Սբ. Աստվածածին եկեղեցի
Անվանումը` Սբ. Աստվածածին եկեղեցի
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Կոտայքի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան
Անվանումը՝ Սբ. Աստվածածին եկեղեցի
Այլ անվանում՝ Բջնիի եկեղեցի
Հուշարձանի՝ տեսակը Եկեղեցի
Մարզը՝ Կոտայքի մարզ
Համայնքը՝ Չարենցավան համայնք
Բնակավայրը՝ Բջնի գյուղ
Տեղադրությունը՝ Գյուղի կենտրոնական մասում, Հրազդան գետի աջ ափին
Պահպանվածությունը՝ Կանգուն, գործող
Բարձրությունը՝ ծ.մ. 1515 մ
Դարաշրջանը և թվագրությունը՝ Կառուցվել է զարգացած միջնադարում: 1031 թ. Գրիգոր Մագիստրոս Պահլավունու հովանավորությամբ կառուցված եկեղեցին հռչակվել է որպես եպիսկոպոսանիստ կենտրոն Պետրոս Գետադարձ կաթողիկոսի և Հովհաննես-Սմբատ Բագրատունի արքայի հրամանով: Միջնադարում գործել է իբրև վանք:
Սբ․ Աստվածածին եկեղեցի
🔍 Ուսումնասիրության պատմություն
❈ Ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են վանքի ճարտարապետությանը և վիմագրական ժառանգությանը
❈ Հիմնավոր ուսումնասիրություններ կատարվել են տարբեր ժամանակներում, ներառյալ վերանորոգումները 1209 և 1956-1957 թթ.
🧱 Հնագիտական նկարագրություն
Ճարտարապետություն
❈ Կառուցված է կարմիր և դարչնագույն տուֆե քարերից, արևելքից արևմուտք ձգված (22,1 x 13,4 մ)
❈ Եռանկյունի զույգ խորշեր արևելյան ճակատին, ներսում՝ քարե դարակ, որն օգտագործվել է գրապահարանորեն
❈ Գմբեթը պսակված է հովհարաձև վեղարով
❈ 1209թ. Վահան իշխանի կողմից վերանորոգվել է սելջուկներից ազատագրման հետո
❈ 1272թ. հարավից կից կառուցվել է թաղածածկ մատուռ, որտեղ տեղադրված է խոշոր խաչքար
❈ Բակում պահպանվել են բազմաթիվ ինքնատիպ խաչքարեր, այդ թվում՝ Մելիքսեթ վարպետի գործերը
❈ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ վանքը մեծապես վնասվել է, սակայն հետագայում վերականգնվել է
❈ Վանքում ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր, այդ թվում՝ Ավետարան, ընդօրինակված Գրիգոր եպիսկոպոսի կողմից
❈ 1666 թ. պարսպապատվել է մեծ և փոքր կիսամշակ որձաքարերով, անկյուններում՝ կլոր աշտարակներ
❈ Վանքը եղել է միջնադարյան հայ գրչության կենտրոն, մեծ համբավ ստացել XII դ.՝ Գրիգոր Գ Պահլավունու օրոք
❈ Ֆրանսիացի ճանապարհորդներ Շարդեն և Պիտտոն դե Տուրնեֆոր հիշատակում են վանքը XVII-XVIII դդ.
❈ XIX դ.՝ ուսումնարան և խցեր, 1895 թ.՝ դպրոցի շենք
❈ 1939 և 1956-1957 թթ.՝ վերականգնվել են պատերը և ստացել նախնական տեսքը
🌍 Նշանակությունը
❈ Միջնադարյան Հայաստանի նշանավոր վանական համալիրներից է
❈ 1295 թ. վանահայր Խաչատուր Կեչառեցին վանքում գրել է իր նշանավոր «Ողբը»
📜 Ավանդազրույցներ
❈ Վանքը և բերդը համակցված են եղել ստորգետնյա ճանապարհով, որով քառանիվ սայլերով պաշարվածներին ջուր և սնունդ էին հասցրել
🔍Ուսումնասիրության պատմությունը
Ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են վանքի ճարտարապետությանը և վիմագրական ժառանգությանը:
🧱Հնագիտական նկարագրությունը
Ճարտարապետություն
Կառուցվել է կարմիր և դարչնագույն սրբատաշ տուֆե քարերով: Ունի արևելքից արևմուտք ձգված համաչափություն (22,1 x 13,4 մ), արևելյան ճակատին` եռանկյունի զույգ խորշեր: Ուշագրավ մանրամասներից է ներսում պատերի պարագծով ձգվող քարե դարակը, որն ամենայն հավանականությամբ ծառայել է իբրև գրապահարան: Գմբեթը պսակված է հովհարաձև վեղարով: Աչքի է ընկնում ներքին ու արտաքին զուսպ լուծումներով: 1209թ. Վահան իշխանը վերանորոգել է վանքը` Բջնին Իվանե և Զաքարե իշխանների կողմից սելջուկների կողմից ազատագրելուց հետո (1201թ.): 1272թ. Ս. Աստվածածին եկեղեցուն հարավից կից կառուցվել է թաղածածկ մատուռ, որի արևմտյան պատի խորշում խոշոր խաչքար է տեղադրվել: Բակում բազմաթիվ ինքնատիպ խաչքարեր կան, որոնց թվում և Մելիքսեթ վարպետի կերտած խաչքարերը: Լենկթեմուրի արշավանքի ժամանակ վանքը մեծապես վնասվել է: Վանական վարդապետը սպանվել է եկեղեցում: Սակայն հետագայում ևս վանքը վերականգնել է իր երբեմնի փառքն ու հեղինակությունը: Այդ ժամանակ վանքում բազմաթիվ ձեռագրեր են ստեղծվել, այդ թվում նաև Գրիգոր եպիսկոպոսի ընդօրինակած Ավետարանը: 1666 թ. պարսպապատվել է մեծ և փոքր կիսամշակ որձաքարերով, պարիսպների անկյուններում կլոր աշտարակներ են: Ս.Աստվածածին վանքը միջնադարյան հայ գրչության կենտրոն է եղել: Վանքը մեծ համբավ է ձեռք բերել XIIդ. Գրիգոր Մագիստրոսի որդի, Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունու օրոք:
1637թ. Բջնիի Ս. Աստվածածին վանքում է գիշերել ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը, որը հետագայում իր ուղեգրություններում տվել է վանքի նկարագրությունը: 1700թ. վանք է այցելել նաև ֆրանսիացի բնախույզ Պիտտոն դե Տուրնեֆորը, որը նույնպես հիշատակել է այն իր աշխատության մեջ: XIXդ.վանքի հարավային մասում կառուցվել են ուսումնարանի շենքեր, իսկ հյուսիսային կողմում` խցեր: 1895թ. հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ) հրամանով վանքի արևմտյան մասում կառուցվել է դպրոցի շենքը:
1939թ. մասնակիորեն վերականգնվել են հուշարձանի պատերի ստորին շարվածքները: 1956-1957թթ. հիմնովին վերանորոգվել է և ստացել իր նախնական տեսքը:
🌍 Նշանակությունը
Միջնադարյան Հայաստանի նշանավոր վանական համալիրներից է: 1295 թ. վանահայր Խաչատուր Կեչառեցին վանքում գրել է իր նշանավոր «Ողբը»:
📜 Ավանդազրույցներ
Համաձայն ավանդույթի, Բջնիի վանքը և բերդը կապված են եղել իրար հետ ստորգետնյա ճանապարհով, որով քառանիվ սայլերով պաշարվածներին ջուր և սնունդ են հասցրել:
📚Սկզբնաղբյուրները
Վ. Հարությունյան 1992, Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, ‹‹Լույս››, 540 էջ:
Սիմոնյան Հ. 2001, Բջնի, Երևան, 10 էջ:
Հուշարձանների ցանկ
Կոտայք 6.19/49.1.
Լուսանկարները
Հատակագիծ՝ Cuneo P. 1988, Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, T. 1, De Luca Editore, p. 152.
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։