Սմբատաբերդ
Անվանումը` Սմբատաբերդ
Հուշարձանի տեսակը` Ամրոց
Շրջան` Վայոց ձորի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան
Անվանումը` Սմբատաբերդ
Անվանումը այլ` Եղեգիսի բերդ, Ցաղաց քարի բերդ
Հուշարձանի տեսակը` ամրոց
Մարզը` Վայոց ձոր
Համայնքը` Եղեգիս
Բնակավայրը` գ. Արտաբույնք
Տեղադրությունը` Արտաբույնքից արևելք, Վարդենիսի լեռնաշղթայի հարավարևմտյան լեռնաբազուկներից մեկի շարունակության վրա, Արտաբույնք և Եղեգիս գետերի կիրճերի միացման տեղում առաջացած հրվանդանի հյուսիսային մասում:
Պահպանվածությունը` Մասնակի ամրակայված
Բարձրությունը` ծ.մ. 1907 մ
Դարաշրջանը և թվագրությունը` X-XIV դդ., զարգացած միջնադար
Սմբատաբերդ
🔍 Ուսումնասիրության պատմությունը
Սմբատաբերդի մասին առաջին տեղեկությունները հաղորդել են XIX-XX դարերի տեղագիր և հնագետները՝ Ս. Ջալալյանց, Քաջբերունի, Ղ. Ալիշան, Հ. Եղիազարյան:
Հայկական ճարտարապետության, մասնավորապես ամրոցաշինության հարցերով հետազոտություններ կատարել են ճարտարապետ Ս. Մնացականյանը և մխիթարյան միաբան Մ. Յովհաննէսեան:
Ամրոցը հնագիտական տեսանկյունից չի ուսումնասիրված, ինչը սահմանափակում է դրա ճշգրիտ թվագրության և կառուցապատման սկզբունքների ուսումնասիրման հնարավորությունները։
🧱 Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն
Ամրոցը գտնվում է բարձրադիր, հյուսիսից հարավ ձգվող երկարավուն բլրաշարի ամենաբարձր մասում։
❈ Երեք կողմից պաշտպանված է անդնդախոր կիրճերով և ուղղահայաց ժայռերով,
❈ Հյուսիսային կողմը համեմատաբար մատչելի է, որտեղ կառուցվել են հզոր պարսպապատերը,
❈ Ճանապարհը դեպի ամրոցն անցնում է հյուսիսից,
❈ Պաշտպանված դիրքը թույլ է տալիս վերահսկել շրջակա բնակավայրերը և ճանապարհները։
Շերտագրություն
Ամրոցի անունը՝ Սմբատաբերդ, շրջանառվում է XIX դարից։
❈ XIII դ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Վայոց ձորի բերդերը թվելիս չի հիշատակում Սմբատաբերդը, ինչը ենթադրում է, որ այն կառուցվել է նրա մահից հետո (1303 թ.) (Քաջբերունի, 2003, 219)։
❈ Կախված կարծիքներից՝ այն կարող է լինել պատմիչի հիշատակած Կապույտ բերդը։
❈ Սմբատաբերդը, որպես ռազմական հենակետ, հավանաբար կառուցվել է X դարում, ամրացվել է XIII-XIV դդ. Օրբելյանների օրոք։
2011 թ. ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ կատարվել են պարսպապատերի ամրակայման աշխատանքներ, այժմ ամրոցը ունի պատմամշակութային արգելոցի կարգավիճակ։
🏛 Ճարտարապետություն
❈ Հատակագիծ՝ եռանկյունաձև, զբաղեցնում է մոտ 2 հա տարածք,
❈ Պարսպապատեր՝ հյուսիսարևելյան և հարավարևմտյան կողմերում, ուժեղացված են կիսակլոր աշտարակներով,
❈ Մուտքեր՝ երեք՝ հյուսիսային, հյուսիսարևմտյան, հյուսիսարևելյան,
❈ Դարպասներ՝ ներքուստ թաղակապ սրահներով, երկփեղկ դռներ՝ գերանաձև նիգի համար նախատեսված քառանկյուն բնիկներով,
❈ Պարսպապատերը՝ 2-3 մ լայն, կոպիտ մշակված բազալտ և միջնալիցք,
❈ Բնակելի և տնտեսական սենյակներ՝ հյուսիսային տարածքում, ջրամբար,
❈ Ջրառատակամ՝ տեղական աղբյուրներից (Ցաղաց քար)։
Ամրոցի տարածքը բաժանված է երկու հատվածի՝
❈ Հարավային բարձրադիր փոքր մաս՝ միջնաբերդ, մի քանի հաղորդակցվող սենյակներով,
❈ Հյուսիսային ընդարձակ տարածք՝ բնակելի և տնտեսական սենյակներ, պարսպապատի երկայնքով, ջրամբարով։
🌍 Նշանակությունը
Սմբատաբերդը համարվում է միջնադարյան ամրաշինական սկզբունքներով կառուցված մի շարք քիչ թվով պահպանված ամրոցներից մեկը ՀՀ տարածքում։
Հատկանշական է իր ռազմավարական դիրքով, որի շնորհիվ վերահսկել է շրջակա բնակավայրերը և ճանապարհները։
📜 Ավանդազրույցներ
Ըստ տեղական ավանդության՝ բերդը կառուցել է Սյունյաց Սմբատ իշխանը, և դրա համար այն ստացել է Սմբատի բերդ անունը։
🔍 Ուսումնասիրության պատմությունը
Հուշարձանն առաջին անգամ նկարագրել են XIX-XX դդ. տեղագիր ուսումնասիրողները (Ս. Ջալալյանց, Քաջբերունի, Ղ. Ալիշան, Հ. Եղիազարյան): Ընդհանուր տեղեկություններ են տալիս հայկական ճարտարապետության, մասնավորապես՝ ամրոցաշինության հարցերով զբաղվող հետազոտողները (ճարտարապետ Ս. Մնացականյան, մխիթարյան միաբան Մ. Յովհաննէսեան): Ամրոցն ուսումնասիրված չէ հնագիտական տեսանկյունից, ինչը լույս կսփռեր այդ արժեքավոր հուշարձանի թվագրությանը և կառուցապատման սկզբունքներին առնչվող խնդիրների վրա:
🧱 Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն
Ամրոցի ավերակները տեղակայված են բարձրադիր, հյուսիսից հարավ մոտ 1.5 կմ ձգվող երկարավուն սապատավոր բլրաշարի ամենաբարձր մասում: Երեք կողմից ամրոցը պաշտպանված է անդնդախոր կիրճերով, ուղղահայաց դժվարամատչելի ժայռերով: Համեմատաբար մատչելի հյուսիսային կողմում կառուցվել են հզոր պարսպապատերը: Ճանապարհը դեպի ամրոց նույնպես հյուսիսից է: Ամրոցն իշխող դիրքի շնորհիվ վերահսկում է շրջակա բնակավայրերն ու ճանապարհները:
Շերտագրություն
Ամրոցի Սմբատաբերդ անունը համեմատաբար նոր է, շրջանառվում է XIX դարից: Հետաքրքիր է, որ Սյունիքի պատմությունը հանգամանորեն շարադրող XIII դ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Վայոց ձորի բերդերը թվելիս չի հիշատակում Սմբատաբերդը, որն, իրավամբ, գավառի ամենահզոր ամրաշինական կառույցն է: Այդ հանգամանքը չի վրիպել հուշարձանը հետազոտողների ուշադրությունից: Կա կարծիք, որ այն
պատմիչի հիշատակած Կապույտ բերդն է, իսկ Քաջբերունին ենթադրում է, որ այն կառուցվել է պատմիչի մահից հետո (1303 թ.) (Քաջբերունի 2003, 219): Որպես ռազմական հենակետ՝ Սմբատաբերդը, հավանաբար, կառուցվել է X դարում, երբ նրա արևմտյան կողմում՝ ձորահովտում գտնվող Եղեգիս գյուղաքաղաքը դառնում է Սյունյաց իշխանների նստավայրը: Այն ամրացվում է XIII-XIV դդ. Օրբելյանների օրոք:
2011 թ. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ իրականացվել են պարսպապատերի ամրակայման աշխատանքներ: Ներկայումս, հուշարձանն ունի պատմամշակութային արգելոցի կարգավիճակ:
Ճարտարապետություն
Եռանկյունաձև հատակագծով ամրոցը զբաղեցնում է մոտ 2 հա տարածք: Հյուսիսարևելյան և հարավարևմտյան կողմերով ձգվող պարսպապատերն ուժեղացված են կիսակլոր աշտարակներով: Ամրոցն ունի երեք մուտք՝ հյուսիսային, հյուսիսարևմտյան և հյուսիսարևելյան կողմերում: Գլխավոր հյուսիսային դարպասը ներքուստ թաղակապ սրահ ունի: Թաղակապ սրահ ունի նաև հյուսիսարևելյան դարպասը: Դարպասներն ունեցել է երկփեղկ դռներ, որոնք փակվել են գերանաձև նիգով, որի համար նախատեսված քառանկյուն բնիկները երևում են դռնակողքերի քարերի մեջ:
Ամրոցի՝ 2-3 մ լայնքով պարսպապատերը կառուցված են կոպիտ մշակված բազալտի քարերով և միջնալիցքով, իսկ թաղածածկ մուտքերը՝ սրբատաշ քարերով: Պարիսպների երկայնքով ձգվող սենյակների պատերը շարված են ճեղքված բազալտով և կավաշաղախով:
Ամրոցի տարածքը բաժանված է երկու անհավասար հատվածների: Հարավային բարձրադիր փոքր մասում է միջնաբերդը, ուր տեղակայված են իրար հետ հաղորդակցվող մի քանի սենյակներ: Հյուսիսային ընդարձակ տարածության մեջ պարսիպների երկայնքով կցակառուցված են բնակելի և տնտեսական սենյակները, ջրամբարը: Ջուրն ամրոց է բերվել Ցաղաց քարի մոտի աղբյուրներից:
🌍 Նշանակությունը
Միջնադարյան ամրաշինական սկզբունքներով կառուցված, ՀՀ տարածքում քիչ թվով պահպանված ամրոցներից մեկն է, որն իր նպաստավոր դիրքով ռազմավարական կարևոր նշանակություն է ունեցել միջնադարում:
🔨 Ավանդազրույցներ
«Ասում են, թե այս բերդը կառուցել է Սյունյաց Սմբատ իշխանը: Դրա համար էլ տեղի բնակիչների կողմից ստացել է Սմբատի բերդ անունը»:
📚 Սկզբնաղբյուրները
- Եղիազարյան Հ. 1955, Ազիզբեկովի շրջանի կուլտուրայի հուշարձանները, Երևան, «Հայպետհրատ», 111 էջ:
- Ղանալանյան Ա. 1969, Ավանդապատում, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 530 էջ:
- Յովհաննէսեան հ. Միքայէլ վ. Մխիթարեան 1970, Հայաստանի բերդերը, Վենետիկ, Ս. Ղազար, 1014 էջ:
- Սարգսյան Գ. Մ., Խաչատրյան Ա. Օ. 1980, Վայոց ձոր (Պատմահայրենագիտական ուրվագիծ), Երևան, «Հայաստան», 157 էջ:
- Քաջբերունի 2003, Ճանապարհորդական նկատողություններ, Երևան, ‹‹Մուղնի››, 498 էջ:
Հուշարձանների ցանկ
Վայոց ձոր 9.10.1
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։