Վահանավանք

Անվանումը` Վահանավանք
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Սյունիքի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը` Վահանավանք

Հուշարձանի տեսակը` Վանական համալիր

Մարզը` Սյունիք

Համայնքը` Կապան

Բնակավայրը` Գտնվում է Կապան քաղաքից մոտ 7 կմ հարավ-արևմուտք, անտառապատ գոտում

Տեղադրությունը` Վանական համալիրը գտնվում է Ողջի գետի բարձրադիր աջ ափին, Տիգրանասարի լանջին:

Պահպանվածությունը` Վանքի տարածքում խորհրդային տարիներին և 2006-2009 թթ. իրականացված վերականգնման աշխատանքների արդյունքում ամբողջովին վերականգնվել են Ս. Աստվածածին եկեղեցին, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, նրան կից գավիթը, իսկ սյունասրահը վերականգնվել է մասնակի:

Բարձրությունը` ծ.մ. 1110 մ

Դարաշրջանը և թվագրությունը` Վանական համալիրը թվագրվում է X-XIդդ.` զարգացած թվագրությունը միջնադարով: Բաղկացած է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց (911 թ.), գավթից, կամարակապ սյունասրահից (XI դ. կես), և Ս.Աստվածածին երկհարկ եկեղեցուց (1086 թ.)

Վահանավանք

🔍 Ուսումնասիրության պատմությունը

❈ Վանական համալիրին անդրադարձել են պատմիչ Ստեփանոս Օրբելյանը և հայագետ Ղևոնդ Ալիշանը:

❈ 1966 թ. սկսած, շուրջ քառասուն տարի, վանքի տարածքում պարբերաբար կատարվել են հնագիտական պեղումներ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից (ղեկ. պ.գ.դ. Գ. Գրիգորյան):

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն

❈ Վահանավանքը Սյունյաց աշխարհի հոգևոր և կրթա-մշակութային կենտրոն է եղել:

❈ Հուշարձանախմբի տարածքում պահպանվել են ընդարձակ գերեզմանոց, աղբյուր և բնակելի շենքերի մնացորդներ, ինչը վկայում է համալիրի խոշոր լինելու մասին:

Ճարտարապետություն

❈ Հիմնադրվել է X դարի սկզբին՝ Սյունյաց նահանգի Բաղք գավառի իշխան Ձագիկի կրտսեր որդի Վահանի նախաձեռնությամբ (ավանդաբար Վահանի անունով կոչվում է Վահանավանք):

Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ համալիրի գլխավոր եկեղեցի, ավարտվել է 911 թ., գմբեթավոր դահլիճների տարբերակ՝ զույգ ավանդատներով արևմտյան կողմից:

Գավիթը՝ ուղղանկյուն, կամարակապ, կառուցվել է XI դ. կեսին վանահայր Վահան Ջևանշիրյանի կողմից:

Ս. Աստվածածին երկհարկ եկեղեցի՝ հարավային բարձունքում, կառուցվել է 1086 թ. Սյունյաց թագուհի Շահանդուխտի նախաձեռնությամբ, դասվում է երկհարկանի դամբարան-եկեղեցիների շարքին, առաջին հարկը դամբարան, երկրորդը՝ եկեղեցի:

❈ Եկեղեցիները և մյուս կառույցները կառուցված են սրբատաշ բազալտից, գավիթները՝ կղմինդրածածկ:

❈ Վանքը հարուստ է վիմագրերով, խաչքարերով և տապանաքարերով, վկայում է թագավորական և իշխանական տոհմերի հանգստարան լինելու մասին:

❈ Կից գործում էր վանական դպրոց, որտեղ ուսանել է կաթողիկոս Վահան Ա Սյունեցին:

❈ Հավանական են եղել ևս երկու եկեղեցիներ՝ Ս. Հարություն և Ս. Սիոն, որոնց տեղադրությունը դեռևս պարզված չէ:

🔨 Գտածոներ

Մետաղաձուլական վառարաններ՝ եկեղեցական սպասքի որոշ հատվածների ձուլման համար

❈ Անջնարակ և ջնարակապատ խեցեղեն անոթներ

❈ Մետաղե և ապակե բազմաթիվ գտածոններ

❈ Մանրամասն և բեկորային խաչքարեր

🌍 Նշանակությունը

❈ Վահանավանքը եզակի է, քանի որ շուրջ քառասուն տարի տևած հնագիտական աշխատանքների արդյունքում հայտնաբերված բազմատեսակ գտածոները տրամադրում են կարևոր տեղեկություններ վանական համալիրի կենսագործության, վանականների ապրելակերպի, սպասքի և կերակուրների մասին:

❈ Վանական համալիրի հանգստարանը նաև տեղեկություններ է հաղորդում իշխանների և թագավորների գործունեության մասին:

📜 Ավանդազրույցներ

Տեղացիների շրջանում տարածված ավանդության համաձայն, Վահանավանքում թաղված է Սյունիքի ազատագրական պայքարի առաջնորդ Դավիթ Բեկը (1669–1728):

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Վանական համալիրին մանրամասն անդրադարձել են պատմիչ Ստեփանոս Օրբելյանը և հայագետ Ղևոնդ Ալիշանը: 1966 թ. սկսած, շուրջ քառասուն տարի, վանքի տարածքում պարբերաբար կատարվել են պեղումներ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության
ինստիտուտի արշավախմբի կողմից (ղեկ. պ.գ.դ. Գ. Գրիգորյան):

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրությունը
Վահանավանքը Սյունյաց աշխարհի հոգևոր, կրթա-մշակութային կենտրոնն էր: Հուշարձանախմբի տարածքում պահպանվել են նաև ընդարձակ գերեզմանոցի, աղբյուրի և բնակելի շենքերի մնացորդներ, որոնք վկայում են երբեմնի խոշոր վանական համալիրի գոյության մասին:

Ճարտարապետություն
Հիմնադրվել է X դ. սկզբին, Սյունյաց նահանգի Բաղք գավառի գահակալ իշխան Ձագիկի կրտսեր որդի՝ Վահանի նախաձեռնությամբ, որի անունով էլ վանքը կոչվել է Վահանավանք:
Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին համալիրի գլխավոր եկեղեցին է: Կառույցի շինարարությունը ավարտվել է 911 թ.: Այն գմբեթավոր

դահլիճների այն տարբերակն է, որտեղ զույգ ավանդատներ կան նաև արևմտյան կողմից: Վահանավանքի եկեղեցին նշված տարբերակի վաղագույն օրինակներից է: Եկեղեցու երկու մուտքերից արևմտյանը բացվում է գավթի, իսկ հարավայինը` թաղակապ սրահի մեջ: Կառուցված է սրբատաշ բազալտից:

Գավիթը կառուցել է Վահանավանքի վանահայր և Սյունյաց մետրոպոլիտ Վահան Ջևանշիրյանը XI դ. կեսին: Այն ուղղանկյուն, կամարակապ դահլիճ է, ձգվում է եկեղեցու և գավթի ողջ երկարությամբ` 3 թաղակիր կամարներով: Գլխավոր մուտքը հարավից է և բացվում է դեպի կից սյունասրահը, որը հարավից կից է գավթին: Այս բոլոր կառույցները կղմինդրածածկ են:

Ս. Աստվածածին երկհարկ եկեղեցին գտնվում է վանական համալիրից հարավ, բարձունքի վրա: Ըստ պահպանված արձանագրության, եկեղեցին 1086 թ. կառուցել են Սյունյաց թագուհի Շահանդուխտը իր քրոջ` Կատայի հետ միասին: Այն դասվում է երկհարկանի դամբարան-եկեղեցիների շարքին: Նրա առաջին հարկը կառուցված է որպես դամբարան, որի վրա բարձրանում է եկեղեցու շենքը: Այն թաղածածկ, փոքր, միանավ եկեղեցի է, որը հյուսիսից և արևելքից ունի սյունազարդ պատշգամբ: Եկեղեցու չափերը ավելի փոքր են, քան առաջին հարկի դամբարանինը, որի հետևանքով հյուսիսային և արևելյան մասում առաջացել է շրջանցող հարթակ: Կառուցված է սրբատաշ բազալտից: Արևմտյան մասում անմշակ քարերով կառուցված գավիթն է:
Վահանավանքը հարուստ է վիմական արձանագրություններով: Բազմաթիվ խաչքարերի և տապանաքարերի վրա պահպանված վիմագրերը վկայում են, որ Վահանավանքը եղել է Սյունյաց և Աղվանից աշխարհի թագավորական, իշխանական տոհմերի հանգստարանը: Վահանավանքին կից գործել է վանական դպրոց, որտեղ ուսանել է կաթողիկոս Վահան Ա Սյունեցին: Ըստ վիմագրական տեղեկության, վանքի տարածքում եղել են ևս երկու եկեղեցիներ` Ս. Հարություն և Ս. Սիոն, որոնց տեղադրությունը դեռևս պարզված չէ:
Վահանավանքի համալիրի մեջ մտնող բոլոր շենքերը կառուցված են խոշոր չափերի, սրբատաշ ու կարմրադեղնավուն բազալտով, որի հանքը գտնվում է հուշարձաններից մոտ 200մ հյուսիս, սարալանջին:

🔨 Գտածոներ

Պեղումերի արդյունքում հայտնաբերվել են մետաղաձուլական վառարաններ, որտեղ հավանաբար ձուլել են եկեղեցական սպասքի որոշ հատվածները: Վանական համալիրից հայտնաբերվել են նաև անջնարակ և ջնարակապատ խեցեղեն անոթներ, մետաղե և ապակե բազմաթիվ գտածոններ, նաև բազմաթիվ ամբողջական և բեկորային խաչքարեր:

🌍 Նշանակությունը

Եզակի վանքերից է, որտեղ շուրջ քառասուն տարի տևած հնագիտական աշխատանքների արդյունքում հայտնաբերված բազմատեսակ և բազմաքանակ գտածոները կարևոր տեղեկություններ են հաղորդում վանական համալիրի կենսագործության, վանականների ապրելակերպի, օգտագործած սպասքի, կերակուրների մասին: Վանական համալիրի հանգստարանը ևս հսկայական տեղեկություններ է հաղորդում իշխանների և թագավորների մասին:

📜 Ավանդազրույցներ

Տեղացիների շրջանում տարածված ավանդության համաձայն Վահանավանքում է թաղված Սյունիքի ազատագրական պայքարի առաջնորդ Դավիթ Բեկը (1669-1728):

📚 Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Ստեփանոս Օրբելյան 1910, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս, Ն. Աղանեանցի տպ., 619 էջ:
  2. Դիվան հայ վիմագրության 1960, Պրակ 2, Գորիսի, Սիսիանի և Ղափանի շրջաններ, կազմեց Ս. Բարխուդարյան, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 143 էջ:
  3. Ղևոնդ Ալիշան 1893, Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենետիկ-Ս. Ղազար, 563 էջ:
  4. Գ. Գրիգորյան 2007, Վահանավանք, Երևան, ‹‹Զանգակ-97››, 192 էջ:

Հուշարձանների ցանկ

Սյունիք 8.1.9.7

📷 Լուսանկարներ

1․ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հատակագիծը (Գրիգորյան 2007, 27):
2․ Վահանավանքը վերականգնման ընթացքում (Գրիգորյան 2007, աղ.V):
3․ Վահանավանքը հարավից (լուս. Դ. Միրիջանյան):
4․ Գլխավոր եկեղեցին և սյունասրահը (լուս. Ա. Նալբանդյանի):
5․ Վերականգնված Վահանավանքը (լուս. Ա. Նալբանդյանի):
6․ Ս. Աստվածածին եկեղեցին (լուս. Դ. Միրիջանյան):
7․ Ս. Աստվածածին երկհարկ դամբարան-եկեղեցին (լուս. Ա. Նալբանդյանի):
8․ Վահանավանքի սյունասրահի մի հատվածը (լուս. Ա. Նալբանդյանի):
9․ Պեղումներով հայտնաբերված կարասները (Գրիգորյան 2007, աղ. XVIII):
10․ Պեղումներով հայտնաբերված քանդակազարդ և վիմագիր բեկորները (Գրիգորյան 2007, աղ. XIV):

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ