Կեչառիս վանական համալիր
Անվանումը` Կեչառիս
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Կոտայքի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան
Անվանումը՝ Կեչառիս վանական համալիր
Այլ անվանում՝ Կեչառույքի վանք
Հուշարձանի տեսակը՝ Միջնադարյան վանական համալիր, Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ եկեղեցի
Մարզը՝ Կոտայք
Համայնքը՝ Ծաղկաձոր
Բնակավայրը՝ Ք. Ծաղկաձոր
Տեղադրությունը՝ Ծաղկաձոր քաղաքի մեջ
Պահպանվածությունը՝ Կանգուն, գործող
Բարձրությունը՝ ծ.մ. 1885
Դարաշրջանը և թվագրությունը՝ Վանքը հիմնադրել է Բագրատունյաց պետության մեծ իշխան Գրիգոր Ապիրատը, 1050-ականներին վանքի հովանավոր է դարձել նշանավոր իմաստասեր իշխան Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, հետագայում` Վաչուտյան և Պռոշյան հզոր իշխանները: Եղել է ուսումնական, մշակութային, գրչության կենտրոն:
Կեչառիս վանական համալիր
🔍 Ուսումնասիրության պատմություն
❈ Վանքի մասին պատմական տեղեկություններ քիչ են, հիմնական ուշադրությունը դարձված է արձանագրություններին, վանահայրերի ցուցակին և ճարտարապետությանը
❈ Գ. Սարգսյանի և պատմաբան Կ. Մաթևոսյանի վերջին ուսումնասիրությունները պարզել են Սբ. Գրիգոր եկեղեցու թվագրությունը և հիմնադրի անունը
🧱 Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն
❈ Ծաղկունյաց լեռների արևելահայաց լանջի փոքրիկ հարթակում, Ծաղկաձոր քաղաքի հյուսիսարևմտյան բարձրադիր մասում
Ճարտարապետություն
❈ Համալիրը՝ Սբ. Գրիգոր, Սբ. Նշան, Կաթողիկե եկեղեցիներ, 2 ժամատուն և գավիթ, արևմուտքից դեպի անտառ՝ Սբ. Հարություն եկեղեցի
❈ Շրջակայքում պահպանվել են բազմաթիվ գերեզմանաքարեր և խաչքարեր
Սբ. Գրիգոր եկեղեցի (1003 թ.)
❈ Կառուցվել է մեծ իշխան Գրիգոր Ապիրատի կողմից
❈ Գմբեթավոր սրահ, կրկնահարկ ավագ խորաններով
❈ Մուտքերը՝ հարավային և արևմտյան, հարավային շքամուտքը ոճական ընդհանրություն ունի Անիի Մայր տաճարի և Անբերդի եկեղեցու հետ
❈ Արևմտյան մուտքի վերևում՝ «Դեհիսուս» որմնանկարը
Սբ. Նշան եկեղեցի (XI դ.)
❈ Կենտրոնաձիգ խաչագմբեթ հորինվածք, առանց ավանդատների
❈ 1223 թ.՝ նորոգվել է պարոն Վաչենի կողմից
❈ Դամբարան-մատուռներ՝ պահպանվել է միայն արևելյան պատը՝ որմնափակ խաչքարերով
Կաթողիկե եկեղեցի (XIII դ. I քառորդ)
❈ Կառուցվել է իշխան Վասակ Խաղբակյանի պատվերով, քարագործ Վեցիկի կողմից
❈ Կենտրոնաձիգ խաչագմբեթ, կրկնահարկ ավանդատներ բոլոր անկյուններում
❈ Արեւելյան ավանդատների մուտքը դեպի 2-րդ հարկ բացված է ավագ խորանից, արևմտյան ավանդատների 2-րդ հարկ՝ քարե աստիճաններով
❈ Կլոր գմբեթը փլուզվել է 1827 թ. երկրաշարժի ժամանակ
Գավիթ (XII դ. II կես)
❈ Կից Սբ. Գրիգոր եկեղեցուն արևմուտքից, քառասյուն, կենտրոնակազմ
❈ Արևելյան փոքր երկհարկ ավանդատները առաջին անգամ կիրառվել են Կեչառիսում
❈ Արտաքին պարզ հարդարանք՝ շքամուտք և արևային ժամացույց
Սբ. Հարություն (1220 թ.)
❈ Փոքր գմբեթավոր սրահ, յուրահատուկ հատակագիծ՝ նախասրահ և կիսաշրջան ավագ խորան
❈ Թաղումների առկայությունը ցույց է տալիս տոհմական դամբարան լինելու մասին
❈ Վանքի բոլոր շինությունները կառուցված են սրբատաշ բազալտ քարից
❈ Վերաօծվել է 2000 թ. հուլիսի 9-ին, բարերար՝ Վ. Հարությունյան
🌍 Նշանակությունը
❈ Միջնադարյան Հայաստանի նշանավոր վանական համալիր
❈ 1295 թ.՝ վանահայր Խաչատուր Կեչառեցին գրել է իր նշանավոր «Ողբը»
📜 Ավանդազրույցներ
❈ Վանքի անունը՝ Ծաղկաձոր, ծագում է գեղեցիկ ծաղկանոցի պատմությունից, որը կառուցվել է իշխանի օրիորդի խնդրանքով
❈ Մայր տաճարի գմբեթից կախված արծաթյա շղթայի պատմությունը կապված է վանքի անվան հետ՝ կոչվել է նաև Զնջրլու
🔍Ուսումնասիրության պատմությունը
Վանքի մասին պատմական տեղեկություններ քիչ կան: Մասնագիտական գրականության մեջ հիմնական ուշադրություն է դարձվել արձանագրություններին, վանահայրերի ցուցակին և ճարտարապետությանը: Սբ. Գրիգոր եկեղեցու թվագրության և հիմնադիրի անվան հետ կապված հարցերը պարզվեցին հնագետ-վիմագրագետ Գ. Սարգսյանի ու պատմաբան Կ. Մաթևոսյանի կատարած վերջին ուսումնասիրությունների շնորհիվ:
🧱Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն
Ծաղկունյաց լեռների արևելահայաց լանջի փոքրիկ հարթակի վրա, Ծաղկաձոր քաղաքի հյուսիսարևմտյան բարձրադիր մասում:
Ճարտարապետություն
Համալիրի հիմնական խումբը բաղկացած է Սբ. Գրիգոր, Սբ. Նշան, Կաթողիկե եկեղեցիներից, 2 ժամատնից և գավթից, որոնցից արևմուտք` դեպի անտառ տանող ճանապարհին, Սբ. Հարություն եկեղեցին է: Հուշարձանի շուրջ պահպանվել են շատ գերեզմանաքարեր ու խաչքարեր (ամենահայտնին Վեցիկի մահարձանն է):
Սբ. Գրիգոր մեծադիր եկեղեցին կառուցել է մեծ իշխան Գրիգոր Ապիրատը 1003 թ.: Այն պատկանում է գմբեթավոր սրահ եկեղեցիների տիպին` ավագ խորանին կից կրկնահարկ խորաններով: Մուտքերը հարավային ու արևմտյան կողմերից են: Հարավային շքամուտքը ոճական ընդհանրություն ունի Անիի Մայր տաճարի, Անբերդի եկեղեցու հետ: Արևմտյան մուտքի վերևում է գտնվում «Դեհիսուս» որմնանկարը:
Սբ. Նշան եկեղեցին (XI դ.) գտնվում է գլխավորից հարավ-արևելք, կենտրոնաձիգ խաչագմբեթ հորինվածքով է, առանց ավանդատների: 1223 թ. պարոն Վաչեն նորոգել է այն: 2 եկեղեցիների միջև գտնվել են դամբարան-մատուռներ, որոնցից պահպանվել է միայն արևելյան պատը` որմնափակ խաչքարերով զարդարված:
Կաթողիկե եկեղեցին գտնվում է Սբ. Նշանից հարավ, կառուցվել է իշխան Վասակ Խաղբակյանի պատվերով, քարագործ-ճարտարապեt Վեցիկ կողմից, XIII դ. I քառորդում: Ունի կենտրոնաձիգ խաչագմբեթ հորինվածք` կրկնահարկ ավանդատներով բոլոր անկյուններում: Նմանատիպ մյուս եկեղեցիներից (Անբերդ) տարբերվում է նրանով, որ արևելյան ավանդատների մուտքը դեպի 2-րդ հարկ բացված է ավագ խորանից, իսկ արևմտյան ավանդատների 2-րդ հարկ կարելի է բարձրանալ քարե աստիճաններով: Կլոր գմբեթը փլուզվել էր 1827 թ. երկրաշարժի ժամանակ:
Գավիթը (XII դ. II կես), կից է Սբ. Գրիգոր եկեղեցուն արևմուտքից, պատկանում է քառասյուն գավիթների տիպին (ամենավաղ կառույցներից է): Գավթի ծածկի ձևը հանդիպում է նաև Գոշավանքում, Սանահինում (XII դ. վերջի), Տեղերի վանքում (XIII դ.): Արևելյան փոքր երկհարկ ավանդատները գավթում առաջին անգամ ի հայտ են գալիս Կեչառիսում: Հետագայում կիրառվել են Գոշավանքի, Խորանաշատի, Մշկավանքի գավիթներում: Արտաքին պարզ հարդարանքի մեջ առանձնանում են ուղղանկյուն շրջանակի մեջ առնված շքամուտքը, հարավային ճակատի արևային ժամացույցը:
Սբ. Հարություն (1220 թ.), կառուցել է Հասանի որդին, փոքր գմբեթավոր սրահ տիպի եկեղեցին է: Եզակի է հատակագծային հորինվածքով` բաղկացած արևմտյան կողմի նախասրահից և կիսաշրջան ավագ խորանով աղոթասրահից` միասին ամփոփված արևմուտքից-արևելք ձգված պարագծի մեջ: Դեպի նախասրահը տանող կամարային 2 բացվածքներն անջատված են սյունով: Թաղումների առկայությունը հուշում է, որ եղել է տոհմական դամբարան:
Վանքի բոլոր շինությունները կառուցված են սրբատաշ բազալտ քարից:
Վանքը վերաօծվել է 2000 թ. հուլիսի 9-ին` նորոգումից հետո (բարերար` Վ. Հարությունյան):
🌍 Նշանակությունը
Միջնադարյան Հայաստանի նշանավոր վանական համալիրներից է: 1295 թ. վանահայր Խաչատուր Կեչառեցին վանքում գրել է իր նշանավոր «Ողբը»:
📜 Ավանդազրույցներ
- Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, որի կողքին էլ` շքեղ ծաղկանոց, որտեղ, օրիորդի պահանջով, աճեցնում են աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկները: Սակայն մի գարուն կատաղի քամուց ավիրվում է ծաղկանոցը, և ծաղիկները լցվում են ձորահովիտը, որը սկսում է կոչվել Ծաղկաձոր: Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա վանք կառուցի, և վանահայրերը օրուգիշեր աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիսի վանքը, սակայն Աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառում:
- Ավանդության համաձայն` Ծաղկաձորի մայր տաճարի գմբեթից կախված է եղել Գրիգոր Մագիստրոսի նվիրած արծաթյա մի շղթա, որը հափշտակել են մահմեդականները մենաստանի ավերման ժամանակ, և այդ շղթայի պատճառով Ծաղկաձորը կոչվել է Զնջրլու (թուրք. «զնջիլ»` «շղթա»):
📚Սկզբնաղբյուրները
- Էմիր 1892, Ծաղկաձոր և Կեչառու վանքերը, «Արաքս» գրական և գեղարվեստական պատկերազարդ հանդես, Գիրք Ա, Ս.-Պետերբուրգ, Տպարան Յ. Ի. Լիբերմանի, 1892, էջ 17-30:
- Լալայան Ե. 1912, Նոր-Բայազետի գավառ. Նշանավոր վանքեր. Կեչառիս, Ազգագրական հանդես, Գիրք 22, էջ 101-112, Գիրք 23, էջ 125-132:
- Ղանալանյան Ա. 1969, Ավանդապատում, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 530 էջ:
- Մաթևոսյան Կ. 2015, Գրիգոր Ապիրատ Մագիստրոս. 11-րդ դարի մորացված մեծ իշխանը, Վէմ, N 3, էջ 24-41:
- Халпахчьян О. Х. 1980, Архитектурные ансамбли Армении (8 в. до н. э. – 19 в. н. э.), Москва, «Искусство», 480 с.
Հուշարձանների ցանկ
Կոտայք 6.5.15
Լուսանկարները
Հատակագիծ՝ Cuneo P. 1988, Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, T. 1, De Luca Editore, p. 152.
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։