրության վրա, ինչը բացառիկ երևույթ է համաշխարհային հնագիտության տեսանկյունից:

📜 Ավանդազրույցներ 

Վիշապաքարերը կրում են բարձր մակարդակի խորհրդանշական ծանրաբեռնվածություն: Նրանց անվանումը առնչվում է Հայկական լեռնաշխարհի բնակչության հնագույն և նոր մեծաքանակ և միանման ավանդազրույցներին, որոնցում վիշապները տարերային կերպարներ են կապված բնական երևույթների (հատկապես՝ ջրի) և դրանց կարգավորման հետ: Հաճախ վիշապներն առնչվում են լեռներում ապրող հսկաների հետ: Անվանումը կարող էր առաջանալ մի կողմից արձանների մեծության, մյուս կողմից՝ դրանց պատկերագրության այլաբանական մեկնաբանության արդյունքում:

📚Սկզբաղբյուրները

Գրականություն

  1. Ղափանցյան 1914, 93-95; 1945, 113, 140, 154; Капанцян 1952, 4 («քարակոթողը»/«օբելիսկաձև արձանը» «Թոփալ Բրոյի որդու Ալոյի «յուրդ»-ում (բաշ «յուրդ»-ում, որի վրա կասկածելով տեսնում է շան գլուխ, տղամարդու ամոթք կամ ոտ)» և համեմատում Ն. Մառի և Յ. Սմիռնովի Գեղամա լեռներում գտած վիշապաձկների հետ;
  2. Քալանթար 1925, 220 (հղում է Ղափանցյանի հոդվածը, ինքը չի տեսել);
  3. հմմտ. Կարախանյան, Սաֆյան 1970, 7;
  4. Հարությունյան և այլք 2005, 33, աղ. 5/3 նկարը (չի նշվում, թե որտեղից է):

🕰️ Արխիվ

Սմիռնով, Արխիվ 5, л. 1-2 (որտեղ է գտնվում Գ. Ղափանցյանի գրությունը «Записка Гр. Капанцяна из Аштарака» վերնագրով.
նկարագրում է վիշապաքարը և հարակից ժայռապատկերները, ոչ հեռու գտնվում են արաբատառ արձանագրությամբ գերեզմաններ:
Այս և հարակից շրջանները Ղափանցյանը կոչում է «Թեքմաթաշ», որը հավանաբար գալիս է քարի անունից
); Խանզադյան, Արխիվ 1, քարտեզ («Բաշ յուրտ» կետը՝ Ապարանից հարավ-արևմուտք):

🎤 Հարցազրույց

Ահմադ Ամարյան (ծնվ. 1920 թ., Զովունի) և նրա որդի Շիրին Ամարյան, ով ևս ներկա է եղել կանգնեցման ընթացքին (24/28/30.07.2016);
Կարեն Թոխաթյան (ցույց է տվել ժայռապատկերների մեծ խումբը, 24/30.07.2016);
Վլադիմիր Սարոյան (ցույց է տվել մոտակայքում ընկած ենթադրյալ վիշապաքարի «կիսաֆաբրիկատը», 30.07.2016):

📷 Լուսանկարներ

2012, 2016 (երկու անգամ, + Ահմադ Ամարյանին՝ Զովունի), 2018 (երկու անգամ):

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

ԿԱՄ

Սկանավորել QR կոդը

Մոտակա հուշարձաններ