Վանստան
Անվանումը՝ Վանստան
Հուշարձանի տեսակը՝ Քարակոթող
Տարածաշրջան՝ Արարատի մարզ
Ժամանակաշրջան՝ Նախապատմական
Անվանումը՝ Վանստան
Այլ անվանումներ՝ Իմիրզեկ
Հուշարձանի տեսակը՝ Վիշապաքար
Մարզը՝ Արարատ
Համայնքը՝ Գեղամա լեռներ, Գողթ (մոտակա համայնք՝ Կոտայքում)
Տիպը՝ Ցլակերպ
Նյութը՝ Բաց շագանակագույն բազալտ
Պահպանվածությունը՝ Լավ (պահպանվել է ամբողջությամբ):
Պատկերը՝ Լավ (բոլոր մանրամասները պահպանվել են):
Համատեքստը՝ Լավ (նախնական տեղում է. լուսանկարներից երևում է, որ այն ավելի խորը հողի մեջ է եղել, երևացել է միայն մեջքի հատվածը, ապա հողից հանվել ու մաքրվել է Մառի ու Սմիռնովի, իսկ հետագայում Խանզադյանի կողմից 1980-ական թթ., ինչի մասին են վկայում նաև մասնակի փորվածքի հետքերը շրջակայքում):
Չափսը՝ 500x90x64 սմ
Նախնական տեղը՝ Իմիրզեկ
Ներկա տեղը՝ Նախնական տեղում
Կոորդինատները՝ N 40.088226°, E 044.852117°
Բարձրությունը՝ ծ.մ. 2100 մ
Դարաշրջանը և թվագրությունը՝ Միջին և ուշ բրոնզի դարեր, Ք.ա. XXIV-XIII դդ.
Վանստան
📍 Հայկական լեռնաշխարհ
Ժամանակագրություն՝ Հնագույն ժամանակաշրջան
🏛 Ուսումնասիրության պատմություն
Հայտնաբերվել է Ն. Մառի և Յ. Սմիռնովի արշավախմբի կողմից 1911 թ․՝ ըստ արխիվային լուսանկարների, որոնք բոլորն էլ թվագրված են այդ տարեթվով։
📜 Հնագիտական համատեքստ
Վիշապաքարը տեղադրված է կրոմլեխի կամ հարթակի ներսում։ Շրջակայքում առկա են կլոր քարերի կուտակումներ՝ կրոմլեխներ կամ քարհավաքներ, ինչպես նաև ամրոցի մնացորդներ։
🧱 Երկրորդական օգտագործում
Վիշապաքարը պահպանվել է իր սկզբնական միջավայրում՝ առանց շոշափելի փոփոխության կամ տեղաշարժի։
🌍 Նշանակություն
Վիշապաքարերը բնորոշ են բացառապես Հայկական լեռնաշխարհին և խաչքարի պես էնդեմիկ հուշարձանային ձև են։ Հայտնվում են ծովի մակարդակից մինչև 3200 մ բարձրության վրա՝ այդպիսով համաշխարհային հնագիտության համար եզակի երևույթ են։
🗿 Ավանդազրույցներ
Վիշապաքարերը կապված են Հայկական լեռնաշխարհի բազմաթիվ և նմանատիպ ավանդազրույցների հետ, որոնցում վիշապները հանդես են գալիս որպես տարերային ուժեր, հիմնականում՝ ջրի կարգավորողներ։ Երբեմն նույնացվում են լեռներում ապրող հսկաների հետ։ Անվանումը հնարավոր է պայմանավորված լինի թե՛ արձանների մեծությամբ, թե՛ դրանց խորհրդանշական պատկերագրությամբ։
🔍Ուսումնասիրության պատմությունը
Հայտնաբերվել է Ն. Մառի և Յ. Սմիռնովի արշավախմբի կողմից 1911 թ. (ըստ արխիվային լուսանկարների գրառումների, որոնք բոլորն էլ թվագրված են 1911 թ.):
🧱Հնագիտական համատեքստի նկարագրությունը
Անմիջական. Կրոմլեխ/հարթակի մեջ է:
Հարակից. Շրջակայքում կան կլոր քարերի (կրոմլեխներ, որոշները՝ քարհավաքներ) կուտակումներ, ամրոցի մնացորդներ:
🌍 Նշանակությունը
Վիշապաքարը բնորոշ է միայն Հայկական լեռնաշխարհի տարածքին և խաչքարի նման էնդեմիկ երևույթ է: Հայտնվում է ծ.մ. մինչ 3200 մ բարձրության վրա, ինչը բացառիկ երևույթ է համաշխարհային հնագիտության տեսանկյունից:
📜 Ավանդազրույցներ
Վիշապաքարերը կրում են բարձր մակարդակի խորհրդանշական ծանրաբեռնվածություն: Նրանց անվանումը առնչվում է Հայկական լեռնաշխարհի բնակչության հնագույն և նոր մեծաքանակ և միանման ավանդազրույցներին, որոնցում վիշապները տարերային կերպարներ են կապված բնական երևույթների (հատկապես՝ ջրի) և դրանց կարգավորման հետ: Հաճախ վիշապներն առնչվում են լեռներում ապրող հսկաների հետ: Անվանումը կարող էր առաջանալ մի կողմից արձանների մեծության, մյուս կողմից՝ դրանց պատկերագրության այլաբանական մեկնաբանության արդյունքում:
📚 Սկզբնաղբյուրները
Գրականություն
- MМарр, Смирнов 1931, 92-93, таб. 18, рис. стр. 93 (лев.), N 1 (տեքստում և գծագրում, սխալմամբ, N 5); Миханкова 1931, 48; Пиотровский 1939, 9, рис. 5 (վերցված է Մառի ու Սմիռնովի գրքից); Բարսեղյան 1967, N 17 (Բարսեղյանը չի տեսել այս վիշապաքարը, բայց նրա գծագիրը տարբեր է Մառի և Սմիռնովի գծագրից. անհասկանալի է, թե որտեղից է Բարսեղյանի մասշտաբի աղբյուրը); Մնացականյան 1955, 169, 215, նկ. 504 (= Марр, Смирнов 1931, 93a. պատկերագրությունը ներկայացնում է որպես կենաց ծառի և ռոմբի միասնություն՝ զույգ արագիլների հետ միասին); Կարապետյան 2014, նկ. 90:
🕰️ Արխիվ
- Մառ, Արխիվ 25, Q 560-41, Q 560-43, Q 560-44, Q 560-45 (նույն նկարը՝ Քալանթար, Արխիվ 1, նկ. 3); Բարսեղյան, Արխիվ 1, նկ. 14 (գծագիրը միլիմետրանոց թղթի վրա); Խանզադյան, Արխիվ 1, նկ. 95-99, 101, 103 (լուսանկար), 100 (գծանկար); Հարությունյան, Արխիվ 1, նկ. 1 (1970-ական թթ., ցլային հատվածը կողքից տեսանելի է); Մարտիրոսյան, Արխիվ 1, նկ. 4-7:
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։