Սուրբ Հովհաննես եկեղեցի
Անվանումը` Սուրբ Հովհաննես եկեցեցի
Այլ անվանումներ` Կաթողիկե
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի
Մարզը` Արագածոտն
Համայնքը` Մաստարա
Բնակավայրը` գյուղ Մաստարա
Տեղադրությունը` Եկեղեցին գտնվում է Մաստարա գյուղի կենտրոնում:
Պահպանվածությունը` Կանգուն
Բարձրությունը` ծ.մ. 1745 մ
Դարաշրջանը և թվագրությունը` Եկեղեցին ունեցել է շինարարական 2 շրջան` 1) 620-630-ական թթ., իր նախնական ճարտարապետական տիպով կրկնել է Բագարանի Սբ. Թեոդորոս եկեղեցու ու Էջմիածնի Մայր տաճարի հորինվածքները, 2) 640-ական թթ., փոխվել է ճարտարապետական հորինվածքը` մոտենալով Հռիփսիմեի եկեղեցու տիպին (Ա. Ղազարյան):
Description
Սուրբ Հովհաննես եկեղեցի
Անվանումը` Սբ. Հովհաննես եկեղեցի
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Արագածոտնի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան
Անվանումը` Սուրբ Հովհաննես եկեցեցի
Այլ անվանումներ` Կաթողիկե
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի
Մարզը` Արագածոտն
Համայնքը` Մաստարա
Բնակավայրը` գյուղ Մաստարա
Տեղադրությունը` Եկեղեցին գտնվում է Մաստարա գյուղի կենտրոնում:
Պահպանվածությունը` Կանգուն
Բարձրությունը` ծ.մ. 1745 մ
Դարաշրջանը և թվագրությունը` Եկեղեցին ունեցել է շինարարական 2 շրջան` 1) 620-630-ական թթ., իր նախնական ճարտարապետական տիպով կրկնել է Բագարանի Սբ. Թեոդորոս եկեղեցու ու Էջմիածնի Մայր տաճարի հորինվածքները, 2) 640-ական թթ., փոխվել է ճարտարապետական հորինվածքը` մոտենալով Հռիփսիմեի եկեղեցու տիպին (Ա. Ղազարյան):
🔍 Ուսումնասիրության պատմությունը
Հուշարձանը հիշատակվում է XIX դ. աղբյուրներում: Ուսումնասիրվել և հրատարակվել են նրա արձանագրությունները (Ղ. Ալիշան, Գ. Հովսեփյան ևն): Ճարտարապետության ուսումնասիրությունը և մասնակի չափագրումը կատարել է Թ. Թորամանյանը: Մաստարան հիշատակվում է հայկական ճարտարապետությանը նվիրված գրեթե բոլոր աշխատություններում:
🧱 Հնագիտական նկարագրությունը
Ճարտարապետություն
Ս. Հովհաննես եկեղեցին կենտրոնագմբեթ, քառախորան կառույց է: Աղոթասրահը քառանկյունի է: Եռաստիճան տրոմպների վրա բարձրանում է հսկա գմբեթը՝ ութանիստ թմբուկով: Խորաններից երեքը ներսից պայտաձև են, դրսից՝ հնգանիստ: Ավագ խորանի երկու կողմերում ավանդատներն են: Մուտքերն արևմտյան և հարավային խորաններից են: Մաստարան կանգնած է եռաստիճան հիմնախարսխի վրա: Կառուցված է եղել շագանակագույն ու մանուշակագույն մեծաչափ քարերով, իսկ վերանորոգվել է նարնջադեղնավուն քարերով: Պահպանվել են քարգործ վարպետների նշանները: 16-նիստանի թմբուկի վրա բացված են 8 լուսամուտներ: Գմբեթը ներքուստ հարդարված է դեկորատիվ ճառագայթներով:
Պահպանվել են հայերեն 5 և հունարեն 1 արձանագրություն: Արտաքին հարդարանքը զուսպ է, կիրառվել են հարդարման տարրեր, որոնք հազվադեպ են հայկական արվեստում: Առաջին անգամ, բացի քանդակազարդ շքամուտքերից, զարդաքիվերից և պատուհանների կամարունքերից (բուսական ու երկրաչափական տարրեր), հարդարված են նաև արևմտյան ու արևելյան ճակատները (Զ. Հակոբյան), որոնց վրա առկա են դեկորատիվ կամարներ: Արտաքին հարդարման տարրերից են նաև ատամնավոր զարդաքիվերը, իսկ եկեղեցու ներսում` ավանդատների մուտքի վրա կան սերովբեների` վերաօգտագործված քանդակներ:
Հուշարձանը մեզ է հասել գրեթե անաղարտ վիճակում: 891 թ. վերանորոգվել է եկեղեցու հարավային մուտքը: Եկեղեցին վերանորոգվել է X-XIII դդ., XVIII դ.: Ուշ միջնադարում շրջապատված է եղել պարիսպներով, որոնք քանդվել են 1889 թ. եկեղեցու վերանորոգման ժամանակ: Նույն թվականին եկեղեցու ներսում, որի պատերը ծածկված էին կիրավազային հաստ սվաղով, կառուցել են փայտե օթյակ: Սվաղի շերտի տակ էին մնացել որմնանկարների մնացորդները: 2017 թ. իրականացվել են որմնանկարների մաքրման, ամրակայման ու վերականգման աշխատանքներ (ճարտարապետ Արա Զարյան և որմնանկարի վերականգնող Քրիստին Լամուրե):
Մինչև 1992 թ. եկեղեցին օգտագործվել է որպես գյուղմթերքների և հացազգիների շտեմարան: Այս հորինվածքին պատկանող վաղ միջնադարյան 4 հուշարձան է հասել մեզ Ոսկեպարի Ս. Աստվածածին, Արթիկ Մեծ եկեղեցի, Հառիճավանքի Ս. Գրիգոր, X դ. հորինվածքը կրկնվել է թագավորանիստ Կարսի Ս. Առաքելոց եկեղեցում:
🌍 Նշանակությունը
Մաստարայի տաճարը ցայտուն օրինակ է այն բանի, թե ինչպես հին Հայաստանի ճարտարապետները չբավարարվելով ձեռք բերված նվաճումներով, անընդհատ ստեղծագործական որոնումներ էին կատարում կենտրոնագմբեթ եկեղեցիների նոր տարբերակներ ու ծածկի համապատասխան կոնստրուկտիվ լուծումներ ստեղծելու ուղղությամբ: Նշված հատկանիշներով Մաստարայի տաճարն իր արժանի տեղն է գրավում վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ, որպես նրա լավագույն օրինակներից մեկը:
Ավանդազրույցներ 1. Երբ գյուղի միջով տանելիս են եղել Սբ. Հովհաննեսի դիակը, գյուղացիք խնդրել են, որ նրանից մի մաս տրվի իրենց: Ստանալով նրա աջը` նրանք գյուղում եկեղեցի են կառուցում և այն դնում մեջը: Դրանից հետո գյուղի անունը կոչում են Մաստարա:
2. Ավանդության համաձայն, որ Սբ. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ բերել է Սբ. Հովհաննեսի մասունքը, մի մասն ամփոփել է այն վայրում, որի վրա կառուցվել է նրա անվան եկեղեցին, և գյուղը կոչվել է Մաստարա, որ նշանակում է «մասն տարա»:
📚 Սկզբնաղբյուրները
Գրականություն
Զարյան Ա., Լամուրե Ք., նախաբանը` Պ. Տոնապետյան 2019, Որմնանկարների վերականգնումը վաղ քրիստոնեական հայկական մի շարք եկեղեցիներում, Երևան, «Տիգրան Մեծ» հրատ., 329 էջ:
Թորամանյան Թ. 2013, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, Երևան, ԵՊՀ հրատ., 864 էջ:
Հակոբյան Զ. 2016, Հայկական վաղմիջնադարյան քանդակը (4-7-րդ դարեր): Դասախոսություններ, Երևան, ԵՊՀ հրատ., 169 էջ:
Հայկական ճարտարապետության պատմություն 2004, Հատոր 3, Պատ. խմբ.`Մ. Հասրաթյան, Երևան, «Գիտություն» հրատ., 346 էջ:
Ղանալանյան Ա., Ավանդապատում, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1969, 530 էջ:Казарян А. 2012, Церковная архитектура стран Закавказья VII века: формирование и развитие традиций, Том II, Москва, Локус Станди, 640 с.
Հուշարձանների ցանկ
Արագածոտն 2.69.8
📷 Լուսանկարներ
1. Казарян А., Том II, с. 209` 1)Արևմտյան ու արևելյան ճակատները
2) Հատակագիծը և կտրվածք դեպի արևելք
2. АрутюнянВ., Сафарян С. 1951, Памятники армянского зодчества, М.: Гос. изд-во литературы по строительству и архитектуре, илл. 32.
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։


