Ուշիի Ս. Սարգիս
Saint Sargis Monastery
Saint Sargis Monastery

Ուշիի Ս. Սարգիս

Անվանումը` Ուշիի Ս. Սարգիս

Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր

Շրջան` Արագածոտնի մարզ

Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը՝ Ուշիի Ս. Սարգիս

Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր

Մարզը` Արագածոտն

Համայնքը՝ Աշտարակ

Բնակավայրը՝ գ. Ուշի

Տեղադրությունը՝ Ուշիից 0.5 կմ հյուսիս-արևմուտք

Պահպանվածությունը` Ավերված, մասնակի վերականգնված

Կոորդինատները` 40°20’51.3″N  44°21’37.9″E

Բարձրությունը՝ ծ.մ. 1420 մ 

Դարաշրջանը և թվագրությունը՝ V-XVIII դդ., վաղ միջնադարից մինչև ուշ միջնադար

Ուշիի Ս. Սարգիս

📍 Ուսումնասիրության պատմությունը

Վանքի վերաբերյալ տեղեկություններ են հաղորդել XIX դ. տեղագիրները (Շահխաթունեանց, Ալիշան), սակայն 1827 թ. երկրաշարժի հետևանքով ողջ վանական համալիրը մնացել էր փլատակների և հողի թանձր շերտի տակ, բացառությամբ Ս. Սարգս մատուռ-վկայարանի։

Հուշարձանի ուսումնասիրությունը սկսվել է 1999–2001 թթ. պեղումներից հետո, երբ հնագետ Ֆ. Բաբայանի ղեկավարությամբ բացվել են վանքի գրեթե բոլոր կառույցները:

🏺 Հնագիտական նկարագրություն

Տեղադրություն.
Վանական համալիրը տեղադրված է ուշ բրոնզ-վաղ երկաթեդարյան ամրոց-բնակավայրի հարավային եզրին, բարձրադիր բլրի թեք լանջին:

Շերտագրություն.

Միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային նշանավոր կենտրոններից է,
Առաջին վկայությունը պահպանվել է «Յայսմավուրք»-ում՝ Մ. Մաշտոցի կողմից Ս. Սարգսի մասունքների այստեղ ամփոփման և վանք հիմնելու կապակցությամբ,
Վանքի վիմագրերում այն անվանվում է Ս. Սարգս զորավար,
Վանքի ծաղկման երկրորդ փուլը՝ XIII–XIV դդ., համընկնում է Վաչուտյան իշխանական տան շինարարական գործունեության հետ, այդ ժամանակ կառուցվել են Ս. Աստվածածին եկեղեցին, գավիթը, զանգակատունը,
Երրորդ շինարարական փուլը՝ XVII դ., երբ վանահայր է նշանակվել Ոսկան Երևանցին, 1654–1662 թթ. նրա ջանքերով կառուցվել են արտաքին սյունասրահը (եկեղեցու և գավթի արևմտյան կողմում), տարաբնույթ շենքեր (հյուրատուն, սեղանատուն, վանախցեր) և վանքը շրջապատվել է պարսպով,
XVIII դ. առաջին կեսին վանքը լքվում է և վերջնականապես ավերվում է 1827 թ.:

Ճարտարապետություն.

Վանական համալիրը բաղկացած է Ս. Սարգս մատուռից, Ս. Աստվածածին եկեղեցուց, գավթից, զանգակատնից և XVII դ. կառուցված բնակելի, տնտեսական, քաղաքացիական ու արտադրական մի շարք կառույցներից, որոնք պարփակված են շրջապարսպով,
Ս. Սարգս մատուռը (V–VII դդ.) փոքր միանավ, երկթեք տանիքով ուղղանկյուն կառույց է, շարված է հիմքում կոփածո բազալտե, վերևում՝ սրբատաշ տուֆե քարերով, վերանորոգվել է XI–XII դդ., ապա 1203 թ.՝ համաձայն մուտքի վրա պահպանված արձանագրության,
Ս. Աստվածածին եկեղեցին կից է Ս. Սարգսին՝ հարավից, կառուցվել է XIII դ. սկզբին, մեկ զույգ մույթերով գմբեթավոր սրահ՝ հյուսիսարևելյան և հարավարևելյան կրկնահարկ ավանդատներով, մուտքերը բացվում են արևմտյան և հարավային ճակատներում, ավագ խորանի բեմառէջքը հարդարված է վեցանիստ մեդալիոնների շարով՝ բուսական զարդատարրերով, ըստ վիմագրի՝ պատված է եղել որմնանկարներով,
Գավիթը կից է Ս. Աստվածածին եկեղեցուն՝ հարավից, կառուցվել է 1264 թ., երկրաշարժից քանդված եկեղեցու տեղում, պատերի շարվածքում օգտագործվել են ավելի վաղ շինությունների ու խաչքարերի բեկորներ, հանդիպակաց պատերի ութ որմնասյուներով և խաչվող կամարներով քառանկյուն շենք է, մուտքերը արևմտյան և արևելյան կողմերում, հարավային ճակատում բացվում են սյունով բաժանված կրկնակի պատուհաններ,
Զանգակատունը կառուցվել է 1311 թ., հիմնապատերը պեղումներով բացվել են եկեղեցուն և գավթին կից՝ արևմտյան կողմից,
Շրջապարիսպը հիմնովին վերանորոգվել է XVII դարում, անկանոն քառանկյուն հատակագիծ՝ 2 ուղղանկյուն և 3 կիսակլոր կրկնահարկ աշտարակներով, գլխավոր մուտքը՝ հարավարևելյան անկյունում, երկրորդը՝ արևմտյան կողմում, հյուսիսային, արևմտյան և հարավային պարսպապատերին կից՝ կրկնահարկ վանախցեր, օժանդակ շենքեր, թաղակապ հյուրատուն, սյունազարդ սրահ, Ս. Սարգսի հյուսիսարևմտյան կողմում բացվել է երկու բաժանմունք ունեցող կամարակապ սրահ՝ հավանաբար ծառայել է որպես սեղանատուն,

Գտածոներ.
Խաչքարեր, վիմագիր քարեր, խեցեղեն, մետաղե և ապակե իրեր, դրամներ:

🔎 Նշանակությունը
Ս. Սարգս անվամբ եկեղեցիների շարքում ամենավաղ կառույցը մեզ հայտնի է Ուշիի Ս. Սարգս մատուռ-վկայարանն է:

📜 Ավանդազրույցներ
Պատմում են, որ Ս. Սարգսի տոնի օրը Ս. Սարգսին նվիրված մատուռի վրա երևում է Լուսավորչի կանթեղը (Ֆ. Բաբայան):

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Վանքի վերաբերյալ տեղեկություններ են հաղորդել 19-րդ դ. տեղագիրները (Շահխաթունեանց, Ալիշան), սակայն 1827 թ. երկրաշարժի հետևանքով ողջ վանական համալիրը մնացել էր փլատակների ու հողի թանձր շերտի տակ՝ բացառությամբ Ս. Սարգիս մատուռ-վկայարանի: Հուշարձանի ուսումնասիրությունն սկսվել է 1999-2001 թթ. պեղումներից հետո, երբ հնագետ Ֆ. Բաբայանի ղեկավարությամբ բացվել են վանքի գրեթե բոլոր կառույցները:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն.
Տեղադրված է ուշ բրոնզ-վաղերկաթիդարյան ամրոց-բնակավայրի հարավային եզրին, բարձրադիր բլրի թեք լանջին:

Շերտագրություն.
Միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային նշանավոր կենտրոններից է: Հուշարձանի վերաբերյալ առաջին վկայությունը պահպանվել է «Յայսմավուրք»-ում՝ Մ. Մաշտոցի կողմից Ս. Սարգսի մասունքներն այստեղ ամփոփելու և վանք հիմնելու կապակցությամբ: Վանքի վիմագրերում ևս այն անվանվում է Ս. Սարգիս զորավար: Վանքի ծաղկման երկրորդ փուլը վերաբերում է XIII-XIV դդ. և համընկնում Վաչուտյան իշխանական տան շինարարական գործունեության հետ: Այդ ընթացքում կառուցվել են Ս. Աստվածածին եկեղեցին, գավիթը, զանգակատունը: Երրորդ շինարարական փուլը վերաբերում է XVII դ., երբ վանքի վանահայր է նշանակվում Ոսկան Երևանցին: 1654-1662 թթ. նրա ջանքերով կառուցվում են արտաքին սյունասրահը՝ եկեղեցու և գավթի արևմտյան կողմում, տարաբնույթ շենքեր (հյուրատուն, սեղանատուն, վանախցեր) և վանքը շրջապատվում է պարսպով: XVIII դ. առաջին կեսին վանքը լքվում է և, վերջնականապես, ավերվում 1827 թ.:

Ճարտարապետություն.
Վանական համալիրը բաղկացած է Ս. Սարգիս մատուռից, Ս. Աստվածածին եկեղեցուց, գավթից, զանգակատնից և XVII դ. կառուցված բնակելի, տնտեսական, քաղաքացիական ու արտադրական մի շարք կառույցներից, որոնք պարփակված են շրջապարսպով:

Ս. Սարգիսը V-VII դդ. բնորոշ փոքր միանավ, երկթեք տանիքով ուղղանկյուն կառույց է, որը շարված է հիմքում կոփածո բազալտե, վերևում սրբատաշ տուֆե քարերով: Վերանորոգվել է XI-XII դդ., ապա 1203 թ.՝ համաձայն մուտքի վրա պահպանված արձանագրության:

Ս. Աստվածածինը հարավից կից է Ս. Սարգսին: Կառուցվել է XIII դ. սկզբին, մեկ զույգ մույթերով գմբեթավոր սրահ է՝ հյուսիսարևելյան և հարավարևելյան կրկնահարկ ավանդատներով: XIII դ. բնորոշ զարդամոտիվներով հարդարված երկու մուտքերը բացվում են արևմտյան և հարավային ճակատներում: Ավագ խորանի բեմառէջքը հարդարված է վեցանիստ մեդալիոնների շարով, որոնց դաշտերը լցված են բուսական տարբեր զարդատարրերով: Ըստ պահպանված վիմագրի՝ Ավագ խորանը պատված է եղել որմնանկարներով: 

Գավիթը, կից է Ս. Աստվածածին եկեղեցուն հարավից: Կառուցվել է 1264 թ., երկրաշարժից քանդված եկեղեցու տեղում, որի մասին հաղորդում է պահպանված վիմագիրը, ինչպես նաև պատերի շարվածքում օգտագործվել են ավելի վաղ շինությունների ու խաչքարերի բեկորներ: Գավիթը հանդիպակաց պատերի ութ որմնասյուներով և խաչվող կամարներով քառանկյուն շենք է, որի մուտքերը արևմտյան և արևելյան կողմերում են: Հարավային ճակատում բացվում են սյունով բաժանված կրկնակի պատուհանները:

Ըստ հայտնաբերված վիմագրի՝ 1311 թ. կառուցվել է զանգակատուն, որի հիմնապատերը պեղումներով բացվեցին եկեղեցուն և գավթին կից՝ արևմտյան կողմից:  

Վանքի շրջապարիսպը հիմնովին վերանորոգվել է XVII դարում: Այն անկանոն քառանկյուն հատակագիծ ունի՝ ուժեղացված 2 ուղղանկյուն և 3 կիսակլոր կրկնահարկ աշտարակներով: Պարսպի գլխավոր մուտքը հարավարևելյան անկյունում է, երկրորդը՝ արևմտյան կողմում: Հյուսիսային, արևմտյան և հարավային պարսպապատերին կից կառուցվել են կրկնահարկ վանախցեր, օժանդակ շենքեր, թաղակապ հյուրատուն, սյունազարդ սրահ: Ս. Սարգսի հյուսիսարևմտյան կողմում բացվել է երկու բաժանմունք ունեցող կամարակապ սրահ, որը հավանաբար ծառայել է իբրև սեղանատուն:

🔨 Գտածոներ

Խաչքարեր, վիմագիր քարեր, խեցեղեն, մետաղե և ապակե իրեր, դրամներ:

🌍 Նշանակությունը

Ս. Սարգիս անվամբ եկեղեցիների շարքում մեզ հայտնի ամենավաղ կառույցը Ուշիի Ս. Սարգիս մատուռ-վկայարանն է:

📜 Ավանդազրույցներ

Պատմում են, որ Ս. Սարգսի տոնի օրը, Ս. Սարգսին նվիրված մատուռի վրա երևում է Լուսավորչի կանթեղը (Ֆ. Բաբայան):

📚 Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Առաքել Դավրիժեցի 1988, Պատմություն, (թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Վ. Առաքելյանի), Երևան, «Սովետական գրող», 592 էջ:
  2. Բաբայան Ֆ. 2005, Ուշիի Սուրբ Սարգիս վանքը, Երևան, «Գիտություն», 77 էջ:
  3. Բաբայան Ֆ., Քալանթարյան Ա. 2001, àõßÇÇ ê. ê³ñգÇë í³ÝùÇ íÇÙ³Ï³Ý ³ñӳݳգñáõÃÛáõÝÝ»ñը, Պատմաբանասիրական հանդես, 2, էջ 169-199:
  4. Շահխաթունեանց Յ. եպս. 2014, Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատայ, Էջմիածին, «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին», 560 էջ:

Հուշարձանների ցանկ
Արագածոտն 2.108/1.3

📷 Լուսանկարներ

  1. Վանքի հատակագիծը (Բաբայան 2005)
  2. Ս. Սարգիս մատուռ-վկայարանը
  3. Ս. Աստվածածին եկեղեցին արևմուտքից
  4. Ս. Աստվածածնի բեմառէջքը
  5. Վաչե Վաչուտյանի նվիրատվական արձանագրությունը [Ս. Աստվածածին եկեղեցու վրա ներքուստ]
  6. Գավթի արևմտյան մուտքի բարավորը
  7. Գավթի հարավային ճակատը
  8. Հատված պեղումներից
  9. Ջնարակած թաս
  10. Ս. Սարգիս մակագրությամբ կարաս

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

ԿԱՄ

Սկանավորել QR կոդը

Մոտակա հուշարձաններ