Spitakavor Monastery

Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանք

Անվանումը` Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանք
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Վայոց ձորի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը` Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանք

Այլ անվանումներ` Բոլորաբերդի անապատ, Ս. Կարապետի անապատ, «Նժդեհյան ուխտատեղի»

Հուշարձանի տեսակը` Վանական համալիր ամրոց

Մարզը` Վայոց ձոր

Համայնքը` Գլաձոր

Բնակավայրը` գ. Վերնաշեն

Տեղադրությունը` Սպիտակավորի վանքը գտնվում է Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս, Թեքասարի լեռնաշղթայի հարավահայաց լանջին, երկու կողմից լեռնային հեղեղատի ձորակների միջև, սարավանդի վրա: Նրանից 1 կմ արևելք, Գլաձոր գետի աջ կողմում՝ կոնաձև բլրի գագաթին է Բոլորաբերդ ամրոցը: Հասանելիությունը՝ ամենագնաց մեքենայով կամ քայլարշավով:

Պահպանվածությունը` Մասնակի վերականգնված

Բարձրությունը` ծ.մ. 2145 մ

Դարաշրջանը և թվագրությունը` XIV-XV դդ., զարգացած միջնադարի վերջին փուլ XIII-XIV դդ.

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Սպիտակավորի վանքն ու Պռոշաբերդը նկարագրել են XIX-XX դդ. տեղագիր ուսումնասիրողները (Ս. Ջալալյանց, Քաջբերունի, Ղ. Ալիշան, Գ. Հովսեփյան, Հ. Եղիազարյան): Սպիտակավորի պատմությանն ու արվեստին վերաբերող տարբեր խնդիրներ ուսումնասիրել են հայ արվեստի ու մշակույթի ականավոր մասնագետները: Վիմագրերը հավաքել է Ս. Բարխուդարյանը: Բոլորաբերդի ամրոցը հետազոտել և չափագրել են Տարագրոսը և Ա. Զարյանը:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն 
Բոլորաբերդի վանքն ու ամրոցը գտնվում են Պռոշյան իշխանների ժառանգական տիրույթի՝ պատմական Սրկղոնք (Սարկողովք) բնակավայրի սահմաններում:

Շերտագրություն 
Սպիտակավորի վանքը հիմնադրվել է XIV դ. սկզբին Պռոշյան Էաչի և նրա որդի Ամիր Հասան Բ իշխանների կողմից: XIV-XV դդ. եղել է միջնադարյան Հայաստանի հայտնի գրչության կենտրոն, որը հատկապես ծաղկում է ապրել Պռոշյան իշխանների հովանավորությամբ ստեղծված Գլաձորի համալսարանի գործունեության դադարեցումից հետո, XV դարի կեսին, երբ վանքի առաջնորդն էր Ավագտեր վարդապետը: Վանքը, հավանաբար, գործել է մինչև XVI դար, որից հետո լքվել ու ամայացել է:
Եկեղեցին նորոգվել է1960-70-ական թթ., 2007-2009 թթ. իրականացվել են գավթի ամրակայման և տարածքի բարեկարգման աշխատանքներ:
Ճարտարապետություն. Վանական համալիրը բաղկացած է Ս. Աստվածածին եկեղեցուց, գավթից, զանգակատնից, բնակելի սենյակների ավերակներից ու գերեզմանոցից, որոնք շրջապատված են պարսպապատով:
Ս. Աստվածածնի կառուցումը սկսել է Էաչին և ավարտել է որդին՝ Ամիր Հասանը, 1321 թ.: Արտաքուստ քառակուսի, ներքուստ խաչաձև հորինվածք է՝ գլանաձև բարձր թմբուկով, որը պսակված է կոնաձև վեղարով: Կառուցված է տեղական բազալտով և երեսպատված դեղնավուն ֆելզիտով: Եկեղեցու ճակատները հարդարված են ռելիեֆ մեծ խաչաքանդակներով, որոնցից արևելյանը ձևախախտված է: Եկեղեցին ներքուստ և արտաքուստ հարդարված է թեմատիկ պատկերաքանդակներով: Աչքի է ընկնում արևմտյան շքամուտքը, որի շթաքարերով ձևավորված ճակատակալ քարին պատկերված է Տիրամայրը՝ մանուկ Քրիստոսը գրկին: Եկեղեցու ներսում կրոնական բնույթի քանդակներ են: Ավագ խորանի գմբեթարդում Քրիստոս Ամենակալի կիսանդրին է՝ ՅՍ ՔՍ գրությամբ, իսկ գմբեթին՝ Հայր Աստծու քանդակը՝ Ադամի գլուխը բռնած, շուրջը չորս ավետարանիչների խորհրդանիշ բարձրաքանդակները: Եկեղեցու արտաքին պատերին եղել են կտիտորների՝ Էաչիի և Ամիր Հասանի քանդակները, որոնք 1932թ. տեղափոխվել են Էրմիտաժ և Հայաստանի պատմության թանգարան:
1321-1330 թթ. միջակայքում կառուցված գավիթն արևմուտքից կցված գրեթե քառակուսի շենք է, որի ծածկն ամբողջովին փլվել է: Պատերը ձևավորված են որմնակամարներով: Մեկական մուտք ունի արևմտյան և հարավային ճակատներում, իսկ հյուսիսային ճակատում՝ դռան բարձրության երկու ուղղանկյուն բացվածքներ: Գավթի պատերի մեջ կան տարբեր չափերի դարակ-խորշեր:
Զանգակատունը եռահարկ կոթողանման շինություն է, որը կառուցված է գավթի արևմտյան պատի վրա՝ կազմելով նրա մի մասը: Ըստ պահպանված վիմագրի՝ կառուցել են Հովհաննես և Թաճ ամուսինները, 1330 թ.:
Եկեղեցու հարավային պատի տակ ամփոփված է հայ ռազմական ու քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքների մի մասը, որի վրա մահարձան է կանգնեցվել 1989 թ. և ամեն տարի հունիսի 17-ին ուխտագնացություն է կատարվում:

🔨 Գտածոներ

Սպիտակավորի գավթի և եկեղեցու շրջակայքի մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են անջնարակ և ջնարակապատ խեցեղեն, մետաղե իրեր, որոնք պահվում են Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում:

🌍 Նշանակությունը

Միջնադարյան Հայաստանի հայտնի գրչության կենտրոն էր: Բացառիկ է իր կրոնական և աշխարհիկ թեմատիկ քանդակներով, որոնք իրենց նրբագեղ լուծումներով համարվում են մոմիկյան քանդակագործական դպրոցի ստեղծագործություններ:

📜 Ավանդազրույցներ

Վանքի շուրջն աճող մասրենիների պատճառով թրքախոս բնակիչները Գյուլ-վանք են կոչել, այսինքն Ծաղկած վանք:

📚 Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Բարխուդարյան Ս. 1967, Դիվան հայ վիմագրության III, Վայոց ձոր. Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 427 էջ:
  2. Եղիազարյան Հ. 1955, Ազիզբեկովի շրջանի կուլտուրայի հուշարձանները, Երևան, «Հայպետհրատ», 111 էջ:
  3. Զարյան Ա. 1993, Բոլորաբերդ ամրոցը, Լրաբեր հասարակական գիտությունների, N2, 133-140:
  4. Հովսեփյան Գ. 1928, Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ (պատ¬մա¬գի¬տա¬կան ուսումնասիրություն), մասն Ա, Վաղարշապատ, Պետհրատի առաջին տպա¬րան, 298 էջ:
  5. Քաջբերունի 2003, Ճանապարհորդական նկատողություններ, Երևան, ‹‹Մուղնի››, 498 էջ:

Հուշարձանների ցանկ
Վայոց ձոր
11.15/4
11.15/1

Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանք

🔍 Ուսումնասիրության պատմությունը

❈ Սպիտակավորի վանքը և Պռոշաբերդը նկարագրել են XIX–XX դարերի տեղագիր և հնագետները՝ Ս. Ջալալյանց, Քաջբերունի, Ղ. Ալիշան, Գ. Հովսեփյան, Հ. Եղիազարյան:

❈ Վանքի պատմության և արվեստի վերաբերյալ հետազոտություններ կատարել են հայ մշակույթի և արվեստի առաջատար մասնագետները,

❈ Վիմագրերը հավաքել է Ս. Բարխուդարյանը,

❈ Բոլորաբերդի ամրոցը չափագրել և հետազոտել են Տարագրոսը և Ա. Զարյանը:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն
Վանքը և ամրոցը գտնվում են Պռոշյան իշխանների ժառանգական տիրույթի՝ պատմական Սրկղոնք (Սարկողովք) բնակավայրի սահմաններում։

Շերտագրություն

❈ Վանքը հիմնադրվել է XIV դ. սկզբին՝ Պռոշյան Էաչիի և նրա որդի Ամիր Հասան Բ-ի կողմից։

❈ XIV–XV դդ. դարձել է միջնադարյան Հայաստանի հայտնի գրչության կենտրոն, հատկապես Գլաձորի համալսարանի գործունեության դադարից հետո, երբ առաջնորդն էր Ավագտեր վարդապետը։

❈ Վանքը հավանաբար գործել է մինչև XVI դար, այնուհետև լքվել ու ամայացել է։

❈ Եկեղեցին նորոգվել է 1960–70-ական թթ., իսկ 2007–2009 թթ. կատարվել են գավթի ամրակայման և տարածքի բարեկարգման աշխատանքներ։

Ճարտարապետություն
Վանական համալիրը բաղկացած է.

❈ Ս. Աստվածածին եկեղեցի,

❈ Գավիթ,

❈ Զանգակատուն,

❈ Բնակելի սենյակների ավերակներ,

❈ Գերեզմանոց, որոնք շրջապատված են պարսպապատով։

Ս. Աստվածածին եկեղեցի

❈ Կառուցվել է 1321 թ., արտաքուստ քառակուսի, ներքուստ խաչաձև հորինվածք, գլանաձև բարձր թմբուկ և կոնաձև վեղար, տեղական բազալտ և դեղնավուն ֆելզիտ:

❈ Ճակատները հարդարված են մեծ խաչաքանդակներով, ներքուստ ու արտաքուստ՝ թեմատիկ պատկերաքանդակներով:

❈ Ավագ խորանի գմբեթարդում՝ Քրիստոս Ամենակալի կիսանդրին, իսկ գմբեթին՝ Հայր Աստծու քանդակը՝ Ադամի գլուխը բռնած, շուրջը չորս ավետարանիչների խորհրդանիշներով:

❈ Տիտորների՝ Էաչիի և Ամիր Հասանի քանդակները տեղափոխվել են Էրմիտաժ և Հայաստանի պատմության թանգարան (1932 թ.)։

Գավիթ

❈ Կառուցվել է 1321–1330 թթ., արևմուտքից կցված գրեթե քառակուսի շենք, որը partially փլվել է, պատերը ձևավորված են որմնակամարներով, արևմտյան և հարավային ճակատներում մեկական մուտք, հյուսիսում՝ երկու ուղղանկյուն բացվածքներ, ներսում տարբեր չափերի դարակ-խորշեր։

Զանգակատուն

❈ Եռահարկ կոթողանման շինություն՝ կառուցված գավթի արևմտյան պատի վրա, 1330 թ., կառուցել են Հովհաննես և Թաճ ամուսինները։

Վանական համալիրում այլ նշանավորություն

❈ Հարավային պատի տակ ամփոփված է հայ ռազմական ու քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքների մի մասը, որի վրա մահարձան է կանգնեցվել 1989 թ., ամեն տարի հունիսի 17-ին կատարվում է ուխտագնացություն։

🔨 Գտածոներ

❈ Անջնարակ և ջնարակապատ խեցեղեն

❈ Մետաղե իրեր, որոնք պահվում են Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում

🌍 Նշանակությունը

❈ Միջնադարյան Հայաստանի հայտնի գրչության կենտրոն էր,

❈ Առանձնահատուկ է իր կրոնական և աշխարհիկ թեմատիկ քանդակներով, նրբագեղ լուծումներով, որոնք համարվում են մոմիկյան քանդակագործական դպրոցի ստեղծագործություններ։

📜 Ավանդազրույցներ

❈ Վանքի շուրջն աճող մասրենիների պատճառով թրքախոս բնակիչները վանքը անվանել են Գյուլ-վանք, այսինքն՝ «Ծաղկած վանք»։

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ