Հաղարծին
Haghartsin Monastery Complex
Haghartsin Monastery Complex

Հաղարծինի վանական համալիր

Անվանումը` Հաղարծին

Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր

Շրջան` Տավուշի մարզ

Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը՝ Հաղարծինի վանական համալիր


Այլ անվանում՝
Հաղարծին

Հուշարձանի տեսակը՝ Եկեղեցի-վանական համալիր

Մարզը՝ Տավուշի մարզ

Համայնքը՝ Դիլիջան

Բնակավայրը՝ Գյուղ Հաղարծին

Տեղադրությունը՝ Գտնվում է Դիլիջան քաղաքից 14կմ հեռավորության վրա, սառնորակ աղբյուրներով հարուստ անտառապատ խոր ձորի ձախ լանջին:

Պահպանվածությունը՝ Վանական համալիրի կառույցները մասամբ կամ ամբողջությամբ պահպանված են: Վերակառուցման աշխատանքներ իրականցվել են ինչպես միջնադարում, այնպես և հետագայում:

Բարձրությունը՝ ծ.մ. 1430 մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ Վանական համալիրը թվագրվում է զարգացած միջնադարով`X-XIIIդդ.

Հաղարծինի վանական համալիր

🔍 Ուսումնասիրության պատմությունը

❈ Վանքի մասին ուսումնասիրություններ վերաբերում են ճարտարապետական կառույցներին և վիմագրերին։

 1670–80-ական թթ. նորոգվել են Ս. Ստեփանոս, Ս. Գրիգոր, Ա. Աստվածածին եկեղեցիները։

 XVIII դ. վերջին վանքը ավերվել է Աղա Մահմադ խան Ղաջարի արշավանքի ժամանակ։

❈ Վերստին գործել է 1862 թ., վերանորոգվել է 1901 թ.։

 1936 թ. Հուշարձանների Պահպանության կոմիտեի ջանքերով՝ կղմինդրով ծածկվել են սեղանատան և գավթի տանիքները, վերանորոգվել են դռները։

❈ 1969 թ. սեղանատան կղմինդրե ծածկը փոխարինվել է թիթեղյա ծածկով։

 2000-ական թթ. համալիրն ամբողջությամբ վերանորոգվել է Համահայկական հիմնադրամի և Սուլթան բեն Մոհամմադ ալ Քասիմի շեյխի օժանդակությամբ։

🧱 Հնագիտական նկարագրությունը

❈ Համալիրը բաղկացած է՝ Ս. Գրիգոր, Ս. Ստեփանոս, Ս. Աստվածածին, Կաթողիկե եկեղեցիներ, գավիթ, սեղանատուն, մատուռներ, խաչքարեր։

Ճարտարապետություն

❈ Ս. Գրիգոր՝ հինագույն կառույց, X–XI դդ., խաչագմբեթ հորինվածք, ներսի պատերը կրաշաղախով, մեկ մուտք՝ արևմտյան կողմի գավթից։

 Գավիթ՝ 4 սյուներով, XII դ. վերջ, կառուցել է Իվանե Զաքարյանը, հարավային պատին փոքրիկ մատուռ՝ Կյուրիկյան թագավորների տապանաքարերով։

 Ս. Ստեփանոս՝ կապտավուն բազալտ, 1244 թ., գմբեթավոր եկեղեցի։

Ս. Կաթողիկե՝ կցվել է 1194 թ., փոքրաչափ, երկթեք կտուրով։

Ս. Աստվածածին՝ գլխավոր հուշարձան, 1281 թ., խաչագմբեթ, կիսաշրջան ավագ խորանով, կողքի նեղ ավանդատներ, գեղեցիկ շքամուտքեր, կտիտորական բարձրաքանդակ՝ առյուծներով, Աստվածամայր և մանուկ Քրիստոս։

Սեղանատուն՝ արևմտյան կողմում, 1248 թ., մեծ (9×21 մ), երկու մուտք, ներքին դահլիճը բաժանված է զույգ ցածր մույթերով, պատերի երկարությամբ քարե նստարաններ, երկու քանդակազարդ երդիկներ։

🔨 Գտածոներ

1232 թ. ձուլված բրոնզե կաթսա՝ 350 կգ, շուրթին հայերեն արձանագրություն՝ Զոսիմա քահանայի պատվերով, ոտքերն ու կանթերը ձևավորված են՝ առյուծներ։

🌍 Նշանակությունը

Եկեղեցերի պատերում և տապանաքարերի վրա հարյուրից ավելի վիմագրեր, տեղեկություններ՝ Կայենի և Մահկանա բերդերի պատմություն, սոցիալ-տնտեսական իրավիճակ, մշակույթ ու կենցաղ։

📜 Ավանդազրույցներ

Վանքի օծման արարողության ժամանակ արծիվ է ճախրում եկեղեցու գմբեթի վրա → անվանվել է «խաղացող/ճախրող արծվի վանք», թեև «հաղ» նշանակում է խաղ, «արծին»՝ արծիվ → Հաղարծին։

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Վանքի մասին ուսումնասիրությունները վերաբերում են ճարտարապետական կառույցներին և վիմագրերին:1670-80-ական թթ. նորոգվելեն Ս. Ստեփանոս, Ս. Գրիգոր, Ա. Աստվածածին եկեղեցիները, XVIIIդ. վերջին վանքն ավերվել է Աղա Մահմադ խան Ղաջարի արշավանքիժամանակ: Վերստին գործել է 1862թ., վերանորոգվել է 1901թ.:1936թ. Հուշարձանների Պահպանության կոմիտեի ջանքերով կղմինդրով ծածկվել են սեղանատան և գավթի տանիքները, վերանորոգվել են հուշարձանների դռները: 1969թ. սեղանատան կղմինդրե ծածկը քանդվել է և փոխարինվել թիթեղյա ծածկով: 2000-ական թթ. համալիրն ամբողջությամբ վերանորոգվել է Համահայկական հիմնադրամի ևՍուլթան բեն Մոհամմադ ալ Քասիմի շեյխի օժանդակությամբ։ 

🧱Հնագիտական նկարագրությունը

Վանական համալիրը բաղկացած է Ս. Գրիգոր եկեղեցուց, գավթից, Կաթողիկե, Ս. Ստեփանոս, Ս. Աստվածածին եկեղեցիներից, սեղանատնից, մատուռներից, խաչքարերից:

Ճարտարապետություն
Ս. Գրիգոր եկեղեցին համալիրի վաղագույն կառույցներից է: Թեև կառուցման վերաբերյալ չկան պատմական և վիմագրական վկայություններ, սակայն հետազոտողները հիմնվելով հուշարձանի հորինվածքի և կառուցելակերպի վրա, այն միանշանակ թվագրումեն X-XIդդ.: Վանքի վաղ գոյության մասին վկայում է նաև Ս. Գրիգոր եկեղեցու 1184թ. վերանորոգման արձանագրությունը, որից պարզվում է, որ վանքը XIդ. ավերվել է սելջուկների կողմից և նորոգվել վերոնշյալ թվին: Բացի այդ վանքի վաղ գոյությունը հաստատվում է նաև պատմական մի իրադարձության կապակցությամբ: Երբ 1196թ. տեղի է ունեցել Գոշավանքի (Նոր Գետիկի վանք) Ս. Աստվածածին եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը, դրան մասնակցել է նաևՀ աղարծնի վանքի առաջնորդը:Եկեղեցին ունի խաչագմբեթ հորինվածք: Ներսի պատերը կրաշաղախով ծածկված են եղել, նրանց վրա տեղ-տեղ պահպանվել են որմնանկարների հետքերը: Եկեղեցու միակ մուտքը բացվում է արևմտյան կողմից կցակառուցված գավթից:
Գավիթը 4 սյուներով մեծ կառույց է, որը XIIդ. վերջին կառուցել է Իվանե Զաքարյանը։ Գավթի անկյունային միահարթ առաստաղների բարձրաքանդակներին (մարդկանց, թռչնի, հրեշտակի պատկերներ, վարդյակներ, նաև արձանագրություններ) բնորոշ է XIIIդ. հայկական քանդակին: Գավթի հարավային պատին մոտ գտնվում է փոքրիկ մատուռ, որի մեջ գտնվում են Կյուրիկյան թագավորների տապանաքարերը:Եկեղեցու արևելյան մասում կանգնած է կապտավուն բազալտից կառուցված Ս.Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (1244թ.):Հարավային պատի վրա դրսից կա XVIIդ.մի  արձանագրություն, որը վերաբերում է հուշարձանի նորոգմանը:Ս. Կաթողիկե մատուռը 1194թ. կցվել է Ս. Գրիգոր եկեղեցուն հյուսիսայինկողմից: Այնփոքրաչափ, թաղածածկ, երկթեք կտուրով շենք է, մուտքը արևմտյան պատում:
Ս. Աստվածածինը համալիրի գլխավոր հուշարձանն է, կառուցվել է 1281թ.:Տեղակայված է Ս. Գրիգոր եկեղեցուն զուգահեռ, հյուսիսային կողմում: Արևմտյան կողմում գտնվող գավթից պահպանվել են պատերի ստորին շարքերը և չորս սյուների խարիսխները: Ս. Աստվածածինը մեծչափերի (11.0×14.5մ) խաչագմբեթ եկեղեցի է, կիսաշրջան ավագ խորանով, որտեղից մուտքեր են բացվում դեպի կողքի նեղլիկ ավանդատները: Աղոթասրահի մեջ են բացվում արևմտյան և հարավային մուտքերը, որոնք ընդգծված են գեղեցիկ շքամուտքերով: Եկեղեցու կտիտորական բարձրաքանդակը գտնվում է արևելյան ճակատի վերնամասում, ավագ խորանի զույգ լուսամուտքներից բարձր: Քանդակի հորինվածքի կենտրոնում պատկերված է եկեղեցու մանրակերտը` վեղարի գագաթին թառած թևատարածարծվով: Աջ ու ձախ կողմերում հասակով մեկ մարդիկ են: Նրանց հանդերձանքից ու կողքերի գավազանների առկայությունից եզրակացվել է, որ կտիտորները հոգևորականներ են եղել: Բարավորի մի քար` կենտրոնում գահին բազմած Աստվածամայրը` մանուկ Քրիստոսը գրկին, գտնվում է եկեղեցուներսում:
Սեղանատունը վանքային համակառույցի ու զարգացած միջնադարի քաղաքացիական ճարտարապետության լավ պահպանված օրինակներից է: Այն տեղակայված է համակառույցի արևմտյան կողմում, հիմնական խմբից անջատ: Դռան երեսը կառուցվել է 1248թ. վանքի առաջնորդ Հովհաննես Արմանացու օրոք, Մինաս և Գրիգոր ճարտարապետների մտահղացմամբ: Ներքուստ (9.0×21.0մ) ավելի քան 200մ 2ընդարձակ դահլիճ է, երկու լուսամուտներով հարավային պատում: Ունի երկու մուտք` հարավային և արևմտյան կողմերից: Միջին մասում մեկ զույգ ցածր մույթերի տեղադրությամբ ընդարձակ դահլիճը բաժանված է երկու քառակուսիների: Առաստաղը հանգչում է չորս իրար խաչաձևող կամարների վրա և հանդիսանում է այդ եղանակով կառուցված շենքերի լավագույն օրինակներից մեկը: Հուշարձանը ներսից ունի երկու քանդակազարդ մեծ երդիկներ: Ներսում` պատերի երկարությամբ ձգվում են քարե նստարաններ:

🔨 Գտածոներ

XIXդ. վերջին Հաղարծինի սեղանատան պատի տակ գտնվել է հսկայական բրոնզե մի կաթսա, որը Կովկասում հայտնի կաթսաներից ամենամեծն է և կշռում է 350կիլոգրամ: Այնմետ աղագործության բարձր արվեստանմուշներից է: Կաթսայի շուրթին զետեղված է հայերեն արձանագրություն, որից իմանում ենք, որ կաթսան ձուլվել է 1232թ.Զոսիմա քահանայի պատվերով: Կաթսայի չորս կանթերը ներկայացնում են առյուծների փոքր արձաններ, անոթի ոտքերը նույնպես ձևավոր են:Նմանօրինակ կաթսաներ լայնորեն կիրառվել են վանքերում, միաբանության ընդհանուր ճաշը պատրաստելու համար:

🌍 Նշանակությունը

Հաղարծինի եկեղեցիների պատերին և տապանաքարեի վրա կան հարյուրից ավել մեծ ու փոքր վիմագրեր, որոնք կարևոր տեղեկություններ են հաղորդում Կայենի և Մահկանա բերդի գավառների պատմության, սոցիալ-տնտեսական իրավիճակի, մշակույթի ու կենցաղի մասին:

📜 Ավանդազրույցներ

Ավանդույթի համաձայն վանքի օծման արարողության ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակումէ խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ), որից էլ առաջացել է Հաղարծին բառը։

📚Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Կիրակոս Գանձակեցի 1961, Պատմություն Հայոց, աշխ. Կ. Մելիք-Օհանջանյանի, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 427 էջ:
  2. Դիվան հայ վիմագրության 1977, Իջևանի շրջան, պրակVI, կազմեց Ս. Ավագյան և Հ. Ջանփոլադյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 223 էջ:
  3. Հ. Եղիազարյան 1954, Հաղարծինի վանքը և նրա վիմագիր արձանագրությունները, ‹‹Էջմիածին››, N9, էջ 32-41, N10, էջ 38-43, N 11, էջ 31-36:
  4. Վ. Հարությունյան 1992, Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, «Լույս», 540էջ:
  5. В. Арутюнян, С. Сафарян 1951, Памятники армянского Зодчества, Москва, Гос. изд. литературы по строительству и архитектуре, 241с.

🕰️ Արխիվ

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության արխիվ:

Հուշարձանների ցանկ.
Տավուշ 10.42.38

📷 Լուսանկարներ

  1. Վանական համալիրի գլխավոր հատակագիծը (Հարությունյան 1992, 306):
  2. Վանքի սեղանատունը XXդ. առաջին կեսին (Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության արխիվ):
  3. Ականավոր գիտնականներ Հովսեփ Օրբելին և Հռիփսիմե Ջանփոլադյանը վանքի վիմագրերը ընթերցելիս, 1951թ. (Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության արխիվ):
  4. Վանական համալիրը վերականգնումից հետո (լուս. Դ. Միրիջանյան):
  5. Վանական համալիրը վերականգնումից առաջ (լուս. Տ. Ալեքսանյան):
  6. Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատը (լուս. Դ. Միրիջանյան):
  7. Ս. Աստվածածին եկեղեցու կտիտորական բարձրաքանդակը (լուս. Դ. Միրիջանյան):
  8. Աստվածամայրը` մանուկ Քրիստոսը գրկին, բարավորի քարը (լուս. Դ. Միրիջանյան):
  9. Վանքի սեղանատունը (լուս. Դ. Միրիջանյան):
  10. Սեղանատնից հայտնաբերված կաթսան (Հայաստանի պատմության թանգարան):

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ