Սելիմի քարավանատուն

Անվանումը` Սելիմի քարավանատուն
Հուշարձանի տեսակը` Քարավանատուն
Շրջան` Վայոց ձորի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը` Սելիմի քարավանատուն

Անվանումը այլ`

Հուշարձանի տեսակը` քարավանատուն

Մարզը` Վայոց ձոր

Համայնքը` Աղնջաձոր

Բնակավայրը` գ. Աղնջաձոր

Տեղադրությունը` Վարդենյաց լեռնանցքում, Աղնջաձորից 10 կմ հյուսիս

Պահպանվածությունը` կանգուն

Բարձրությունը` ծ.մ.2350 մ

Դարաշրջանը և թվագրությունը` 1332 թ.

Սելիմի քարավանատուն

🔍 Ուսումնասիրության պատմությունը
Սելիմի քարավանատունը ուսումնասիրվել է XIX-XX դարերում հայ գիտնականների և տեղագրիչների կողմից՝ Ղ. Ալիշան (պատմաբան-տեղագիր, XIX դ.), Քաջբերունի (տեղագիր, XIX դ.), Հ. Եղիազարյան (հնագետ-պատմաբան, XX դ. կես), Վ. Հարությունյան (ճարտարապետ, XX դ. կեսեր), Ս. Բարխուդարյան (վիմագրագետ, XX դ. կեսեր)։
2012 թ. տեղանքի ուսումնասիրության և պահպանության աշխատանքները իրականացրել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ՝ Ա. Զաքյանի ղեկավարությամբ։

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն
Կայուն վիճակով պահպանված Սելիմի քարավանատունը գտնվում է Գեղարքունիքի և Վայոց ձորի սահմանագլխին, թեք տափարակի վրա՝ Վարդենյաց լեռնանցքի այն հատվածում, որն օգտագործվել է որպես քարավանային կանգառ Դվինից Պարտավ տանող հին ճանապարհներից մեկի համար։

Շերտագրություն
Հիմնադրվել է 1332 թ.՝ Չեսար Օրբելյանի նախաձեռնությամբ, ինչը վկայում են նախասրահի բարավորի արաբատառ և հայերեն արձանագրությունները։

🏛 Ճարտարապետություն
Համալիրը կառուցված է հիմքում անմշակ, վերին մասում՝ սրբատաշ բազալտե քարերով, մասնակի՝ կիսագետնափոր։
Այն բաղկացած է

❈ Մասնաշենքից՝ արևմուտք-արևելք ձգված,

❈ Առևելյան կողմից կից երկու թաղակապ կառույցներից՝ հյուսիս-հարավ առանցքով։

Մասնաշենքը՝ յոթ զույգ մույթերով եռանավ բազիլիկ, ունի

❈ Կողային նեղ նավեր՝ 64 ձիերի համար,

❈ Մսուրներ և ջրամաններ մույթերի միջև,

❈ Արևմտյան ծայրում՝ երկու փոքր սենյակներ մարդկանց հանգստի համար,

❈ Լուսավորվում է կենտրոնական նավում բացված երեք շթաքարերով հարդարված լուսահորերով,

❈ Տանիքը երկթեք է՝ կղմինդրաձև բազալտե ծածկասալերով։

Նախասրահը՝ երեք զույգ որմնամույթերով թաղակապ շենք, ունի

❈ Արևելյան կողմում ուղղանկյուն որմնամույթերի,

❈ Արևմտյան կողմում՝ բազմանիստ կիսասյուների վրա հանգվող կամարներ,

❈ Լուսավորվում է կենտրոնական մեծ լուսահորով,

❈ Ծածկված է երկթեք տանիքով։

Մուտք՝ նախասրահի հարավային ճակատից, հարդարված է

❈ Muqarnas շթաքարե խորշերով,

❈ Ցլի և սֆինքի քանդակներով, տեղադրված ֆրիզների վրա։

2012 թ. պեղումներով բացվել է նախասրահին կից արևելյան թաղակապ շենքի մուտքը։
1956-1959 թթ. իրականացվել է հիմնական մասնաշենքի և նախասրահի քայքայված հատվածների վերանորոգում, ներքին ու արտաքին մաքրման և տարածքի բարեկարգման աշխատանքներ։

🔨 Գտածոներ

❈ Ջնարակած և անջնարակ խեցեղեն

❈ Մետաղե իրեր

Գտածոները պահվում են Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում։

🌍 Նշանակությունը
Սելիմի քարավանատունը հստակ թվագրված և հիմնականում կանգուն մնացած միջնադարյան քարվանսարա է, որը վկայում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Մետաքսի ճանապարհային մշակույթում։
Այն լրացնում է հայ և օտար մատենագիր աղբյուրներից հայտնի տվյալները առևտրային և մշակութային փոխհարաբերությունների մասին։

📜 Ավանդազրույցներ
Տեղական լեգենդի համաձայն, իշխանազնը ձմռան բուքին զոհ է գնացել, և նրա կնոջ նախաձեռնությամբ վեր կառուցվել է իջևանատուն՝ Սելիմի քարվանսարա, որպեսզի ճանապարհորդները պատսպարվեն ու կարողանան սպասել եղանակի բարելավմանը։

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Ղ. Ալիշան (պատմաբան-տեղագիր, XIX դ.), Քաջբերունի (տեղագիր, XIX դ.), Հ. Եղիազարյան (հնագետ-պատմաբան, XX դ. կես), Վ. Հարությունյան (ճարտարապետ, XX դ. կեսեր), Ս. Բարխուդարյան (վիմագրագետ, XX դ. կեսեր), «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ (Ա. Զաքյան, 2012 թ.)

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն
Գեղարքունիքի և Վայոց ձորի սահմանագլխին, թեքություն ունեցող տափարակի վրա:

Սելիմի քարավանատունը Հայաստանի միջնադարյան, կանգուն վիճակով պահպանված քարավանատներից է: Ըստ նախասրահի բարավորի արաբատառ և նախասրահի ներսում հայերեն արձանագրությունների՝ կառուցել է Չեսար Օրբելյանը 1332 թ.: Այն գտնվում է Վարդենյաց լեռնանցքի` դեպի Վայոց ձոր նայող հարթության վրա` քարավանային կանգառ հանդիսանալով Դվինից Պարտավ գնացող երկու հին ճանապարհներից մեկի՝Վայոց ձորով անցնող գծամասի վրա:

Ճարտարապետություն
Սելիմի քարավանատունը կառուցված է հիմքում անմշակ, վերնամասում սրբատաշ բազալտե քարերով, մասնակի կիսագետնափոր է: Համալիրը բաղկացած է արևմուտք-արևելք ձգված հիմնական մասնաշենքից, որին արևելյան կողմից կից են երկու թաղակապ կառույցներ՝ հյուսիս-հարավ առանցքով: Հիմնական մասնաշենքը յոթ զույգ մույթերով եռանավ բազիլիկ է, որի կողային նեղ նավերը նախատեսված էին 64 ձիերի համար: Մույթերի միջև տեղավորված են մսուրները և ջրամանը: Եռանավ դահլիճի արևմտյան ծայրում՝ միմյանց դիմաց երկու փոքր սենյակներ են՝ նախատեսված մարդկանց հանգստի համար: Դահլիճը լուսավորվում է կենտրոնական նավում բացված շթաքարերով հարդարված երեք լուսահորերով: Դահլիճն ունի երկթեք տանիք՝ պատված միմյանց ամուր ագուցված կղմինդրաձև բազալտե ծածկասալերով: Դահլիճի միակ մուտքը արևելյան կողմում է և բացվում է նրան կից նախասրահի մեջ:
Նախասրահը երեք զույգ որմնամույթերով թաղակապ շենք է, որի կամարները արևելյան կողմում հանգչում են ուղղանկյուն որմնամույթերի, իսկ արևմտյան կողմում՝ բազմանիստ կիսասյուների վրա: Այն լուսավորվում է շթաքարային հարդարանքով, կենտրոնական մեծ լուսահորով: Նախասրահը ևս ծածկված է երկթեք տանիքով:
Համալիրի միակ մուտքը բացվում է նախասրահից, որի հարավային ճակատը հարդարված է սելջուկյան ճարտարապետությունից սերող և հայկական ճարտարապետության մեջ լայնորեն տարածված շթաքարե խորշով (muqarnas) և մուտքից աջ ու ձախ նույնանման ֆրիզների վրա տեղադրված ցլի ու սֆինքի քանդակներով:
Նախասրահի արևելյան կողմում կցված թաղակապ շենքի մուտքը տեղադրված է նախասրահի հարավարևելյան կողմում, որը բացվել է 2012 թ. պեղումներով:
1956-1959 թթ. իրականացվել է քարավանատան հիմնական մասնաշենքի և նախասրահի կամարների ու թաղերի քայքայված հատվածների վերանորոգում, որին զուգահեռ կատարվել են ներսի ու դրսի մաքրման և տարածքի բարեկարգման աշխատանքներ:

🔨 Գտածոներ

Ջնարակած և անջնարակ խեցեղեն, մետաղե իրեր:

🌍 Նշանակությունը

Հիմնականում կանգուն մնացած և հստակ թվագրված քարավանատունը ՀՀ տարածքում պահպանված այն փոքրաթիվ հուշարձաններից է, որի գոյությունը խոսուն վկայությունն է Չինաստանից դեպի Միջերկրականի ափերը ձգվող միջնադարյան «Մետաքսի ճանապարհային մշակույթում» Հայաստանի ակտիվ ներգրավվածության մասին՝ լրացնելով հայ և օտար մատենագիր աղբյուրներից հայտնի առևտրային և մշակութային փոխհարաբերությունների մասին տվյալները:

📜 Ավանդազրույցներ

«Ասում են, որ տեղական իշխանի որդին մի անգամ ձմռանը իր շքախմբով անցնելիս է լինում այս լեռնանցքով: Հանկարծ բարձրանում է մի սոսկալի ձյունամրրիկ: Ամայի վայրում պատսպարվելու տեղ չգտնելով՝ իշխանազնը և նրա մարդիկ խեղդվում են բքի մեջ: Իր զավակի հիշատակը հավերժացնելու համար իշխանի կինը դեպքի վայրում մի մեծ իջևանատուն է կառուցել տալիս, որպեսզի ձմռան բուքերին Եղեգնաձորի լեռնանցքով անցնող քարավանները իջևանեն այնտեղ՝ մինչև եղանակի պարզվելն ու ճանապարհի բացվելը: Եվ իջևանատունը իշխանազնի անունով կոչվել է Սելիմի իջևանատուն կամ քարվանսարա» (Ղանալանյան 1969, 384):

📚 Սկզբնաղբյուրները

  1. Ալիշան Ղ. 1893, Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենետիկ. Ս. Ղազար, 563 էջ: 163-166
  2. Բաբաջանյան Ա.,Զաքյան Ա. 2014, Սելիմի քարավանատան պեղումների նախնական արդյունքները, ‹‹Վեմ››, 4, էջ 125-134:
  3. Բարխուդարյան Ս. 1967, Դիվան հայ վիմագրության. Վայոց ձոր. Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ, 3, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 427 էջ:
  4. Հարությունյան Վ. 1960, Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Երևան, «Հայպետհրատ», 147 էջ:
  5. Ղանալանյան Ա. 1969, Ավանդապատում, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 530 էջ:
  6. Քաջբերունի 2003, Ճանապարհորդական նկատողություններ, Երևան, «Մուղնի», 498 էջ: 137-142

Հուշարձանների ցանկ

Վայոց ձոր 11.7/1.2

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ