Սախուրակ 6
Sakhurak 6
Sakhurak 6
Sakhurak 6
Sakhurak 6

Սախուրակ 6

Անվանումը` Սախուրակ 6

Հուշարձանի տեսակը` Քարակոթող

Շրջան` Արարատի մարզ

Ժամանակաշրջան` Նախապատմական

Անվանումը՝ Սախուրակ 6

Այլ անվանումներ՝ Աժդահա յուրտ

Հուշարձանի տեսակը՝ Վիշապաքար

Մարզը / համայնքը՝ Գեղամա լեռներ, Արարատ (մարզ), Գողթ (մոտակա համայնք՝ Կոտայքում):

Տիպը՝ Ցլակերպ

Նյութը՝ Մոխրագույն ծակոտկեն բազալտ:

Պահպանվածությունը՝

Կոթողը. Լավ (պահպանվել է ամբողջությամբ. թեթև խորությունը քարի շրջակայքում Մառի ու Սմիռնովի մաքրողական աշխատանքի արդյունքն է, որի ընթացքում այն շրջվել է կողքի, հետո ետ դրվել, ինչը կարելի է ենթադրել լուսանկարներից):

Պատկերը. Լավ (բոլոր մանրամասները պահպանվել են):

Համատեքստը. Լավ (նախնական տեղում է, կառույցը լավ պահպանվել է):

Չափսը՝ 330x100x25 սմ:

Նախնական տեղը՝ Աժդահա Յուրտ (այժմ Զվարթնոց գյուղի արոտավայր):

Ներկա տեղը՝ Նախնական տեղում:

Կոորդինատները՝ N 40.120049°, E 044.883468°

Բարձրությունը՝  ծ.մ. 2472 մ (1 կմ Աժդահա Յուրտից հարավ-արևելք):

Դարաշրջանը և թվագրությունը՝ Միջին և ուշ բրոնզի դարեր, Ք.ա. XXIV-XIII դդ.

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Հայտնաբերվել է Ն. Մառի և Յ. Սմիռնովի արշավախմբի կողմից 1909 թ., հուլիսի 19-ին: Ըստ լուսանկարչական գրառումների՝ հաջորդ այցելությունը կատարվել է 1911 թ.: Հեղինակները այսպես են նկարագրում տեղը. «Ոչ թե Աժդահա յուրտում, այլ կես ժամ հեռավորության վրա», ինչը լիովին համապատասխանում է այս կոթողի դիրքին, որը մենք պայմանականորեն Աժդահա յուրտ 6 ենք կոչում:

🧱 Հնագիտական համատեքստի նկարագրությունը

Անմիջական. Կրոմլեխ/հարթակի մեջ է (ինչը նկատել են նաև Ն. Մառն ու Յ. Սմիռնովը, ովքեր կոթողի դիրքը բնորոշում են որպես՝ «թափված քարերի կույտի վրա»): Շրջակայքում կան կան այլ փոքր կրոմլեխներ, որոնք հիմնական հարթակի արբանյակներն են:

Հարակից. Այլ վիշապներ, կրոմլեխներ:

🧩Երկրորդական օգտագործումը

Երկու կլորավուն փոսիկներ` քարի հիմնական հարթեցված մակերեսին:

🌍 Նշանակությունը

Վիշապաքարը բնորոշ է միայն Հայկական լեռնաշխարհի տարածքին և խաչքարի նման էնդեմիկ երևույթ է: Հայտնվում է ծ.մ. մինչ 3200 մ բարձրության վրա, ինչը բացառիկ երևույթ է համաշխարհային հնագիտության տեսանկյունից:

📜 Ավանդազրույցներ

Վիշապաքարերը կրում են բարձր մակարդակի խորհրդանշական ծանրաբեռնվածություն: Նրանց անվանումը առնչվում է Հայկական լեռնաշխարհի բնակչության հնագույն և նոր մեծաքանակ և միանման ավանդազրույցներին, որոնցում վիշապները տարերային կերպարներ են կապված բնական երևույթների (հատկապես՝ ջրի) և դրանց կարգավորման հետ: Հաճախ վիշապներն առնչվում են լեռներում ապրող հսկաների հետ: Անվանումը կարող էր առաջանալ մի կողմից արձանների մեծության, մյուս կողմից՝ դրանց պատկերագրության այլաբանական մեկնաբանության արդյունքում:

📚 Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Марр Н.Я., Смирнов Я.И. 1931, Вишапы, Ленинград, «Огиз», 108 с.
  2. Արխիվ. Մառ, Արխիվ 25, նկ. Q 560-1, Q 560-5, Q 560-58; Խանզադյան, Արխիվ 1, նկ. 93 (լուսանկար), 94 (գծանկար):
  3. Մառ, Արխիվ 25 – Гегамские горы, 1908-1912 гг., 83 фотографий, 21 негативов, Фотоархив Института истории материальной культуры Российской
    Академии наук, фонд 23 – Н.Я. Марр.
  4. Խանզադյան, Արխիվ 1 – Վիշապաքարերին վերաբերող նյութեր, 1967-1987 թթ., 152 լուսանկար, 3 գծանկար, 1 քարտեզ (հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով), Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ, Է. Խանզադյանի ֆոնդ,
    Քարտեզները՝ Համլետ Սարգսյանի անձնական արխիվ (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ), Երևան:

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ