Գեղադրա լիճ

Գեղարդալիճ վիշապ 1

Անվանումը` Գեղարդալիճ վիշապ 1

Հուշարձանի տեսակը` Քարակոթող

Շրջան` Արարատի մարզ

Ժամանակաշրջան` Նախապատմական

Անվանումը՝ Գեղարդա լիճ 1

Այլ անվանումներ՝ Թոխմախան գյոլ

Հուշարձանի տեսակը՝ Վիշապաքար

Մարզը, համայնքը՝ Գեղամա լեռներ, Արարատ (մարզ), Գողթ (մոտակա համայնք՝ Կոտայքում):

Տիպը՝ Ցլակերպ

Նյութը՝ Կարմրավուն բազալտ

Պահպանվածությունը՝

Կոթողը. Լավ (պահպանվել է ամբողջությամբ. ցլան դեմքը վնասված է, դիմային մասի ստորին հավածում կան կոտրվածքներ:  1971 թ. մի լուսանկարում այլ երեք վիշապաքարերի (Թոխմապան Գյոլ 2, 3, 4) հետ միասին կուտակվել է լճի կենտրոնական հատվածում (Վ. Սարոյան):  Կանգնեցվել է ցեմենտի մեջ ճիշտ ուղղվածությամբ մոտ 2010 թ. «Վիշապ» տուրֆիրմայի կողմից, որի ընփացքում երկու կես է եղել, ապա վերստին սոսնձվել է (Վ. Սարոյան, Ք. Աթաշյան):

Պատկերը. Բավարար (բոլոր մանրամասները պահպանվել են, թեև գլխամասը մասամբ վնասված է և չեն երևում մանրամասները):

Համատեքստը. Վատ (նախնական տեղ հստակ հայտնի չէ, բայց տեսանելի է Մառի ու Սմիռնովի լուսանկարներում):

Չափսը՝ 400x150x65 սմ (ընկած վիճակում՝ ըստ Լ. Բարսեղյանի); 334x150x65 սմ (կանգնած վիճակում, այժմ):

Նախնական տեղը՝ Վիշապալճի տարածք:

Ներկա տեղը՝ Նախնական տեղից մոտ 500 մ դեպի հյուսիս-արևմուտք:

Կոորդինատները՝ N 40.150154°, E 44.907229° (նախնական տեղը՝ վերականգնված, արդի լճի տարածքում); N 40.152135°, E 044.903543° (ներկա տեղը):

Բարձրությունը՝ ծ.մ. Մոտ 2700 մ:

Դարաշրջանը և թվագրությունը՝ Միջին և ուշ բրոնզի դարեր, Ք.ա. XXIV-XIII դդ.

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Ըստ լուսանկարչական արխիվի գրառումների՝ հայտնաբերվել է Ն. Մառի և Յ. Սմիռնովի արշավախմբի կողմից 1910 թ., իսկ երկրորդ այցելություննը կատարվել է 1912 թ.: 1913 թ. այցելել և չափագրել է Լ. Լիսիցյանը:

🧱Հնագիտական համատեքստի նկարագրությունը 

Անմիջական. Անհայտ. Ն. Մառի և Յ. Սմիռնովի լուսանկարներում տեսանելի քարերի կուտակումները կոթողի շուրջ հուշում են, որ կրոմլեխ/հարթակի մեջ է եղել:

Հարակից. Շրջակայքում (որտեղ այժմ կանգնած է) կան կրոմլեխներ (որոնցից մեկի մոտ գնում է ճանապարհ), ժայռապատկերներ:

🧩 Երկրորդական օգտագործումը

Տեղահանվել է իր նախնական դիրքից 1970-ական թթ., երբ Վիշապալիճն ընդլայնվեց, հետագայում վերադրվել հարակից բլրի վրա: Այժմ այն պարբերաբար այցելում են զբոսաշրջային խմբերը: Վրան կան ժամանակակից արձանագրություններ, որոնք արվել են ընկած վիճակում. Ձախ կողային հատված վերից վար՝  «II-IX.59 ՀՈՎԻԿ г.   Ա.Ս.  Ի.Ս.Ք.»; դիմային վերևում՝ «Դ. ՆՈՒՐԻԿ», ներքևում՝ «ՄԻՐՈ ես»; աջ կողային վերևում՝  «ԹԵՄՈՒՐ Ք.Գ.»:

🌍 Նշանակությունը

Վիշապաքարը բնորոշ է միայն Հայկական լեռնաշխարհի տարածքին և խաչքարի նման էնդեմիկ երևույթ է: Հայտնվում է ծ.մ. մինչ 3200 մ բարձրության վրա, ինչը բացառիկ երևույթ է համաշխարհային հնագիտության տեսանկյունից:

📜 Ավանդազրույցներ

Վիշապաքարերը կրում են բարձր մակարդակի խորհրդանշական ծանրաբեռնվածություն: Նրանց անվանումը առնչվում է Հայկական լեռնաշխարհի բնակչության հնագույն և նոր մեծաքանակ և միանման ավանդազրույցներին, որոնցում վիշապները տարերային կերպարներ են կապված բնական երևույթների (հատկապես՝ ջրի) և դրանց կարգավորման հետ: Հաճախ վիշապներն առնչվում են լեռներում ապրող հսկաների հետ: Անվանումը կարող էր առաջանալ մի կողմից արձանների մեծության, մյուս կողմից՝ դրանց պատկերագրության այլաբանական մեկնաբանության արդյունքում:

📚Սկզբնաղբյուրները  

Գրականություն

  1. Марр, Смирнов 1931, 89-90, таб. 11(?), 12, 14а, рис. Стр. 89, N -; Пиотровский 1939, 7, рис. 3, таб. VII (վերցված են Մառի ու Սմիռնովի գրքից); Բարսեղյան 1967, N 9 (ոչ ճիշտ նշված որպես N 8); հմմտ. Strzygowski 1918, 18, 416; Ժայռապատկերների համար հմմտ. Մարտիրոսյան 1969, 193; Մարտիրոսյան, Իսրայելյան 1971, 7; Հարությունյան և այլք 2005, 22, նկ. 1; Аветисян и др. 2005, 230-231, фото 24 (ընկած վիճակում, լուսանկարը՝ 2003-2004 թթ.՝ ըստ Բ. Գասպարյանի):

     

  2. Բարսեղյան Լ.Ա. 1967, Գեղամա լեռների «վիշապները», Պատմաբանասիրական հանդես 4, 181-188:

     

  3. Հարությունյան Ս., Քալանթարյան Ա., Պետրոսյան Հ., Սարգսյան Գ., Մելքոնյան Հ., Հոբոսյան Ս., Ավետիսյան Պ., Գասպարյան Բ. 2005, Գինին հայոց ավանդական մշակույթում, Երևան, ՀՀ ԳԱԱ, 305 էջ:

     

  4. Մարտիրոսյան Հ.Ա. 1969, Հայաստանի նախնադարյան մշակույթի նոր հուշարձաններ, Պատմա-բանասիրական հանդես 3, 191-208:

     

  5. Մարտիրոսյան Հ.Ա., Իսրայելյան Հ.Ռ. 1971, Գեղամա լեռների ժայռապատկերները, Առաքելյան Բ. (խմբ.), Հայաստանի հնագիտական հուշարձանները 6/II, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 81 էջ:

     

  6. Марр Н.Я., Смирнов Я.И. 1931, Вишапы, Ленинград, «Огиз», 108 с.

     

  7. Пиотровский Б.Б. 1939, Вишапы: каменные статуи в горах Армении, Ленинград, Армянский филиал АН СССР, Strzygowski J. 1918, Die Baukunst der Armenier und Europa 1, Wien, Schroll, 429 S.

🕰️ Արխիվ

Մառ, Արխիվ 25, նկ. Q 560-16, Q 560-24, II 16139; Լիսիցյան, Արխիվ 6, էջ 3, գծանկ. 2 (դիմային հատված, վերջինիս վերին մասում գրված է Tagebuch I, 56, 57; Länge 4 m; grösste Breite d. Oberfläche 90); Բարսեղյան, Արխիվ 1, նկ. 9 (գծագիրը միլիմետրանոց թղթի վրա); Խանզադյան, Արխիվ 1, նկ. 67, 68, 70 (լուսանկար՝ ընկած վիճակում), 69 (գծանկար); Սարոյան, Արխիվ 1, նկ. 1, 2; Մարտիրոսյան, Արխիվ 1, նկ. 11 (ներկայիս տեղից ոչ հեռու՝ ընկած վիճակում):

Մառ, Արխիվ 25 – Гегамские горы, 1908-1912 гг., 83 фотографий, 21 негативов, Фотоархив Института истории материальной культуры Российской Академии наук, фонд 23 – Н.Я. Марр.

Լիսիցյան Լ., Արխիվ 6 – Հաղորդագրություն «Արարատ» հանդեսից, «նախապատմական նկարներ»՝ Հայաստանում հայտնաբերված ժայռապատկերների պատճեններ, 1913-1914 թթ., ՀԱԱ ֆ. 428, ց. 1, գ. 98, թ. 3 (ձեռագիրը և գծանկարները Լ. Լիսիցյանինն են):

Բարսեղյան, Արխիվ 1 – Բարսեղյան Լ., Անձնական արխիվի նյութեր (լուսանկարներ, գծանկարներ, գծագրեր 1960-ական թթ.), որոնք պահպանվել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Թանգարանագիտության և հուշարձանագիտության ամբիոնում. Թղթապանակ 1 – «Վիշապներ», Երևան:

Խանզադյան, Արխիվ 1 – Վիշապաքարերին վերաբերող նյութեր, 1967-1987 թթ., 152 լուսանկար, 3 գծանկար, 1 քարտեզ (հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով), Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ, Է. Խանզադյանի ֆոնդ, Քարտեզները՝ Համլետ Սարգսյանի անձնական արխիվ (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ), Երևան:

Սարոյան, Արխիվ 1 – Լուսանկարիչ Վլադիմիր Սարոյանի անձնական լուսանկարչական արխիվի նյութեր

Հարցազրույց. Վլադիմիր Սարոյան (23.03.2013, Վիշապալիճ); Աթաշյան Քյալաշ (ծնված 1960 թ., Մխչյան գյուղից, Արշալույսի յայլա, 16.08.2018 թ.):

Հուշարձանների ցանկ. ՀՊՑ, Կոտայք, Գեղարդ 9.1; ՊՄՊ (Մարտունու շրջան, վիշապաքար մեծ, լուսանկարները 1988 թ.՝ ընկած վիճակում); ՊԺԿ (Գեղարդ 1, նկարագրություն, լուսանկար, անձնագիրը կազմվել է 2005 թ., հիշվում է ընկած դամբարանադաշտի տարածքում, ինչը ճիշտ է. Դամբարաններից մի քանիսը թալանված են: Լուսանկարներն՝ ընկած վիճակում):

Լուսանկարները. 2012, 2014, 2017, 2020, 2021:

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձանները