Սախուրակ 1
Sakhurak 1
Sakhurak 1
Sakhurak 1
Sakhurak 1

Սախուրակ 1

Անվանումը՝ Սախուրակ 1

Հուշարձանի տեսակը՝ Քարակոթող

Շրջան՝ Արարատի մարզ

Ժամանակաշրջան՝ Նախապատմական

Անվանումը՝ Սախուրակ 1

Այլ անվանումներ՝ Աժդահա յուրտ

Հուշարձանի տեսակը՝ Վիշապաքար

Մարզը / համայնքը՝ Գեղամա լեռներ, Արարատ (մարզ), Գողթ (մոտակա համայնք՝ Կոտայքում):

Տիպը՝ Ձկնակերպ

Նյութը՝ Բաց մոխրագույն ծակոտկեն բազալտ, քարաքոսով:

Պահպանվածությունը՝

Կոթողը. Լավ (պահպանվել է ամբողջությամբ. կոտրված է պոչի փոքր հատվածը, որ Մառի ու Սմիռնովի նկարներում ընկած է քարի հիմնական հատվածի կողքին, ինչը վկայված է նաև գրքում: Նույն նկարներից երևում է, որ քարը շրջել են Մառն ու Սմիռնովը, որի արդյունքում փոքր երկարավուն փոս է առաջացել. այժմ այն նույն դիրքով է, ինչ հիշյալ նկարներում):

Պատկերը. Լավ (բոլոր մանրամասները պահպանվել են):

Համատեքստը. Լավ (նախնական տեղում է):

Չափսը՝ 475x55x35 սմ (առանց կոտրված պոչային հատվածի, որը պիտի լինի մոտ 35 սմ):

Նախնական տեղը՝ Աժդահա Յուրտ (այսօր այն կոչում են Կաթի պունկտ):

Ներկա տեղը՝ Նախնական տեղում:

Կոորդինատները՝ N 40.127532°, E 044.882773°

Բարձրությունը՝ ծ.մ. 2505 մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ Միջին և ուշ բրոնզի դարեր, Ք.ա. XXIV-XIII դդ. ։

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Հայտնաբերվել է Ն. Մառի և Յ. Սմիռնովի արշավախմբի կողմից 1909 թ., հուլիսի 19-ին: Ըստ լուսանկարչական գրառումների՝ հաջորդ այցելությունը կատարվել է 1911 և 1912 թթ.:

🧱 Հնագիտական համատեքստի նկարագրությունը   

Անմիջական. Շրջակա քարերը վկայում են, որ կրոմլեխ/հարթակի մեջ է:

Հարակից. Այլ վիշապներ, կրոմլեխներ:

🧩 Երկրորդական օգտագործումը

Խաչքարացվել: Ստորին՝ «փորի» հարթ մակերեսին փորագրվել են կո¬թու¬նի վրա բարձրացող հավասարաթև խաչ, երկու գծային խաչ և մասամբ ընթեռնելի արձա¬նագրություն, որ թվագրվում են XIII դ. (Մառ, Սմիռնով), XI դ. (Հ. Պետրոսյան), XIV դ. (Ա. Հարությունյան):

ԹՎԻՆ ՉԿԱ (1312) / …

+ ՏԱՇ/ԿԱՑ (՞) / ՆՇ/ԱՆ:

ՅԻՇԵՑԷՔ Ի :

🌍 Նշանակությունը

Վիշապաքարը բնորոշ է միայն Հայկական լեռնաշխարհի տարածքին և խաչքարի նման էնդեմիկ երևույթ է: Հայտնվում է ծ.մ. մինչ 3200 մ բարձրության վրա, ինչը բացառիկ երևույթ է համաշխարհային հնագիտության տեսանկյունից:

📜 Ավանդազրույցներ

Վիշապաքարերը կրում են բարձր մակարդակի խորհրդանշական ծանրաբեռնվածություն: Նրանց անվանումը առնչվում է Հայկական լեռնաշխարհի բնակչության հնագույն և նոր մեծաքանակ և միանման ավանդազրույցներին, որոնցում վիշապները տարերային կերպարներ են կապված բնական երևույթների (հատկապես՝ ջրի) և դրանց կարգավորման հետ: Հաճախ վիշապներն առնչվում են լեռներում ապրող հսկաների հետ: Անվանումը կարող էր առաջանալ մի կողմից արձանների մեծության, մյուս կողմից՝ դրանց պատկերագրության այլաբանական մեկնաբանության արդյունքում:

📚 Սկզբնաղբյուրները    

Գրականություն

  1. Բարսեղյան Լ.Ա. 1967, Գեղամա լեռների «վիշապները», Պատմաբանասիրական հանդես 4, 181-188:
  2. Կարապետյան Ս. (խմբ.) 2014, Հայաստան. պատկերազարդ ալբոմ, Երևան, «Զանգակ», 89 էջ:
  3. Հարությունյան Ա. 2019, Խաչքարացված վիշապաքարերի վիմագրերը, Բոբոխյան Ա., Ջիլիբերտ Ա., Հնիլա Պ. (խմբ.), Վիշապը հեքիաթի և իրականության սահմանին, Երևան, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, 504-517:
  4. Պետրոսյան Ա., 2015, Երեսուն տարի անց. վիշապ քարակոթողները և վիշապամարտի առասպելը, Պետրոսյան Ա., Բոբոխյան Ա. (խմբ.), Վիշապ քարակոթողները, Երևան, «Գիտություն», 13-52:
  5. Марр Н.Я., Смирнов Я.И. 1931, Вишапы, Ленинград, «Огиз», 108 с.
  6. Пиотровский Б.Б. 1939, Вишапы: каменные статуи в горах Армении, Ленинград, Армянский филиал АН СССР, 40 с.

🕰️ Archive

Մառ, Արխիվ 25, նկ. Q 560-6, Q 560-11; Խանզադյան, Արխիվ 1, նկ. 65 (գծանկար՝ Լ. Բարսեղյանի), 66 (լուսանկար):

Մառ, Արխիվ 25 – Гегамские горы, 1908-1912 гг., 83 фотографий, 21 негативов, Фотоархив Института истории материальной культуры Российской Академии наук, фонд 23 – Н.Я. Марр.

Խանզադյան, Արխիվ 1 – Վիշապաքարերին վերաբերող նյութեր, 1967-1987 թթ., 152 լուսանկար, 3 գծանկար, 1 քարտեզ (հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով), Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ, Է. Խանզադյանի ֆոնդ, Քարտեզները՝ Համլետ Սարգսյանի անձնական արխիվ (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ), Երևան:

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձանները