Արուճի Կաթողիկե տաճար
Անվանումը՝ Արուճի Կաթողիկե տաճար
Հուշարձանի տեսակը՝ Տաճար
Շրջան՝ Արագածոտնի մարզ
Ժամանակաշրջան՝ Միջնադարյան
Անվանումը՝ Արուճի Կաթողիկե տաճար
Այլ անվանում՝ Ս. Գրիգոր եկեղեցի
Հուշարձանի տեսակը` Վանական համալիր
Մարզը` Արագածոտն
Համայնքը՝ Աշտարակ
Բնակավայրը՝ գ. Արուճ
Տեղադրությունը՝ Գյուղի հյուսիսային կողմում
Պահպանվածությունը` Կանգուն՝ առանց գմբեթի
Կոորդինատները` 40°17´19˝N 44°04´57˝E
Բարձրությունը՝ ծ.մ. 1220մ
Դարաշրջանը և թվագրությունը՝ 662-666 թթ., վաղ միջնադար
Արուճի Կաթողիկե տաճար
📍 Ուսումնասիրության պատմությունը
Հուշարձանի վերաբերյալ առաջին տեղեկությունները հաղորդել են XIX դարի ճանապարհորդներն ու տեղագիրները։ Կաթողիկեի պատմությունը, ճարտարապետությունը և արվեստը ուսումնասիրել են հայագիտության բազմաթիվ երախտավորներ՝ Ն. Մառ, Հ. Օրբելի, Թ. Թորամանյան, Յ. Ստրժիգովսկի, Ն. Տոկարսկի, Ա. Յակոբսոն, Վ. Հարությունյան, Ա. Հասրաթյան, Հ. Եղիազարյան, Ս. Տեր-Ներսեսյան, Լ. Դուռնովո, Ն. Քոթանջյան, Կ. Մաթևոսյան և ուրիշներ:
Հուշարձանախմբի տարածքում պեղումներ են իրականացրել՝ Վ. Հարությունյանը (1947–1953 թթ.), Գ.Մ. Սարգսյանը (2006 թ.), հայ-իտալական արշավախումբը (2013 թ.):
🏺 Հնագիտական նկարագրություն
Տեղադրություն.
Կաթողիկե տաճարը հիմնադրվել է միջնադարյան Արուճ ավանում և շրջապատված է պաշտամունքային ու աշխարհիկ կառույցներով և գերեզմանոցով:
❈ Հուշարձանախմբի առանցքը՝ Կաթողիկե տաճարը,
❈ 20 մ հարավ՝ Գրիգոր Մամիկոնյանի սյունազարդ պալատը,
❈ 60 մ հարավ-արևելք՝ հուշարձանախմբի վաղագույն կառույցը՝ V դ. եռանավ բազիլիկ եկեղեցին, որը հետագայում վերածվել է աշխարհիկ կառույցի, XII–XIII դդ. համալրվել է աշտարակներով՝ դղյակ-ամրոց,
❈ Հուշարձանախմբի կազմում են նաև փոքր մատուռը, կոթողների աստիճանաձև պատվանդանները, և տաճարի արևմտյան, հյուսիսային և արևելյան կողմում սփռված գերեզմանոցը,
❈ 200 մ հարավ-արևմուտք՝ Արշակունիների ձմեռոց-զորակայանը, որը միջնադարում համալրվել է միջնաբերդով (պեղումներ՝ 1980–1981 թթ., Բ. Սադոյանի ղեկավարությամբ),
❈ Հյուսիսում՝ M1 մայրուղուն մոտ՝ XIII դ. քարավանատուն,
❈ Արուճի տարբեր հատվածներում պահպանվել են վաղ շրջանի դամբարաններ ու կառույցներ։
Շերտագրություն.
❈ Ըստ մատենագր աղբյուրների և շինարարական արձանագրության՝ տաճարը կառուցվել է Գրիգոր Մամիկոնյանի կողմից 662–666 թթ.,
❈ Կաթողիկեի օծումը կատարել է Անաստաս Ակոռեցի կաթողիկոսը՝ 666 թ.,
❈ Տաճարի պատերին փորագրված արձանագրությունները և պատմիչների տեղեկությունները փաստում են Արուճ ավանի բարգավաճման, եկեղեցու նորոգությունների և նվիրատվությունների մասին՝ Բագրատունյաց թագավորության և հետագա շրջանում,
❈ Ըստ վիմագրերի՝ եկեղեցին նորոգվել է 973 թ. և XV դարում,
❈ XIX–XX դդ. առաջին կեսում ավերված ու լքված էր,
❈ 1949–1959 թթ. կատարվել են ամրակայման և հիմնական նորոգման աշխատանքներ, մաքրվել ու բարեկարգվել շրջակայքը։
Ճարտարապետություն.
❈ Տաճարը մեզ է հասել առանց էական փոփոխությունների, միայն կործանվել է գմբեթը, չկան արևմտյան և հարավային որմնասյունազարդ շքամուտքերը, կղմիդածածկն այժմ փոխարինված է քարե սալերով,
❈ Կաթողիկեն գմբեթավոր դահլիճ տիպի ամենամեծ, առավել կատարելագործված և լավ պահպանված կառույցն է,
❈ Ուղղանկյուն արևելք-արևմուտք ձգված կառուցվածքի կենտրոնական մասում՝ երկու զույգ հզոր որմնամույթերի վրա իջնող լայնաթռիչք գմբեթակիր կամարներով, ձևավորվել է գմբեթատակ քառակուսին՝ միասնական ինտերիեր ստեղծելով,
❈ Գմբեթատակ քառակուսուց փոխանցումը դեպի գմբեթի շրջանաձև հիմքը կատարվել է առագաստների միջոցով,
❈ Ավագ խորանի երկու կողմերում՝ թաքստոցներով ավանդատներ,
❈ Արտաքուստ արևելյան ճակատը՝ կամարաշարով պսակված եռանկյունաձև խորշերով, տեղադրված աբսիդի և ավանդատների միջև,
❈ Տաճարն ունի երեք մուտք՝ արևմտյան, հարավային և հյուսիսային ճակատներում,
❈ Լուսավորվել է լայն պատուհաններով, որոնք պսակված են քանդակազարդ կամարունքերով,
❈ Քիվերը՝ հյուսածո զարդաքանդակներով,
❈ Ներքին տարածությունը զարդարված է որմնանկարներով,
❈ Խորանի կենտրոնում պատկերված է մոտ 7 մ բարձրությամբ Քրիստոսի կերպարը՝ ձեռքերում գալարափաթեթ (ներկայում պահպանվել է ստորին մասը),
❈ Զարդագոտիով առանձնացված Քրիստոսի պատկերից ներքև՝ պահպանվել են 12 առաքյալների պատկերաշարի մնացորդները,
❈ Որմնանկարները ստեղծվել են Ստեփանոս նկարչի ձեռքով, VII դարում, աչքի են ընկնում բարձր վարպետությամբ և հարուստ գունապնակով, կրում արևելյան հելլենիստական արվեստի կնիքը,
❈ Պատերին կան բազմաթիվ քարտաշ վարպետների նշանագրեր։
Գտածոներ.
Ճարտարապետական դետալներ, տապանաքարեր, խեցեղեն, մետաղե գտածոներ, դրամներ։
🔎 Նշանակությունը
Արուճի Կաթողիկեն պատմական կարևոր իրադարձության նշան է և հայ ճարտարապետության ոսկեդարի ամենատպավորիչ կառույցներից է. այն աչքի է ընկնում մոնումենտալությամբ, հորինվածքով, լուսավոր և հանդիսավոր ինտերիերով, իսկ որմնանկարները՝ հայկական մոնումենտալ գեղանկարչության ուշագրավ նմուշներից։
📜 Ավանդազրույցներ
Հովհաննես Դրասխանակերտցու տեղեկություններով՝ Կաթողիկեի օծման ժամանակ մկրտվել է պարսիկ ազնվական Սուրհանը՝ ստանալով քրիստոնեական Դավիթ անունը, որի կնքահայրն է դարձել Գրիգոր Մամիկոնյանը. քրիստոնեությունից չուրանալու համար նա Դվինում մահապատժի է ենթարկվել և հայ եկեղեցու կողմից դասվել սրբերի շարքը՝ Դավիթ Դվինցի անունով:
🔍Ուսումնասիրության պատմությունը
Հուշարձանի վերաբերյալ առաջին տեղեկությունները հաղորդել են XIX դարի ճանապարհորդներն ու տեղագիրները: Կաթողիկեի պատմությանը, ճարտարապետությանը և արվեստին անդրադարձել են հայագիտության բազմաթիվ երախտավորներ (Ն. Մառ, Հ. Օրբելի, Թ. Թորամանյան, Յ. Ստրժիգովսկի, Ն. Տոկարսկի, Ա. Յակոբսոն, Վ. Հարությունյան, Ա. Հասրաթյան, Հ. Եղիազարյան, Ս. Տեր-Ներսեսյան, Լ. Դուռնովո, Ն. Քոթանջյան, Կ. Մաթևոսյան և այլն): Հուշարձանախմբի տարածքում պեղումներ են իրականացրել Վ. Հարությունյանը (1947-1953 թթ.), Գ.Մ. Սարգսյանը (2006 թ.), հայ-իտալական արշավախումբը (2013 թ.):
🧱 Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն
Կաթողիկե տաճարը հիմնադրվել է միջնադարյան Արուճ ավանում և շրջապատված է պաշտամունքային ու աշխարհիկ կառույցներով և գերեզմանոցով: Հուշարձանախմբի առանցքը Կաթողիկե տաճարն է, որից 20 մ հարավ գտնվում է Գրիգոր Մամիկոնյանի սյունազարդ պալատը, 60 մ հարավ-արևելք հուշարձանախմբի վաղագույն կառույցը՝ եռանավ բազիլիկ եկեղեցին (Vդ.), որը հետագայում վերածվել է աշխարհիկ կառույցի, իսկ XII-XIII դդ. համալրվելով աշտարակներով՝ դարձել է դղյակ-ամրոց: Հուշարձանախմբի կազմում են փոքր մատուռը, կոթողների աստիճանաձև պատվանդանները և տաճարի արևմտյան, հյուսիսային և արևելյան կողմում սփռված գերեզմանոցը: Հուշարձանախմբից 200 մ հարավ-արևմուտք գտնվում է Արշակունիների ձմեռոց-զորակայանը, որը զարգացած միջնադարում համալրվել է միջնաբերդով (ամրոցի տարածքում պեղումներ են իրականացվել 1980-81 թթ. Բ. Սադոյանի ղեկավարությամբ), հյուսիսային կողմում՝ M1 մայրուղուն մոտ կանգուն է XIII դ. քարավանատունը: Արուճ գյուղի տարբեր հատվածներում կան վաղ շրջանի դամբարաններ ու կառույցներ:
Շերտագրություն
Ըստ մատենագիր աղբյուրների և շինարարական արձանագրության՝ Արուճի տաճարը կառուցել է Հայոց ամենանշանավոր իշխաններից մեկը՝ Գրիգոր Մամիկոնյանը, 662-666 թթ. ընթացքում: Նրա կառավարումը նշանավորվեց խաղաղ և շինարարական գործունեության շրջանով, երբ իշխանանիստ Արուճ ավանը դարձավ երկրի վարչական կենտրոնը: Կաթողիկեի օծումը կատարել է Անաստաս Ակոռեցի կաթողիկոսը, 666 թ.: Տաճարի պատերին փորագրված արձանագրությունները և պատմիչների տեղեկությունները փաստում են Արուճ ավանի բարգավաճման, եկեղեցու նորոգությունների ու նվիրատվությունների մասին Բագրատունյաց թագավորության և հետագա շրջանում:
Ըստ պահպանված վիմագրերի՝ եկեղեցին նորոգվել է 973 թ. և XV դարում: XIX դ. և XX դ. առաջին կեսում եկեղեցին ավերված ու լքված էր: 1949-1959 թթ. կատարվել են տաճարի ամրակայման և հիմնական նորոգման աշխատանքները, մաքրվել ու բարեկարգվել է շրջակայքը:
Ճարտարապետություն
Արուճի տաճարը մեզ է հասել առանց էական փոփոխությունների. միայն կործանվել է գմբեթը, չկան արևմտյան և հարավային որմնասյունազարդ շքամուտքերը, կղմիդրածածկն այժմ փոխարինված է քարե սալերով: Կաթողիկեն գմբեթավոր դահլիճ տիպի ամենամեծ, առավել կատարելագործված և լավ պահպանված կառույցն է: Նրա՝ արևելք-արևմուտք ձգված ուղղանկյուն կառուցվածքի կենտրոնական մասում երկու զույգ հզոր որմնամույթերի վրա իջնող լայնաթռիչք գմբեթակիր կամարներով ձևավորվել է գմբեթատակ քառակուսին և ստեղծվել է միասնական ինտերիեր: Գմբեթատակ քառակուսուց փոխանցումը դեպի գմբեթի շրջանաձև հիմքը կատարված է առագաստների միջոցով: Ավագ խորանի երկու կողմերում թաքստոցներով ավանդատներն են: Արտաքուստ արևելյան ճակատը ձևավորված է կամարաշարով պսակված եռանկյունաձև խորշերով, որոնք տեղադրված են աբսիդի և ավանդատների միջև: Տաճարն ունի երեք մուտք՝ արևմտյան, հարավային և հյուսիսային ճակատներում: Կաթողիկեն առատորեն լուսավորվել է բոլոր ճակատներում բացված լայն պատուհաններով, որոնք պսակված են քանդակազարդ կամարունքերով: Քիվերը մշակված են հյուսածո զարդաքանդակներով:
Ներքին տարածության գեղարվեստական ձևավորումն իրականացվել է որմնանկարազարդմամբ: Իր վայելչությամբ այցելուի ուշադրությունն է գրավում խորանի կենտրոնում պատկերված մոտ 7մ բարձրությամբ Քրիստոսի կերպարը՝ ձեռքին գալարափաթեթ, որից մնացել է միայն ստորին մասը: Զարդագոտիով առանձնացված Քրիստոսի պատկերից ներքև պահպանվել են 12 առաքյալների պատկերաշարի մնացորդները: Որմնանկարներն արվել են Ստեփանոս նկարչի ձեռքով, VII դարում, աչքի են ընկնում կատարողական բարձր վարպետությամբ, հարուստ գունապնակով և կրում են արևելյան հելլենիստական արվեստի կնիքը:
Կաթողիկեի պատերին կան քարտաշ վարպետների բազմաթիվ նշանագրեր:
🔨 Գտածոներ
Ճարտարապետական դետալներ, տապանաքարեր, խեցեղեն, մետաղե գտածոներ, դրամներ:
🌍 Նշանակությունը
Արուճի տաճարի կառուցումը պատմական կարևոր իրադարձություն էր, որի մասին հատուկ հիշատակում են հայ մատենագիրները: Այն իր մոնումենտալությամբ ու հորինվածքով, լուսավոր ու հանդիսավոր ինտերիերով հայ ճարտարապետության ոսկեդարի ամենատպավորիչ կառույցներից է: Արուճի որմնանկարները հայկական մոնումենտալ գեղանկարչության ուշագրավ նմուշներից են:
📜 Ավանդազրույցներ
Հովհաննես Դրասխանակերտցու հաղորդմամբ Կաթողիկեի օծման ժամանակ մկրտվել է պարսիկ ազնվական Սուրհանը՝ ստանալով քրիստոնեական Դավիթ անունը, որի կնքահայրն է դարձել Գրիգոր Մամիկոնյանը: Քրիստոնեությունից չուրանալու համար նա Դվինում մահապատժի է ենթարկվում և հայ եկեղեցու կողմից դասվում սրբերի շարքը Դավիթ Դվինցի անունով:
📚 Սկզբնաղբյուրներ
Գրականություն
- Հովհաննես Դրասխանակերտցի 1996, Հայոց պատմություն (թարգմ. և ծանոթ.՝ Գ.Բ. Թոսունյանի), Երևան, «Երևանի պետական համալսարան», 398 էջ:
- Մաթևոսյան Կ. 1987, Արուճ, Երևան, «Հայաստան», 95 էջ:
- Арутюнян В. 1946, По поводу датировки храма в Аруче, Ереван.
- Дурново Л. 1952, Стенная живопись в Аруче, Известие АрмССР АН, N 1, с. 49-66.
Հուշարձանների ցանկ
Արագածոտն 2.22/8
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։