Իլկասարի ամրոց
Անվանումը՝ Իլկասարի ամրոց
Հուշարձանի տեսակը՝ Ամրոց
Շրջան՝ Արարատի մարզ
Ժամանակաշրջան՝ Միջնադարյան
Անվանումը՝ Իլկասարի ամրոց
Այլ անվանումներ՝ Օձասարի ամրոց
Հուշարձանի տեսակը՝ Ամրոց
Մարզը՝ Արարատ
Համայնքը՝ Արտաշատ
Բնակավայրը՝ Նարեկ
Տեղադրությունը՝ Գտնվում է Իլկասար լեռան գագաթային մասում։
Պահպանվածությունը՝ Պահպանվածությունը բավարար է։
Կոորդինատներ՝ N. 39 59 02,2 E. 44 41 23,9
Բարձրությունը՝ ծ.մ. 1465 մ
Դարաշրջանը և թվագրությունը՝ Զարգացած միջնադար՝ IX-XIII/XIV դդ․
🔍 Ուսումնասիրության պատմությունը
Ամրոցի տարածքում հնագիտական հետախուզական աշխատանքներ է կատարել Գ․ Մ․ Սարգսյանը։ Նորահայտ հուշարձան է։ Հայաստանի Հանրապետութուն օրաթերթում ամրոցի մասին ակնարկ է հրատարակել Զ․ Ըռքոյանը։
🧱 Հնագիտական նկարագրությունը
Գտնվում է Նարեկ գյուղից 2,0 կմ հվ-աե բարձրացող Իլկասարի գագաթին՝ հարթեցված տափարակի վրա, որտեղից ուղղիղ, բաց համայնապատկեր է բացվում դեպի Արարատյան դաշտ։ Հատակագծում շրջանաձև ամրոցը կառուցված է կառուցված կոպտատաշ տեղական ֆելզիտ քարով: Գլխավոր մուտքը բացվում է արևմտյան ճակատից և ամրացված է մուտքի երկու կողմերում գտնվող կիսաբոլորակ աշտարակներով: Ամրոցի արևելյան ճակատի դիմաց բացվում է զգալի թեքություն ունեցեղ բաց հրապարակ:
Ներսից՝ մուտքի դիմաց նկատելի են երկու ուղղանկյուն ջրամբարների ավերակները, որոնցից հարավայինը՝ երկու հատվածներից է: Ամրոցի ամենաբարձր կետում գտնվում է ներքին բակի շուրջ կազմակերպված բազմասենյականոց դղյակը՝ պալատը: Դղյակի ներքին բակի կենտրանում գտնվում է փոքր ուղղանկյուն ջրավազան: Դղյակի հարավային մուտքին դրսից կցված է ընդարձակ միջնցք-նախասենյակ: Ամրոցի պարիապներն և բոլոր շինությունները կիսավեր են: Առանձին հատվածում նկատելի են կրաշաղախի մնացորդները։ Պարիսպների լայնությունը 2-3 մ Է, պահպանված բարձրրությունը 3.0 մ: Դատելով պահպանված կառույցների ճարտարապետական առանձնահատկություններից և տեղում հայտնաբերված վերգետնյա խեցեղենից ամրոցը զարգացած միջնադարի ՝ 9-13 րդ դարերի հուշարձան է:
📚 Սկզբնաղբյուրները.
Տեքստն ըստ Գ․ Սարգսյանի։
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։