Սառնաղբյուր Վերի Բերդ
Անվանումը` Սառնաղբյուր Վերի Բերդ
Հուշարձանի տեսակը` Քաղաքատեղի
Շրջան` Շիրակի մարզ
Ժամանակաշրջան` Նախապատմական
Անվանումը` Սառնաղբյուր Վերի Բերդ
Այլ անվանում` Վերի Բերդ, Սառնաղբյուր Արևելյան, Սոգյուտլի
Հուշարձանի տեսակը` Ամրոց, բնակատեղի, դամբանադաշտ
Մարզը` Շիրակ
Համայնքը` Սաղնաղբյուր
Բնակավայրը` Սառնաղբյուր
Տեղադրությունը` Սառնաղբյուրի Վերի Բերդը գտնվում է գյուղից մեկ կիլոմետր արևմուտք՝ սարահարթի հրվանդանաձև, դարավանդեցված ելուստի վրա։
Պահպանվածությունը` Հուշարձանը կիսավեր վիճակում է։
Բարձրությունը` ծ.մ.1965 մ
Դարաշրջանը և թվագրությունը` Հուշարձանը երկշերտ է։ Ըստ Կ. Կ. Ղաֆադարյանի 1960-1970-ականներին Սառնաղբյուրում կատարած հետախուզական պեղումների, ամրոցում բացվել են մշակութային և շինարարական երկու շերտ՝ մ.թ.ա. III հզ. II կեսին վերագրվող և մ.թ.ա X-VI դդ. (Ղաֆադարյան 1972, 152-153, 4), իսկ 1996 թ. հրատարակությունում ամրոցի վերակառուցումը վերագրվում է ուշ բրոնզի դարին (Արեշյան, Ղաֆադարյան 1996, 74)։
Սառնաղբյուր
🔍 Ուսումնասիրության պատմությունը
❈ 1893 թ. հետախուզական դիտարկումներ Սառնաղբյուրում՝ Ն. Մառ։
❈ 1924 թ.՝ Թ. Թորամանյան, Լեռնակերտից այցելում է Սառնաղբյուր։
❈ 1930 թ. ամրոցների ուսումնասիրության ծրագրով այցելում են՝ Ա. Հաջյան, Լ. Գյոզալյան, Բ. Պիոտրովսկի։
❈ 1960-70-ական թթ.՝ Կ. Կ. Ղաֆադարյան կատարում է չափագրություններ և հետախուզական պեղումներ։
❈ 2019-2021 թթ.՝ Արագածի հյուսիսարևմտյան լանջերի պաշտպանական կառույցների արշավախումբ (ղեկ. Բ. Վարդանյան) կատարում է հետախուզական աշխատանքներ։
🧱 Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն և կառուցվածք
❈ Վերի Բերդը գտնվում է գյուղի արևմտյան մասում, սարահարթի հրվանդանաձև, հրաբխային ծագման բլրի վրա։
❈ Ամրոցը զբաղեցնում է 6 հա, միջնաբերդը՝ 0.3 հա, պարսպաշարերի ընդհանուր երկարությունը՝ 235 մ։
❈ Մուտքը արևմուտքից է։
❈ Բլրի գագաթը եզրագծված է պարսպաշարով, արևելյան անկյունում կանգնած է սև տուֆից մենհիր։
❈ Հրվանդանի լանջերին պահպանվել են երկու-երեք շարք պարիսպներ, հյուսիսային և հարավային լանջերին՝ դարավանդներ։
❈ Դարավանդների ներսում տեսանելի են ուղղանկյուն կառույցների մնացորդներ։
❈ Բլրի արևելյան լանջին՝ դամբաններ, որոշ խմբեր օղակված ցանկապատով։
❈ Բլրի հարավային և հարավարևմտյան, արևմտյան և հյուսիսային լանջերին՝ բնակելի կառույցների մնացորդներ։
❈ Բլրի հարավարևելյան լանջի ճանապարհը՝ 2–2.5 մ լայնությամբ, 0.5–1 մ բարձրությամբ, եզրագծված է պատերով և կից կառույցներով։
Բնակեցում և ժամանակաշրջան
❈ Հուշարձանը բնակեցվել է մ.թ.ա. III հազարամյակի կեսերին, վերաբնակեցվել է ուշ բրոնզի դարերում (մ.թ.ա. XV–XIII դդ.)։
❈ Միջնաբերդում և դարավանդներում կառուցված են ուղղանկյուն հատակագծով շինություններ՝ հավանաբար մ.թ.ա. I հազարամյակի կեսին։
❈ Պարիսպները շարված են կոպտատաշ և անմշակ քարերից, բարձրությունը՝ 1.8–2.6 մ։
❈ Միջնաբերդում նկատվում են համընթաց դասավորված ուղղանկյուն և քառանկյուն կառույցների հետքեր։
🔨 Գտածոներ
❈ Վերգետնյա հնագիտական նյութ՝ խեցանոթների բեկորներ, որոշ վանակատից և դացիտից ցլեպներ։
🌍 Նշանակությունը
❈ Հուշարձանը ունի հանրապետական նշանակություն։
❈ Առանձին տեղ է զբաղեցնում Շիրակի բրոնզ-երկաթեդարյան ամրոցների շարքում՝ ներկայացնելով դրանց առաջին, վաղագույն ձևերը։
Ուսումնասիրության պատմությունը
1893 թ. հետախուզական դիտարկումներ Սառնաղբյուրում կատարել է Ն. Մառը։
1924 թ. Թ. Թորամանյանը Լեռնակերտում դիտարկումներից հետո, այցելում է Սառնաղբյուր։
1930 թ. ամրոցների ուսումնասիրության ծրագրով, Սառնաղբյուր են այցելում Ա. Հաջյանը, Լ. Գյոզալյանը և Բ. Պիոտրովսկին։
1960-70-ական թթ. Սառնաղբյուրի ամրոցների չափագրություններ և հետախուզական պեղումներ է կատարել Կ. Կ. Ղաֆադարյանը։
2019-2021 թվականներին Արագածի հյուսիսարևմտյան լանջերի պաշտպանական կառույցներն ուսումնասիրող արշավախումբը (ղեկ.՝ Բ. Վարդանյան) Սառնաղբյուրում կատարում է հետախուզական աշխատանքներ։
Հնագիտական նկարագրությունը
Սառնաղբյուրի Վերի Բերդը գտնվում է գյուղի արևմտյան մասում, սարահարթի հրվանդանաձև, հրաբխային ծագման բլրի վրա։ Ամրոցը զբաղեցնում է 6 հա տարածք, իսկ միջնաբերդը՝ 0.3 հա, պարսպաշարերի ընդհանուր երկարությունը կազմում է 235 մ։ Ամրոցի մուտքն արևմուտքից է։ Բլրի գագաթը հյուսիսարևմտյան հատվածում ակոսում է ոչ խորը արհեստական խանդակը, իսկ հարավ-արևմուտքում՝ պարսպաշարը։ Բլրի գագաթը, որի արևելյան անկյունում կանգնեցված է սև տուֆից պատրաստված մենհիր, եզրագծված է պաշտպանական պարսպաշարով։ Այն կառուցված է տեղական, անմշակ խոշոր ժայռաբեկորներից։ Հրվանդանի լանջերին, հիմնապարսպին գրեթե զուգահեռ, պահպանված են երկու-երեք շարք պարիսպներ։ Այդ պարիսպները հյուսիսային և հարավային լանջերին ձևավորում են դարավանդներ, որոնց ներսույթում տեսանելի են ուղղանկյուն կառույցների մնացորդներ։
Բլրի արևելյան լանջին, տեսանելի են դամբաններ՝ եզրագծված հենապատերով։ Դամբանների որոշ խմբեր օղակված են ցանկապատով։ Բլրի հարավային և հարավարևմտյան, արևմտյան և հյուսիսային լանջերին տեսանելի են բնակելի կառույցների մնացորդներ։ Բլրի հարավարևելյան լանջին, դեպի ամրոց է բարձրանում 2-2.5 մ լայնությամբ, մոտ 0.5-1 մ բարձրությամբ պատերով եզրագծված ճանապարհ, որին կցված են տարատեսակ կառույցներ։
Ամրոցում և բնակատեղիում պարբերական պեղումներ չեն կատարվել։ Դատելով Կ. Կ. Ղաֆադարյանի հաղորդումից և բնակավայրի ու ամրոցի տարածքում առկա վերգետնյա հարուստ հնագիտական նյութի ուսումնասիրությունից, հուշարձանը բնակեցվել է հիմնականում մ.թ.ա. III հզ. կեսերին, որից հետո վերաբնակեցվել է ուշ բրոնզի դարերում (մ.թ.ա. XV-XIIIդդ.)։ Ամրոցում առկա է նաև մ.թ.ա. առաջին հազարամյակի կեսերին վերաբերվող վերգետնյա առատ նյութ։ Հավանաբար այդ ժամանակաշրջանին պետք է վերագրել ամրոցի միջնաբերդում և դարավանդներին կառուցված ուղղանկյուն հատակագծով շինություններ։
Ամրոցի հիմնապարիսպը շարված է կոպտատաշ քարերից, իսկ դարավանդները եզրագծող պարիսպները կառուցված են անմշակ քարաբեկորներից։ Նմանատիպ կառուցվածքով պարսպաշար առկա է բլրի արևելյան լանջին, որը հատակագծում լինելով կորագիծ, հարմարեցված է բլրի բնական ռելիեֆին։ Պարիսպները տեղ-տեղ ունեն 1.8-2.6 մ բարձրություն։
Միջնաբերդը եզրագծող պարսպի ներսում, տարբեր դարավանդներին նկատվում են ուղղանկյուն, իրար կից կառույցների հետքեր։
Մուտքի մոտ, առանցքով հյուսիս-հարավ դասավորվածությամբ, տեսանելի են 4-5 ուղղանկյուն և քառանկյուն շինություններ։ Բլրի հարավային և հարավարևմտյան լանջերին առկա են ուղղանկյուն, բոլորաձև կառույցների մնացորդներ։
🔨 Գտածոներ
Ամրոցի և բնակատեղիի տարածքում հնագիտական վերգետնյա նյութը հիմնականում խեցանոթների բեկորներ են։ Հանդիպում են նաև վանակատից և դացիտից ցլեպներ։
Նշանակությունը
Հուշարձանը հանրապետական նշանակության է։ Այն առանձնահատուկ տեղ է գրավում Շիրակի բրոնզ-երկաթեդարյան ամրոցների մեջ՝ ներկայացնելով դրանց վաղագույն ձևը։
Սկզբնաղբյուրները
Գրականություն
- Марр Н. 1895, Армения [о раскопках и археологических работах 1893], ОАК за 1893: СПб, стр. 33-36։
- Թորամանյան Թ. 1942, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության I, Երևան, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 307 էջ:
- Ղաֆադարյան Կ. 1972, Դիտողություններ ուրարտական ամրաշինության վերաբերյալ, Պատմա-բանասիրական հանդես, №2, էջ 151-162։
- Smith A., Kafadarian K. 1996, New Plans of Early Iron Age and Urartian Fortresses in Armenia: A Preliminary Report on the Ancient Landscapes Project, Iran, Vol. 34, pp. 23-37.
- Արեշյան Գ., Ղաֆադարյան Կ. Կ. 1996, Հայկական լեռնաշխարհի ճարտարապետությունը վաղդասակարգային հասարակության և պետական առաջին կազմավորումների ժամանակաշրջանում (մ.թ.ա. III հզ. վերջին քառորդից մինչև մ.թ.ա. I հզ. սկիզբը), Հայկական ճարտարապետության պատմություն, Հ. 1, էջ 68-86։
Սառնաբյուրի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակ
7.100.1. – Ամրոց (4 կմ հվ-արլ)
7.100.1.1. – Բնակատեղի
7.100.1.2. – Դամբանադաշտ
7.100.2. – Ամրոց (2 կմ հվ-արլ)
7.100.2.1. – Դամբանադաշտ
7.100.3. – Ամրոց «Թոփ Քար»
7.100.3.1. – Դամբանադաշտ
7.100.4. – Ամրոց «Ղալաչա»
7.100.4.1. – Դամբանադաշտ
7.100.5. – Ամրոց «Մեծ Բերդ»
7.100.5.1. – Դամբանադաշտ
7.100.6. – Ամրոց «Փոքր Բերդ»
7.100.6.1. – Դամբանադաշտ
7.100.44-50 – Դամբանադաշտ
7.100.47.1. – Մենհիր (վիշապաքար)
📷 Լուսանկարներ
- Նկար 1 – Սառնաղբյուրի դիրքը (քարտեզ, անհրաժեշտ է)
- Նկար 2 – Սառնաղբյուրի ամրոցի օրթոֆոտոպլանը (անհրաժեշտ է)
- Նկար 3 – Ամրոցի հանույթը (Smith, Kafadarian, 1996, Fig. 5)
- Նկար 4 – Սառնաղբուրի ամրոցի տեսքը հյուսիսից (Բ.Վարդանյան)
- Նկար 5 – Սառնաղբյուրի ամրոցի լանջի պարսպաշարը հյուսիս-արևելքից (Բ.Վարդանյան)
- Նկար 6 – Ամրոցի միջնաբերի տեսքը հյուսիսարևելքից (Բ.Վարդանյան)
- Նկար 7 -Ամրոց բարձրացող ճանապարհը հարավից (Բ.Վարդանյան)
- Նկար 8 – Ամրոցի հյուսիսային լանջի խանդակը (Բ.Վարդանյան)
- Նկար 9 – Հատված ամրոցի պարսպապատից (Բ.Վարդանյան)
- Նկար 10 – Միջնաբերդի արևելյան ծայրին կանգնեցված մենհիրը (Բ.Վարդանյան)
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։