Lernakert

Լեռնակերտի հնագիտական համալիր

Անվանումը` Լեռնակերտ
Հուշարձանի տեսակը` Բնակատեղի
Շրջան` Շիրակի մարզ
Ժամանակաշրջան` Նախապատմական

Անվանումը` Լեռնակերտի հնագիտական համալիր

Այլ անվանում` Լեռնակերտ

Հուշարձանի տեսակը` Բերդ

Մարզը` Շիրակ

Համայնքը` Լեռնակերտ

Բնակավայրը` Լեռնակերտ

Տեղադրությունը` Լեռնակերտ, գյուղ Շիրակի մարզում, Արագած լեռան հյուսիսարևմտյան լանջին, ծ. մ. 1980 մ բ. վրա (նախկին՝ Սիրվանջուղ, Շիրվանջուղ)։

Պահպանվածությունը` Ավերակ պեղավայր

Կոորդինատները՝ N40,33.300, E43, 55.870

Բարձրությունը` ծ.մ.2019 մ

Դարաշրջանը և թվագրությունը` Հնավայրը բազմաշերտ է։ Հետախուզական և հնագիտական աշխատանքների արդյունքում բացահայտվել են տարածքի բնակեցման փուլերը։ Վաղագույնը վերաբերվում է արտադրող տնտեսության ձևավորման փուլերին (նոր քարի դար, պղնձաքարի դար) (մ.թ.ա. VIII-VI հզ.)։ Հնավայրում մշակութային շերտով ներկայացված է նաև վաղ բրոնզի դարը (մ.թ.ա. IV-III հզ.), միջին բրոնզի դարը (մ.թ.ա. XX-XVI դդ.), ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերը (մ.թ.ա. XIV-IX դդ.)։ Ուրարտուն Աղթամիրում ներկայացված է մ.թ.ա. VIII-VI դարերի մշակութային շերտով։ Հետուրարտական, անտիկ և միջնադարի տարբեր շրջափուլերի առկայությունն Աղթամիրում վկայված է ինչպես վերգետնյա խեցեղեն առարկաների տեսքով, այնպես էլ՝ կառույցներով։

Լեռնակերտի հնագիտական համալիր

🔍 Ուսումնասիրության պատմությունը

❈ Լեռնակերտի հնությունների առաջին հետախուզումն ու հաշվառումներն իրականացրել են Ն. Մառ (1893 թ.) և Թ. Թորամանյան (1924 թ.):

❈ Ամրոցների հետազոտումը և փորձնական պեղումները կատարվել են Կ. Ղաֆադարյանի (1960–70-ական թթ.) և Ա. Սմիթի (1995 թ.) կողմից:

Բ. Վարդանյանի 2019–2022 թթ. ղեկավարությամբ կատարվել են կանոնավոր, համալիր հետազոտություններ:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Վարի Բերդ (Հոխեի ամրոց) և դամբանադաշտ

❈ Տեղակայված է գյուղից 1.2 կմ հվ.-արմ., բարձրություն՝ 2019 մ, մակերես՝ 6.5 հա:

❈ Գագաթը եզրագծված է 1.6–2 մ բարձրության պարսպաշարով, ներսում՝ բազմաձև կառույցների հետքեր:

❈ Արևելյան և հարավային լանջերը բաժանված են հարթակների, պարսպերով առանձնացված:

❈ արմ. անկյունում շրջանաձև հիմքով աշտարակատիպ շինություն, 0.5–0.7 մ բարձրությամբ պատաշար, ներսում ուղղանկյուն երկշարք պատերով կառույց:

❈ ՎԲ մշակութային շերտը ներառում է ՎԲ բնակավայր (XXIX–XXVI դդ. մ.թ.ա.), ՈՒԲ դամբանադաշտ (XV–XIV դդ. մ.թ.ա.) և ՎԵ ամրոց և բնակավայր (XII–X դդ. մ.թ.ա.):

❈ Պեղումներով հայտնաբերվել են խեցեղեններ, բրոնզից և օբսիդիանից գործիքներ, աղորիքներ, զարդեր և այլն:

Վերի Բերդ (Սիմոյի Բերդ)

❈ Տեղակայված է Վարի Բերդից 1.5 կմ արլ., մակերես՝ 11.3 հա, գագաթի մակերեսը՝ 0.7 հա:

❈ Պարսպաշար՝ 1.2–2.6 մ բարձրությամբ, ունի պաշտպանական աշտարակներ և որմնահեցերի ելուստներ:

❈ Հիմնադրման ժամանակաշրջան՝ ՈՒԲ դար (մ.թ.ա. XIV–XIII դդ.), բնակեցման ավարտական փուլ՝ անտիկ ժամանակաշրջան (մ.թ.ա. 364–204):

❈ Պեղված նյութերը ներառում են սև, ալիքազարդ, եղունգազարդ խեցեղեններ, աղորիքներ, գործիքներ, զենք, զարդեր, կուռքեր և այլ նյութեր:

Դամբանադաշտեր

❈ Տարածված են երկու ամրոցների շուրջը, պարունակում են անհատական, զույգ և խմբային թաղումներ՝ 5–25 մ տրամագծով քարօղակներ, 0.5–2.5 մ բարձրությամբ թմբեր, հիմնահողային, քարարկղային և սալարկղային խցեր:

❈ Հյուսիս-հարավ ուղղված հիմնահողային խցերը վերագրվում են ՈՒԲ դարին, արևելք–արևմուտք ուղղված սալարկղային դամբանները՝ երկաթի դարին:

Տնտեսական և մշակութային ակտիվություն

❈ Զարգացած են եղել անասնապահություն, որս, երկրագործություն, խեցեգործություն, քարամշակում և առևտրի տարբեր ճյուղեր:

🔨 Գտածոներ

❈ Վերգետնյա և պեղումներով հայտնաբերվել են խեցեղենների բեկորներ (կճուճներ, կարասներ, քրեղաններ, սափորներ), կավե և քարե հորեր, երկրագործական գործիքներ, բրոնզից և երկաթից զենքեր, զարդեր, քարե կուռքեր, դաշույններ և պատկերազարդ գոտիներ:

🌍 Նշանակությունը

❈ Լեռնակերտը կարևոր տեղ ունի Հայաստանի մշակույթի ուսումնասիրության մեջ՝ առանձնանալով ՈՒԲ և ՎԵ դարերի լանդշաֆտային ձևափոխությունների, ամրոցների, բնակավայրերի և դամբանադաշտերի ուսումնասիրության առումով:

❈ Ապահովում է նյութական մշակույթի տեղական՝ արթիկյան տիպի արտադրանքի աշխարհագրական ընդգրկման վկայություններ:

❈ Դրվագում է տարածաշրջանի հնագույն ճանապարհների վրա գտնվելու փաստը, որպես պաշտպանական և առևտրային համակարգի մաս:

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Հնագիտական համալիրը՝ բաղկացած երկու ամրոցներից և բնակատեղիներից, դամբանադաշտերից, ջրաբաշխական համակարգերից, միանավ բազիլիկ եկեղեցուց, խաչքարերից, գյուղակներից և գերեզմանոցից, տարածվում է ծ. մ. 1870-2390 մ վրա և ընդգրկում է շուրջ 820 հա տարածք։ Լեռնակերտի հնություններն հետազոտվել են երեք փուլով՝ ա) հետախուզման և հաշվառման՝ Ն. Մառ (1893թ.), Թ. Թորամանյան (1924թ.), բ) ամրոցների հետազոտման և փորձնական պեղումների՝ Կ. Ղաֆադարյան (1960-70-ական թթ.), Ա. Սմիթ (1995թ.) և գ) կանոնավոր, համալիր հետազոտությունների՝ Բ. Վարդանյան (2019-2022)։

🧱 Հնագիտական նկարագրությունը

Վարի Բերդ կամ Հոխեի ամրոց-բնակատեղին և դամբանադաշտը գտնվում է գյուղից 1.2 կմ հվ.-արմ.՝ ձգված դարադաձև բարձրացող, ծ. մ.-ից 2019 մ բ. վրա (մակերեսը՝ 6.5 հա, N40,33.300, E43, 55.870)։ Բարձրունքի եռանկյունաձև հարթ գագաթն եզրագծված է տեղ-տեղ 1.6-2 մ բարձրությամբ պահպանված պարսպաշարով։ Պարսպից ներս, գետներես ուրվագծվում են բազմաձև կառույցների հետքեր։ Բլրի արևելյան լանջը դարավանդացման եղանակով բաժանվել է երեք հարթակների, որոնք իրարից անջատվում են պարիսպներով։ Ամրոցի հս.-արմ. լանջը նույնպես դարավանդացված է. այստեղ նկատելի է բարձր պարսպով եզրագծվող հարթակ, որի ներսույթում ՎԵ մշակութային շերտի հզորությունը հասնում է 3.15 մ։ Ամրոցի արմ. լանջին, ուղղանկյուն հատակագծով, արմ. անկյունում շրջանաձև հիմքով աշտարակատիպ շինությամբ և 0.5-0.7 մ բարձրությամբ պատաշարով եզերված կառույցի ներսում նկատվում է ուղղանկյուն երկշարք պատերով մի կառույց։ Ամրոցի արլ. լանջին ուրվագծվում է «անվաձև», կից յոթ բջիջներով ԵԴ կառույց։ Ամրոցի արմ. և հս. լանջերին տարածվող ՈՒԲ, 7-10 մ տրամագծով քարօղակներով և հիմնահողային խցերով դամբանադաշտը ներթող է ՎԲ բնակավայրի մեջ: ՎԲ-ի մշակութային շերտ հայտնաբերվել է նաև «անվաձև» կառույցի ստորին հորիզոններում, ինչը կրկնում է շերտագրական այն պատկերը, որը փաստագրվել է հուշարձանի այլ հատվածներում ևս. ՈՒԲ և ՎԵ դարերի ամրոց-բնակատեղին և դամբանադաշտը կառուց¬վել են վաղբրոնզեդարյան բնակատեղիի մեջ (Նկ. 1)։ Պեղումներով հայտնաբերվել են խեցանոթներ (սև փայլեցված, զարդանախշված ՎԲԴ նմուշներ և սև, մոխրագույն, դարչնագույն ԵԴ անոթներ), բրոնզից ՎԲ մանգաղաձև իր (նկ․ 6), աղորիքներ, օբսիդիա¬նից գործիքներ և այլն (Վարդանյան, Մկրտչյան 2021, 21-32)։ Հուշարձանն ունեցել է բնակեցման մի քանի փուլ, որոնցից վաղագույնը ներկայացված է ՎԲ բնակավայրով (XXIX-XXVI դդ. մ.թ.ա.), ապա ՈՒԲ դամբանադաշտով (XV-XIV դդ. մ.թ.ա.) և ՎԵ ամրոցով և իր բնակատեղիով (XII-X դդ. մ.թ.ա.)։

Վարի Բերդից 1.5 կմ արլ., հարթ մակերեսով բարձունքի գագաթին, բնական ուրվագիծը կրկնող չոր շարժվածքով պարսպապատ կառույցը Վերի Բերդ կամ Սիմոյի Բերդն է (մակերեսը՝ 11.3 հա, գագաթի մակերեսը՝ 0.7 հա, N40, 33.54, E43, 56.38) (Նկ. 2)։ 1.2-2.6 մ բարձրությամբ պարսպաշարում տեսա¬-նելի են պաշտպանական աշտարակների և որմնահեցերի ձևերով ատամնավոր ելուստներ։ Ամրոցի ամենախոցելի հատվածում (արմ. կողմում, որտեղ բլուրը միաձուլվում է դաշտին), պարսպին զուգահեռ, քարացրոնների և կառույցների համադրությամբ, ստեղծել է պատնեշների համակարգ։

Վերի Բերդի արլ. անկյունում է պաշտպանված և ամրոցից պատաշարով առանձնացված միջնա¬բերդը։

Վերի Բերդի հիմնադրման ժամանակաշրջանն ըստ ամրոցի կառուցված¬քի համեմատական և ստորին հորիզոններում պեղված խեցեղենի ձևատիպաբանական հետազոտության, վերաբերում է ՈՒԲ դարին (մ.թ.ա. XIV-XIII դարեր)։ Բնակեցման ավարտական փուլը թվագրվում է անտիկ ժամանակաշրջանով՝ մ.թ.ա. 364-204 (նկ. 4)։

Վերի Բերդ ամրոցից հայտնաբերված ՈՒԲ և ՎԵ նյութերը դասդասվում են՝ սև, ալիքազարդ և եղունգազարդ, նստուկներին արված նախշերով խեցանոթների, աղորիքների, օբսիդիանից գործիքների և այլ նյութերի։ Անտիկ առարկաները կենդանակերպ բռնակներով, ծորակներով, գունազարդ և նախշազարդ անոթներ, բրոնզից եւ ոսկորից արդուզարդի պարագաներ են, ինչպես նաև՝ օբսիդիանից, կայծքարից գործիքներ և այլ նյութեր։ Լեռնակերտի երկու ամրոցների շուրջ տարածվում են դամբանադաշտերը՝ պարունակելով անհատական, զույգ և խմբային թաղումներ։ Կառույցներն այստեղ ունեն 5-25 մ տրամագծով քարօղակներ և 0.5-2.5 մ բ. թմբեր և հիմնահողային, քարարկղային, սալարկղային թաղման խցեր (Vardanyan et all: 2021, 197)։ Հյուսիս-հարավ ուղղված հիմնահողային խցերն ՈՒԲ-յան են, իսկ նույն ուղղությամբ սալ¬արկղային դամբանները վերագրվում են երկաթի դարին։ Արևելք-արևմուտք ուղղված սալարկղային դամ¬բան¬ներն երկշերտ թաղումներով են։ Ուղեկցող գույքի ՈՒԲ-ի վաղ դրսևորումներով դամ¬բան¬նե-րում խեցանոթները պահպանում են նախորդ՝ ՄԲ դարի հատկանիշները, սակայն ժամանակա¬գրական հաջորդ խումբն ընդգրկող և պարունակող համալիրները ներկայանում են արթիկյան տիպի նյութերով (նկ. 5)։ Լեռնակերտում զարգացած են եղել անասնապահությունն ու որսորդությունը, երկրագործությունը ու խեցեգործությունը, քարամշակությունն ու արհեստների և առևտրի այլ ճյուղերը (Զարիկյան և մյուսներ, 2020, 58-73)։

🔨 Գտածոներ

Աղթամիրի հնավայրում վերգետնյա և պեղումներով հանդիպում են խեցեղեն առար¬կա¬ների տարբեր բեկորներ (կճուճներ, կարասներ, քրեղաններ, սափորներ և այլն), կավե և քարե տնտեսական և գինու հորեր, երկրագործական քարե գործիքներ և այլն։ Դամ¬բանադաշտից գտնվել են խեցեղեն առարկաներ, բրոնզից և երկաթից զենքեր, զարդարանքի պարագաներ, քարից կուռքեր։ Հիշատակելի է տեգը, դաշույնը, դաշույնի պատյանը և բրոնզից պատկերազարդ գոտին։

🌍 Նշանակությունը

Լեռնակերտն իր ուրույն տեղն ունի Հայաստանի մշակույթի արժևորման գործում՝ ՈՒԲ և ՎԵ դարերի լանդշաֆտի ձևափոխությունների համալիր ուսումնասիրության, ամրոցնե¬րի, բնակավայրերի և դամբանադաշտերի ձևատիպաբանական և ժամանակագրական դիտարկման, նյութական մշակույթի տեղական՝ արթիկյան տիպի արտադրանքի առավել լայն աշխարհագրական ընդգրկման դրսևորումների պարզաբանման, ինչպես նաև՝ տարածաշրջանի հնագույն ճանապարհների վրա գտնվելու առումով՝ որպես պաշտպանական և առևտրային համակարգի մաս, արժևորման գործում։

📚 Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Vardanyan B., Davtyan R., Manukyan S., Saribekyan M., Lernakert: ein neues archäologisches Projekt in Schirak. Archaeology of Armenia in Regional
    Context, Avetisyan P., Bobokhyan A. (ed.), Yerevan, 2021, pp. 189-200.
  2. Զարիկյան Ն., Վարդանյան Բ., Դավթյան Բ., Մանուկյան Ռ., Սարիբեկյան Մ. 2020, Լեռնակերտի կենդանաբանությունն ըստ 2019 թվականի պեղումների արդյունքների, Գիտական աշխատություններ, №23 (2), էջ 58-73։
  3. Վարդանյան Բ., Մկրտչյան Լ. 2021, Լեռնակերտի բրոնզ-երկաթեդարյան հուշարձանների մոդելավորումը, №24 (3), էջ 21-32։

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ