Հայրավանք

Հայրավանք

Անվանումը` Հայրավանք
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Գեղարքունիքի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը` Հայրավանք

Այլ անվանումներ` Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք, Այրի վանք

Հուշարձանի տեսակը` Վանական համալիր

Մարզը` Գեղարքունիք

Համայնքը` Գավառ

Բնակավայրը` Գ. Հայրավանք

Տեղադրությունը` Գյուղի հյուսիսարևելյան կողմում, լճի ափին՝ բարձրադիր քարքարոտ հրվանդանի գագաթին:

Պահպանվածությունը` Վերականգնված

Բարձրությունը` ծ.մ.1912 մ

Դարաշրջանը և թվագրությունը` IX-XIII դդ., զարգացած միջնադար, ըստ Սևանում պահպանված կոնդակների գործել է մինչև XIX դ.:

Հայրավանք

📍 Ուսումնասիրության պատմությունը

Հուշարձանի առաջին նկարագրությունները արել են XIX-XX դդ. տեղագիրները (Հ. Շահխաթունյանց, Ս. Ջալալյանց, Մ. Սմբատյանց, Ղ. Ալիշան, Ե. Լալայան)։ XX դ. կեսերին ճարտարապետությունն ուսումնասիրել է Ս. Մնացականյանը, վիմագրերը՝ Ս. Բարխուդարյանը։

🏰 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն

❈ Վանքն ընկած է Սևանի արևմտյան ափի երկայնքով ձգվող Դվին-Պարտավ միջնադարյան տարանցիկ ճանապարհի հյուսիսային ուղեգծի վրա

❈ Համարվում է «Ազատ քաղաք» կոչվող բնակավայրի տարածքում

❈ Կառուցված է լճի մեջ առաջացած քարաժայռի վրա և շրջապատված պարսպով՝ բնական ամրոց ճակատավորած

❈ Շրջակայքում պահպանվել են բնակելի և արտադրական շենքերի ավերակներ, փոքրիկ բակում՝ տապանաքարեր և խաչքարեր

Շերտագրություն

❈ Եկեղեցին թվագրվում է IX-X դդ., բնորոշ է Գեղարքունիքի ճարտարապետական ոճին

❈ 1211 թ. նորոգվել է եկեղեցու առաջնորդներ Հովասափ և Ներսես եղբայրների հովանավորությամբ, կառուցվել է նաև գավիթը

❈ Պատերին պահպանվել են նվիրատվական վիմագրեր

❈ Ուշ միջնադարում վանքում ընդօրինակվել են ձեռագրեր

❈ Վանքը գործել է մինչև XIX դար

❈ Վերականգնվել է 1980-ականներին (ճարտարապետ՝ Ռ. Դավթյան)

Ճարտարապետություն

❈ Եկեղեցի – խաչաձև, կենտրոնագմբեթ, ներքուստ և արտաքուստ՝ չորս կիսաշրջան աբսիդ

❈ Հարավարևելյան անկյունում կցակառուցված ուղղանկյուն թաղակապ ավանդատ

❈ Մուտքեր՝ արևմուտքից (գավթի միջով) և հարավից (հայացք դեպի լիճ)

❈ Գմբեթատակ հիմքից անցումը ութանիստ թմբուկի վրա իրականացված է երկշար տրոմպային համակարգով

❈ Լուսավորվում է ութ լուսամուտներով՝ մեկական աբսիդներում և չորսը թմբուկի վրա

❈ Կառուցված է տեղական բազալտով, կոնստրուկտիվ հատվածները՝ սրբատաշ գորշ դարչնագույն տուֆով

❈ Արևելյան աբսիդի լուսամուտի կամարունքը զարդարված է նշաձև զարդամոտիվներով

❈ Գավիթ – կցվել է եկեղեցուն 1211 թ., մեծ քառակուսի երկսյուն սրահ, կենտրոնական բացվածքը պսակված է երդիկավոր գմբեթով

❈ Ներքին անկյունները զարդարված են շթաքարե հարդարանքով, պատերն ու թմբուկը՝ երկգույն քարերի շախմատաձև դասավորությամբ

❈ Երկհարկ ավանդատներ՝ հյուսիսարևելյան և հարավարևելյան անկյուններում

❈ Մուտքեր՝ արևմտյան և հարավային կողմերում

🔎 Նշանակությունը

❈ IX-X դդ. Սյունիքի ճարտարապետական դպրոցի տիպական օրինակ

❈ Գավթի և եկեղեցու յուրահատուկ հորինվածք՝ չորս աբսիդներով խաչաձև կենտրոնագմբեթ և երկհարկ ավանդատներով

✨ Ավանդազրույց

Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած ավանդության հետ. 1381 թ., Լենկ Թեմուրի արշավանքի ժամանակ, վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով հրաշք է գործում՝ այն մեջքին կապած ծովի վրայով վազելով, փոխակերպելով գերեվարած հազարավոր քրիստոնյաների աղավնիների: Թեմուրը վանքից հեռանում է՝ թողնելով ոսկի, արծաթ և թանկարժեք քարեր։

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Հուշարձանի առաջին նկարագրություններն արել են XIX-XX դդ. տեղագիրները (Հ. Շահխաթունյանց, Ս. Ջալալյանց, Մ. Սմբատյանց, Ղ. Ալիշան, Ե. Լալայան): XX դ. կեսերին ճարտարապետությունն ուսումնասիրել է Ս. Մնացականյանը, վիմագրերը՝ Ս. Բարխուդարյանը:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն
Հայրավանքը գտնվում է Սևանի արևմտյան ափի երկայնքով ձգվող Դվին-Պարտավ միջնադարյան տարանցիկ ճանապարհի հյուսիսային ուղեգծի վրա, տեղագիրների նշած «Ազատ քաղաք» կոչվող բնակավայրում, որի ավերակները պահպանվել են Հայրավանք և Բերդկունք գյուղերի սահմաններում: Տեղակայված լինելով լճի մեջ առաջացած քարաժայռի վրա՝ վանքը շրջապատվել է պարսպով և դարձել, կարծես, անմատչելի ամրոց: Պարսպից դուրս նկատվում են բնակելի և արտադրական շենքերի ավերակներ, իսկ ներսի փոքրիկ բակում կան տապանաքարեր և խաչքարեր:

Շերտագրություն
Ըստ ճարտարապետական հորինվածքի առանձնահատկությունների՝ եկեղեցին թվագրվում է IX-X դդ. և բնորոշ է Գեղարքունիքի գավառի ճարտարապետական ոճին: Եկեղեցու պատին պահպանված արձանագրության համաձայն՝ այն 1211 թ. նորոգել են եկեղեցու առաջնորդներ Հովասափ և Ներսես եղբայրները՝ գավառի տեր մեծ սպարապետ Բուբայի հովանավորությամբ, որն Օրբելյանների գործակալն էր: Նույն ժամանակ կառուցվել է նաև գավիթը: Եկեղեցու և գավթի պատերին պահպանվել են բազմաթիվ նվիրատվական վիմագրեր: Ուշ միջնադարում վանքում ձեռագրեր են ընդօրինակվել: Վանքը գործել է մինչև XIX դ.: Վերականգնվել է 1980-ականներին (ճարտ.՝ Ռ. Դավթյան):

Ճարտարապետություն
Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց և գավթից:
Եկեղեցին ներքուստ և արտաքուստ կիսաշրջան չորս աբսիդներով խաչաձև հատակագծով գմբեթավոր հորինվածք է՝ հարավարևելյան անկյունում կցակառուցված ուղղանկյուն թաղակապ ավանդատնով: Ունի երկու մուտք. արևմտյանը բացվում է գավթի մեջ, երկրորդը՝ հարավային խաչաթևում, դեպի լիճը: Ներքուստ աբսիդների միացման անկյունների վրա հենվում են գմբեթատակ քառակուսու թևերը: Գմբեթատակ հիմքից անցումը ութանիստ թմբուկին իրականացված է փոխանցման երկշար տրոմպային համակարգով: Լուսավորվել է ութ լուսամուտներով. մեկական՝ աբսիդներում և չորսը թմբուկի վրա:
Կառուցված է տեղական ճեղքված բազալտով, իսկ պատասխանատու հատվածները՝ պատերի անկյունները, գմբեթարդները, տրոմպները, թմբուկն ու գմբեթը սրբատաշ գորշ դարչնագույն տուֆով:

Արտաքին հարդարանքը զուսպ է, աչքի է ընկնում միայն արևելյան աբսիդի լուսամուտի կամարունքը՝ հարդարված նշաձև զարդամոտիվներով:
Գավիթը կցվել է եկեղեցուն 1211 թ. նրա վերանորոգման ժամանակ կամ մի փոքր ուշ՝ իր մեջ ներառելով արևմտյան խաչաթևը: Կառուցված է ամբողջությամբ սրբատաշ քարերով: Այն մեծ քառակուսի երկսյուն սրահ է: Կենտրոնական բացվածքը պսակված է երդիկավոր գմբեթով: Ներքուստ գմբեթահիմքի անկյունները զարդարված են շթաքարե հարդարանքով, որոնց միջև պատերի և թմբուկի երեսպատումն արված է երկգույն քարերի շախմատաձև դասավորությամբ: Գավթի հյուսիսարևելյան և հարավարևելյան անկյուններում երկհարկ ավանդատներ կան, որն արտասովոր է գավիթների ճարտարապետության համար: Արևելյան պատի տակ հետագայում կառուցվել է բեմ՝ ժամերգության համար: Ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային կողմերում:

🌍 Նշանակությունը

IX-X դդ. Սյունիքի ճարտարապետական դպրոցի տիպական օրինակներից մեկն է:

📜 Ավանդազրույցներ

Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած ավանդության հետ, ըստ որի՝ 1381-ին Լենկ Թեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը (որի անունից ծագում է վանքի անունը) Քրիստոսի Խաչափայտի մասունքով հրաշք է գործում՝ այն մեջքին կապած ծովի վրա վազելով, ինչն ապշեցնում է բռնակալին: Լենկ Թեմուրը խոստանում է կատարել վանահոր խնդրանքը, այն է՝ ազատել այնքան քրիստոնյա գերի, որքան կտեղավորի այդ փոքրիկ եկեղեցին: Խաչի զորությամբ հայր Հովհանը բռնակալի գերեվարած հազարավոր քրիստոնյաների փոխակերպում է աղավնու, որոնք թռչելով ծովի վրայով իջնում են Սևանավանքի կղզում: Լենկ Թեմուրը հեռանում է վանքից՝ թողնելով մեծ քանակության ոսկի, արծաթ ու թանկագին քարեր:

📚 Սկզբնաղբյուրները

  1. Բարխուդարյան Ս. 1973, Դիվան հայ վիմագրության, 4, Գեղարքունիք. Կամոյի, Մարտունու և Վարդենիսի շրջաններ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 526 էջ:
  2. Մնացականյան Ս. 1960, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 267 էջ:
  3. Ջալալյանց Ս. Արք. 2016, Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան, Երևան, ԴԱԼԼ հրատ., 696 էջ:
  4. Սմբատյանց Մ. 1895, Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գաւառի, Վաղարշապատ, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 843 էջ:

Հուշարձանների ցանկ

Գեղարքունիք 5.59/1.1

📷 Լուսանկարներ

  1. Վանքի հատակագիծը (Հարությունյան 1992)
  2. Հայրավանքը հարավ-արևմուտքից (լուսանկարը՝ Պ. Միրոյանի)
  3. Հայրավանքը հյուսիս-արևելքից (լուսանկարը՝ Պ. Միրոյանի)
  4. Հայրավանքը արևելքից (լուսանկարը՝ Պ. Միրոյանի)
  5. Հայրավանքը արևմուտքից (լուսանկարը՝ Պ. Միրոյանի)
  6. Գավիթը ներքուստ (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
  7. Գավթի գմբեթատակ հիմքը (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
  8. Եկեղեցու Ավագ խորանը (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
  9. Խաչքար՝ կանգնեցված գավթի հյուսիսարևևելյան անկյունին կից (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ