Թալին
Cathedral of Talin
Cathedral of Talin

Թալինի Կաթողիկե եկեղեցի

Անվանումը` Թալինի Կաթողիկե եկեղեցի

Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր

Շրջան` Արագածոտնի մարզ

Ժամանակաշրջան` Միջնադարյան

Հուշարձանի տեսակը` Վանական համալիր

Անվանումը՝ Թալինի Կաթողիկե եկեղեցի

Այլ անվանում՝ Թալինի մեծ տաճար

Հուշարձանի տեսակը` Վանական համալիր

Մարզը` Արագածոտն

Համայնքը՝ Թալին

Բնակավայրը՝ ք. Թալին

Տեղադրությունը՝ Թալին քաղաքի հյուսիսային եզրամասում

Պահպանվածությունը` Կիսավեր, մասնակի ամրակայված

Կոորդինատները` 40°23´16˝N 43°52´21˝E

Բարձրությունը՝ ծ.մ. 1610մ 

Դարաշրջանը և թվագրությունը՝ VII դ. կես, վաղ միջնադար

Թալինի Կաթողիկե եկեղեցի

📍 Ուսումնասիրության պատմությունը

Թալինի Կաթողիկեի վերաբերյալ առաջին տեղեկությունները հաղորդել են Հ. Շահխաթունեանցը, Ղ. Ալիշանը, Մ. Տեր-Մովսիսեանը։ Կաթողիկեի պատմությունը, ճարտարապետությունը և արվեստը ուսումնասիրվել են հայ մշակույթի և արվեստի ականավոր մասնագետների կողմից՝ Յ. Ստրժիգովսկի, Թ. Թորամանյան, Ն. Տոկարսկի, Ա. Յակոբսոն, Ս. Մնացականյան, Ս. Տեր-Ներսեսյան, Լ. Դուռնովո, Ն. Քոթանջյան, Հ. Եղիազարյան, Ա. Մանուչարյան, Ե. Ասատրյան և այլք:

🏺 Հնագիտական նկարագրություն

Տեղադրություն.
Կաթողիկե տաճարը գտնվում է միջնադարյան ավանի հյուսիսային եզրի տափարակի վրա և շրջապատված է պաշտամունքային ու աշխարհիկ կառույցներով, ինչպես նաև վաղմիջնադարյան գերեզմանոցով և քրիստոնեական թեմատիկ քանդակներով հարդարված քառանիստ կոթողներով։

Հյուսիսում պեղումներով հայտնաբերվել է միանավ բազիլիկ եկեղեցու հիմնապատերը (1970–1974 թթ.) և ստորգետնյա դամբարանը (2001 թ.),
200 մ հարավ-արևելք պահպանվել է VII դ. վերջում Ներսեհ Կամսարականի կառուցած Փոքր կամ Ս. Աստվածածին խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցին,
Փոքր եկեղեցուց արևելք՝ պեղումներով բացվել են քաղաքային պարսպի հիմնապատերը և շքամուտքը (1981–1987 թթ.),
Կաթողիկեի շուրջ տարածվում են քանդակազարդ մեմորիալ կոթողներ, բնակելի և տնտեսական շինությունների ավերակներ,
Հյուսիսում՝ «Ջուլհակ բլուր» տեղանքի գագաթին՝ նախաքրիստոնեական շրջանի ամրոցի ավերակներ։

Շերտագրություն.

Գրավոր աղբյուրներ Կաթողիկեի կառուցման վերաբերյալ չկան,
Տաճարը վերագրվում է VII դ. կեսերին՝ ըստ հատակագծային և ծավալատարածական կերպարի, արտաքին հարդարանքի ու որմնանկարների ոճի,
Կառուցվել է Կամսարական տոհմի նախաձեռնությամբ,
Որմնանկարներից մեկի հիմքում սևաներկ արձանագրություն է՝ Մովսես եկեղեցապանի նախաձեռնությամբ, 642–646 թթ.,
Առաջին թվակիր աղբյուրը 783 թ. արձանագրությունն է՝ Ուխտատուր վանականի կողմից ջուր բերելու վերաբերյալ,
Հետագայում եկեղեցին պատկանել է Բագրատունիներին, որոնց նվիրատվական արձանագրությունները պահպանվել են պատերին,
Տաճարը պահպանվել է առանց էական վերակառուցման, միայն կղմիդածածկն ավելի ուշ փոխարինվել է քարե ծածկասալերով,
1840 և 1926 թթ. երկրաշարժերի հետևանքով քանդվել են գմբեթն ու հարավարևմտյան հատվածը,
1947 թ. մասնակի վերանորոգում, 1970–1974 թթ. գմբեթի թմբուկի վերականգնում։

Ճարտարապետություն.

Կաթողիկեն եռանավ բազիլիկ և խաչաձև հորինվածքների զուգորդում է,
Եռաստիճան հիմնախարսխի վրա՝ արևմուտք-արևելք ձգված խաչաձև հատակագիծ, ներքուստ կիսակլոր, արտաքուստ հնգանիստ աբսիդներ,
Ներքին տարածությունը մասնատված է գմբեթակիր մույթերով,
Գմբեթի թմբուկին անցումն իրականացված է երկշար՝ առագաստային և տրոմպային համակարգով,
Ավագ խորանի երկու կողմերում՝ թաքստոցներով ավանդատներ,
Տաճարին հինգ մուտք՝ երկուական երկայնական ճակատներում և մեկ սրահաձև շքամուտք արևմտյան ճակատում,
Մուտքերի կողքերում՝ կամարունքերով ոչ խորը որմնախորշեր, զույգ որմնասյուներով, թերևս՝ թևավոր խաչեր,
Լուսավորում՝ թմբուկի 12 նստերում, պատերում ու աբսիդներում բացված լայնանիստ լուսամուտներով, վերին ճակատներում՝ քարե ցանցկեն կլոր լուսամուտներով,
Արտաքին հարդարանք՝ լուսամուտները զարդարող քանդակազարդ կամարունքներ, թմբուկն ու աբսիդները զարդարող խուլ կամարաշարեր, ողկույզներով խաղողի գալարահյուս որթեր, ականթի տերևներ, նռան քանդակներ, Դրախտային այգու պահապան արջի քանդակ,
Պատերին պահպանվել են նաև քարտաշ վարպետների նշանագրեր,
Ներքին պատերը եղել են ամբողջությամբ պատված որմնանկարներով, այժմ պահպանվել են միայն առանձին պատառիկներ,
Խորանի գմբեթարդում՝ «Համբարձման» տեսարանը,
Հատակը՝ համակենտրոն շրջանաձև շարվածքով, ավարտվում է կենտրոնի փոսով։

🔎 Նշանակությունը

Թալինի Կաթողիկեն միակ պահպանված օրինակն է գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների հայ միջնադարյան ճարտարապետությունում,
VII դարի տարատեսակ հորինվածքային տիպերի շարքում աչքի է ընկնում վայելչությամբ, մոնումենտալությամբ և շքեղ, զուսպ արտաքին հարդարանքով,
Համարվում է կարևոր հուշարձան հայ ճարտարապետական մշակույթի զարգացման պատմության մեջ։

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Հուշարձանի վերաբերյալ առաջին տեղեկությունները հաղորդել են Հ. Շահխաթունեանցը, Ղ. Ալիշանը, Մ. Տեր-Մովսիսեանը: Կաթողիկեի պատմության և ճարտարապետության տարբեր խնդիրներ ուսումնասիրել են հայ արվեստի ու մշակույթի ականավոր մասնագետները (Յ. Ստրժիգովսկի, Թ. Թորամանյան, Ն. Տոկարսկի, Ա. Յակոբսոն, Ս. Մնացականյան, Ս. Տեր-Ներսեսյան, Լ. Դուռնովո, Ն. Քոթանջյան, Հ. Եղիազարյան, Ա. Մանուչարյան, Ե. Ասատրյան և այլք):

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն.
Կաթողիկե տաճարը գտնվում է միջնադարյան ավանի հյուսիսային եզրի տափարակի վրա և շրջապատված է պաշտամունքային ու աշխարհիկ կառույցներով, ինչպես նաև վաղմիջնադարյան գերեզմանոցով և քրիստոնեական թեմատիկ քանդակներով հարդարված քառանիստ կոթողներով: Տաճարի հյուսիսային կողմում պեղումներով հայտնաբերվել են միանավ բազիլիկ եկեղեցու հիմնապատերը (1970-1974 թթ. մասնակի վերականգնման աշխատանքների ընթացքում) և ստորգետնյա դամբարանը՝ վերջինիս սալահատակի տակ (2001 թ.): Կաթողիկեից 200 մ հարավ-արևելք գրեթե ամբողջությամբ պահպանված մեզ է հասել VII դ. վերջին քառորդում Ներսեհ Կամսարականի կառուցած Թալինի Փոքր կամ Ս. Աստվածածին խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցին: Փոքր եկեղեցուց արևելք` պեղումներով բացվել են քաղաքային պարսպի հիմնապատերը և դեպի քաղաք մտնող հանդիսավոր շքամուտքը (1981-1987 թթ.): Փոքր եկեղեցու շուրջ ևս սփռված են քանդակազարդ մեմորիալ կոթողներ, ինչպես նաև բնակելի և տնտեսական շինությունների ավերակներ: Կաթողիկեի հյուսիսային կողմում գտնվող «Ջուլհակ բլուր» կոչվող տեղանքի գագաթին տարածվում են նախաքրիստոնեական շրջանի ամրոցի ավերակները:

Շերտագրություն.
Կաթողիկեի կառուցման վերաբերյալ գրավոր աղբյուրներ չկան: Ըստ հատակագծային ու ծավալատարածական կերպարի, արտաքին հարդարատարրերի և որմնանկարման ոճական առանձնահատկությունների՝ այն վերագրվում է VII դ. կեսերին: Տաճարի հիմնադրումը կապված է Կամսարական տոհմի հետ, քանի որ Թալին ավանը VII դարում եղել է նրանց նստավայրը: Որմնանկարներից մեկի հիմնասվաղի վրա արված սևաներկ արձանագրության համաձայն՝ եկեղեցին նկարազարդվել է Մովսես եկեղեցապանի նախաձեռնությամբ, 642-646 թթ. միջակայքում, ըստ այդմ եկեղեցին կառուցվել է նույն ժամանակ կամ փոքր-ինչ վաղ: 

Առաջին թվակիր աղբյուրը հարավարևելյան մույթի արևմտյան մասում փորագրած արձանագրությունն է, որը վերաբերում է 783 թ. Ուխտատուր վանականի կողմից Թալին ջուր բերելուն: Հետագայում Թալինը պատկանել է Բագրատունիներին, որոնց նվիրատվական արձանագրությունները պահպանվել են եկեղեցու պատերին: Տաճարը մեզ է հասել առանց էական վերակառուցման, միայն կղմիդրածածկն ավելի ուշ փոխարինվել է քարե ծածկասալերով: 1840 թ. և 1926/1931 թ. հզոր երկրաշարժերի հետևանքով քանդվել են գմբեթը և շենքի հարավարևմտյան մասը: 1947 թ. եկեղեցին մասնակի վերանորոգվել է: 1970-74 թթ. վերականգնվել է գմբեթի թմբուկը:

Ճարտարապետություն.
Թալինի Կաթողիկեն եռանավ բազիլիկ և խաչաձև հորինվածքների զուգորդման ինքնատիպ օրինակ է, որի առաջացումը պայմանավորված էր ներքին տարածքի ընդարձակման պահանջով և կենտրոնագմբեթ կառուցվածքի հաստատման կարևորությամբ, որը VII դարի պաշտամունքային կառույցների ճարտարապետական հորինվածքների ստեղծման կարևոր խնդիրներից էր: 

Եռաստիճան հիմնախարսխի վրա կանգնեցված տաճարն ունի արևմուտք-արևելք ձգված աղոթասրահով խաչաձև հատակագիծ՝ ներքուստ կիսակլոր, արտաքուստ դեպի դուրս շեշտված հնգանիստ աբսիդներով: Տաճարի ներքին ընդարձակ տարածությունը մասնատված է գմբեթակիր մույթերով: Դեպի գմբեթի թմբուկ փոխանցումն իրականացված է երկշար՝ առաջինն առագաստային, երկրորդը՝ տրոմպային համակարգով: Ավագ խորանի երկու կողմերում թաքստոցներով ավանդատներն են: Տաճարն ունի «զվարթնոցատիպ» շքամուտքերով ընդգծված հինգ մուտք. երկուական՝ երկայնական ճակատներում և մեկ սրահաձև շքամուտք՝ արևմտյան ճակատում: Դրա երկու կողմերում կամարունքերով ավարտվող ոչ խորը որմնախորշեր կան, որոնց մեջ տեղավորված խոյակով պսակված զույգ որմնասյուները, թերևս, կրել են թևավոր խաչեր: Տաճարը լուսավորված է թմբուկի 12 նիստերում և պատերում ու աբսիդներում բացված բազմաթիվ լայնանիստ լուսամուտներով: Ճակատների վերին մասերում կան նաև կլոր լուսամուտներ, որոնք փակված են եղել քարե ցանցկեն շրջանակներով: 

Կաթողիկեի արտաքին հարդարանքում սրբատաշ պատերի միապաղաղ հարթությանը հակադրվում են լուսամուտները պսակող քանդակազարդ կամարունքերը և թմբուկն ու աբսիդները զարդարող դեկորատիվ որմնասյուների վրա հենված խուլ կամարաշարերը: Դրանք լցված են ողկույզներով ծանրաբեռնված խաղողի գալարահյուս որթերի, ականթի տերևների, նռան քանդակներով, որոնց մեջ առանձնանում է նռան ճյուղերի միջև տեղավորված Դրախտային այգու պահապան արջի քանդակը: Պատերին առկա են նաև քարտաշ վարպետների նշանագրեր:

Եկեղեցին ներքուստ ամբողջությամբ պատված է եղել որմնանկարներով, որոնցից միայն պատառիկներ են պահպանվել: Խորանի գմբեթարդում ներկայացված է «Համբարձման» տեսարանը: 

Հետաքրքիր լուծում ունի տաճարի հատակը՝ ձևավորված համակենտրոն շրջանաձև շարվածքով, որն ավարտվում է կենտրոնի փոսով:

🌍 Նշանակությունը

Թալինի Կաթողիկեն գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների կերպարը ներկայացնող միակ պահպանված հուշարձանն է: Այն VII դարի հայ ճարտարապետության տարատեսակ հորինվածքային տիպերի շարքում աչքի է ընկնում իր վայելչությամբ և մոնումենտալությամբ, ինչպես նաև զուսպ, բայց միևնույն ժամանակ շքեղ արտաքին հարդարանքով:

📚 Սկզբնաղբյուրներ

Գրականություն

  1. Ալիշան Ղ. 1890, Այրարատ, Բնաշխարհ Հայաստանեայց, Վենետիկ, Ս. Ղազար, 590 էջ: 
  2. Ասատրյան Ե. 2004, Թալինի շրջանի հուշարձանները, Երևան, «Հուշարձան», 83 էջ:
  3. Հայկական ճարտարապետության պատմություն (պատ. խմբ.՝ Մ.Մ. Հասրաթյան) 2002, հատոր 2, Երևան, «Գիտություն», 352 էջ:
  4. Մանուչարյան Ա. 1988, Թալինի Կաթողիկե եկեղեցին, «Էջմիածին», Ը, էջ 41-48:

Հուշարձանների ցանկ․
Արագածոտն 2.3/4

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

ԿԱՄ

Սկանավորել QR կոդը

Մոտակա հուշարձաններ