Սևանավանք
Անվանումը` Սևանավանք
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Գեղարքունիքի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան
Անվանումը` Սևանավանք
Այլ անվանում` Սևանի անապատ
Հուշարձանի տեսակը` Վանական համալիր
Մարզը` Գեղարքունիք
Համայնքը` Սևան
Բնակավայրը` ք. Սևան
Տեղադրությունը` Ք. Սևանից հյուսիս-արևելք, Սևանի թերակղզու հարավարևմտյան կողմում՝ բարձրադիր մասում
Պահպանվածությունը` Վերականգնված, գործող եկեղեցի
Բարձրությունը` ծ.մ.1940մ
Դարաշրջանը և թվագրությունը` IX-XI դդ., զարգացած միջնադարից շարունակաբար գործել է մինչև XX դ. սկիզբ
Սևանավանք
📍 Ուսումնասիրության պատմությունը
Սևանավանքի առաջին նկարագրությունները արել են XIX-XX դդ. հայ տեղագրներն ու հնագետները, իսկ XX դ. կեսերին վանքի ճարտարապետությունն ուսումնասիրել են հայտնի հայ հնագետները:
🏰 Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն
Վանքը գտնվում է Սևանա կղզում (1950-ական թթ. թերակղզի), որը երբևէ շրջապատված էր ամրապաշտպան պարիսպներով: Դիրքը ապահովում էր ամբողջ Սևանա լճի վերահսկողություն և շրջակա գյուղերի պաշտպանություն:
Շերտագրություն
❈ Սևանավանքի առաջին կառույցը՝ Ս. Հարություն տաճարը, հիմնադրել է Գրիգոր Լուսավորչը 305 թ.:
❈ IX դարում վանքի ծաղկումը կապվում է առաջնորդ Մաշտոց Եղվարդեցու հետ:
❈ 874 թ. կառուցվել են Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները՝ Աշոտ Ա Բագրատունի դստեր և Սյունյաց Մարիամ իշխանուհու կողմից:
❈ Վանքը բազմիցս ավերվել ու վերականգնվել է արաբների և այլ հարձակումների հետևանքով:
❈ Սևանավանքը կրթական կենտրոն է եղել, տվել է բազմաթիվ հոգևորականներ և պահել ձեռագիր ու տպագիր գրականություն:
❈ Նորոգումներ են իրականացվել 1956-57 թթ. և 1990-ականներին:
Ճարտարապետություն
❈ Վանքը բաղկացած է երեք եկեղեցիներից՝ կանգուն են Ս. Առաքելոցը և Ս. Աստվածածինը:
❈ Ս. Առաքելոց – խաչաձև կենտրոնագմբեթ կառույց, արևմտյան աբսիդներով, գմբեթը հիմնված է չորս տրոմպերի վրա:
❈ Ս. Աստվածածին – նույն հորինվածքը, մեծ չափերով, գմբեթը փոխանցված է առագաստների միջոցով:
❈ Երրորդ եկեղեցու միայն հիմնապատերն են պահպանվել՝ X-XI դդ.:
❈ Կառույցները կառուցված են կիսամշակ բազալտով, կոնստրուկտիվ մասերը՝ սրբատաշ տուֆով:
🔎 Գտածոներ
❈ Հազվագյուտ քանդակազարդ փայտե խոյակներ և երկու դռներ՝ 1176 և 1522 թ.:
❈ Կահավորված ձեռագիր և այլ արժեքավոր եկեղեցական իրեր պահվում են Հայաստանի պատմության թանգարանում:
🛡️ Նշանակությունը
❈ Սևանավանքը միջնադարյան պաշտամունքային կենտրոն է և ռազմավարական ամրոց:
❈ VIII-X դդ. եղել է արաբների դեմ պայքարի հենակետ:
❈ Վահանակի դիրքը վերահսկում է Արարատյան դաշտից դեպի հյուսիս-արևելք տանող ճանապարհները:
❈ Առավել հայտնի է իր հոգևոր, կրթական և պաշտպանական նշանակությամբ:
✨ Ավանդազրույցներ
❈ Գրիգոր Լուսավորչի ձեռամբ հեթանոսական մեհյանների փոխարեն հիմնվում է Ս. Հարության տաճարը, իսկ վայրն անվանում են «Սա է վան», որը հետագայում դառնում է Սևան:
❈ Մաշտոցը երազում տեսնում է 12 առաքյալներին, որոնք մատնացույց են անում եկեղեցու տեղը և թույլատրում կանանց ուխտը:
❈ Վանեցիները բնակություն են հաստատում Սևանի ափերում, բայց կլիմայի պատճառով անվանումը դառնում է «Սև Վան»:
🔍 Ուսումնասիրության պատմությունը
Հուշարձանի առաջին նկարագրություններն արել են XIX-XX դդ. տեղագիրները (Հ. Շահխաթունյանց, Ս. Ջալալյանց, Մ. Սմբատյանց, Ղ. Ալիշան, Ե. Լալայան): XX դ. կեսերին ճարտարապետությունն ուսումնասիրել է Ս. Մնացականյանը:
🧱 Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն
Վանքը տեղակայված է Սևանա կղզում (1950-ական թթ. թերակղզի), որը պարիսպներով շրջապատված անմատչելի բերդ էր: Իր դիրքի շնորհիվ կղզին չորս կողմից վերահսկել է շրջակա գյուղերը:
Շերտագրություն
Ըստ ավանդության՝ Սևանավանքի առաջին կառույցը 305 թ. Գրիգոր Լուսավորչի հիմնած Ս. Հարություն տաճարն է: Ըստ մատենագիր և վիմագիր աղբյուրների՝ արաբների ասպատակությունների ժամանակ Սևանա կղզում ապաստանել են հայոց թագավորներն ու իշխանները: IX դարում վանքի ծաղկումը կապվում է նրա առաջնորդ Մաշտոց Եղվարդեցու հետ (ապագա կաթողիկոս): Նրա օրոք ընդարձակվել է միաբանությունը, և Աշոտ Ա Բագրատունի թագավորի դուստր և Սյունյաց Վասակ Գաբուռի այրի Մարիամ իշխանուհին 874 թ. կառուցել է Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները: 883 թ. Վրաց աշխարհից վերադառնալիս Սևանավանք այցելել է Աշոտ Ա թագավորը և բազում նվիրատվություններ արել: 921/2 թ. արաբ զորավար Բեշիրի դեմ պայքարում Սևանի կղզում ամրացել է Աշոտ Բ Բագրատունին: Թշնամիների ասպատակությունների հետևանքով Սևանավանքը մի քանի անգամ ամայացել, այնուհետ վերականգնվել է:
Վանքը կարևոր դեր է ունեցել կրթության ոլորտում, տվել է շատ բարձրաստիճան հոգևորականներ: Վանքում պահվել են բազմաթիվ մասունքներ ու եկեղեցական սպասք, ձեռագիր և տպագիր գրականություն:
Եկեղեցիները նորոգվել են 1956-1957 թթ., 1990-ականներին: Ներկայումս կղզում գործում է Վազգենյան հոգևոր դպրանոց, որի բակում կառուցվել է արտաքուստ 12-նիստանի եռահարկ եկեղեցի:
Ճարտարապետություն
Բաղկացած է երեք եկեղեցիներից, որոնցից կանգուն են միայն Ս. Առաքելոցը և Ս. Աստվածածինը: Կղզու արևելյան դժվարամատչելի կողմում վանախցեր են եղել, որոնք «մաշտոցներ» են կոչվել: 1832 թ. կառուցված միաբանության բնակելի շենքերը գտնվում են եկեղեցիներից արևմուտք:
Ս. Առաքելոցը (1654 թ. նորոգումից հետո՝ Ս. Կարապետ) երեք կիսաշրջան և արևմտյան ուղղանկյուն աբսիդներով խաչաձև կենտրոնագմբեթ կառույց է՝ հարավարևելյան կողմում թաղակապ ավանդատնով: Գմբեթատակ հիմքից անցումը ութանիստ թմբուկին իրականացված է չորս տրոմպների միջոցով: Հատակը ոչ թե սալարկվել է, այլ ծածկվել կրաշաղախի շերտով: Միակ մուտքը արևմտյան խաչաթևի հարավային կողմում է: Մուտքը շրջանցող կամարակապ շարվածքն արվել է հետագայում՝ արևմտյան խաչաթևի կոնստրուկտիվ ամրությունն ավելացնելու նպատակով:
Ս. Աստվածածինը գտնվում է Ս. Առաքելոցից 10 մ հարավ-արևելք, ունի նույն հորինվածքը, միայն չափերով ավելի մեծ է: Այստեղ գմբեթատակ փոխանցումն իրականացված է առագաստների միջոցով, որը հազվադեպ է Գեղարքունիքի IX-X դդ. հուշարձաններում: Արևելյան կողմում ունի երկու ավանդատուն, որոնցից հյուսիսարևելյանը հետագայում է ավելացվել: Մուտքերը հարավային և արևմտյան խաչաթևերում են: Արևմուտքից կից է գավիթը, որը կանգուն էր մինչև 1930-ական թթ.: Գավթի սյուները պսակել են քանդակազարդ փայտե խոյակները: Ըստ պահպանված վիմագրերի՝ Ս. Աստվածածինը վերանորոգվել է 1664 թ., 1832-36թթ.:
Երրորդ եկեղեցին մյուս երկուսից արևելք գտնվող գմբեթավոր դահլիճ տիպի կառույց է, որի միայն հիմնապատերն են մնացել: Ենթադրաբար, կառուցվել է X դ. վերջ – XI դ. սկզբին:
Սևանավանքի եկեղեցիները կառուցված են կիսամշակ բազալտով, իսկ կոնստրուկտիվ մասերը՝ սրբատաշ գորշ տուֆով: Շարերի միջև կարանները հարթեցվել են կրաշաղախով:
🔨 Գտածոներ
Սևանավանքից են հազվագյուտ գեղարվեստական արժեք ունեցող քանդակազարդ փայտե խոյակներն ու երկու դռները՝ 1176 թ. և 1522 թ., որոնք պահվում են Հայաստանի պատմության թանգարանում:
🌍 Նշանակությունը
Սևանավանքը միջնադարյան պաշտամունքային հայտնի կենտրոններից մեկն է: Այն կառուցվել է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող կղզի-ամրոցում, որը VIII-X դդ. հենակետ էր արաբների դեմ մղվող պայքարի ընթացքում և վերահսկում էր Արարատյան դաշտից դեպի հյուսիս-արևելք տանող ճանապարհները:
📜 Ավանդազրույցներ
- «Քանդելով հեթանոսական մեհյաններն ու դրանք ջուրը լցնելով՝ Գրիգոր Լուսավորիչն այստեղ հաստատում է Քրիստոսի խաչը և շինում Ս. Հարության տաճարը, 305 թ.: Վայրն անվանում է Սա է վան, այսինքն վանքի համար հարմար տեղ, որը հոլովվելով դառնում է Սևան: Կեսարիայից բերած կրոնավորներից մի քանիսին թողնում է այստեղ, որոնց հաջորդները սպասավորում են մինչ այսօր»:
- «Մաշտոցը երազում տեսիլք է տեսնում, թե ինչպես լճի վրայով գալիս են 12 առաքյալները և մատնացույց անում եկեղեցու տեղը: Տեսիլքի շնորհիվ Մաշտոցը թույլատրել է կանանց ուխտի գալ Սևանավանք, որը մինչ այդ արգելված էր»:
- «Վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին, որոշելով որ դա էլ մի Վան է: Բայց հետո, տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց: Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում Սև վան եկավ մեր գլխին, սև Վան: Ու այդպես էլ լճի անունը մնում է Սևան»:
📚 Սկզբնաղբյուրներ
Գրականություն
- Ստեփանոս Օրբելյան 1986, Սյունիքի պատմություն (թարգմ. Ա. Աբրահամյանի), Երևան, ‹‹Սովետական գրող››, 615 էջ:
- Մնացականյան Ս. 1960, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 267 էջ:
- Սմբատյանց Մ. 1895, Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գաւառի, Վաղարշապատ, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 843 էջ:
- Ղանալանյան Ա. 1969, Ավանդապատում, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 530 էջ:
Հուշարձանների ցանկ
Գեղարքունիք 5.4/18
📷 Լուսանկարներ
- Ս. Աստվածածին, Ս. Առաքելոց եկեղեցիների հատակագծերը (Հարությունյան 1992)
- Ս. Աստվածածին և Ս. Առաքելոց եկեղեցիները հյուսիս-արևելքից (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
- Ս. Առաքելոց եկեղեցին հարավ-արևմուտքից (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
- Ս. Աստվածածին եկեղեցին հարավ-արևելքից (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
- Ս. Աստվածածին եկեղեցու գավիթը՝ սյան խարիսխներով (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
- Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթի հիմքը (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
- Ս. Առաքելոց եկեղեցու ներսույթը (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
🕰️ Արխիվ
- Փայտե խոյակը 1929 թ. – ՊՈԱԿ ԳԳ 849 ԱԱՅաԼ18/288/7
- Առաքելոց 1929 թ. – ՊՈԱԿ ԳԳ 849 ԱԱՅաԼ18/288/2
- Առաքելոց 1934թ. Արա Վրույր – ՊՈԱԿ ԳԳ 70 Ա. սև 1/1320
- Առաքելոց և Աստվածածին 1934թ. Արա Վրույր – ՊՈԱԿ ԳԳ 70 Ա. սև 1/1330
- Սևանա կղզի 20-րդ դ. 1-ին քառորդ Գ. Հովսեփյան – ՀՊԹ Ն 1609
- Սևանա կղզի 20-րդ դ. 1-ին քառորդ Գ. Հովսեփյան – ՀՊԹ Ն 1027
- Խոյակը՝ փայտ – ՀՊԹ ՀՆ 227բ
- Դուռը 1486 թ. ՝ փայտ – ՀՊԹ ՀՆ 86
- Դուռը 1176 թ. ՝ փայտ – ՀՊԹ ՀՆ 87
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։