Օձունի եկեղեցի
Անվանումը` Օձունի եկեղեցի
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Լոռու մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան
Անվանումը՝ Օձունի եկեղեցի
Այլ անվանում՝ Օձունի գմբեթավոր բազիլիկ
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի
Մարզը` Լոռու մարզ
Համայնքը՝ Ալավերդի
Բնակավայրը՝ Օձուն գյուղ
Տեղադրությունը՝ Եկեղեցին գտնվում է Օձուն գյուղի կենտրոնական մասում:
Պահպանվածությունը` Եկեղեցին ամբողջությամբ պահպանված է: Այստեղ վերակառուցման աշխատանքներ իրականցվել են մշտապես:
Կոորդինատները` 410 03’02. N 44o36’59”E
Բարձրությունը՝ ծ.մ. 1100 մ
Դարաշրջանը և թվագրությունը՝ Եկեղեցին թվագրվում է վաղ միջնադարով` VIդ.: Հետագա դարերում որոշ վերանորոգումներ և կառուցումներ են իրականացվել, սակայն եկեղեցու ճարտարապետական կերպարը մնացել է անխաթար:
Օձունի եկեղեցի
📍Ուսումնասիրության պատմություն
❈ Օձունի գմբեթավոր բազիլիկը հիշատակվում է պատմիչ Կիրակոս Գանձակեցու կողմից՝ կառուցված Հովհան Օձնեցի կաթողիկոսի ժամանակ (717-728)
❈ Հետազոտությունները ցույց են տվել, որ եկեղեցին իրականում կառուցվել է ավելի վաղ՝ V-VI դարերում
❈ XIX դարի վերջերին եկեղեցին և շրջապարիսպը վերանորոգվել են Զաքարիա և Բաղդասար Աբովյան եղբայրների ջանքերով
❈ 1938, 1949-1959, 1977 թթ. իրականացվել են նորabb վերանորոգումներ, իսկ 2013 թ. վերականգնվել է գմբեթը
🏛️ Հնագիտական նկարագրություն
❈ Համալիրը ներառում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցի, վաղմիջնադարյան մեմորիալ հուշարձան և գերեզմանոց՝ բազմաթիվ արձանագիր խաչքարերով ու տապանաքարերով
❈ Օձունը ներկայացնում է հայկական վաղ քրիստոնեական ճարտարապետության բացառիկ օրինակ
🕌 Ճարտարապետություն
❈ Գմբեթավոր բազիլիկ, ուղղանկյուն հատակագծով (20,7×31,6 մ)
❈ Կիսաշրջանաձև խորանին կից երկհարկ ավանդատներով և արտաքին կամարաշարով
❈ Աղոթասրահը երեք նավերով՝ երկշար մույթերով բաժանված
❈ Արտաքին սրահը ընդգրկում է աղոթասրահը երեք կողմերից՝ եզակի պահպանված օրինակ Հայաստանում
❈ Կառուցված է բազալտի և բաց շագանակագույն ֆելզիտի սրբատաշ քարերով
❈ VI-VII դդ. պատկերված պատկերաքանդակներ և զարդաքանդակներ՝ բացառիկ պատկերացմամբ
❈ Կենտրոնական լուսամուտների մարդկային բարձրաքանդակներ
❈ Արևմտյան մուտքի խաղողի ողկույզներ
❈ Աստվածամոր ու հրեշտակների պատկերներ, խաչեր
❈ Եկեղեցու արտաքին և ներքին պատերը պատված են հայերեն բազմաթիվ արձանագրություններով
🗿 Մեմորիալ հուշարձան
❈ Գմբեթավոր բազիլիկից մոտ 10 մ հյուսիս-արևելք
❈ Նշանակում է քրիստոնեության հաղթանակը Հայաստանում և Վրաստանում/Աղվանքում
❈ Վերածնված VI դարում, ժամանակակից է եկեղեցուն
❈ Կառուցված բաց շագանակագույն ֆելզիտի սրբատաշ քարերով
❈ 2.4 մ բարձրությամբ պատվանդան, երեք մույթեր, քանդակազարդ սյուներ (ստելա)
❈ Թեմատիկ պատկերաքանդակներ՝ Տրդատ Գ, Գրիգոր Լուսավորչի, Հռիփսիմյան կույսերի և Հին ու Նոր Կտակարանների տեսարաններ
❈ Հյուսիսային և հարավային նիստերը զարդարված են բուսական ու երկրաչափական դիզայններով
💎 Գտածոներ
❈ 2013 թ. վերանորոգման ժամանակ հայտնաբերվել են եկեղեցու ծածկի կղմինդրների, խեցեղենի ամբողջական և բեկորային օրինակներ
❈ Այժմ ցուցադրվում են անմիջապես Օձունի եկեղեցում
🌟 Նշանակություն
❈ Օձունի եկեղեցին կապող օղակ է բազիլիկ գմբեթավոր և եռանավ բազիլիկ հուշարձանների միջև
❈ Արժեքավոր միջնադարյան հայկական ճարտարապետության ու կրոնական ժառանգության մաս
✨ Ավանդազրույցներ
❈ Մեմորիալ հուշարձանն ավանդաբար վերագրվում է Հայոց արքա Սմբատ Ա Բագրատունուն, որի մարմինը ենթադրվում է ամփոփված Օձունում
❈ Պաշտպանություն արաբների հետապնդումներից՝ գաղտնի պահվող
🔍 Ուսումնասիրության պատմությունը
Ամրոցի և վանական համալիրի մասին վկայում են պատմիչներ Վարդան Արևելցին, Կիրակոս Գանձակեցին, որոնք ամրոցը հիշատակում են Պղնձահանք անունով: Ուսումնասիրողները մանրամասն անդրադարձել են համալիրի ճարտարապետությանը,, վիմագրությանը և որմնանկարներին:
🧱 Հնագիտական նկարագրությունը
Տեղադրությունը
Համալիրի գլխավոր` Ս. Աստվածածին եկեղեցին տեղադրված է ամրոցի տարածքի միջին մասում` երկայնական առանցքին ուղղահայաց: Գլխավոր եկեղեցու հարևանությամբ գտնվում է միանավ եկեղեցի, վանքի միաբանության կացարանի երկհարկանի շենքը:
Ճարտարապետություն
Ենթադրվում է, որ Ախթալայի ամրոցը հիմնել են Կյուրիկյանները՝ X դ., որոնք մինչև XII դ. վերջերը իշխում էին այս տարածքում: Այն Հայաստանի համեմատաբար լավ պահպանված ամրոցներից է, կառուցված կրաբետոնով շաղախված կոպտատաշ կապտավուն բազալտից, բնական միջավայրի հետ ներդաշնակության սկզբունքի կիրառումով: Ամրոցը երեք կողմից շրջապատված է ուղղաձիգ ժայռեղեն ձորերով, իսկ անցանելի տեղերն ամրացված են աշտարակավոր բերդապարիսպներով: Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է: Տպավորիչ է մուտքի արևելյան կողմի եռահարկ, հզոր աշտարակը:
Ախթալայի վանական համալիրի գլխավոր կառույցը Ս. Աստվածածին եկեղեցին է: Այն կառուցվել է մինչ Իվանե Զաքարյանի՝ այստեղ հաստատվելը, ով եկեղեցին ենթարկել է լուրջ ձևափոխումների` վերածելով այն ուղղափառ եկեղեցու: Ս. Աստվածածինը միջանկյալ
դիրք է գրավում եռանավ գմբեթավոր բազիլիկ և գմբեթավոր դահլիճ տիպերի մեջ: Ունեցել է քարե թմբուկով և վեղարով գմբեթ, որը չի պահպանվել (ըստ ավանդության` այն կործանել է Լենկթեմուրը` XIV դ. իր արշավանքների ժամանակ): Եկեղեցին աչքի է ընկնում բոլոր չորս ճակատների ուղղահայաց ռելիեֆային մեծ խաչերով, փորագրությամբ և քանդակներով երիզված լուսամուտներով, զարդաքանդակներով: Ներսից հարդարված է որմնանկարներով, որոնցից առանձնապես ուշագրավ են խորանի պատին պահպանված գահին նստած Աստվածամոր պատկերը, Սուրբ հաղորդություն, հյուսիսային պատի Հովհաննես-Կարապետ,
արևմտյան պատի Ահեղ դատաստանի թեմաներով որմնանկարները, մույթերի վրա և կամարատակերին մինչև գոտկատեղը և ամբողջ
հասակով արված սրբերի պատկերները: Աղոթասրահն ունի երք մուտք, որոնք ունեն շքեղ պարակալներ: Եկեղեցում վերանորոգման աշխատանքներ իրականցվել են 1970-ական թթ.: Վերջին տարիներին ևս եկեղեցին և շրջակայքը մաքրվել և բարեկարգվել է:
Զաքարյանների իշխանության օրոք այստեղ կառուցվել են այլ շինություններ և եկեղեցիներ ևս, որոնց մեջ առանձնանում է Ս.
Աստվածածնի արևմտյան պատին կից ուղղանկյուն հատակագծով գեղազարդ շինությունը (կառուցվել է մինչև 1227 թ.): Սրան կից կառուցվել է զույգ երկթեք տանիքներով ծածկված սրահը: Ըստ
Կիրակոս Գանձակեցու` Իվանեն և իր որդի Ավագը թաղված են
այստեղ: Գլխավոր եկեղեցու հյուսիսային պատին կից կա եկեղեցական արարողությունների համար անհրաժեշտ օժանդակ շինություն:
Վանքի հյուսիս-արևմտյան կողմում միայնակ կանգնած է երկթեք ծածկով միանավ եկեղեցի, որը ժամանակին ունեցել է կից կառույց: Պահպանվել են վանքի համար նախատեսված տնտեսական շինությունների մնացորդներ:
Ս. Աստվածածին եկեղեցու հյուսիսային կողմում գտնվել է վանքի միաբանության երկհարկանի շենքը, որից միայն պատերն են մնացել: Այն ուղղանկյուն, ընդարձակ դահլիճ է, որի համար որպես արևելյան պատ ծառայում է պարիսպը: Կառուցված է կոպտատաշ բազալտե քարերով, որի ծածկերը եղել են փայտաշեն:
Բացի այս, Ախթալայում և նրա շրջակայքում կան հիմնականում XIII դ. կառուցված այլ հուշարձաններ ևս (Ս. Երրորդություն վանք, Զույգ եկեղեցիներ, Ս. Գևորգ եկեղեցի, մատուռներ, խաչքարեր և ամրոցատիպ շինությունների մնացորդներ):
Ախթալայում են նկարահանվել նաև Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի որոշ հատվածներ:
🔨 Գտածոներ
Վանական համալիրի մաքրման և բարեկարգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են ճարտարապետական կառույցների տարբեր մանրամասներ, քանդակազարդ քարեր:
🌍 Նշանակությունը
Ս. Աստվածածին եկեղեցու որմնանկարները Բյուզանդիայից դուրս գտնվողների մեջ լավագույններից են և կարևոր նշանակություն ունեն քաղկեդոնիկ եկեղեցու պատկերագրության ուսումնասիրության համար:
📜 Ավանդազրույցներ
Ավանդազրույցներից մեկի համաձայն` Նյու Յորքի Ազատության արձանը ֆրանսիացիները ձուլել են Ախթալայի պղնձից:
Մեկ այլ ավանդույթի համաձայն Ախթալայում է պահվել
քրիստոնեական նշանավոր սրբություն համարվող Աստվածընկալ Սուրբ Խաչը:
📚 Սկզբնաղբյուրները
Գրականություն
- Վ. Հարությունյան 1992, Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, ‹‹Լույս››, 540էջ:
- Գ. Շախկյան 1986, Լոռի. Պատմության քարակերտ էջերը, Երևան,
‹‹Հայաստան››, 184 էջ: - Л. Дурново 1979, Очерки изобразительного искусства средневековой Армении, Москва, Искусство, 331с.
- А. Лидов 2014, Росписи монастыря Ахтала. история, иконография, мастера, Москва, 528с.
- О. Халпахчьян 1971, Гражданское зодчество Армении, Москва, Изд. литературы по строительству, с. 246.
Հուշարձանների ցանկ
Լոռի N 5.5.1.1
📷 Լուսանկարներ
- Լուսանկարները Վանական համալիրի ընդհանուր հատակագիծը (Շախկյան 1986, էջ 130):
- Ս. Աստվածածին եկեղեցու հատակագիծը (Շախկյան 1986, էջ 131):
- Ամրոցի մուտքը 1946թ. (‹‹Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն›› ՊՈԱԿ-ի արխիվ):
- Ամրոցի մուտքը և աշտարակը (լուս. Դ. Միրիջանյան):
- Ամրոցի մուտքի արևելյան, եռահարկ աշտարակը (լուս. Դ. Միրիջանյան):
- Վանական համալիրի ընդհանուր տեսքը հյուսիսից (լուս. Դ. Միրիջանյան):
- Ս. Աստվածածին եկեղեցին հյուսիս-արևմուտքից (լուս. Դ. Միրիջանյան):
- Ս. Աստվածածին եկեղեցու արևելյան ճակատի հարդարումը (լուս. Դ. Միրիջանյան):
- Ս. Աստվածածին եկեղեցու հարավային ճակատի հարդարումը (լուս. Դ. Միրիջանյան):
- Եկեղեցու խորանի որմնանկարը (լուս. Դ. Միրիջանյան):
- Ս. Աստվածածին եկեղեցու որմնանկարներով զարդարված պատերից մեկը (լուս. Դ. Միրիջանյան):
- Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան պատին արված սրբերի պատկերները (լուս. Դ. Միրիջանյան):
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։