Տափի բերդ
Tapi fortress
Tapi fortress

Տափի բերդ

Անվանումը` Տափի բերդ

Հուշարձանի տեսակը`Ամրոց

Շրջան` Արարատի մարզ

Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը՝ Տափի բերդ

Այլ անվանումներ՝ Գևորգ Մարզպետունու բերդ

Հուշարձանի տեսակը՝ Բերդ

Մարզը՝ Արարատ

Համայնքը՝ Ուրցաձոր

Բնակավայրը՝ Ուրցաձոր գյուղ

Տեղադրությունը՝ Գտնվում է Ուրցաձոր գյուղից 6կմ հյուսիս-արևմուտք, Խոսրով գետի աջ ափին, բարձրունքի վրա:

Պահպանվածությունը՝ Վերակառուցված է

Կոորդինատները՝ 39° 22′ 45.66” N 46°15’01.09” E

Բարձրությունը՝ ծ.մ. 1290 մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ Վանքի պահպանված կառույցները թվագրվում են զարգացած և ուշ միջնադարով` X-XVIIդդ.:

Տափի բերդ

📍 Տափի ամրոց, Արարատյան դաշտավայր

Տափի ամրոցը համարվում է Օրբելյան իշխանների կարևոր նստավայրերից մեկը։ Պատմիչ Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է Օրբելյանների տիրույթներն Ուրծում և Վեդիում, իսկ ամրոցը հնարավոր է ծառայել է որպես իշխանական կենտրոն։

🏺 Ուսումնասիրության պատմություն

Պատմական աղբյուրները վկայում են, որ Տափի ամրոցը եղել է Սյունիքից դուրս Օրբելյանների տիրապետության տարածքում։ Ամրոցը հիշատակվում է նաև հայկական ձեռագրերում և եկեղեցական արձանագրություններում։

🏗 Ճարտարապետություն և հնագիտական նկարագրություն

Ուղղանկյուն պարսպապատ ամրոցն ունի շրջանաձև բուրգեր անկյուններում։ Ներսում գտնվում է XIII դարի Սբ. Գևորգ եկեղեցին՝ կառուցված սպիտակ ֆելզիտից, արձանագրություններով՝ թվագրված 1291 թ․։ Եկեղեցին գործել է նաև որպես գրչօջախ, հիշատակվում է Մատենադարանում պահվող ձեռագրերում։

2008–2009 թթ. ամրոցն ու եկեղեցին վերականգնվել են։

📌 Տեսարժանություններ

❈ Սբ. Գևորգ եկեղեցի

❈ Միջնադարյան բնակելի և տնտեսական կառույցներ

❈ «Գոհար թագուհու վանք»՝ հարևան բլրի վրա, Օրբելյանների հիշատակությամբ

🌍 Նշանակություն

Տափի ամրոցը կարևոր հուշարձան է՝ պարզելու Օրբելյանների իշխանության ծավալը Արարատյան դաշտում և ներկայացնելու նրանց թողած մշակութային ժառանգությունը։

🌌 Ավանդազրույցներ

Տեղական ավանդույթով ամրոցը կապվում է Գևորգ Մարզպետունու անվան հետ՝ վկայակոչելով հերոսական անցյալ։

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Պատմական սկզբնաղբյուրների քննությունը ցույց է տալիս, որ Օրբելյան իշխաններն իրենց տիրապետությունը Սյունիքից բացի տարածել էին նաև Արարատյան դաշտավայրում: Պատմիչ Ստեփանոս Օրբելյանը մասնավորապես խոսում է Ուրծ և Վեդի բնակավայրերում Օրբելյան իշխանների կողմից ձեռք բերված տիրույթների մասին: Տափի ամրոցն էլ, ամենայն հավանականությամբ, հանդիսացել է Օրբելյանների նստավայրերից մեկը:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Ճարտարապետությունը
Ամրոցն ունի ուղղանկյուն հատակագծով պարիսպներ, որի չորս անկյուններն ուժեղացված են հատակագծում շրջանաձև բուրգերով: Պարսպի հարավային և արևելյան պատերին կից կան X-XIIIդդ. կառուցված բնակելի և տնտեսական թաղածածկ շինություններ: Պարսպի ներսում է գտնվում նաև XIIIդ. եկեղեցին, որը թաղածածկ դահլիճ է, կառուցված սպիտակ ֆելզիտի քարերով: Եկեղեցու պատերին փորագրված են արձանագրություններ, որոնցից առաջինը գտնվում է եկեղեցու ներսում` հյուսիսային պատին: Այստեղ խոսվում է պարոն Տարսայիճի հիշատակին պատարագ մատուցելու մասին և թվագրվում է 1291թ.: Հաջորդ վիմագիրը գտնվում է նախորդից քիչ ներքև, նույնպես թվագրվում է 1291թ.: Երեք տողանի արձանագրության մեջ հիշատակվում է Տափ տեղանունը: Արձանագրության մեջ ամրոցը հիշատակվում է որպես Սուրբ Գևորգի ամրոց: Հավանական է, որ ամրոցն իր անունը ստացել է Սբ. Գևորգ եկեղեցու անունից: Տափի եկեղեցին հիշատակվում է նաև հայկական ձեռագրերում: Մաշտոցյան Մատենադարանի թիվ 6261 ձեռագրում հիշատակվում են Ս. Գևորգ և Ս. Աստվածածին եկեղեցիները: 1496թ. մեկ այլ ձեռագրում Տափի եկեղեցին հիշատակվում է որպես գրչօջախ, նաև որպես վանք, որտեղ Բարսեղ գրչի ձեռքով գրվել է մի «Սաղմոսարան»: Ամրոցն ու եկեղեցին վերականգնվել են 2008-2009թթ.: Տափի բերդի դիմացի բլրի վրա է գտնվում «Գոհար թագուհու վանքը»: Եկեղեցին ավերված է, սակայն պահպանվել են մի քանի արձանագրություններ, որոնցում ևս հիշատակվում են Օրբելյան իշխանները:

🌍 Նշանակությունը

Ամրոցի և շրջակա հուշարձանների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի Օրբելյան իշխանական տան տիրապետության աշխարհագրությունը հստակեցնելու և Արարատյան աշխարհում նրանց ստեղծած մշակութային ժառանգությունը հավուր պատշաճի
ներկայացնելու համար:

📜 Ավանդազրույցներ

Տեղական ավանդությունը ամրոցի անունը կապում է Գևորգ Մարզպետունու անվան հետ:

📚 Սկզբնաղբյուրներ

Գրականություն

  1. Ստեփանոս Օրբելյան 1910, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս, Ն. Աղանեանցի տպ., 619 էջ:
  2. H. Hakobian 2021, The City of Seven Monasteries and Seven Fortresses or The Orbelians of the Ararat Valley, Bagwashi, Collection of Scientific Papers. Korneli Kekelidze Georgian National Center of Manuscripts.
  3. Editors Zaal Abashidze, Karaman Pagava, Tbilisi, p.335-347.

🕰️ Արխիվ

Հայաստանի պատմության թանգարանի արխիվ

Հուշարձանների ցանկ.
Արարատ 3.95.2

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Տափի բերդ

Մոտակա հուշարձաններ