Կարմիր Բլուր
Karmir Blur
Karmir Blur
Karmir Blur

Կարմիր բլուր

Անվանումը` Կարմիր բլուր

Հուշարձանի տեսակը՝ Քաղաք-բնակատեղի, ամրոց, արտաքին բնակավայր, դամբարանադաշտ, քարավանատուն

Մարզը՝ Երևան

Համայնքը՝ Երևան

Ժամանակաշրջանը՝ Ուրարտական

Անվանումը՝ Կարմիր բլուր

Այլ անվանում՝ Թեյշեբաինի: ՈՒրարտական աղբյուրներում հնավայրը հիշատակվում է նաև որպես «Վազա երկրի ամպրոպի աստծո քաղաք»

Հուշարձանի տեսակը՝ Քաղաք-բնակատեղի, ամրոց, արտաքին բնակավայր, դամբարանադաշտ, քարավանատուն

Մարզը՝ Երևան

Համայնքը՝ Երևան

Բնակավայրը՝ Երևան

Տեղադրությունը՝ Կարմիր բլուր հնավայրը գտնվում է Երևանի հարավ-արևմտյան հատվածում՝ Հրազդան գետի ձախ ափին:

Պահպանվածությունը՝ Պահպանվել են Թեյշեբաինի ամրոցի ինչպես քարե պարսպաշարերը, այնպես էլ դրանց աղյուսաշեն հատվածները: Արտաքին բնակավայրի կառույցների հիմնապատերը խորհրդային ժամանակաշրջանում շաղաղվել են ցեմենտով և բետոնով: Դամբարանադաշտի մի զգալի հատվածը պեղվել է Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության ժամանակ, որից հետո այդտեղ անցկացվել է ճանապարհ:

Կարմիր բլուրը համարվում է Հայաստանի հանրապետության տարածքում գտնվող առավել լավ պահպանված հուշարձաններից մեկը:

Կոորդինատները՝ 40.1519 հս. լ., 44.4511 ավ.ե.

Բարձրությունը՝ ծ.մ․ 901մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ Հուշարձանը թվագրվում է Ք. ա. 13/12-րդ դարից մինչև առնվազն  14-15 դարեր։

Կարմիր բլուր (Թեյշեբաինի)

Տեղադրություն և ընդհանուր տեղեկություն

❈ Կարմիր բլուրը գտնվում է Երևանի հարավ-արևմտյան հատվածում՝ Հրազդան գետի ձախ ափին։

❈ Այն համարվում է Հայաստանի տարածքում ամենալավ պահպանված ուրարտական հուշարձաններից մեկը։

❈ Հնավայրը ներառում է ամրոց, քաղաքային թաղամասեր, դամբարանադաշտ և քարավանատուն։

Պատմական ակնարկ

❈ Քաղաքը հիմնադրվել է Ուրարտուի արքա Ռուսա II-ի կողմից (Ք.ա. 685–645 թթ.) և անվանվել Թեյշեբաինի, ի պատիվ ամպրոպի աստված Թեյշեբայի։

❈ Կարմիր գույնը բլուրը ստացել է այրված աղյուսներից՝ հրդեհների հետևանքով։

❈ Պեղումները սկսվել են 1939 թ.՝ Բորիս Պիոտրովսկու գլխավորությամբ և շարունակվել մինչև 1970-ականները։

❈ Հետագայում պեղումները շարունակվել են նաև հայ-ավստրիական և հայ-ամերիկյան հնագիտական արշավախմբերի կողմից։

Ճարտարապետություն և պեղումներ

❈ Ամրոցը զբաղեցնում է մոտ 4 հեկտար, ունի երկհարկանի կառուցվածք։

❈ Առաջին հարկում գտնվել են գինու մառաններ և հացահատիկի շտեմարաններ, երկրորդում՝ վարչական կառույցներ և տաճարներ։

❈ Պարսպաշարերը կառուցված են քարե հիմքի վրա բարձրացող աղյուսաշեն շարքերով՝ ուրարտական ճարտարապետությանը բնորոշ ոճով։

❈ Պեղումների ընթացքում բացվել են սուսի տաճարի արձանագիր հիմնաքարեր, ինչպես նաև աշտարակներով ամրացված պարիսպներ։

❈ Ամրոցը ունեցել է առնվազն երկու մուտք՝ հետիոտների և փոխադրամիջոցների համար։

Գտածոներ

❈ Հայտնաբերվել են ավելի քան 100 բրոնզե արձանագիր թասեր, հարյուրավոր կարասներ, զենքեր և գործիքներ։

❈ Գտնվել են նաև սեպագիր սալիկներ, որոնք, ըստ գիտնականների, հանդիսացել են վարչական գրառումներ կամ նամակներ։

❈ Պեղումների ընթացքում բացվել է Թեյշեբա աստծո բրոնզե արձանիկը։

Մշակութային նշանակություն

❈ Կարմիր բլուրը եղել է Ուրարտական Վազա երկրի կենտրոնական քաղաքը և կարևոր դեր է ունեցել Մերձավոր Արևելքի պատմության մեջ։

❈ Այն յուրահատուկ պատկերացում է տալիս հին Հայաստանի քաղաքաշինության, տնտեսության և առօրյա կյանքի մասին։

❈ Այսօր Կարմիր բլուրը միաժամանակ հնագիտական պարկ և պատմական խորհրդանիշ է՝ պատմող Ուրարտուի հզորության և մշակույթի մասին։

Ավանդազրույց

❈ Ըստ ավանդության՝ բլուրը կարմրագույն է դարձել հնագույն հրդեհի ժամանակ այրված աղյուսների պատճառով, և հենց այդ գույնից էլ ստացել է իր անունը՝ Կարմիր բլուր։

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Կարմիր բլուր հնավայրը գիտական շրջանակներին հայտնի է եղել դեռևս 1927 թվականից, սակայն, ոչ որպես ուրարտական ժամանակաշրջանի հուշարձան, այլ բլրի վերնամասում գտնվող միջնադարյան մատուռի շնորհիվ: 1936 Ã. տեղի դպրոցահասակ երեխաները բլրի լանջին գտնում են սեպագիր արձանագրության մի բեկոր, որը տալիս են հայտնի երկրաբան Դեմյոխինին: Բլուրը ծածկված է եղել հողով և ունեցել է կարմրավուն տեսք: Հավանաբար, նման երանգներ են տվել հրդեհի հետևանքով բլրի այրված աղյուսները: Այդ իսկ պատճառով տեղացի բնակիչները տարածքն անվանել են Կարմիր բլուր: Հաշվի առնելով հետախուզական աշխատանքների արդյունքները՝ 1939 թվականին Կարմիր բլուրում սկսվում են սիստեմատիկ պեղումենրը՝ երեք արշավախմբերի կողմից՝ Պետական Էրմիտաժի (Բ. Պիոտրովսկի), Հայաստանի պատմական հուշարձանների պահպանության կոմիտեի (Կ. Ղաֆադարյան) և ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (Ս. Տեր-Ավետիսյան) կողմից: Հայրենական մեծ պատերազմի տարիներին պեղումներն ընդհատվում են և վերսկսում 1945 թվականին՝ շարուբակվելով մինչև 1971 թվականը՝ հայտնի հնագետ Բ. Պիոտրովսկու ղեկավարությամբ: Պեղումների գրեթե ամբողջ ընթացքը գլխավորել է նշանավոր հնագետ Բորիս Պիոտրովսկին: Պեղումների արդյունքում պարզ դարձավ, որը բլրի վրա ամրոց է կառուցել ուրարտական վերջին հզոր միապետերից Ռուսա II-ը (Ք. ա. 685-645 թթ.)` այն դարձնելով իր տերության կարևորագույն կենտրոններից մեկը: Բացի այդ` ամրոցից հարավ-արևմուտք կառուցվել է քաղաքային հատվածը: 

Ի շնորհիվ ամրոցի 11-րդ սենյակի մոտ գտնված դռան բրոնզե փականի արձանագրության պարզ դարձավ, որ Ռուսա II արքան բնակավայրը անվանել է Թեյշեբաինի` այն ձոնելով ուրարտական դիցարանի տարերքի աստված Թեյշեբային: Կարմիր բլուրի պեղումներից գտնվել է նաև նույն Թեյշեբա աստծո բրոնզե արձանիկը:

Պեղումները փաստեցին, որ Կարմիր բլուր հնավայրը բաղկացած է եղել ամրոցից, արտաքին բնակատեղիից և դամբարանադաշտից:

Ամրոցը զբաղեցնում է մոտ 4 հա տարածք: Այն երկհարկանի մոնումենտալ շինություն է: Ըստ երևույթին, վերին հարկում եղել են վարչական բնույթի կառույցներ, ինչպես նաև Վանի թագավորության գերագույն աստված Խալդիին ձոնված susi տաճարը: Այդ են վկայում Կարմիր բլուրի ամրոցի տարածքից հայտնաբերված սեպագիր արձանագրությունները, որոնք եղել են susi տաճարի հիմնաքարերը: Ամրոցի նկուղային հարկում պեղվել են մոտ 150 սենյակներ, բացվել են մի քանի կարասային սրահներ, որոնք ծառայել են որպես գինու մառաններ և հացահատիկի շտեմարաններ: Ի շնորհիվ ամրոցի 11-րդ սենյակի մոտ գտնված դռան բրոնզե փականի արձանագրության պարզ դարձավ, որ Ռուսա II արքան բնակավայրը անվանել է Թեյշեբաինի` այն ձոնելով ուրարտական դիցարանի տարերքի աստված Թեյշեբային: Կարմիր բլուրի պեղումներից գտնվել է նաև նույն Թեյշեբա աստծո բրոնզե արձանիկը:

Պեղումների արդյունքում պարզ դարձավ, որ քաղաքային հատվածի առնվազն մի մասը վեր է բարձրացել նախաուրարտական շրջանի բնակատեղիի հիմքերի վրա: Ուրարտուի հնագիտության համար բացառիկ նշանակություն ունի քաղաքային հատվածի այսպես կոչված բազմասեկցիոն կառույցը:  2013-2016 թվականներին «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման ծրագրի շրջանակներում այդ հատվածում պեղվել են  մոտ երեք հարյուր հարյուրավոր դամբարաններ (արշավախմբի ղեկավար՝ պ.գ. թ. Հակոբ Սիմոնյան):

2019 թվականից Կարմիր բլուր հնավայրում վեղումներ է իրականացնում հայ-ավստրիական հնագիտական արշավախումբը (համաղեկավարներ Մ. Բադալյան, Վ. Կունտներ): Այս ընթացքում նաև գեոռադարի շնորհիվ սքանավորվել և ուսումնասիրվել է Կարմիր բլուրի միջնաբերդում գտնվող բաց հատվածը և միջնաբերդից հարավ ընկած տեղանքը:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Կարմիր բլուր հնավայրը գտնվում է Երևանի հարավ-արևմտյան հատվածում՝ Հրազդան գետի ձախ ափին: Կարմիր բլուրը հուշարձանախումբ է՝ բաղկացած ամրոցից, դրանից հարավ-արևմուտք գտնվող քաղաքային թաղամասերից, ամրոցից հարավ տարածվող դամբարանադաշտից և ամրոցից հարավ-արևելք տեղակայված քարավանատնից: Հուշարձանում ներկայումս ընթացող պեղումները կարող են մեծապես փոխել այս պատկերը:

Շերտագրություն
Հուշարձանում իրակնացրած պեղումները գլխավորապես ներկայացված են նախաուրարտական, ինչպես նաև ուրարտական Ք. ա. 7-րդ դարին վերաբերող հնագիտական շերտերով : Հուշարձանի տարածքում հայտնաբերվել են նաև հետուրարտական և անտիկ դամբարաններ , ինչպես նաև միջնադարյան դրամներ՝ հատկապես վրացական և օսմանյան : Աչք է զարնում հուշարձանի տարածքից հայտնաբերված տարատեսակ ջնարակած խեցեղենը, որն անշուշտ պետք է վերագրել միջնադրյան ժամանակաշրջանին : 

2015 թվականին հուշարձանի նախկին թանգարանի մոտակայքում ծառ տնկելիս հայտնաբերվել են նաև կուր-արաքսյան ժամանակաշրջանի Ք. ա. 27-26-րդ դարերով թվագրվող խեցեղեն : Իսկ 2019-2022 թվականներին հուշարձանի տարածքում հայ-ավստրիական հնագիտական արշավախմբի կողմից իրկանացված պեղումները, թե միջնաբերդի ներսում և թե միջնաբերդից դուրս ֆիքսել են հետուրրտական Ք. ա. 7-րդ դարի վերջ-5-րդ դար ընկած ժամանակաշրջանին վերագրվող շերտեր և արտեֆակտեր :

Ճարտարապետություն
Կարմիր բլուրի նախաուրարտական ժամանակաշրջանին գլխավորապես բնորոշ են կիսակլոր և կամ ուղղանկյուն

հատակծով կառույցները : Ամենայն հվանականությամբ, դրանց քարե հիմքարերի վրա վեր են բարձրացել հողաշեն պատերը : 

ՈՒրարտական ժամանակաշրջանում հուշարձանի միջնաբերդը աչքի է ընկնում իր կանոնավոր ճարտարապետությամբ, մի քանի շարք ունեցող պարիսպներով և նրանց վրա վեր բարձրացող աղյուսե շարերով : Ընդ որում, որպես կանոն, քարե հիմնաքարերը եզրափակվել են տափակ քարերով, որոնց վրա էլ վեր են բարձրացել աղյուսե պատերը : Ամրոցի պարսպաշարերին հատուկ են որմնահեցերը : Ամրոցը եղել է երկկարկանի : Առաջին հարկում տեղակայված են եղել տնտեսական նշանակության կառույցները՝ գինու մառանները, հացահատիկի շտեմարանները, իսկ երկրորդ հարկում, հավանաբար եղել են, վարչական կառույցներ և սուսի տաճարը : Պեղումների ընթացքում հայտնաբերվել են սուսի տաճարի արձանագիր հիմնաքարերը : Վերջին հետազոտությունները ցույց են տալիս որ աշտարակաձև սուսի տաճարն ունեցել է բակ և եզերվել է բազալտե աշտարակատիպ մույթերով :

Ամրոցն ունեցել է առնվազն երկու մուտք՝ հետիոտների և նաև փոխադրամիջոցների համար :

Խիստ կարևորություն ունի Կարմիր բլուրի միջնաբերդից հարավ-արևմուտք գտնվող այսպես կոչված բազնասեկցիոն կառույցը :

2021-22 թվականներին հայ-ավստրիական հնագիտական արշավախմբի կողմից Կարմիր բլուրի միջնաբերդից հարավ-արևելք ընկած հատվածում ֆիքսվել է եռամաս մի մոնումենտալ կառույց, որն իր ճարտարապետական հատակագծով հիշեցնում հայկական միջնադրայան միադահլիճ եռանավ քարավանատները:

🔨 Գտածոներ

Կարմիր բլուրը համարվում է առավել շատ  և շքեղ ուրրատկան ժամանակաշրջանի նյութ տված հուշարձաններից մեկը : Այստեղից  հայտնաբերվել են բրոնզե արձանիկներլ կավե սեչագիր սալիկներ, որոնք կարևոր նշանակություն են ունեցել : Դրանք հավանաբար եղել են այն ժամանակվա նամակները և վարչական փաստաթղթերը : Կարմիր բլուրից հայտնաբերվել են 100-ից ավել արձանագիր բրոնզե թասեր, հարյուրավոր կարասներ, բրոնզե արձանագիր վահաններ, մետաղյա զարդեր, հացահատիկի այրված մնացորդներ, կտորների այրված մնացորդներ,  գարեջրի անոթներ,  հազարավոր սափորներ և այլն:

🌍 Նշանակությունը

Կարմիր բլուրը համարվում է ուրարտական ամենահայտնի հուշարձաններից և կարևոր տեղեկություններ է հաղորդում ոչ միայն Հայկական լեռնաշխարհի, այլև Հին Մերձավոր Արևելքի հնագիտության համար: ՈՒրարտական ժամանակաշրջանում այն եղել է Արարատյան դաշտի տարածքը զբաղեցնող Վազա երկրի կենտրոնական քաղաքը:

📜 Ավանդազրույցներ

Բլուրը ծածկված է եղել հողով և ունեցել է կարմրավուն տեսք: Հավանաբար, նման երանգներ են տվել հրդեհի հետևանքով բլրի այրված աղյուսները: Այդ իսկ պատճառով տեղացի բնակիչները տարածքն անվանել են Կարմիր բլուր:

📚 Սկզբնաղբյուրներ

Գրականություն

  1. Բադալյան Մ. 2020, Էրեբունիից դեպի Կարմիր բլուր: Որոշ դիտարկումներ Թեյշեբաինի քաղաքի կառուցման պատճառների շուրջ, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, XXXIII (I), Երևան, էջ, 131-140 :
  2. Եսայան Ս 1982., Կարմիր բլուր, «Հայաստան» հրատարակչություն.
  3. Badalyan M. 2020, Karmir Blur Historical & Archaeological Museum-Reserve and the Community:  a Successful Practice in Revitalization of the Historical Site, Cultural Heritage. Experience and Perspectives in International Context. Proceedings of the Rochemp center International Conference 23rd -24th of January 2020, Yerevan, pp., 98-106.
  4. Dan R. 2010: An Hypothesis of Reconstruction of the ‘Susi-temple’ at Karmir-blur, in A. Kosyan, A, Petrosyan, Y.  Grekyan (eds.), Urartu and Its Neighbors. Festschrift in Honor of Nicolay Harutyunyan in Occasion of His 90th Birthday (Yerevan), Aramazd: Armenian Journal of Near Eastern Studies. V/2, 44-52.
  5. Мартиросян А.А. 1961, Город Тейшебаини по раскопкам 1947-1958 гг. Ереван: Издательство Академии наук Армянской ССР
  6. Оганесян K.L. 1955, Кармир-Блур IV. Архитектура Тейшебаини. Ереван: Издательство Академии наук Армянской ССР.
  7. Пиотровский Б. Б. 1950: Кармир-Блур I.  Результаты раскопок 1939-1949, Ереван, Издательство Академии Наук Армянской ССР, 100 с. +16 табл.
  8. Пиотровский Б. Б. 1952: Кармир-Блур II.  Результаты раскопок 1949-1950, Ереван 1952, Издательство Академии Наук Армянской ССР, 88 с.+24 табл.
  9. Пиотровский Б. Б. 1955: Кармир-Блур III., Результаты раскопок 1951-1953, Ереван, Издательство Академии Наук Армянской ССР, 74 с. +XVI.
  10. Пиотровский Б. Б. 1970:  Кармир Блур. Каталог, Ленинград, Издательство “Аврора”.

🕰️ Արխիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՊՄՊՄ ՀՈԱԿԻ արխիվ, Հայաստանի պատմության թանգարանի արխիվ, «Էրեբունի» ՊՀԱԹ-ի արխիվ, Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժի արխիվ։

🏛️ Հուշարձանների ցանկ

Երևան 1.11/22

📷 Լուսանկարները

  1. Թեյշեբաինի ամրոցը՝ հարավից: Լուսանակարը՝ Մ. Բադալյանի
  2. Թեյշեբաինիի կարասային սրահներից: Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժի արխիվ:
  3. Թեյշեբաինի ամրոցի մուտքի վերակազմությունը՝ արված Ռուբեն Սարգսյանի կողմից:
  4. Թեյշեբաինի ամրոցից հարավ-արևելք բացված քարավանատան մի հատվածը: Լուսանակարը՝ Լևոն Մկրտչյանի:
  5. Թեյշեբաինի ամրոցը հարավից: Լուսանկարը՝ Մ. Բադալյանի:
  6. Թեյշեբաինի ամրոցից հարավ-արևելք բացված քարավանատան արևմտյան հատվածը: Լուսանակարը՝ Միքայել Բադալյանի:
  7. Թեյշեբաինի ամրոցից հարավ-արևելք բացված քարավանատան արևմտյան հատվածը: Լուսանակարը՝ Միքայել Բադալյանի
  8. Թեյշեբաինի ամրոցից հայտնաբերված սկյութական տիպի սուրը: «Էրեբունի» ՊՀԱԹ-ի արխիվ: Նկարը վերամաշակվել է Ռուբեն Սարգսյանի կողմից:

ԿԱՄ

Սկանավորել QR կոդը

Մոտակա հուշարձաններ