Գեղարդա լիճ 4
Անվանումը` Գեղարդա լիճ 4
Հուշարձանի տեսակը` Քարակոթող
Շրջան` Արարատի մարզ
Ժամանակաշրջան` Նախապատմական
Անվանումը` Գեղարդա լիճ 4
Այլ անվանում՝ Թոխմախան գյոլ:
Հուշարձանի տեսակը՝ Վիշապաքար
Մարզը, համայնքը՝ Գեղամա լեռներ, Արարատ (մարզ), Գողթ (մոտակա համայնք՝ Կոտայքում):
Տիպը՝ Ցլակերպ
Նյութը՝ Շագանակագույն-դեղնավուն, մանրահատիկ բազալտ:
Պահպանվածությունը՝
Կոթողը. Լավ (պահպանվել է ամբողջությամբ. դիմային մասի ստորին հավածում կան կոտրվածքներ, ետևի մասի վերին հատվածի զգալի մասը կոտրված է: Մառի ու Սմիռնովի նկարում ընկած է, Ա. Մխիթարյանի 1986 թ. և Է. Խանզադյանի թերևս 1980-ական թթ. թվագրվող մեկ այլ նկարներում՝ կանգնած է, հետո նորից ընկել է: Վերջին անգամ կանգնեցվել է ցեմենտի մեջ ճիշտ ուղղվածությամբ մոտ 2010 թ. «Վիշապ» տուրֆիրմայի կողմից):
Պատկերը. Լավ (բոլոր մանրամասները պահպանվել են, աջ ոտքի վերին հատվածը բացակայում է՝ կոտրվածքի պատճառով):
Համատեքստը. Վատ (նախնական տեղը հստակ հայտնի չէ, Մառի ու Սմիռնովի լուսանկարներում էլ լանդշաֆտը չի երևում): 1971 թ. մի լուսանկարում այլ երեք վիշապաքարերի (Թոխմապան Գյոլ 1, 2, 3) հետ միասին կուտակվել է լճի կենտրոնական հատվածում (Վ. Սարոյան):
Չափսը՝ 205x80x22 սմ (ընկած վիճակում՝ ըստ Լ. Բարսեղյանի); 157x80x22 սմ (կանգնած վիճակում, այժմ):
Նախնական տեղը՝ Վիշապալճի տարածք:
Ներկա տեղը՝ Նախնական տեղից մոտ 500 մ դեպի հյուսիս-արևմուտք:
Կոորդինատները՝ N 40.150746°, E 44.907775° (նախնական տեղը՝ վերականգնված, արդի լճի տարածքում); N 40.152110°, E 044.903824° (ներկա տեղը):
Բարձրությունը՝ ծ.մ. մոտ 2700 մ:
Դարաշրջանը և թվագրությունը՝ Միջին և ուշ բրոնզի դարեր, Ք.ա. XXIV-XIII դդ.
🔍 Ուսումնասիրության պատմությունը
Այս վիշապաքարը չեն հիշատակում Ն. Մառն ու Յ. Սմիռնովը իրենց գրքում, բայց կոթողի երկու նկարները պահվում են Ն. Մառի արխիվում, ինչը վկայում է, որ այն հայտնաբերվել է վերջիններիս կողմից թերևս 1911 թ. (լուսանկարները թվագրվում են 1911 և 1912 թթ.): Նույն Q 560-25 նկարը առկա է Բ. Պիոտրովսկու գրքում, ինչը վկայում է, թե վերջինս չի տեսել այս վիշապաքարը, ուղղակի նկարը վերցրել է Մառի արխիվից: Այս հանգամանքը լիովին համապատասխանում է Պիոտրովսկու այն վկայությանը, թե 1932 թ. անցում կատարելով Գեղամա լեռներով (Ծովինարից դեպի Գեղարդ), նրա արշավախմբին չի հաջողվել տեսնել վիշապաքարերը (Пиотровский 2008, 342):
🧱 Հնագիտական համատեքստի նկարագրությունը
Անմիջական
Անհայտ. Ն. Մառի և Յ. Սմիռնովի լուսանկարներում կոթողի շուրջ քարերի կուտակումներ տեսանելի չեն, թեև հնարավոր է, որ եղել են:
ՀարակիցՇրջակայքում (որտեղ այժմ կանգնած է) կան կրոմլեխներ (որոնցից մեկի մոտ գնում է ճանապարհ), ժայռապատկերներ:
🧩Երկրորդական օգտագործումը
Հայտնաբերվել է 1962 թ. տեղահանվել է 1962 թ. (Բարսեղյան, Արխիվ 1) իր նախնական դիրքից 1970-ական թթ, երբ Վիշապալիճն ընդլայնվեց, հետագայում վերադրվել հարակից բլրի վրա: Կանգնեցվել է վերջերս «Վիշապ» տուրֆիրմայի կողմից (1986 թ. Ա. Մխիթարյանի մի լուսանկարում (Հայաստանի բնություն 2, 1986, ետևի կազմը) այն կանգնած է լճի ափին, որը քիչ այլ է քան այսօր: Սա թերևս ժամանակավոր կանգնեցում է եղել, որից հետո շուտով վիշապն ընկել է): Այժմ այն պարբերաբար այցելում են զբոսաշրջային խմբերը:
📜 Ավանդազրույցներ
Վիշապաքարերը կրում են բարձր մակարդակի խորհրդանշական ծանրաբեռնվածություն: Նրանց անվանումը առնչվում է Հայկական լեռնաշխարհի բնակչության հնագույն և նոր մեծաքանակ և միանման ավանդազրույցներին, որոնցում վիշապները տարերային կերպարներ են կապված բնական երևույթների (հատկապես՝ ջրի) և դրանց կարգավորման հետ: Հաճախ վիշապներն առնչվում են լեռներում ապրող հսկաների հետ: Անվանումը կարող էր առաջանալ մի կողմից արձանների մեծության, մյուս կողմից՝ դրանց պատկերագրության այլաբանական մեկնաբանության արդյունքում:
📚 Սկզբնաղբյուրները
Գրականություն
- Пиотровский 1939, таб. XI; Բարսեղյան 1967, N 6; Մխիթարյան 1986, նկ.; Սարգսյան 2005, էջ 109-ի նկ. (ընկած վիճակում): Ժայռապատկերների համար հմմտ. Մարտիրոսյան 1969, 193; Մարտիրոսյան, Իսրայելյան 1971, 7; Հարությունյան և այլք 2005, 22, նկ. 2; Аветисян и др. 2005, 230-231, фото 25 չկա (ընկած վիճակում, լուսանկարը՝ 2003-2004 թթ.՝ ըստ Բ. Գասպարյանի):
- Բարսեղյան Լ.Ա. 1967, Գեղամա լեռների «վիշապները», Պատմաբանասիրական հանդես 4, 181-188:
- Հարությունյան Ս., Քալանթարյան Ա., Պետրոսյան Հ., Սարգսյան Գ., Մելքոնյան Հ., Հոբոսյան Ս., Ավետիսյան Պ., Գասպարյան Բ. 2005, Գինին հայոց ավանդական մշակույթում, Երևան, ՀՀ ԳԱԱ, 305 էջ:
- Մարտիրոսյան Հ.Ա. 1969ա, Հայաստանի նախնադարյան մշակույթի նոր հուշարձաններ, Պատմա-բանասիրական հանդես 3, 191-208:
- Մարտիրոսյան Հ.Ա., Իսրայելյան Հ.Ռ. 1971, Գեղամա լեռների ժայռապատկերները, Առաքելյան Բ. (խմբ.), Հայաստանի հնագիտական հուշարձանները 6/II, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 81 էջ:
- Սարգսյան Գ. 2005, Պատմամշակութային հուշարձանների պահպանության հիմունքներ, Երևան, «Մուղնի», 122 էջ:
- Пиотровский Б.Б. 1939, Вишапы: каменные статуи в горах Армении, Ленинград, Армянский филиал АН СССР, 40 с.
🕰️ Արխիվ
- Մառ, Արխիվ 25, նկ. Q 560-19, Q 560-25 (նույն նկարը վերատպված է Пиотровский 1939, таб. XI); Բարսեղյան, Արխիվ 1, նկ. 6 (գծագիրը միլիմետրանոց թղթի վրա. ըստ ետևի գրության՝ «Հայտնաբերվել է 1962 թ.», ինչը չի համապատասխանում իրականությանը); Խանզադյան, Արխիվ 1, նկ. 71, 73 (լուսանկար՝ ընկած և կանգնած վիճակում); Սարոյան, Արխիվ 1, նկ. 1, 3:
- Մառ, Արխիվ 25 – Гегамские горы, 1908-1912 гг., 83 фотографий, 21 негативов, Фотоархив Института истории материальной культуры Российской
Академии наук, фонд 23 – Н.Я. Марр. - Բարսեղյան, Արխիվ 1 – Բարսեղյան Լ., Անձնական արխիվի նյութեր (լուսանկարներ, գծանկարներ, գծագրեր 1960-ական թթ.), որոնք պահպանվել են Խ. Աբովյանի
անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Թանգարանագիտության և հուշարձանագիտության ամբիոնում. Թղթապանակ 1 – «Վիշապներ»,
Երևան: - Սարոյան, Արխիվ 1 – Լուսանկարիչ Վլադիմիր Սարոյանի անձնական լուսանկարչական արխիվի նյութեր
🏛️ Հուշարձանների ցանկ
ՀՊՑ, Կոտայք, Գեղարդ 9.2; ՊԺԿ (Գեղարդ 2, նկարագրություն, անձնագիրը կազմվել է 2005 թ., հիշվում է ընկած դամբարանադաշտի տարածքում, ինչը ճիշտ է.
դամբարաններից մի քանիսը թալանված են: Լուսանկարներն՝ ընկած վիճակում):
📷 Լուսանկարներ
2012, 2014, 2017, 2020, 2021
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։