Yererouk

Երերույք

Անվանումը` Երերույք
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Շիրակի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը` Երերույք

Այլ անվանումներ` Երերույքի վաղքրիստոնեական եռանավ բազիլիկ տաճար, Երերույքի միջնադարյան համալիր

Հուշարձանի տեսակը` Բազիլիկ եկեղեցի, քրիստոնեական հուշա-դամբարանային համալիր, ժայռափոր սենյակներ, ջրամբար, ամբարտակ, բնակելի համալիր

Մարզը` Շիրակ

Համայնքը` Անի համայնք

Բնակավայրը` Անիպեմզա գյուղ

Տեղադրությունը` Հուշահամալիրը գտնվում է Անիպեմզա գյուղից արևելք: Հուշարձանը կառուցված է հրաբխային բարձրավանդակի վրա, Ախուրյան գետի արևելյան ափին, որը ՀՀ և Թուրքիայի միջև այժմյան սահմանն է:

Պահպանվածությունը` Բազիլիկ եկեղեցին պահպանված է մինչև ծածկը, ժայռափոր սենյակներից մեկը պահպանված է, իսկ երկրորդը մասամբ, ջրամբարի շենքը պահպանված է ամբողջությամբ, պատվարը մասնակի կանգուն է:

Բարձրությունը` ծ.մ.1400 մ

Դարաշրջանը և թվագրությունը` Հուշահամալիրը թվագրվում է վաղմիջնադարից (V-VIդդ.) մինչև XIXդ.:

Երերույք

🔍 Ուսումնասիրության պատմությունը

❈ Երերույքի առաջին գիտական ուսումնասիրությունը իրականացվել է 1907–1908, 1914 թթ. Սankt Պետերբուրգի գիտությունների կայսերական ակադեմիայի կողմից՝ Ն. Մառի գլխավորությամբ:

1958 թ. Ալ. Սահինյանի ղեկավարությամբ Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեն կատարել է ուսումնասիրություններ տաճարում և հարակից տարածքներում:

1985–1986 թթ. Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Ֆ. Տեր-Մարտիրոսովի գլխավորությամբ հետազոտել է Երերույքը:

1987–1988 թթ. ճարտարապետական մանրամասն քննություն է իրականացրել Վ. Գրիգորյանը:

1989–2005 թթ. իտալացի մասնագետները ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ իրականացրել են բազմաթիվ վերականգնողական աշխատանքներ:

2009–2016 թթ. Էքս-Մարսելի համալսարանը և GNRS-ը Հ.Գ.Ա. Ինստիտուտի և Շիրակի երկրագիտական թանգարանի հետ համատեղ Պ. Տոնապետյանի ղեկավարությամբ միջգիտակարգային ուսումնասիրություններ են իրականացրել, արդյունքները հրատարակվել են մենագրության տեսքով:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրությունը

❈ Երերույքի համալիրի կենտրոնը տաճարն է, Հայաստանի խոշորագույն բազիլիկներից մեկը:

❈ Հյուսիս-արևելքում ձորակում գտնվում է ջրամբարը, հյուսիսում՝ երկու ժայռափոր սենյակ, որոնք, հավանաբար, մինչ քրիստոնեության ընդունումը ծառայել են գաղտնի աղոթավայրերի:

❈ Համալիրի մաս է կազմել նաև ամբարտակը, որի մնացորդները հայտնաբերվել են պեղումներով:

Շերտագրություն

❈ Տաճարը հիմնադրվել է հին սրբարանի տեղում (համեմատական հետազոտություններով թվագրվում է V–VI դդ.), ակտիվ գործել մինչև XIV դ.

❈ Անի քաղաքի անկումից հետո աստիճանաբար կորցրել է իր նշանակությունը, բայց համալիրի այգիները և ջրամբարը գործում էին մինչև XIX դ. վերջը:

Ճարտարապետություն

❈ Նվիրված է Սուրբ Հովհաննես Մկրտչին և Սուրբ Ստեփանոսին, եռանավ աղոթասրահ (10,6 × 25,8 մ) կիսաշրջանավ ավագ խորանով և հարակից ավանդատներով:

❈ Տաճարը ունի T-աձև վեց զույգ մույթեր, երեք մուտք (երկուսը հարավային, մեկը արևմտյան):

❈ Եռանավ բազիլիկը համեմատվել է սիրիական եկեղեցիների հետ, բայց ճարտարապետական հորինվածքն ու հարդարանքը առանձնահատուկ են:

❈ Որոշ հատվածներ պատված են եղել որմնանկարներով, պահվել են խիստ քիչ մանրամասներ:

❈ Երերույքի պատերին փորագրված են երեք արձանագրություններ՝ հունարեն և հայերեն:

❈ Հարավում և հարավ-արևելքում պահպանվել են խաչակիր հուշակոթողներ՝ ութ աստիճանաձև պատվանդաններ, բացառիկ ամբողջ հայկական միջնադարյան հուշարձաններում:

❈ Հյուսիս-արևելքում ձորակում գտնվող քառանկյուն կառույցը ենթադրաբար եղել է ջրամբար կամ նախկինում դամբարան:

🔨 Գտածոներ

❈ Հետազոտվել են 72 միջնադարյան գերեզման, որոնց հիման վրա հնարավոր է եղել թվագրել V–XX դդ., իսկ XI դ. միայն մանկահասակ երեխաների թաղումներ են գրանցվել:

🌍 Նշանակությունը

❈ Երերույքի բազիլիկը եզակի է վաղմիջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետության մեջ, դասական նախօրինակներից է և առանձնահատուկ տեղ է զբաղեցնում եռանավ բազիլիկների շարքում:

📜 Ավանդազրույցներ

❈ Համաձայն ավանդույթի, Մարմաշենի կաթողիկե եկեղեցին կառուցվել է միջնադարի տաղանդաշատ ճարտարապետի՝ Անիի Մայր տաճարի կերտող Տրդդատի կողմից:

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Երերույքի առաջին գիտական ուսումնասիրությունն իրականացրել է Սանկտ Պետերբուրգի գիտությունների կայսերական ակադեմիան` Ն.Մառի գլխավորությամբ, 1907-1908, 1914 թթ.:
1958թ. Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեն Ալ. Սահինյանի ղեկավարությամբ ուսումնասիրություններ իրականացրեց տաճարում և հարակից տարածքներում՝ հետագա ամրակայման և վերականգնման աշխատանքներով պայմանավորված:
1985-1986թթ. Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Ֆ. Տեր-Մարտիրոսովի գլխավորությամբ հետազոտություններ իրականացրեց Երերույքում:
1987-1988թթ. ճարտարապետական մանրամասն քննություն է իրականացրել Վ. Գրիգորյանը:
1989-2005թթ. Միլանի ու Վենետիկի ‹‹Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրության կենտրոնը››, իտալացի մասնագետների հետ համատեղ, ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ, հուշարձանում իրականացրեցին բազմաթիվ աշխատանքներ, որոնց արդյունքում նաև հնարավոր եղավ երկարացնել տաճարի կյանքը:
2009-2016թթ. Էքս-Մարսելի համալսարանը և GNRS-ը Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու Շիրակի երկրագիտական թանգարանի հետ համատեղ Պ. Տոնապետյանի ղեկավարությամբ միջգիտակարգային ուսումնասիրություններ իրականացրեցին Երերույքում, որի արդյունքները հրատարակվեցին մենագրության տեսքով:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրությունը
Երերույքի համալիրի զարդը տաճարն է, որը Հայաստանի խոշորագույն բազիլիկներից է: Վերջինից հյուսիս-արևելք`ձորակում, գտնվում է ջրամբարը: Բազիլիկից հյուսիս գտնվում են երկու ժայռափոր սենյակները: Ուսումնասիրողները հակված են ենթադրելու, որ մինչ քրիստոնեության պաշտոնական կրոնի ընդունումը Հայաստանում, այդ սենյակները հանդիսացել են գաղտնի աղոթավայրեր (Ֆ. Տեր Մարտիրոսով): Տաճարի շուրջը գոյություն ունեցած ընդարձակ համալիրի մաս է կազմել նաև ամբարտակը, որի պատվարի մնացորդները բացվել են պեղումներով (Ա. Սահինյան): Ինչպես վաղմիջնադարում, այնպես և հետագա դարերում, Երերույքը Հայաստանի կարևոր սրբավայրերից մեկն էր, ուստի պատահական չէ, որ մշտապես եղել է Հայաստանի արքաների և իշխանների ուշադրության կենտրոնում:

Շերտագրություն
Ուսումնասիրողները ենթադրում են, որ Երերույքի տաճարը հիմնադրվել է այստեղ գոյություն ունեցած հին սրբարանի տեղում, ինչն առայժմ փաստարկված չէ:
Տաճարը շինարարական արձանագրություն չունի, ուստի համեմատական հետազոտությունների շնորհիվ թվագրվում է V-VI դդ.: Երերույքի բազիլիկը ակտիվ գործել է մինչև XIV դ.: Անի քաղաքի վերջնական անկումից հետո, այն ևս կորցրել է իր նշանակությունը և աստիճանաբար խոնարհվել: Սակայն բազիլիկ տաճարի շուրջն առկա համալիրը շարունակել է գոյություն ունենալ, մասնավորապես այգիները և դաշտերը ոռոգող ամբարտակը գործել են մինչև XIXդ. վերջը:

Ճարտարապետություն
Հայաստանի նշանավոր բազիլիկներից Երերույքի տաճարը նվիրված է Սուրբ Հովհաննես Մկրտչին և Սուրբ Ստեփանոսին: Թվագրվում է V-VIդդ.: Այն բաղկացած է եռանավ (10,6×25,8մ) աղոթասրահից, արևելյան կողմի կիսաշրջան Ավագ խորանից, նրա աջ և ձախ կողմերի ավանդատներից, արևմտյան երկու անկյունների սենյակներից ու երեք կողմերի (հարավային, արևմտյան և հյուսիսային) արտաքին սյունասրահներից: Հատակագծում T-աձև վեց զույգ մույթերով աղոթասրահը բաժանված է կենտրոնական լայն, և կողային` նեղ նավերի: Տաճարի երեք մուտքերից երկուսը բացվում են հարավային պատում, մեկը` արևմտյան:
Երերույքի եռանավ եկեղեցին գիտական գրականությունում համեմատության մեջ է դրվել սիրիական մի շարք եռանավ եկեղեցիների հետ, մասնավորապես Տուրմանին, Քալբ Լոզեի, Ռուվեյհայի, Ռեսաֆայի (Ս.Սարգիս), Էլ Բարայի (Էլ Հուսն): Սակայն սիրիական ճարտարապետության որոշակի ազդեցությունը կրելով հանդերձ՝ Երերույքի բազիլիկի ճարտարապետական հորինվածքն ու հարդարանքը բացարձակ նույնական չեն: Երերույքի տաճարի ճարտարապետության մեջ հարդարանքի միջոցները կիրառվել են հիմնականում արևմտյան և հարավային հատվածներում, որտեղ բացվում են մուտքերը: Միաժամանակ, ճարտարապետը նկատի է ունեցել արևի «աշխատանքը», քանզի հարավային և արևմտյան պատերը օրվա ընթացքում ավելի երկար էին ողողված արևի ճառագայթներով:
Երերույքի բազիլիկի որոշ հատվածներ պատված են եղել որմնանկարներով, որոնցից, այսօր, շատ քիչ բան է պահպանվել:
Երերույքի պատերին փորագրված է խիստ տարբեր բովանդակությամբ երեք արձանագրություն: Դրանցից մեկը հունարեն է, մյուս երկուսը՝ հայերեն:
Երերույքը ուշագրավ է նաև իր գերեզմանոցով և հուշակոթողներով: Բազիլիկի հարավ և հարավ-արևելյան հատվածում պահպանվել են խաչակիր կոթողների ութ աստիճանաձև պատվանդաններ: Նման քանակի վաղքրիստոնեական հուշակոթողներ հայտնի չեն որևէ այլ հուշարձանից:
Բազիլիկից հյուսիս-արևելք` հարյուր մետր հեռավորության վրա ձորակում գտնվում է քառանկյուն, թաղակապ մի շինություն: Հետաքրքիր է, որ կառույցը մուտք չունի: Ձորակի մեջ լինելու հանգամանքը ենթադրել է տվել, որ այն եղել է ջրամբար (Ֆ. ՏերՄարտիրոսով): Մեկ այլ վարկածով կառույցն ի սկզբանե եղել է դամբարան, այնուհետև վերափոխվել ջրամբարի (Պ. Տոնապետյան):

🔨 Գտածոներ

Վերջին ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր է եղել հետազոտել 72 միջնադարյան գերեզման, որոնք հիմք են տվել թվագրելու տաճարի շուրջը գտնվող գերեզմանոցը (V-XX դդ.), միաժամանակ բացահայտելու, որ XIդ. տաճարի շուրջը թաղվել են միայն մանկահասակ երեխաներ:

🌍 Նշանակությունը

Երերույքի բազիլիկ եկեղեցին եզակի է վաղմիջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետության մեջ և տարբերվում է հայկական մյուս եռանավ բազիլիկներից:
Այն առանձնահատուկ տեղ է գրավում նաև վաղքրիստոնեական բազիլիկ եկեղեցիների շարքում` հանդիսանալով դրանց դասական նախօրինակներից մեկը:

📜 Ավանդազրույցներ

Համաձայն ավանդույթի, Մարմաշենի կաթողիկե եկեղեցին կառուցել է միջնադարի տաղանդաշատ ճարտարապետ, Անիի Մայր տաճարի
կերտող Տրդդատը:

📚 Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Տեր-Գևորգյան Շ. 2000, Հայաստանի և Սիրիայի վաղքրիստոնեական ճարտարապետության առնչությունները, Երևան, ‹‹Գիտություն››, 283 էջ:
  2. ՍահինյանԱ. 1964, Երերույքի արհեստական լճի պատնեշը, Ակնարկ հայ ճարտարապետության պատմության, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 326 էջ:
  3. Տոնապետյան Պ. 2020, Երերույք. Քրիստոնեական Հայաստանի նշանավոր հնավայր, Երևան, ‹‹Սարգիս Խաչենց. Փրինթինֆո››, 202 էջ:
  4. Марр Н. 1968, Ереруйская базилика, армянский храм V-VI вв. в окрестностях Ани, Ереван, изд. АН Арм. ССР, 38с.
  5. Тер-Мартиросов Ф. 2001, Мало изученные памятники Ереруйка, Армянские святые и святыни, Ереван, ‹Айастан››, с 234-243.

🕰️ Արխիվ

Երերույքի հայ-ֆրանսիական արշավախումբ (Պ. Տոնապետյան)

Հուշարձանների ցանկ

Շիրակ 7.13.2.7

📷 Լուսանկարներ

1․ Հնավայրի հատակագիծը (Տոնապետյան 2020, 33)
2. Տաճարը հարավ-արևմուտքից (լուս. Ն.Մառի, 1907թ., Տոնապետյան 2020, 13)
2. Երերույքի հարավային ճակատի վերանորոգումը, 1928թ. (Տոնապետյան 2020, 17)
4.Երերույքի հատակագիծը,Ֆ. Քրեենբյուլ (Տոնապետյան 2020, 41)
5. Տաճարը և շրջակայքը վերևից (լուս. Լ.Մկրտչյանի)
6. Տաճարը արևմուտքից (լուս. Լ.Մկրտչյանի)
7. Տաճարը հյուսիսից (լուս. Լ.Մկրտչյանի)
8. Տաճարը հարավից (լուս. Լ.Մկրտչյանի)
9. Արևմտյան շքամուտքի պատկերագրությունը (լուս. Լ.Մկրտչյանի)
10. Ձորակի կառույցի հատակագիծը (չափ. Հ. Սանամյանի, հրատ. Ф. Тер-Мартиросов 2001, 241)

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ