Սախուրակ 3
Sakhurak 3
Sakhurak 3
Sakhurak 3
Sakhurak 3

Սախուրակ 3

Անվանումը` Սախուրակ 3

Հուշարձանի տեսակը` Քարակոթող

Շրջան` Արարատի մարզ

Ժամանակաշրջան` Նախապատմական

Անվանումը՝ Սախուրակ 3

Այլ անվանումներ՝ Աժդահա յուրտ

Հուշարձանի տեսակը՝ Վիշապաքար

Մարզը / համայնքը՝ Գեղամա լեռներ, Արարատ (մարզ), Գողթ (մոտակա համայնք՝ Կոտայքում):

Տիպը՝ Ցլակերպ

Նյութը՝ Բաց մոխրագույն  ծակոտկեն բազալտ, սպիտակ քարաքոսով:

Պահպանվածությունը՝

Կոթողը. Լավ (պահպանվել է գրեթե ամբողջությամբ, ստորին փոքր հատվածը բացակայում է):

Պատկերը. Լավ (բոլոր մանրամասները պահպանվել են):

Համատեքստը. Բավարար (նախնական տեղում է, կողքի է գցված և կառույցի մեջ փորված, որի պատճառով ձագար է առաջացել: Մառի ու Սմիռնովի նկարներում նախ այն հողի մեջ է ետնամասով, իսկ առաջնամասն ամբողջովին երևում է մակերեսին, իսկ հետո կիսականգնեցված է քարերի կույտի վրա, ապա շրջված է կողքի վրա, ինչը խոսում է այն մասին, որ կոթողը մասնակիորեն մաքրվել/փորվել է արդեն Մառի ու Սմիռնովի կողմից, իսկ լուրջ ձագարը կոթողի առջև առաջացել է վերջերս. 1970-ական (Վ. Սարոյան), 1980-ական (Է. Խանզադյան) և 1994 (Հ. Մարտիրոսյան) թթ. թվագրվող լուսանկարներում ներկայիս ձագարը չկա):

Չափսը՝ 250x170x47 սմ։

Նախնական տեղը՝ Աժդահա Յուրտ (այսօր այն կոչում են Կաթի պունկտ):

Ներկա տեղը՝ Նախնական տեղում:

Կոորդինատները՝ N 40.128459°, E 044.882614°

Բարձրությունը՝ ծ.մ. 2510 մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ Միջին և ուշ բրոնզի դարեր, Ք.ա. XXIV-XIII դդ.։

Սախուրակ 3

📜 Ուսումնասիրության պատմություն

Վիշապաքարը հայտնաբերվել է Ն. Մառի և Յ. Սմիռնովի արշավախմբի կողմից 1909 թ., հուլիսի 19-ին: Ըստ լուսանկարների՝ հաջորդ այցերը եղել են 1911 և 1912 թվականներին:

🗺️ Հնագիտական համատեքստ

Անմիջապես տեղակայված է կրոմլեխ/հարթակի մեջ՝ շրջապատված այլ վիշապներով և կրոմլեխներով:

🌍 Նշանակություն

Վիշապաքարը եզակի է Հայկական լեռնաշխարհի տարածքում և նման է էնդեմիկ խաչքարի: Գտնվում է ծովի մակերևույթից մինչեւ 3200 մ բարձրության վրա, ինչը բացառիկ է համաշխարհային հնագիտության համար:

🌀 Ավանդազրույցներ

Վիշապաքարերը կրում են բարձր խորհրդանշական բեռնվածություն: Նրանց անվանումը կապված է Հայկական լեռնաշխարհի հին և նոր, մեծաքանակ և միասնական ավանդազրույցների հետ, որտեղ վիշապները որպես տարերային կերպարներ՝ կապված են բնական երևույթների, հատկապես ջրի, և դրանց կարգավորման հետ: Հաճախ վիշապներն առնչվում են լեռներում ապրող հսկաների հետ: Անվանումը կարող է ծագած լինել արձանների մեծությունից և պատկերագրության այլաբանական մեկնաբանություններից:

🔍Ուսումնասիրության պատմությունը

Հայտնաբերվել է Ն. Մառի և Յ. Սմիռնովի արշավախմբի կողմից 1909 թ., հուլիսի 19-ին: Ըստ լուսանկարչական գրառումների՝ հաջորդ այցելությունը կատարվել է 1911 և 1912 թթ.:

🧱Հնագիտական համատեքստի նկարագրությունը

Անմիջական. Շրջակա քարերը վկայում են, որ կրոմլեխ/հարթակի մեջ է:

Հարակից. Այլ վիշապներ, կրոմլեխներ:

🌍 Նշանակությունը

Վիշապաքարը բնորոշ է միայն Հայկական լեռնաշխարհի տարածքին և խաչքարի նման էնդեմիկ երևույթ է: Հայտնվում է ծ.մ. մինչ 3200 մ բարձրության վրա, ինչը բացառիկ երևույթ է համաշխարհային հնագիտության տեսանկյունից:

📜Ավանդազրույցներ

Վիշապաքարերը կրում են բարձր մակարդակի խորհրդանշական ծանրաբեռնվածություն: Նրանց անվանումը առնչվում է Հայկական լեռնաշխարհի բնակչության հնագույն և նոր մեծաքանակ և միանման ավանդազրույցներին, որոնցում վիշապները տարերային կերպարներ են կապված բնական երևույթների (հատկապես՝ ջրի) և դրանց կարգավորման հետ: Հաճախ վիշապներն առնչվում են լեռներում ապրող հսկաների հետ: Անվանումը կարող էր առաջանալ մի կողմից արձանների մեծության, մյուս կողմից՝ դրանց պատկերագրության այլաբանական մեկնաբանության արդյունքում:

📚 Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Բարսեղյան Լ.Ա. 1967, Գեղամա լեռների «վիշապները», Պատմաբանասիրական հանդես 4, 181-188:
  2. Կարապետյան Ս. (խմբ.) 2014, Հայաստան. պատկերազարդ ալբոմ, Երևան, «Զանգակ», 89 էջ:
  3. Марр Н.Я., Смирнов Я.И. 1931, Вишапы, Ленинград, «Огиз», 108 с.

🕰️ Արխիվ

  1. Մառ, Արխիվ 25, նկ. Q 560-2, Q 560-7, Q 560-12; Խանզադյան, Արխիվ 1, նկ. 60, 62, 146, 147 (լուսանկար), 61, 63 (գծանկար); Սարոյան, Արխիվ 1, նկ. 9:
  2. Մարտիրոսյան, Արխիվ 1, նկ. 10:
  3. Մառ, Արխիվ 25 – Гегамские горы, 1908-1912 гг., 83 фотографий, 21 негативов, Фотоархив Института истории материальной культуры Российской
    Академии наук, фонд 23 – Н.Я. Марр.
  4. Խանզադյան, Արխիվ 1 – Վիշապաքարերին վերաբերող նյութեր, 1967-1987 թթ., 152 լուսանկար, 3 գծանկար, 1 քարտեզ (հայերեն, ռուսերեն և անգլերեն
    լեզուներով), Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ, Է. Խանզադյանի ֆոնդ,
    Քարտեզները՝ Համլետ Սարգսյանի անձնական արխիվ (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ), Երևան:
  5. Սարոյան, Արխիվ 1 – Լուսանկարիչ Վլադիմիր Սարոյանի անձնական լուսանկարչական արխիվի նյութեր

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձանները