Մակարավանք
Makaravank monastery complex
Makaravank monastery complex

Մակարավանք վանական համալիր

Անվանումը` Մակարավանք

Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր

Շրջան` Տավուշի մարզ

Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը՝ Մակարավանք վանական համալիր


Այլ անվանում՝
Մակարավանք

Հուշարձանի տեսակը՝ Եկեղեցի-վանական համալիր

Մարզը՝ Տավուշի մարզ

Համայնքը՝ Իջևան

Բնակավայրը՝ Գյուղ Աչաջուր

Տեղադրությունը՝ Գտնվում է Աչաջուր գյուղից 3կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան սարահարթի վրա, երկու ձորերի միջև տարածված անտառածածկ լեռնաբազկի կենտրոնում:

Պահպանվածությունը՝ Վանական համալիրի հիմնական կառույցները գրեթե ամբողջությամբ պահպանվել են: Մաքրման և վերանորոգման աշխատանքներ իրականցվել են խորհրդային (1940-50-ական թթ., 1970-ական թթ.) և հետխորհրդային շրջանում:

Բարձրությունը՝ ծ.մ. 1165 մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ Վանական համալիրը թվագրվում է զարգացած միջնադարով` X-XIIIդդ.:

Մակարավանք վանական համալիր

🔍 Ուսումնասիրության պատմությունը

❈ Վանքի մասին պատմական տեղեկություններ քիչ են.

❈ Գրականությունում ուշադրություն է դարձվել արձանագրություններին, վանահայրերի ցուցակին և ճարտարապետությանը.

❈ Սբ. Գրիգոր եկեղեցու թվագրության և հիմնադիրի անունը պարզվել է Գ. Սարգսյանի և Կ. Մաթևոսյանի վերջին ուսումնասիրությունների շնորհիվ.

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն

❈ Ծաղկունյաց լեռների արևելահայաց լանջի փոքրիկ հարթակ, Ծաղկաձոր քաղաքի հյուսիսարևմտյան բարձրադիր մաս.

Ճարտարապետություն

❈ Համալիրի հիմնական խումբ՝ Սբ. Գրիգոր, Սբ. Նշան, Կաթողիկե եկեղեցիներ, 2 ժամատներ, գավիթ.

❈ Արևմուտք՝ դեպի անտառ, Սբ. Հարություն եկեղեցին.

❈ Շրջակայքում՝ գերեզմանաքարեր ու խաչքարեր (ամենահայտնին՝ Վեցիկի մահարձան):

Սբ. Գրիգոր

❈ Կառուցել է մեծ իշխան Գրիգոր Ապիրատը, 1003 թ.

 Գմբեթավոր սրահ, ավագ խորանին կից կրկնահարկ խորաններով.

 Մուտքեր՝ հարավային ու արևմտյան. Հարավային շքամուտքը նման է Անիի Մայր տաճարի, Անբերդի եկեղեցու.

 Արևմտյան մուտքի վերևում՝ «Դեհիսուս» որմնանկար.

Սբ. Նշան

 XI դ., կենտրոնաձիգ խաչագմբեթ, առանց ավանդատների.

❈ 1223 թ. նորոգվել է պարոն Վաչեի կողմից.

Կաթողիկե

 XIII դ. I քառորդ, կառուցվել է Վասակ Խաղբակյանի պատվերով, քարագործ Վեցիկի կողմից.

 Կենտրոնաձիգ խաչագմբեթ, կրկնահարկ ավանդատներով բոլոր անկյուններում.

 Արևելյան ավանդատների մուտքը դեպի 2-րդ հարկ բացված է ավագ խորանից.

 Կլոր գմբեթը փլուզվել է 1827 թ. երկրաշարժի ժամանակ.

Գավիթ

 XII դ. II կես, կից Սբ. Գրիգորին արևմուտքից, քառասյուն, ծածկի ձևը հանդիպում է նաև Գոշավանք, Սանահին, Տեղերի վանք.

Սբ. Հարություն

 1220 թ., Հասանի որդու կողմից, փոքր գմբեթավոր սրահ, հատակագծային եզակի հորինվածք.

 Բոլոր շինությունները՝ սրբատաշ բազալտ քարից.

 Վանքը վերաօծվել է 2000 թ. հուլիսի 9-ին, բարերար՝ Վ. Հարությունյան.

🌍 Նշանակությունը

 Միջնադարյան Հայաստանի նշանավոր վանական համալիրներից է.

 1295 թ. վանահայր Խաչատուր Կեչառեցին գրել է իր նշանավոր «Ողբը» վանքում.

📜 Ավանդազրույցներ

 Ծաղկաձորի անունը կապված է պահլավունյաց օրիորդի կառուցած ծաղկանոցի և աղոթքի ավանդույթի հետ.

 Մայր տաճարի գմբեթից կախված արծաթյա շղթա, որը հափշտակվել է մահմեդականների կողմից → անվանումը Զնջրլու (թուրք. «շղթա»).

🔍Ուսումնասիրության պատմությունը

Վանքի մասին պատմական տեղեկություններ քիչ կան: Մասնագիտական գրականության մեջ հիմնական ուշադրություն է դարձվել արձանագրություններին, վանահայրերի ցուցակին և ճարտարապետությանը: Սբ. Գրիգոր եկեղեցու թվագրության և հիմնադիրի անվան հետ կապված հարցերը պարզվեցին հնագետ-վիմագրագետ Գ. Սարգսյանի ու պատմաբան Կ. Մաթևոսյանի կատարած վերջին ուսումնասիրությունների շնորհիվ:

🧱Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն
Ծաղկունյաց լեռների արևելահայաց լանջի փոքրիկ հարթակի վրա, Ծաղկաձոր քաղաքի հյուսիսարևմտյան բարձրադիր մասում:

Ճարտարապետություն
Համալիրի հիմնական խումբը բաղկացած է Սբ. Գրիգոր, Սբ. Նշան, Կաթողիկե եկեղեցիներից, 2 ժամատնից և գավթից, որոնցից արևմուտք` դեպի անտառ տանող ճանապարհին, Սբ. Հարություն եկեղեցին է: Հուշարձանի շուրջ պահպանվել են շատ գերեզմանաքարեր ու խաչքարեր (ամենահայտնին Վեցիկի մահարձանն է):
Սբ. Գրիգոր մեծադիր եկեղեցին կառուցել է մեծ իշխան Գրիգոր Ապիրատը 1003 թ.: Այն պատկանում է գմբեթավոր սրահ եկեղեցիների տիպին` ավագ խորանին կից կրկնահարկ խորաններով: Մուտքերը հարավային ու արևմտյան կողմերից են: Հարավային շքամուտքը ոճական ընդհանրություն ունի Անիի Մայր տաճարի, Անբերդի եկեղեցու հետ: Արևմտյան մուտքի վերևում է գտնվում «Դեհիսուս» որմնանկարը:

Սբ. Նշան եկեղեցին (XI դ.) գտնվում է գլխավորից հարավ-արևելք, կենտրոնաձիգ խաչագմբեթ հորինվածքով է, առանց ավանդատների: 1223 թ. պարոն Վաչեն նորոգել է այն: 2 եկեղեցիների միջև գտնվել են դամբարան-մատուռներ, որոնցից պահպանվել է միայն արևելյան պատը` որմնափակ խաչքարերով զարդարված:

Կաթողիկե եկեղեցին գտնվում է Սբ. Նշանից հարավ, կառուցվել է իշխան Վասակ Խաղբակյանի պատվերով, քարագործ-ճարտարապեt Վեցիկ կողմից, XIII դ. I քառորդում: Ունի կենտրոնաձիգ խաչագմբեթ հորինվածք` կրկնահարկ ավանդատներով բոլոր անկյուններում: Նմանատիպ մյուս եկեղեցիներից (Անբերդ) տարբերվում է նրանով, որ արևելյան ավանդատների մուտքը դեպի 2-րդ հարկ բացված է ավագ խորանից, իսկ արևմտյան ավանդատների 2-րդ հարկ կարելի է բարձրանալ քարե աստիճաններով: Կլոր գմբեթը փլուզվել էր 1827 թ. երկրաշարժի ժամանակ:
Գավիթը (XII դ. II կես), կից է Սբ. Գրիգոր եկեղեցուն արևմուտքից, պատկանում է քառասյուն գավիթների տիպին (ամենավաղ կառույցներից է): Գավթի ծածկի ձևը հանդիպում է նաև Գոշավանքում, Սանահինում (XII դ. վերջի), Տեղերի վանքում (XIII դ.): Արևելյան փոքր երկհարկ ավանդատները գավթում առաջին անգամ ի հայտ են գալիս Կեչառիսում: Հետագայում կիրառվել են Գոշավանքի, Խորանաշատի, Մշկավանքի գավիթներում: Արտաքին պարզ հարդարանքի մեջ առանձնանում են ուղղանկյուն շրջանակի մեջ առնված շքամուտքը, հարավային ճակատի արևային ժամացույցը:

Սբ. Հարություն (1220 թ.), կառուցել է Հասանի որդին, փոքր գմբեթավոր սրահ տիպի եկեղեցին է: Եզակի է հատակագծային հորինվածքով` բաղկացած արևմտյան կողմի նախասրահից և կիսաշրջան ավագ խորանով աղոթասրահից` միասին ամփոփված արևմուտքից-արևելք ձգված պարագծի մեջ: Դեպի նախասրահը տանող կամարային 2 բացվածքներն անջատված են սյունով: Թաղումների առկայությունը հուշում է, որ եղել է տոհմական դամբարան:
Վանքի բոլոր շինությունները կառուցված են սրբատաշ բազալտ քարից:
Վանքը վերաօծվել է 2000 թ. հուլիսի 9-ին` նորոգումից հետո (բարերար` Վ. Հարությունյան):

🌍 Նշանակությունը

Միջնադարյան Հայաստանի նշանավոր վանական համալիրներից է: 1295 թ. վանահայր Խաչատուր Կեչառեցին վանքում գրել է իր նշանավոր «Ողբը»:

📜 Ավանդազրույցներ

  1. Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, որի կողքին էլ` շքեղ ծաղկանոց, որտեղ, օրիորդի պահանջով, աճեցնում են աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկները: Սակայն մի գարուն կատաղի քամուց ավիրվում է ծաղկանոցը, և ծաղիկները լցվում են ձորահովիտը, որը սկսում է կոչվել Ծաղկաձոր: Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա վանք կառուցի, և վանահայրերը օրուգիշեր աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիսի վանքը, սակայն Աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառում:
  2. Ավանդության համաձայն` Ծաղկաձորի մայր տաճարի գմբեթից կախված է եղել Գրիգոր Մագիստրոսի նվիրած արծաթյա մի շղթա, որը հափշտակել են մահմեդականները մենաստանի ավերման ժամանակ, և այդ շղթայի պատճառով Ծաղկաձորը կոչվել է Զնջրլու (թուրք. «զնջիլ»` «շղթա»):

📚Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Էմիր 1892, Ծաղկաձոր և Կեչառու վանքերը, «Արաքս» գրական և գեղարվեստական պատկերազարդ հանդես, Գիրք Ա, Ս.-Պետերբուրգ, Տպարան Յ. Ի. Լիբերմանի, 1892, էջ 17-30:
  2. Լալայան Ե. 1912, Նոր-Բայազետի գավառ. Նշանավոր վանքեր. Կեչառիս, Ազգագրական հանդես, Գիրք 22, էջ 101-112, Գիրք 23, էջ 125-132:
  3. Ղանալանյան Ա. 1969, Ավանդապատում, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 530 էջ:
  4. Մաթևոսյան Կ. 2015, Գրիգոր Ապիրատ Մագիստրոս. 11-րդ դարի մորացված մեծ իշխանը, Վէմ, N 3, էջ 24-41:
  5. Халпахчьян О. Х. 1980, Архитектурные ансамбли Армении (8 в. до н. э. – 19 в. н. э.), Москва, «Искусство», 480 с.

Հուշարձանների ցանկ
Կոտայք 6.5.15

Լուսանկարները
Հատակագիծ՝ Cuneo P. 1988, Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, T. 1, De Luca Editore, p. 152.

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մակարավանք

Մոտակա հուշարձաններ