Մոտկան բերդ
Lazaravan

«Մոտկան բերդ» ամրոց

Անվանումը` «Մոտկան բերդ» ամրոց
Հուշարձանի տեսակը` Ամրոց
Շրջան` Արագածոտնի մարզ
Ժամանակաշրջան` Նախապատմական

Անվանումը՝ «Մոտկան բերդ» ամրոց

Այլ անվանում՝ Սմբատաբերդ

Հուշարձանի տեսակը՝ Քաղաքատեղի, դամբարանադաշտ

Մարզը՝ Արագածոտն

Համայնքը՝ Աշտարակ

Բնակավայրը՝ Ուջան

Տեղադրությունը՝ Գտնվում է Ուջան գյուղից շուրջ 500 մ հս․արլ, լեռնային հրվանդանի վրա։

Պահպանվածությունը՝ Բավարար

Կոորդինատները՝ 40.30865, 4420931

Բարձրությունը՝ ծ.մ. 1300 մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ Ք.ա II-I հազ., միջնադար։

Մոտկան ամրոց (Ուջան)

Տեղադրություն և ուսումնասիրություններ

❈ Գտնվում է Ուջան գյուղից մոտ 0.5 կմ հյուսիս, լեռնային հրվանդանի վրա։
❈ Առաջին անգամ հետախուզվել է 1975 թ.՝ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնի արշավախմբի կողմից, իսկ հետագայում՝ ՀՍՀ ԳԱ-ի և ԵՊՀ համատեղ ուսումնասիրություններով։

Նկարագրություն

❈ Մոտկանը համարվում է մինչուրարտական շրջանի խոշորագույն քաղաքատեղիներից մեկը։
❈ Ամրոցն ու բնակավայրը զբաղեցնում են երեք բլրաձև տափարակ՝ ավելի քան 50 հա մակերեսով։
❈ Պարսպապատ միջնաբերդը՝ շուրջ 500 մ երկարությամբ, բաժանված է ութ հատվածների և կառուցված է խոշոր բազալտե քարաբեկորներով։
❈ Դարավանդները, աշտարակները և ժայռափոր ճանապարհները ձևավորում են հզոր պաշտպանական համակարգ։
❈ Պեղումներից հայտնաբերված նյութերը վերաբերում են ուշ բրոնզ–երկաթի դարերին, ինչպես նաև ուշ միջնադարին։

Նշանակություն

❈ Մոտկանը եղել է խիտ բնակեցված հին քաղաք, որի ամրաշինական լուծումները վկայում են զարգացած քաղաքային պլանավորման և պաշտպանական ճարտարապետության մասին։
❈ Այսօր այն բացառիկ վայր է՝ բացահայտելու Հայաստանի վաղ քաղաքակրթության և ամրոցաշինության պատմությունը։

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Հուշարձանը 1975 թ․ առաջին անգամ հետախուզել և արժևորել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնի արշավախումբը։ Հետագայում հուշարձանը մեկ անգամ ևս հետախուզվել և բնութագրվել է ՀՍՀ ԳԱ ՀԱԻ, ԱԻ և ԵՊՀ միասնական երթուղային արշավախմբի  հետազոտությունների ընթացքում։

🧱 Հնագիտական նկարագրությունը

Գտնվում է Ուջան գյուղից շուրջ O,5 կմ հյուսիս, լեռնային հրվանդանի վրա։ Հայաստանի տարածքի մինչուրարտական շրջանի խոշորագույն քաղաքատեղիներից է։ Միջնաբերդը և քաղաքատեղին զբաղեցնում են հյուսիսց հարավ ձգվող երեք բլրաձև տափարակները՝ ավելի քան 50 հա մակերեսով։ Երկու հեղեղատների միջև ընկած բլուրը հարավային, արևելյան և արևմտյան կողմերից անմատչելի է։ Այստեղ է պարսպապատ միջնաբերդը, որն ունի շուրջ հինգ հարյուր մետր երկարություն։ Այն լայնական միջնապարիսպներով բաժանված է  8 հատվածների։ Բլրի դարավանդաձև լանջերը նույնպես պարսպապատ են։ Պարսպապատերն առավելապես կառուցված են բազալտի խոշոր քարաբեկորներով, առանձին հատվածներում պատերը պահպանվել են 3-5մ բարձրությամբ։ Միջնաբերդում արտաքուստ ուրվագծվում են մոնումենտալ կառույցների հետքեր։ Դարավանդների և բլուրների լանջերև խիտ կառուցապատված են, ինչ վկայում է, որ Մոտկանը խիտ բնակեցված ընդարձակ բնակատեղի /քաղաք/ է եղել։ Ուշադրության են արժանի միջնաբերդ տանող հատվածաբար պահպանված ճանապարհներն ու անցումները։ Վերջիններս պարսպապատված դարավանդների հետ ձևավորում են պաշտպանական բավականին կուռ համակարգ։ Սրանց մեջ առանձնանում է ավելի քան 150 մ երկարություն, 4 մ լայնք և 3մ բարձրույուն  ունեցող ժայռափոր ճանապարհը։  Գետներես նյութերը բնորոշ են ուշ բրոնզ-երկաթի դարերին։ Հանդիպում են նաև ուշ միջնադարի անոթների բեկորներ։ Ամրոցի հյուսիսային և հյուսիս-արևելյան եզրից տարածվում է դամբարանադաշտը։  Հուշարձանի հարևանությամբ արձանագրվել են բոլորաձև աշտարակների օրինակներ։

🌍 Նշանակությունը

Հանրապետական 

📚 Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Բաբաջանյան Ա., Աղայան Ս. 2022, Դաշտադեմի միջնադարյան դղյակի ճարտարապետությունը, Լրաբեր հասարակական գիտությունների, N 2, էջ 268-286:
  2. Թորամանյան Թ. 1948, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հտ. 2, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 307 էջ:
  3. Շահխաթունեանց Յ. եպս. 2014, Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատայ, Էջմիածին, «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին», 560 էջ:
  4. Babajanyan A., Aghaian S., Davtyan D., Melkonyan H. 2021, A View on Life in the Medieval Fortress at Dashtadem: Results of the 2015 and 2018 Excavation Campaigns, in Avetisyan P., Bobokhyan A. (eds), “Archaeology of Armenia in Regional Context” Yerevan, “Publishing House of the Institute of Archaeology and Ethnography”, pp. 373-395.

Հուշարձանների ցանկ
Արագածոտն 2.35/1

📷 Լուսանկարներ

  1. Դաշտադեմի հատակագիծը (չափագրությունը՝ Ս. Աղայանի)
  2. Միջնադարյան դղյակը պեղումներից և վերականգնումից առաջ (ԱԱ-1063-1-1561)
  3. Ամրոցի օդալուսանկարը 2022թ. (լուսանկարը՝ Ս. Աղայանի)
  4. Ամրոցը հարավ-արևելքից 2019թ. (լուսանկարը՝ Ս. Աղայանի)
  5. ա) Ամրոցի գլխավոր մուտքը արտաքուստ (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
    բ) Ամրոցի գլխավոր մուտքը ներքուստ (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
  6. Ամրոցի գաղտնի ելքը (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
  7. Միջնադարյան դղյակի օդալուսանկարը (լուսանկարը՝ Ս. Աղայանի)
  8. Միջնադարյան դղյակը արևելքից (լուսանկարը՝ Ս. Աղայանի)
  9. Սուլթան իբն Շավուր իբն Մահմուդ Շադդադյանի 1174 թ. արձանագրությունը (լուսանկարը՝ Ս. Աղայանի)
  10. Միջնաբերդի թաղակապ սրահը ներքուստ (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
  11. Միջնաբերդի տանիքը՝ լուսանկարված արևմուտքից (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
  12. Ստորգետնյա ջրամբարը (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
  13. 2021 թ. պեղումներից հատված (լուսանկարը՝ Ս. Աղայանի)

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ