Haghpat Monastery
Haghpat Monastery
Haghpat Monastery

Հաղպատի վանական համալիր

Անվանումը` Հաղպատի վանական համալիր
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Լոռու մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը՝ Հաղպատի վանական համալիր

Այլ անվանում՝ Հաղպատ

Հուշարձանի տեսակը` Վանական համալիր

Մարզը` Լոռու մարզ

Համայնքը՝ Ալավերդի

Բնակավայրը՝ Հաղպատի գյուղ

Տեղադրությունը՝ Հաղպատ գյուղի հարավ-արևելյան բարձրադիր մասում` մի սարահարթի վրա, որը բնականորեն լավ պաշտպանված է մի կողմից Լոռու լեռնապարի Սուրբ Լույս և Տերունական գագաթներով, մյուս կողմից կիրճերով, որոնցով հոսում են Սաղիկ և Կայան գետակները, արևմտյան կողմից` Դեբետի կիրճով:

Պահպանվածությունը` Վանական համալիրի կառույցները գրեթե ամբողջությամբ պահպանված են: Վանքում վերակառուցման աշխատանքներ իրականցվել են մշտապես:

Կոորդինատները` 410 05’40. N   44042’44”E

Բարձրությունը՝ ծ.մ. 1020 մ 

Դարաշրջանը և թվագրությունը՝ Վանական համալիրը թվագրվում է զարգացած միջնադարով` X-XIII դդ.:

Հաղպատ

📍 Ուսումնասիրության պատմություն

❈ Հաղպատի վանքի առաջին մանրամասն ուսումնասիրությունը իրականացրել է Կ. Ղաֆադարյանը՝ հրատարակելով առաջին մենագրությունը

❈ Հետազոտվել են համալիրի ճարտարապետական կառույցները և վիմագրերը

❈ Խորհրդային տարիներին բազմիցս իրականացվել են ամրակայման և վերականգնման աշխատանքներ (1927–1975 թթ.)

❈ 1989 թ. վանքը վերադարձվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությանը

🏰 Հնագիտական նկարագրություն

Տեղադրություն

❈ Համալիրն ընդգրկում է Ս. Նշան, Ս. Գրիգոր, Ս. Աստվածածին եկեղեցիները, գավիթ, ժամատուն, գրատուն-մատենադարան, զանգակատուն, սեղանատուն, մատուռ-դամբարաններ, աղբյուր, խաչքարեր

❈ Տարածքը շրջափակված է 1120 թ. վերանորոգված պարիսպներով

❈ Պարսպից դուրս գտնվում են աղբյուրը և Կուսանաց անապատի եկեղեցին

🕌 Ճարտարապետություն

Ս. Նշան եկեղեցի

❈ Հիմնադրվել է 976 թ., ավարտվել 991 թ., հիմնադիր՝ Խոսրովանույշ թագուհին և նրա որդիները

❈ Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հորինվածքով, անկյուններում երկհարկ ավանդատներ

❈ Արեւմտյան մուտք՝ քանդակազարդ շրջանակով

❈ Պատերը նախկինում ծածկված էին որմնանկարներով, պահպանվել է գահին նստած Քրիստոսի պատկերով ավագ խորան

Գավիթը

❈ Արևմտյան կողմից կցված Ս. Նշան եկեղեցուն, կառուցվել 1185 թ., ընդարձակվել 1209-1210 թթ.

Ս. Աստվածածին և Ս. Գրիգոր եկեղեցիներ

❈ Երկուսն էլ արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով, կառուցվել են համապատասխանաբար 1025 թ. և գավիթի հյուսիսային կողմում

Համազասպի ժամատուն

❈ Կառուցվել է 1257 թ., համարվում է ամենախոշոր միջնադարյան քառասյուն գավիթներից մեկը

Գրատուն-մատենադարանը

❈ XI դ., XIII դ. ընթացքում վերակառուցվել

❈ Քառակուսի հատակագծով, խաչաձև կամարներով, կենտրոնում փոքրիկ կլոր երդիկ

❈ Այստեղ ստեղծվել է «Հաղպատի Ավետարանը»՝ մանրանկարչության լավագույն նմուշներից

Զանգակատուն

❈ Արևելյան մասում՝ աշտարականման, եռահարկ

❈ 1245 թ., կառուցվել է Համազասպ և Հովհաննես եպիսկոպոս եղբայրների կողմից

Սեղանատուն և Կամարակապ սրահ

❈ Հյուսիսային մասում, երկայնական դահլիճ

❈ Կամարակապ սրահը Բագրատունիների տոհմական դամբարանն է, հարդարված տապանաքարերով, այստեղ է Ամենափրկիչ խաչքարը

Մեմորիալ հուշարձաններ

❈ Ուկանանց տոհմի երեք խորանարդաձև դամբարաններ՝ գեղաքանդակ խաչքարերով

Կայան բերդ

❈ Հաղպատից 2 կմ արևմուտք, 1233 թ., որպես վանքի պատսպարան

❈ 1236 թ. քանդվել է մոնղոլների կողմից, կիսավեր եկեղեցի՝ «Դրսեվանք»

🗿 Գտածոներ

❈ Հաղպատում վավերագրվել և վերծանվել է մոտ 260 վիմագիր արձանագրություն, X–XVIII դդ.

💎 Նշանակությունը

❈ Հաղպատի վանական համալիրն 1996 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Ավանդազրույցներ

❈ Վարպետ և որդի վարպետը կառուցելիս վիճել են, որդին հեռացել, նոր վանք կառուցել

❈ Հայրը վանքի մոտ գնացել, խոստովանել՝ «Հա՛խ պատ»՝ նշանակում է՝ ամուր պատ

❈ Այս պատմությունից ծագել է վանքի անվանումը՝ ՀԱՂՊԱՏ

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Վանական համալիրի մասին աղբյուրագիտական մանրամասն ուսումնասիրությունն իրականացրել է Կ. Ղաֆադարյանը, որի արդյունքում հրատարակել է Հաղպատի մասին առաջին մենագրությունը: Հետագայում ևս բազմաթիվ հետազոտություններ են արվել համալիրի ճարտարապետական կառույցների և վիմագրերի մասին:
Խորհրդային տարիներին պարբերաբար կատարվել են համալիրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ (ճարտարապետներ՝ 1927թ.՝ Ա. Թամանյան, 1929թ.՝ Ն. Տոկարսկի, 1930 թ.՝ Ա. Ավետիսյան, 1950թ.՝ Ա. Բալասանյան, 1954-1955 թթ.՝ Հ. Հակոբյան, 1965-1966 թթ.՝ Վ. Խաչատրյան, 1973-1975 թթ.՝ Հ. Գասպարյան)։ 1989 թ. Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ, վանքը վերադարձվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությանը։

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրությունը
Վանական համալիրը ներառում է Ս. Նշան, Ս.Գրիգոր, Ս.Աստվածածին եկեղեցիները, գավիթը, ժամատունը, գրատուն- մատենադարանը, զանգակատունը, սեղանատունը, մատուռ-դամբարանները, աղբյուրը և խաչքարեր: Վանքի տարածքը շրջափակված է 1120թ. վերանորոգված պարիսպներով: Պարսպից դուրս գտնվում է աղբյուրը, Կուսանաց անապատի եկեղեցին և այլն:

Ճարտարապետություն
Ս. Նշան եկեղեցին համալիրի վաղագույն կառույցներից է: Հիմնադրել է Խոսրովանույշ թագուհու և նրա որդիների նախաձեռնությամբ 976թ. և ավարտին հասցվել 991թ., որի մասին արձանագրությունը գտնվում է եկեղեցու թմբուկին: Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հորինվածքով է, անկյուններում երկհարկ ավանդատներով: Դուռն արևմտյան կողմից է` քանդակազարդ շրջանակով:
Արևելյան ճակատի վերնամասում, ուղղանկյուն խորշի մեջ, տեղադրված է վանքի հիմնադիր Խոսրովանույշ թագուհու երկու որդիների` Կյուրիկեի և Սմբատի կտիտորական քանդակը` եկեղեցու մանրակերտը ձեռքներին:
Եկեղեցու պատերը ծածկված են եղել որմնանկարներով: Ավագ խորանի որմնանկարներից մեզ է հասել առաջին շերտը, ուր պատկերված է գահին նստած Քրիստոսը: Նրանից ներք և եղել են Ավետման, Ծննդոց և Մկրտության տեսարանները: Հարավային պատին ամբողջ հասակով պատկերված են Սադուն Արծրունին և նրա որդին՝ Խութլուբուղայն։ 19-րդ դարի մատենագիր, Սանահինի վանքի վանահայր Հովհան Ղրիմեցին, հենվելով մի հին ավանդության վրա, Ս. Նշան եկեղեցու կառուցումը վերագրել է Անիի նշանավոր ճարտարապետ Տրդատին, ինչը հավանական են համարում նաև որոշ հետազոտողներ (Կ. Ղաֆադարյան)։ Կառույցը մեզ է հասել առանց էական վերափոխումների: Ս. Նշան եկեղեցուն արևմտյան կողմից կից է գավիթը, որը հայ ճարտարապետության նշանավոր հուշարձաններից է: Այն 1185թ. կցվել է գլխավոր եկեղեցուն: 1209-1210թթ. ընդարձակվել է, իսկ ծածկը ենթարկվել հիմնական վերակառուցման:

Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է գավիթի հյուսիսային կողմում: Այն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ` խաչաձև հատակագծով և ուղղանկյուն խաչաթևերով կառույց է: Մուտքն արևմտյան կողմից է՝ քանդակազարդ շրջանակով:

Ս. Գրիգոր եկեղեցին գտնվում է գավիթի հարավային կողմում: Այն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ` խաչաձև հատակագծով, ուղղանկյուն խաչաթևերով կառույց է, և կառուցվել է 1025թ.:

Վանքի կարևոր կառույցներից է Համազասպի ժամատունը կամ գավիթը` կառուցված 1257թ., վանքի առաջնորդ Համազասպ եպիսկոպոսի օրոք:
Չափերով այն ամենախոշորն է միջնադարյան Հայաստանի քառասյուն գավիթների մեջ:

Գրատուն-մատենադարանը գտնվում է Համազասպի գավիթի հարավային կողմում: XIդ.
Այստեղ եղել է գրատան հին շենքը, որը XIIIդ. Արմատապես վերակառուցվել է: Քառակուսի հատակագծով մի շինություն է, որի որմնասյուներից ձգվող կամարները խաչաձևերով կրում են ծածկը, կենտրոնում առաջացնելով գմբեթային մասը՝ փոքրիկ կլոր երդիկով:
Այն միջնադարյան Հայաստանի նշանավոր գրչության օջախներից մեկն է համարվ ում: Առավել նշանավոր է «Հաղպատի Ավետարանը», որը մանրանկարչական արվեստի լավագույն նմուշներից է։

Հուշարձանախմբի արևելյան մասում, բոլորովին առանձին, գտնվում է Հաղպատի վանքի նշանավոր կոթողը՝ աշտարականման, եռահարկ զանգակատունը: Զանգակատան կառուցումը վերագրվում է Համազասպ և Հովհաննես եպիսկոպոս եղբայրներին, 1245թ.: Զանգակատան հատակագիծը քառանկյանձև է, եռահարկ, երկրորդ և երրորդ հարկերը բարձրանում են պատերին կցված քարե սանդուղքներո վ:

Սեղանատունը գտվում է համալիրի հյուսիսային մասում: Երկարավուն դահլիճ է, ընդլայնական առանցքով տեղադրված երկու սյուների միջոցով բաժանված է 2 միանման,
երդիկավոր մասերի՝ յուրաքանչյուրը ծածկված փոխհատվող կամարների համակարգով: Կառուցման ժամանակը հայտնի չէ:

Կամարակապ սրահը հանդիսացել է Կյուրիկյան Բագրատունիների տոհմական տ ապանատունը, ուր թաղված են բարձրաստիճան հոգևորականներ: Սրահի ամբողջ հատակը ծածկված է տապանաքարերով:
Այստեղ է գտնվում Ամենափրկիչ խաչքարը:

Համալիրում իրենց ուրույն տեղն ունեն մեմորիալ հուշարձանները: Դրանցից են հյուսիսային մասում՝ պարսպի մոտ կողք- կողքի տեղադրված Ուքանանց տոհմի երեք դամբարանները, որոնք փոքր չափերի խորանարդաձև կառույցներ են՝ պսակված գեղաքանդակ խաչ քարերով:

Կայան բերդը գտնվում է Հաղպատի վանքից մոտ 2կմ արևմուտք` հրվանդանի վրա: Կառուցվել է 1233թ. որպես վանքի պատսպարան օտար հարձակումների ժամանակ: 1236թ. այն քանդել են մոնղոլները, սակայն, շարունակել է օգտագործվել նաև հետագադարերում: Ներկայումս կիսավեր է: Պահպանվել են բոլորաձև աշտարակներից մի քանիսի և պարսպապատերի հատվ ածները: Բերդի մեջ կա կիսավեր եկեղեցի, որը գրականության մեջ հայտնի է Դրսեվանք (Դսեվանք) անունով:

🔨 Գտածոներ

Հաղպատի վանական համալիրում վավերագրվել և վերծանվել է մոտ 260 վիմագիր արձանագրություն, որոնց ժամանակագրությունն ընդգրկում է X- XVIIIդդ.։

🌍 Նշանակությունը

Հաղպատի վանական համալիրը 1996թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

📜 Ավանդազրույցներ

Մի իշխան Սանահնի վանքը կառուցելու համար վարպետ է կանչում: Գալիս են հայր և որդի և սկսում կառուցել, սակայն աշխատանքի ժամանակ հոր, որդու և մի օգնականի միջև վեճ է սկսվում: Արդյունքում որդին գժտվում է հոր հետ և թողնելով շինարարությունը, հեռանում է: Որդին գնում է մի ուրիշ իշխանի համար վանք կառուցելու: Երբ նոր վանքի պատերը բարձրանում են, Սանահինից նկատում են, որ դիմացը ինչ որ կառույց է բարձրանում: Բանվորներն այդ մասին հայտնում են իրենց վարպետին: Կիրակի օրը, երբ բոլորը հանգստանում էին, վարպետ հայրը գալիս է որդու մոտ, մոտենում կիսակառույց վանքի պատերին և երկար զննում: Բոլորն անհամբեր սպասում են վարպետի գնահատականին: Հայրը ոտքը դնելով վանքի պատերից մեկին, ասում է. «Հա՛խ պատ» (այսինքն՝ իսկական ամուր պատ է): Այս ասելով վարպետը փաթաթվում է որդուն և հաշտվում նրա հետ: Այդ օրվանից վանքի անունը մնում է ՀԱՂՊԱՏ:

📚 Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Դիվան հայ վիմագրության 2012, Լոռու մարզ, պրակ IX, կազմեցին Ս. Բարխուդարյան, Կ. Ղաֆադարյան, Ս. Սաղումյան, Երևան, ‹‹Գիտություն››, 612 էջ:
  2. Կ. Ղաֆադարյան 1963, Հաղբատ. Ճարտարապետական կառուցվածքները և վիմական արձանագրությունները, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 292 էջ:
  3. Հաղբատի ավետարանը 2012, Անիի մանրանկարչության եզակի նմուշ, հեղինակ-կազմող Կ. Մաթևոսյան, մասնակից հեղինակ` Գ. Էլիազյան, Երևան, «Նաիրի», 61 էջ:
  4. Գ. Շախկյան 1986, Լոռի. պատմության քարակերտ էջերը, Երևան,«Հայաստան», 184 էջ:
  5. О. Халпахчьян 1973, Архитектурный ансамбль Армении X-XIII веков, Москва, ‹‹Искусство››, 89 с.

Հուշարձանների ցանկ
Լոռի 5.60.33

📷 Լուսանկարներ

  1. Վանքի գլխավոր կառույցների հատակագիծը (Ղաֆադարյան 1963, 14):
  2. Ս.Նշան եկեղեցու և գավիթի հատակագիծը (Ղաֆադարյան 1963, 22):
  3. Համազասպի ժամատան հատակագիծը (Ղաֆադարյան 1963, 51):
  4. Վանական համալիրը հյուսիսարևմուտքից (լուս. Տ. Ալեքսանյան):
  5. Կյուրիկեի ևՍմբատի կտիտորական քանդակը (լուս. Տ. Ալեքսանյան):
  6. Քրիստոսի որմնանկարը ավագ խորանում (լուս. Տ. Ալեքսանյան):
  7. Եռահարկ զանգակատունը (լուս. Տ. Ալեքսանյան):
  8. Գրատունը ներսից (լուս. Տ. Ալեքսանյան):
  9. «Հաղպատի Ավետարանի» մանրանկարներից մեկը՝ Քրիստոսի մուտքը Երուսաղեմ (Հաղբատի ավետարանը, 2012):

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ