Մեղրի Սբ. Անապաստանաց վանք
Անվանումը՝ Մեղրու Սբ. Հովհաննես
Հուշարձանի տեսակը՝ Եկեղեցի-վանական համալիր
Շրջան՝ Սյունիքի մարզ
Ժամանակաշրջան՝ Միջնադարյան
Անվանումը՝ Մեղրու վանքի Ս. Հովհաննես եկեղեցի
Այլ անվանում՝ Անապաստանաց վանք
Հուշարձանի տեսակը՝ Վանական համալիր
Մարզը՝ Սյունիք
Համայնքը՝ Մեղրի համայնք
Բնակավայրը քաղաք՝ Մեղրի
Տեղադրությունը՝ Գտնվում է Մեղրի քաղաքի հյուսիս-արևմտյան բարձրադիր վայրում՝ շրջապատված այգիներով, բնակելի և տնտեսական շինություններով, միջնադարյան և ժամանակակից գերեզմանոցով:
Պահպանվածությունը՝ Վանքից պահպանվել է եկեղեցին, իսկ մյուս կառույցներից` (գավիթ-նախասրահ, վանականների խցեր) հիմքերը:
Բարձրությունը՝ ծ.մ. 680 մ
Դարաշրջանը և թվագրությունը՝ Վանքը թվագրվում է ուշ միջնադարով` XVIIդդ.:
Մեղրի Սբ․ Անապաստանց վանք
🔍 Ուսումնասիրության պատմությունը
❈ Ս. Հովհաննես վանքը հիշատակվել է Ստեփանոս Օրբելյանի կողմից՝ որպես Սյունյաց թեմի վանքերից մեկը:
❈ Վանքի տեղորոշման խնդիրները հստակեցրել է Ղևորդ Ալիշանը:
❈ Ճարտարապետությունը մանրամասն քննության է ենթարկել Մ. Հասրաթյանը:
❈ Վերականգնման աշխատանքները նախաձեռնվել են 2015 թ. «Երկիր և մշակույթ» կազմակերպության կողմից, ֆինանսավորել են ամերիկահայ բարերարներ Հայկ և Հիլդա Մանճիկեանները:
❈ Պեղումները իրականացրել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (հնագետներ՝ Ա. Նալբանդյան, Հ. Բադալյան, Տ. Ալեքսանյան) 2016 և 2018-2020 թթ.:
❈ Եկեղեցին վերականգնվել է 2019 թ. (ճարտարապետներ՝ Ս. Նալբանդյան, Գ. Գյուլամիրյան) և վերաօծվել է նույն տարի:
❈ Օժանդակ կառույցների վերականգնումը և տարածքի բարեկարգումը շարունակվում են մինչև այսօր (ճարտարապետ՝ Լ. Վասիլյան):
🧱 Հնագիտական նկարագրությունը
Ճարտարապետություն
❈ Գլխավոր կանգուն կառույցը՝ եկեղեցին, կառուցված է տեղական գրանիտից, գմբեթը՝ աղյուսաշեն:
❈ Սյունիքում ուշ միջնադարյան գմբեթավոր երեք եկեղեցիներից մեկն է:
❈ Սրահը ուղղանկյուն ծավալով է, երկթեք ծածկով, գմբեթը բարձրանում է ուղղակիորեն դրա վրա:
❈ Երեք նավերը միջին մասում հատվում են ուղղահայաց թաղով, որը հենվում է մույթերից դեպի պատերի վրա ընկած կամարների վրա:
❈ Հատակագիծը ստեղծում է խաչաձև գմբեթավոր եկեղեցու ձև:
❈ Գմբեթի թմբուկը ներսից գլանաձև է, դրսից՝ 12 նիստանի, գագաթը գնդաձև, վեղարը կոնաձև:
❈ Ունի 9 լուսամուտ, միակ մուտքը արևմտյան կողմից է, բացվում է նախասրահի մեջ:
❈ Խորանի երկու կողմերում՝ մեկական ավանդատներ, հարավայինը՝ ստորգետնյա հարկով:
❈ Մուտքերի, կամարների և որմնախորշերի գագաթները պսակված են սրացումով:
🔨 Գտածոներ
Բացահայտվել են եկեղեցու, գավիթ-նախասրահի և սենյակ-կացարանների հիմքերը:
Հայտնաբերվել են ուշմիջնադարյան մշակույթի բազմաթիվ առարկաներ՝
❈ խաչքարեր, տապանաքարեր
❈ եկեղեցական ծիսական անոթներ, ջահեր, աշտանակներ
❈ ջնարակված խեցեղեն, ծխամորճեր
❈ մետաղադրամներ, կավե և մետաղական առարկաներ
❈ բացառիկ՝ ձեռագիր մատյանների և հնատիպ գրքերի պատառիկներ, արձանագիր ծնծղան և այլն:
🌍 Նշանակությունը
Ուշ միջնադարյան եզակի վանական համալիրներից է, որտեղ պեղումները անգնահատելի տեղեկություններ են հաղորդում վանականների կենցաղավարության, ինչպես նաև XVII դարի մշակույթի տարբեր ոլորտների վերաբերյալ:
📜 Ավանդազրույցներ
Վանքի անունը՝ «Անապաստանաց», առաջացել է ավանդույթի համաձայն՝ այն ժամանակավոր ապաստան է տվել անօթևաններին, հիվանդներին և ապաստան չունեցողներին:
🔍 Ուսումնասիրության պատմությունը
Ս. Հովհաննես վանքի մասին հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը, երբ թվարկում է Սյունյաց թեմի վանքներն ու անապատները: Վանքին անդրադարձել է նաև Ղևորդ Ալիշանը` հստակեցնելով Ս. Հովհաննես անունով վանքի տեղորոշման խնդիրը: Վանքի ճարտարապետությունը մանրամասն քննության է ենթարկել Մ. Հասրաթյանը: 2015թ. «Երկիր և մշակույթ» համազգային բարեգործական կազմակերպությունը նախաձեռնել է Մեղրու վանքի վերականգնամն աշխատանքները, որոնց շրջանակում կատարվել են հնագիտական ուսումնասիրությունները: Հուշարձանի վերականգնման ծախսերը հոգացել են ամերիկահայ բարերարներ Հայկ և Հիլդա Մանճիկեանները: Պեղումներն իրականացրել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (հնագետներ` Ա. Նալբանդյան, Հ. Բադալյան, Տ. Ալեքսանյան) 2016 թ. և 2018-2020 թթ.: Եկեղեցու վերականգնումն ավարտվել է 2019 թ. (ճարտարապետներ` Ս. Նալբանդյան, Գ. Գյուլամիրյան) և նույն տարի եկեղեցին վերաօծվել է: Հարակից օժանդակ կառույցների նախագծման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները շարունակվում են առ այսօր (ճարտ.` Լ. Վասիլյան):
🧱Հնագիտական նկարագրությունը
Ճարտարապետությունը
Մեղրու վանքի գլխավոր և միակ կանգուն կառույցը եկեղեցին է, սակայն կան նաև ուշ միջնադարյան այլ կառույցների՝ մասնավորապես գավիթ-նախասրահի, վանականների խցերի հիմքեր: Եկեղեցին կառուցված է տեղական գրանիտից, գմբեթը աղյուսաշեն է, ինչը կարևոր է նրանով, որ ամբողջ Սյունիքում ուշ միջնադարյան գմբեթավոր երեք եկեղեցիներից մեկն է: Սրահն ունի ուղղանկյուն ծավալ, երկթեք ծածկ, որի վրա ուղղակի բարձրանում է գմբեթը: Եկեղեցու երեք նավերն էլ մեջտեղում հատվում են ուղղահայաց թաղով և ունեն նույն բարձրությունը: Թաղը հենվում է մույթերից դեպի պատերն ընկած կամարների վրա: Այդպիսով, հատակագծում ստացվում է խաչաձև գմբեթավոր եկեղեցու հորինվածք, որը, սակայն, հուշարձանի ծավալային լուծման մեջ բոլորովին չի արտահայտվում: Գմբեթի թմբուկը ներսից գլանաձև է, դրսից 12 նիստանի, գագաթը գնդաձև, որի վրա հավաքվել է կոնաձև վեղարը: Ունի 9 լուսամուտ, միակ մուտքը արևմտյան կողմից է, որը բացվում է կցակառույց, ավերված գավթի մեջ: Խորանի երկու կողմերում կան մեկական ավանդատներ, որոնցից հարավայիննը ունի ստորգետնյա հարկ: Ավանդատներն ունեն դեպի սրահը բացվող մեկական պատուհաններ: Բոլոր կամարները, որմնախորշերը և ավանդատների մուտքերը գագաթում պսակվում են սրացումով: Եկեղեցուն հատուկ գրավչություն են հաղորդում
🔨 Գտածոներ
Պեղումների արդյունքում բացվել են եկեղեցու, գավիթ-նախասրահի, սենյակ-կացարանների հիմքերը, հայտնաբերվել են ուշմիջնադարյան մշակույթի զանազան ոլորտներին առնչվող գտածոներ, այդ թվում` խաչքարեր, տապանաքարեր, եկեղեցական ծիսական անոթների, ջահերի, աշտանակների մասեր, ջնարակված խեցեղեն, ծխամորճեր, մետաղադրամներ, կավե և մետաղական զանազան առարկաներ: Բացառիկ են ձեռագիր մատյանների և հնատիպ գրքերի պատառիկները, արձանագիր ծնծղան, և այլն:
🌍 Նշանակությունը
Ուշ միջնադարյան եզակի վանական համալիրներից է, որտեղ իրականացվել են հնագիտական պեղումներ և հայտնաբերված գտածոները անգնահատելի տեղեկություններ են հաղորդում տվյալ դարաշրջանի վանականների կենցաղավարության և ընդհանրապես XVIIդ. մշակույթի տարբեր ոլորտների մասին:
📜 Ավանդազրույցներ
Ավանդույթի համաձայն, վանքը ժամանակավոր հանգրվան է հանդիսացել անօթևանների, ապաստան չունեցողների և հիվանդների համար, որից էլ առաջացել է վանքի` Անապաստանաց անվանումը։
📚 Սկզբնաղբյուրները
- Ստեփանոս Օրբելյան 1910, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս, Ն. Աղանեանցի տպ., 619 էջ:
- Ղևոնդ Ալիշան 1893,
- Սիսական. Տեղագրութիւն
- Սիւնեաց աշխարհի,
- Վենետիկ-Ս. Ղազար, 563 էջ:
- Մ. Հասրաթյան, Սյունիքի XVII-XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1973, 162 էջ:
- Մ. Հասրաթյան, Մեղրու շրջանի հուշարձանները, Երևան, ‹‹Հայաստան››, 1987, 78 էջ:
- Ա. Նալբանդյան, Ա. Սիմոնյան 2020, Նորահայտ պատառիկներ Մեղրիի Սբ. Հովհաննես եկեղեցու պեղումներից, Բանբեր Մատենադարանի, N 29, էջ 198-206:
Հուշարձանների ցանկ.
Սյունիք N 9.5/4
📷 Լուսանկարներ
- Վանքի Ս. Հովհաննես եկեղեցու հատակագիծը (Հասրաթյան 1973, 84):
- Վանքի տեսքը XX դարասկզբին (լուս. տրամադրել է Ա. Նալբանդյանը):
- Վանքի տեսքը հարավ-արևմուտքից (լուս. Դ. Միրիջանյան):
- Մուտքի վերևում ագուցված խաչքարերը (լուս. Դ. Միրիջանյան):
- Գավթի պահպանված հատվածը (լուս. Դ. Միրիջանյան):
- Եկեղեցու բեմը (լուս. Դ. Միրիջանյան):
- Աջ կողմի սյան վրա պահպանված որմնանկարը (լուս. Դ. Միրիջանյան):
- Ձախ կողմի սյան վրա պահպանված որմնանկարը (լուս. Դ. Միրիջանյան):
- Բեմի ձախ կողմում արված որմնանկարը (լուս. Դ. Միրիջանյան):
- Բեմի աջ կողմում արված որմնանկարը (լուս. Դ. Միրիջանյան):
- Վանականների խցերի պահպանված հատվածները (լուս. Դ. Միրիջանյան):
- Մետաղե մոմակալների հատվածներ (լուս. Ա. Նալբանդյան):
- Ձեռագիր մատյանի հատված (լուս. Ա. Նալբանդյան):
- Ջնարակապատ խեցեղեն օրինակներ (լուս. Ա. Նալբանդյան):
- Արձանագիր ծնծղան (լուս. Ա. Նալբանդյան):
- Ծխամորճերի օրինակներից մեկը (լուս. Ա. Նալբանդյան):
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։