Լոռի Բերդ ամրոց
Անվանումը` Լոռի Բերդ ամրոց (Լոռի բերդաքաղաք)
Հուշարձանի տեսակը` Ամրոց
Շրջան` Լոռու մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան
Լոռե բերդաքաղաք
📍 Ուսումնասիրության պատմությունը
❈ Բերդաքաղաքը XIX դարից եղել է եվրոպացի ճանապարհորդների և տեղագիրների ուշադրության կենտրոնում
❈ 1966 թ. ԵՊՀ հնագիտության ամբիոնի ջանքերով սկսվել են Լոռի բերդի հնագիտական ուսումնասիրությունները (ղեկ. Ի. Ղարիբյան), որոնք շարունակվել են մինչև 1974 թ.
❈ 2009 թ. հրատարակվել է բերդի պատմությանը և պեղումներին նվիրված մենագրություն
❈ 2009-2013 թթ. պեղումները վերսկսվել են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ի արշավախմբի կողմից (ծրագրի տնօրեն Հ. Սիմոնյան, ղեկ. Ի. Ղարիբյան)
❈ 2010 թ. ՀՀ կառավարության որոշմամբ Լոռի բերդը ստացել է պատմամշակութային արգելոցի կարգավիճակ
🏰 Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն
❈ Միջնաբերդը գտնվում է Ձորագետ և Միսխանա գետերի միջև՝ հրվանդանի ծայրին
❈ Պահպանվել են երկու բաղնիքների մնացորդներ, «քաղաքացիական շենք», մատուռ-դամբարանի ավերակներ
Ճարտարապետություն
❈ Լոռեն հիմնադրվել է Անիի Բագրատունիների Կյուրիկյան ճյուղի ներկայացուցիչ՝ Տաշիր-Ձորագետի թագավոր Դավիթ Անհողինի կողմից (989-1048)
❈ Միջնաբերդն զբաղեցնում է մոտ 9 հեկտար տարածություն
❈ Լոռեի մայրաքաղաք հռչակվելուց հետո (XI դ. 50-60-ական թթ.) վերածվել է բերդի
❈ Բերդը շրջափակված է խորը կիրճերով, իսկ մատչելի հատվածում կառուցված է 214 մ երկարությամբ պարիսպ՝ 18-20 մ հաստությամբ (Ձորագետի կողմում)
❈ Միջնաբերդի երկարությունը՝ 400 մ, լայնությունը՝ 280 մ
❈ Հյուսիսարևմտյան կողմում է գտնվում ամրոցի միակ մուտքը՝ կամարաձև շարվածքով
❈ Մուտքից ձախ՝ քառանկյուն և բոլորակ չորս աշտարակներ
❈ Պարսպը և աշտարակները կառուցված են տեղական բազալտի գրեթե անմշակ քարերով, իրար կապակցված կրաշաղախով
❈ Հավելյալ պաշտպանական համակարգ՝ խանդակ, ջրամատակարարում բաց ջրանցքով՝ 5-6 կմ հեռավորությունից
❈ Բերդում կա գաղտնուղի դեպի Միսխանայի կիրճ
Քաղաքացիական շենքը
❈ Կայանում պարսպապատից 80 մ հեռավորության վրա, հարավարևելյան կողմում
❈ Հատակագծում քառանկյուն, ներքին տարածությունը բաժանված է վեց մասի՝ գմբեթներով
❈ Մի քանի դար ծառայել է նաև որպես պաշտամունքային կառույց
Բաղնիքներ
❈ Մեծ բաղնիքը գտնվում է միջնաբերդի մուտքից հարավ, փոքրիկը՝ Ձորագետի կիրճի եզրին
❈ Ջրամատակարարումը իրականացվել է կավե փողրակներով
❈ Քաղաքի արվարձանների հետ կապող ճանապարհները անցել են կամուրջներով, որոնցից մեկը կանգուն է Միսխանայի վրա
Գտածոներ
❈ Պեղումների ընթացքում հայտնաբերվել են խեցեղեն, մետաղե, ապակե, ոսկրե բազմաթիվ գտածոներ
❈ Ամրոցում հայտնաբերվել է ծխամորճերի ամենամեծ հավաքածուն՝ մոտ 200 թերի և ամբողջական օրինակներ
🔎 Նշանակությունը
❈ Լոռե բերդաքաղաքը եզակի է Հայաստանի տարածքում՝ թույլ տալով պատկերացում կազմել միջնադարյան փոքր թագավորության մայրաքաղաքի ամրաշինության և հասարակական կենցաղի մասին
✨ Ավանդազրույցներ
❈ Ավանդույթի համաձայն, բերդի կառուցումը վերագրվում է Աշոտ Բ Երկաթ թագավորին (914-928), սակայն իրականում կառուցվել է նրա արքայից շուրջ մեկ դար անց
🔍 Ուսումնասիրության պատմությունը
Բերդաքաղաքը XIXդ. Սկզբներից մշտապես եղել է եվրոպացի ճանապարհորդների և տեղագիրների տեսադաշտում: ԵՊՀ հնագիտության ամբիոնի ջանքերով 1966թ. սկսվել են Լոռի բերդի հնագիտական ուսումնասիրությունները (ղեկ. Ի. Ղարիբյան), որոնք շարունակվել են մինչև 1974թ.: Արդյունքում, 2009թ. հրատարակվել է բերդի պատմությանը և պեղումներին նվիրված մենագրությունը:
2009թ. հուշարձանի պեղումները վերսկսվել են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ի արշավախմբի կողմից (ծրագրի տնօրեն Հ. Սիմոնյան, ղեկ. Ի. Ղարիբյան), որոնք շարունակվել են մինչև 2013թ.:
Հաշվի առնելով Լոռե բերդի պատմամշակութային դերն ու նշանակությունը և նրա հետագա ուսումնասիրման ու պահպանման անհրաժեշտությունը` ՀՀ կառավարության 2010 թ. սեպտեմբերի 16-իթիվ 1426-Ն որոշումով այս տարածքին տրվելէ «Լոռի բերդ» քաղաքատեղի պատմամշակութային արգելոցի կարգավիճակ, ներառելով այն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում:
🧱 Հնագիտական նկարագրությունը
Տեղադրությունը
Միջնաբերդը գտնվում է Ձորագետ և Միսխանա գետերի միջև կազմավորված հրվանդանի ծայրին: Բերդի տարածքում պահպանվել են երկու բաղնիքների մնացորդներ, ‹‹քաղաքացիական շենք››, մատուռ-դամբարանի ավերակներ:
Ճարտարապետություն
Լոռին հիմնադրվել է Անիի Բագրատունիների Կյուրիկյան ճյուղի ներկայացուցիչ, Տաշիր-Ձորագետի թագավոր Դավիթ Անհողինի կողմից (989-1048):
Միջնաբերդն ի սկզբանե հանդիսացել է բերդ, որը զբաղեցրել է շուրջ 9 հեկտար տարածություն: Հետագայում՝ Լոռեն Կյուրիկյանների թագավորության մայրաքաղաք հռչակելուց հետո (XIդ.50-60-ական թթ.), վերածվել է միջնաբերդի: Ի տարբերություն Հայաստանի միջնադարյան այլ քաղաքների, Լոռեի միջնաբերդը բարձրադիր չէ, սակայն այն երեք կողմից շրջափակված է այնպիսի խորը կիրճերով, որոնց շնորհիվ դարձել է անառիկ: Մատչելի հատվածում կառուցվել է մի պարիսպ, որը ձգվում է Ձորագետի կիրճից մինչև Միսխանայի եզրը: Այդ պարսպի երկարությունը կազմում է 214մ, հաստությունը Ձորագետի կողմում՝ 18-20մ, իսկ Միսխանայի կողմում չի անցնում 7-8մ: Միջնաբերդի երկարությունը հյուսիսից հարավ` ամենաերկար տեղում400մէ, լայնությունը` արևելքից արևմուտք 280մ: Բերդապարսպի հյուսիսարևմտյան կողմում է գտնվում ամրոցի միակ մուտքն իր կամարաձև շարվածքով: Մուտքից ձախ իրարեն հաջորդում քառանկյունի և բոլորակ չորս աշտարակներ, որոնք տեղում լավ են պահպանվել: Բերդապարիսպը և աշտարակները կառուցված են տեղական բազալտի գրեթե անմշակ, միայն մեկ երես ըհարթեցրած քարերով, որոնք իրար են կապակցվել կրաշաղախով: Որպես լրացուցիչ պաշտպանական համակարգի մաս, պարսպի արտաքին կողմից եղել է խանդակ: Մշտական պաշար ապահովելու համար ջուրը խանդակ են բերել բաց ջրանցքով ամրոցի հյուսիս-արևմտյան կողմից՝ շուրջ 5-6կմ հեռավորությունից, որտեղ կա բավակաին հորդառատ լեռնային աղբյուր: Այստեղից է բերվել նաև խմելու ջուրը, սակայն փակ խողովակաշարով: Բերդն ունի գաղտնուղի, որը դուրս է գալիս դեպի Միսխանայի կիրճը:
‹‹Քաղաքացիական շենքը›› գտնվում է պարսպապատից 80մ հեռու` հարավարևելյան կողմում: Այն միակ կանգուն կառույցն է ամբողջ միջնաբերդում, որը շրջապատի նկատմամբ ունի իշխող դիրք: Կառույցը հատակագծում քառանկյունի է: Նրա ներքին տարածությունը բաժանված է վեց մասի` ծածկված գնդաձև առաստաղների վրա հենվող գմբեթներով, որոնք առնված են եղել երկլանջ ընդհանուր կտուրի տակ: Կառույցը տարբեր դարերում ծառայել էնաև որպես պաշտամունքային կառույց: Միջնաբերդի տարածքում պահպանված են երկու բաղնիքի մնացորդներ, որոնցից մեծը` համեմատաբար լավ վիճակում, գտնվում է միջնաբերդի մուտքից դեպի հարավ, իսկ փոքրը` Ձորագետի կիրճի եզրին: Բաղկացած է ջեռուցարանի, լողարանի և հանդերձարանի բաժանմունքներից: Դրանց կառուցումը վերագրվում է Լոռեի ծաղկման շրջանին` XI-XIIդդ.: Ջրամատակարարումն իրականացվել է կավե փողրակներով: Քաղաքի արվարձանների հետ կապող ճանապարհները անցել են Ձորագետ և Միսխանա գետերի վրա կառուցված կամուրջներով, որոնցից մեկը կանգուն է Միսխանայի վրա, իսկ մեկ ուրիշի խելի մնացորդը պահպանված է Ձորագետի և Միսխանայի խառնվելու վայրի մոտ:
🔨 Գտածոներ
Պեղումների ընթացքում հայտնաբերվել են խեցեղեն, մետաղե, ապակե, ոսկրե բազմաթիվ գտածոներ: Ամրոցի պեղումներից հայտնաբերվել է ծխամորճերի ամենամեծ հավաքածուն` շուրջ 200 թերի և ամբողջական օրինակներ:
🌍 Նշանակությունը
Հայաստանի տարածքում Լոռե բերդաքաղաքը նմանօրինակ միակ հուշարձանն է, ուր այցելելով քո առջև բացվում է միջնադարյան փոքր թագավորության մայրաքաղաքի ամրաշինությունը և հասարակական կենցաղը:
📜 Ավանդազրույցներ
Հայաստանի շատ այլ ամրոցների նման, Լոռեի կառուցումը ևս վերագրվում է հայոց Աշոտ Բ Երկաթ թագավորին (914-928): Սակայն իրականում բերդը կառուցվել է Աշոտ Բ Բագրատունի արքայից շուրջ մեկ դար հետո:
📚 Սկզբնաղբյուրները
Գրականություն
- Ի. Ղարիբյան 2009, Լոռե բերդաքաղաքը և նրա պեղումները, Երևան, ‹‹Գիտություն››, 290էջ:
- Հ. Սիմոնյան, Ի. Ղարիբյան, Հ. Բադալյան, Տ. Ալեքսանյան 2015, Լօռէ բերդաքաղաքը (2009-2013թթ. պեղումների նախնական արդյունքները), Հուշարձան տարեգիրք, Ժ, էջ 29-56:
- О. Халпахчьян 1971, Гражданское зодчество Армении, Москва, Изд. Литературы по строительству, 245с.
Հուշարձանների ցանկ
«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց
📷 Լուսանկարներ
- Լոռե բերդաքաղաք. հնավայրի տեղահանույթը (Ղարիբյան 2009, 51):
- ‹‹Քաղաքացիական շենքի›› հատակագիծը (Ղարիբյան 2009, 95):
- Մատուռ-դամբարանի հատակագիծ և կտրվածք (Ղարիբյան 2009, 135):
- Միջնաբերդի մուտքն ու աշտարակները (լուս. Տ. Ալեքսանյան):
- Միջնաբերդի մուտքը վերականգնումից առաջ և հետո (լուս. Տ. Ալեքսանյան):
- Պարսպից մի հատված (լուս. Տ. Ալեքսանյան):
- «Քաղաքացիական շենքը» (լուս. Տ. Ալեքսանյան):
- Առաջին բաղնիքը (լուս. Տ. Ալեքսանյան):
- Պարսպին ներսից կից սենյակներից մեկը 2011 թ. պեղումներից հետո (լուս. Տ. Ալեքսանյան):
- Ծխամորճերի մի քանի օրինակներ (Հ. Սիմոնյան և ուրիշներ 2015, աղ.11):
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։