Erebuni
Erebuni
Erebuni
Erebuni

Էրեբունի

Անվանումը՝ Էրեբունի
Հուշարձանի տեսակը՝ Ամրոց
Տարածաշրջան՝ Երևան
Ժամանակաշրջան՝ Ուրարտական

Անվանումը՝ Էրեբունի

Անվանումը այլ՝ Արին-բերդ

Հուշարձանի տեսակը՝ Ամրոց

Մարզը՝ Երևան

Համայնքը՝ Երևան

Բնակավայրը՝ Երևան

Տեղադրությունը՝ Էրեբունին գտնվում է Երևանի հարավ-արևելյան ծայրամասում՝ Նոր Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև: Այս բնակավայրը Ք. ա. 782 թվականին կառուցել է ուրարտական տերության հզոր արքաներից մեկը` Արգիշթի I-ը:

Պահպանվածությունը՝

Դեռևս 20-րդ դարի սկզներին -բերդ բլրի  հարավ-արևելյան հատվածը մասամբ օգտագործվել է որպես քարհանք: Ամենայն հավանականությամբ, իրականացված պայթեցումները բավական վնասել են Էրեբունի ամրոցի հարավային պարսպաշարերը:  Բավական լավ են պահպանվել Էրեբունի ամրոցի հարավ-արևմտյան պարսպաշարերը, այսպես կոչված Խալդի աստծո տաճարի քարե պատերը, դրան կից բացված ուրարտական փողոցը, 15 կարսային սրահից հարավ գտնվող աստիճանները,  սուսի տաճարի ճակատային հատվածը, ամրոցի մուտքից հարավ գտնվող պատերն՝ իրենց աղյուսե շարերով: Արին-բերդ բլրից հարավ-արևելք տեղակայված բլրաշարին գտնվել է Էրեբունու արտաքին բնակավայրը: Այստեղ գլխավորապես պահպանվել են միշար պատերով կացարանները: 1968 թ. և 1980-ական թվականներին հուշարձանը ենթարկվել է վերակազմությունների: Այս առումով, վերակառուցվել են ամրոցի հյուսիսային, հարավային և արևմտյան պարսպաշարերը, իսկ ամրոցի ներսում մի շարք կառույցներ՝ օրինակ Իուբշա աստծուն նվիրված սուսի տաճարը:

Կոորդինատները՝ 40.1386 հս. լ., 44.538 ավ.ե.

Բարձրությունը ծ.մ․ ՝ 1050մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ Հուշարձանը թվագրվում է Ք. ա. 8-րդ դարից մինչև առնվազն Ք. ա. 1-ին դար:

ԷՐԵԲՈՒՆԻ

❈ Պեղումները սկսվել են 1950-ական թվականներից և շարունակվում են մինչև այսօր՝ հայ-ֆրանսիական և հայ-ամերիկյան արշավախմբերի մասնակցությամբ։

❈ Բացահայտվել են ամրոցի պարիսպներ, տաճարներ, գանձարաններ, կարասային սրահներ և որմնանկարներով զարդարված սենյակներ։

❈ Էրեբունին ունի բազմաշերտ հնագիտական շերտագրություն, որը ընդգրկում է ուրարտական, հետուրարտական և Աքեմենյան ժամանակաշրջանները՝ ապացուցելով տարածքի շարունակական բնակեցումը մինչև Ք.ա. I դարը։

❈ Պեղումները բացահայտել են երկրաշարժերի հետքեր և վերակառուցման փուլեր, սակայն հուշարձանը պահպանել է իր ճարտարապետական ամբողջականությունը։

Գլխավոր կառույցներ

Խալդի աստծո տաճար․ ամրոցի կրոնական սրտն է՝ հզոր հիմքերով, անկյունային որմնահեցերով և կարմրավուն խորշով, որը ունեցել է ծիսական նշանակություն։

Սյունասրահային դահլիճ․ կառուցվել է հետուրարտական շրջանում՝ 30 սյուներով, և ցույց է տալիս հին կառույցների նյութերի երկրորդական օգտագործումը։

Պարիսպներ․ կրկնակի պաշտպանական պատեր՝ կիսաբոլոր աշտարակներով, որոնք նախագծված էին ինչպես ռազմական, այնպես էլ երկրաշարժակայուն նպատակներով։

Ջրատար համակարգեր․ կավե խողովակաշարեր և քարաշեն ջրահեռացման ակոսներ՝ ջրամատակարարման և պաշտպանության համար։

Որմնանկարներ․ պատերը զարդարված են եղել կրոնական և աշխարհիկ թեմաներով՝ արտացոլելով ուրարտական արվեստի բարձր մակարդակը։

Գտածոներ

❈ Գտնվել է 23 սեպագիր արձանագրություն, որոնք համարվում են Երևանի «քարե անձնագրերը»։

❈ Հուշարձանում հայտնաբերվել են.
• Արծաթե և բրոնզե գավաթներ, կնիքներ, զարդեր։
• Նկարազարդ խեցեղեն, արձանիկներ և զենքեր։
• Հատուկ արժեք ունեն Բես աստծո հմայիլը, թռչնի պատկերով մետաղե արձանիկը, ինչպես նաև երկկանթ գունազարդ սափորները։

❈ Էրեբունու շրջակայքից գտնված արծաթե եղջերագավաթները (Ք.ա. V–IV դդ.) համարվում են հին աշխարհի արծաթագործության բացառիկ նմուշներ։

Մշակութային նշանակություն

❈ Էրեբունին այն վայրն է, որտեղից սկսվում է Երևանի գրավոր պատմությունը։

❈ Այն կարևոր օղակ է Ուրարտուի և Մերձավոր Արևելքի քաղաքակրթական քարտեզում։

❈ Այցելելով Էրեբունի՝ զբոսաշրջիկը կարող է զգալ 2800 տարվա պատմության շունչը և տեսնել Հայաստանի հնագույն մայրաքաղաքի ծննդավայրը։

Ավանդազրույց

❈ Տեղացիները հավատում են, որ ամրոցի սյունասրահային դահլիճի պատին, անձրևից հետո, երբեմն հայտնվում է Սուրբ Աստվածածնի պատկեր։

❈ Բազմաթիվ այցելուներ գալիս են այստեղ՝ մոմ վառելու և աղոթելու, ինչը հին ամրոցին տալիս է հոգևոր շարունակականություն։

🔍 Ուսումնասիրության պատմությունը

1879 թ. Նորք գյուղի բնակիչ Պապաք Տեր-Ավետիսովը Արին-բերդ բլրի ստորոտին գտնում էբազալտե  սեպագիր արձանագրություն, որն էլ 1894 թ. վաճառում է հայտնի ռուս հայտնի հնագետ Ա. Իվանովսկուն: Արձանագրությունը վերծանվում և հրատարակվում է ռուս նշանավոր հետազոտող Մ. Նիկոլսկու կողմից: Իվանովսկու կողմից իրականացվել է Արին-բերդ բլրի առաջին տեղադրական հանույթը: 1947-48 թվականներին Արին-բերդ բլրի տարածքում հնագիտական հետախոզական ուսումնասիրություններ է իրականացրել Կարմիր բլրի հնագիտական արշավախմբի ջոկատը: 1950 թվականից սկսվել են հուշարձանի պարբերական պեղումները՝ հայտնի ճարտարապետ Կոնստանտին Հովհաննիսյանի գլխավորությամբ:Խորհրդային տարիների Էրեբունու պեղումները շարաունակվեցին մինչև 1975 թվականը: 1952 թվականից պեղումներին է միացել նաև Պուշկինի անվան Գեղեցիկ արվեստների պետական թանգարանի հնագիտական ջոկատը: Անկախ Հյաստանի պատմության ընթացքում Էրեբունու հետազոտություն նոր փուլը սկսվում է 1998 թվականին՝ Ֆելիքս Տեր-Մարտիրոսովի կողմիս սկսված պեղումներով:

2007-2010 թթ. Այստեղ պեղումներ է իրականացրել հայճամերիկյան հնագիտական արշավախումբը՝ Ֆ. Տեր-Մարտիրոսովի, 01Ա. Փիլիպոսյանի և Դ. Ստրոնախի գլխավորությամբ:

2010 թ. Արին-բերդ բլրից հարավ-արևելք ընկած բլրաշարին պեղումներ է իրականացրել Ա. Փիլիպոսյանի ղեկավարած հայկական արշավախումբը: 2011 թվականին նույն արշավախումբը պեղումներ էր նախաձեռնել  Արին-բերդ բլրի հյուսիս-արևմտյան լանջին:

2016-2018 թվականներին՝ Էրեբունի ամրոցի N 15 կարասային սրահում կրկին պեղումներ է իրականացրել «Էրեբունի»  ՊՀԱԹ-ի հայկական արշավախումբը՝ Մ. Բադալյանի ղեկավարությամբ:

2008 թվականից մինչ այսօր Էրեբունի հնավայրում պեղումներ է իրականացնում հայ-ֆրանսիական հնագիատական միացյալ արշավախումբը՝ համաղեկավարներ՝ Մ. Բադալյան և Ս. Դեշամպ:

Խորհրդային ժամանակաշրջանի պեղումների հենց առաջին տարում հայտնաբերվեց մի ուրարտական սեպագիր արձանագրություն (հետագայում գտնվեցին նման բովանդակությամբ ևս երեք արձանագրություններ), որտեղ Արգիշթի արքան տեղեկացնում է քաղաք հիմնադրելու և այն Էր(ե)բունի անվանելու մասին: Այդ արձանագրությունը համարվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի ծննդյան վկայականը: Դժվար է չհամաձայնվել, որ Երևան անունը ծագում է հենց Էրեբունուց:

Էրեբունի հուշարձանի հետազոտության գործում մեծ ներդրում ունի հայտնի սեպագրագետ Մ. Իսրայելյանը:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն.

Էրեբունին գտնվում է Երևանի հարավ-արևելյան ծայրամասում՝ Նոր Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև: Ամրոցն ուներ բավական հարամար ռազմավարակն դիրք և կարևոր դեր էր կատարում Արարատյան դաշտի և այստեղից դեպի Սևանի ավազան տանող ուրարտական ամրոցների համակարգում:

Ըստ ընդունված կարծիքների՝ ամրոցի տարածքը, որը համապատասխանում է Արին-բերդ բլրին,  պայմանականորեն կարելի է բաժանել երեք մասի` կրոնական, վարչական կամ պալատական և տնտեսական: Կրոնական գլխավոր կառույցը Խալդի աստծուն ձոնված համալիրն է, վարչական հատվածինը` Իուբշա (հնարավոր է Իուարշա ընթերցման ձևը) աստծուն ձոնված սուսի տաճարը, իսկ տնտեսական հատվածում հատուկ տեղ է զբաղեցնում կարասային սրահը:

Հին Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի գանձերից և արծաթագործության փայլուն նմուշներից են Էրեբունու մոտակայքից գտնված արծաթե երեք շքեղ եղջերագավաթները  և գավաթը (Ք. ա. V-IV դդ. ): 

Վերջին 20 տարիների ընթացքում Էրեբունու հետազոտությունները թևակոխել են նոր փուլ: Հնավայրում պեղումներ են իրականացրել հայկական, հայ-ամերիկյան և հայ-ֆրանսիական արշավախմբերը: Բացահայտվել են նոր կառույցներ, հայտնաբերվել են հնագիտական նոր շերտեր, վերանայվել են նախկին դրույթները և թվագրումները, առաջ են քաշվել նորերը: Ընդ որում, պեղումները իրականացվել են ինչպես ամրոցում, այնպես էլ ամրոցից դուրս՝ Արին-բերդի բլրի հյուսիս-արևմտյան և հարավ-արևելք տեղակայված բլրաշարի տարբեր հատվածներում: Վերջին տարիների բացահայտումներից հիշարժան է Խալդի աստծո համալիրի ուրարտական շքեղ փողոցի հայտնաբերումը: Այս հատվածում նկատելի են հուժկու երկրաշարժի հետքերը, ինչը, ըստ շերտագրական դիտարկումների, կարելի է վերագրել Ք. ա. VII դարի առաջին կեսին: 

2010 թվականին Արին-բերդից հարավ-արևմուտք գտնվող բլրաշարին երկրամագնիսական հետազոտություններ է իրականացրել գերմանացի հայտնի մասնագետ Յ. Ֆասսբինդերը: Պարզվել է, որ հողի ընդերքում գոյություն ունի մոտ 120 մ երկարությամբ և 60 մ լայնությամբ խոշոր սենյակներով մի կառույց: 

2019 թվականին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ֆինանսկաան օժանադակության շնորհիվ իրականացվել է հուշարձանի ուսումնասիրությունը՝ լիդար-սքաների միջոցով:

Շերտագրություն.

Էրեբունու շերտագրությունը կարելի է բաժանել մի քանի փուլի :

Դեռևս մեզ հայտնի վաղագույն փուլը պետք է վերագրել մոտ Ք՚ ա. 782 թվականին՝ Արգիշթի արքայի կողմից ամրոցի հիմնադրմանը : Հուշարձանի տարածքում վերակառուցումներ են տեղի ունեցել Արգիշթիի որդու Սարդուրիի օրոք : 

Հետազոտությունները ցույց են տալիս, որ Էրեբունիում կյանքը շարունակվել է նաև հետուրարտական-երվանդյան ժամանակաշրջանում (Ք. ա. VII դարի վերջ – VI դարի առաջին կես): Օրինակ, հենց այդ ժամանակահատվածին պետք է վերագրել Էրեբունու սյունազարդ դահլիճի կառուցումը: Կարծիք կա, որ Էրեբունին հանդիսացել է Աքեմենյան կայսրության XVIII սատրապության կենտրոններից մեկը: Էրեբունիում կյանքը շարունակվել է առնվազն մինչև Ք. ա. I դարը: Այդ մասին են վկայում միլեթյան դրամները (Ք. ա. V-IV դարեր) և Հռոմի Օգոստոս-Օկտավիանոս կայսեր արծաթե դրամը (Ք. ա. I դար): 

Էրեբունիում հայտնաբերվել են նաև միջնադարյան ժամանակաշրջանի գտածոներ՝ խեցեղեն, տուֆից պատրաստված խողովակներ:

Ճարտարապետություն.

Էրեբունի հնավայրը կառուցվել է դասական ուրարտական բնակավայրերի ոճով : Ամրոցի հիմնաժայռի վրա դրվել են հիմնաքարերը, այնուհետև պատի վերմամասում՝ տափակ քարեր, որոնք հիմք են ծառայել վեր բարձրացող աղյուսի պատերի համար : Պարսպաշարերը ամրացված են եղել որմնահեցերով, որոնք բացի էսթետիկ նշանակությունից ունեցել են նաև պաշտպանական և սեյսմիկ նշանակություն : Ամրոցի մի շարք կառույցների պատեր զարդարված են եղել որմնանակարներով : 

Իր ուրույն տեղն ունի այսպես կոչված Խալդի աստծո տաճարը՝ իր հզոր հիմնապատերով և անկյունային որմնահեցերով : Տաճարի արևմտյան պատին՝ մուտքից ձախ, բացվել է կարմիր կավածեփ երանգով խորշ : Սա ՈՒրարտուի ճարտարապետության մեջ դեռևս բացառիկ երևույթ է : Հվանաբար այս խորշն ունեցել է ծիսապաշտամունքային նշանակություն :

Կարևոր կառույցներից է Խալդի աստծո տաճարին կից ուրարտական փողոցը, որն ունի խճաքարերով զարդարված հատակ՝ իր ջրահեռացման երկարավուն ակոսով :

Էրեբունիում՝ սյունազարդ դահլիճի տարածքում և Խակդի աստծո տաչարից հարավ և հարավ-արևմուտք բացվել են ջրատար կամ ջրահեռացման համակարգեր՝ բաղկացած հորիզոնական, ապա այն երկու կողմից օրթոստատ կերպով եզերվող բազալտե սալաքարերով : Այնուհետև այս համակարգերը ծածկվել են սալաքարերով :

Էրեբունու Իուբշա աստծո տաճարի դիմաց ընկած հատվածում, սյունազարդ դահլիճիի, ուրարտական փողոցի, ամրոցի մուտքից սկսվող բակի  տարածքում բացվել են խճապատ հատակներ : 

Ամրոցի կարևոր կառույցները պատերին եղել են սեպագիր արձանագրություններ :

Էրեբուոնու տարածքի կազմակերպումը փոփոխվում է հետուրրատական ժամանակաշրջանում : Ստեղծվում է 30 սյուներից բաղկացած ներկայուցուցչական դահլիճ, փակվում է սուսի տաճարը : Զրամացնում են սյունազարդ դահլիճը եզերող պատերի սրբատաշ քարերը : Սկզբնական փուլում դրանք եղել են ուրարտական կարևոր կառույցի մաս, իսկ այնուհետև ենթարկվել երկրորդական օգտագործման՝ սյունազարդ դահլիճի կառուցման ժամանակ :

Հետաքրքիր երևույթ կարելի է համարել այսպես կոչված Խալդի աստծո տաճարի միջնամասում և պալատական հատվածի մուտքից ձախ տեղակայված կառույցի միջնամասում քառակուսի հատակագիծ ունեցող կառույցները, որոնք հավանաբար պետք է լինեն ուշ փուլերի երևույթ :

Արտաքին բնակավայրում հիմնականում դիքսվել են կիսակիկլոպյան շարվածքով, ինչպես նաև միջին և փոքր մեծության բազալտե, տուֆե և գետաքարերով երկշար, միաշար պատերով կառույցներ : Դրաց զգալի մասն ունեցել են կավածեփ հատակներ :

🔨 Գտածոներ

Էրեբունին ուրարտական այն եզակի հուշարձաններից է, որտեղ գտնվել են բազմաթիվ (թվով 23) կոթողային սեպագիր արձանագրություններ, որոնք վկայում են ամրոցի, տաճարի, պալատի, հացահատիկի շտեմարանների և այլ կառույցների շինարարության մասին: Դրանք պատկանել են Արգիշթի I-ին, նրա որդի Սարդուրի II-ին և Ռուսա Էրիմենայորդուն: Էրեբունիում հայտնաբերվել են նաև կարասներ, զենքեր, կնիքներ և այլ արժեքավոր գտածոներ: Ուրարտուի հնագիտության և արվեստի համար բացառիկ են պահպանված որմնանկարների այն հատվածները, որոնք ներկայացնում են կրոնական և աշխարհիկ թեմաներով տեսարաններ: Էրեբունի ամրոցի մոտակայքից են գտնված արծաթե շքեղ եղջերագավաթները զարմացնում են իրենց կատարողական վարպետությամբ: Կարևոր գտածոների թվին կարելի է դասել երկսեռ աստխո արձանիկը, երկկանթ գունազարդ սափորը, Բես աստծո հմայիլը, թռչնի քանդակով մետաղե արձանիկը, բազմաթիվ դրոշմազարդ խեցանաթներ, արձանագիր կարասներ և այլն:

🌍 Նշանակությունը

Էրեբունին այն հուշարձանն է, որտեղից սկսվում է ՀՀ մայրաքաղաք Երևանի գրավոր պատմությունը: Այստեղ են հայտնաբերվել մայրաքաղաք Երևանի քարե անձնագրերը համարվող սեպագիր արձանագրությունները: Էրեբունի շատ կարևոր է նաև, քանի որ այստեղ փաստվել են հետուրարտական ժամանակաշրջանի կառույցներ և շերտեր: Այն Մերձավոր Արևելքի հուշարջանների քարտեզում ունի իր ուրույն տեղն ու նշանակությունը:

📜 Ավանդազրույցները

Ամրոցի սյունասարդ դահլիճի հարավ-արևմտյան ակնյունի վերին հատվածում հորդառատ անձրևից հետո պատի վրա առաջացել են հետքեր: Շատ մարդիկ, և մասնավորապես, տեղացիներ հավատում են, որ դա Աստվածամոր պատկերն է և ժամանակ առ ժամանակ այցելում են այստեղ և մոմ վառում:

📚 Սկզբնաղբյուրները.

Գրականություն

  1. Բադալյան Մ. 2013, Էրեբունու Susi տաճարի որոշ խնդիրների շուրջ, «Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները»,  Միջազգային գիտաժողովի նյութեր, Սեպտեմբեր 25-սեպտեմբեր 27,  Երևան, էջ, 8-9 :
  2. Բադալյան Մ. 2020, Էրեբունիից դեպի Կարմիր բլուր: Որոշ դիտարկումներ Թեյշեբաինի քաղաքի կառուցման պատճառների շուրջ, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, XXXIII (I), Երևան, էջ, 131-140 :
  3. Փիլիպոսյան Ա, Բադալյան Մ., Զաքյան Ա., Զաքյան Տ., Թումանյան Գ. 2013,  «Էրեբունի բերդաքաղաքի 2007-2011 թթ. պեղումների նախնական արդյունքները: «Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, էջ, 26-27:
  4. Իսրայելյան Մ: 1971 Էրեբունի բերդ-քաղաքի պատմություն (ըստ արձանագրական և հնագիտական տվյալների), Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 200 էջ:
  5. Հովհաննիսյան Կ. 1973: Էրեբունիի որմնանկարները, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 83 էջ+58 աղյուսակ :
  6. Badalyan M. 2021, Erebuni. Alle origini dell’ Armenia, Archaeologia Viva, N 207, Maggio/Giugno, Roma, pp. 52-65.
  7. Badalyan M. 2021, 2014-2019 Archaeological Excavations at Erebuni fortress, 12th ICANE International Congress on the Archaeology of the Ancient Near East, Bologna, 6-9, Abstract book. Papers and Posters, pp. 28.
  8. Dan, R. 2017. A New Interpretation of the ‘External Portico’ of Arin-berd/Erebuni, Armenia. Ash-sharq 1/2: 211–223.
  9. Dan R., la Farina R. 2011: Arin-Berd: Una fortezza dell’eta dell ferro nella valle dell’Arase, Bolletino della Unione Storia ed Arte, 227-239.
  10. Deschamps S., Fichet de Clairfontaine F., Stronach D. 2011: Erebuni. The Environs of the Temple of Haldi during the 7th and 6th Centuries B. C. , Aramazd: Armenian Journal of Near Eastern Studies. V/2, 121-140.
  11. Deschamps, S. 2016. Erebuni in the context of Urartean fortresses in the Ararat plain: sources and problems, Actes du colloque international LIA de Lyon (28 et 29 novembre 2013). Quaternary International 395: 208–215.
  12. Deschamps S., Fichet de Clairfontaine F.,Helly B., Rideaud R., Badalyan M., Avagyan A. 2022, Identification et caractérisation des phénomenes sismiques: la forteresse ourartéenne d’Erebuni au cours du premier quart du VIIe siècle av. J.-C. Armenié, Living with Seismic Phenomena in the Mediterranean Beyond Antiquity and the Middle Ages (edited by Rita Compatangelo-Soussignan, Francesca Diosono, Frédéric le Blay), Archaeopress Archaeology, ISBN 978-1-80327-235-1, pp. , 301-316.
  13. Fichet de Clairfontaine, F. et S. Deschamps 2012. La céramique ourartéenne et post-ourartéenne du secteur du temple de Haldi de la forteresse d’Erebuni (milieu VIIe – début VIe siècle avant J.-C.). Aramazd: Armenian Journal of Near Eastern Studies 7/1: 105–143.
  14. Stronach, D., Thrane, H., Goff, C., Farahani, A. With a contribution by Grekyan Y.  2010: Erebuni 2008-2010, in Kosyan, A, Petrosyan, A., Grekyan, Y (eds.), Urartu and Its Neighbors. Festschrift in Honor of Nicolay Harutyunyan in Occasion of His 90th Birthday (Yerevan),  Aramazd: Armenian Journal of Near Eastern Studies. V/1,  99-133.
  15.  Оганесян К. 1961: Арин-Берд I. Архитектура Эребуни, Ереван, Издательство Академии Наук Армянской ССР, 116 с.
  16. Оганесян К. 1980: Крепость Эребуни, Ереван, Издательство “Айастан”, 144с.
  17. Тер-Мартиросов Ф. 2005, Раскопки на северном склоне крепости Эребуни, §ÐÇÝ Ð³Û³ëï³ÝÇ Ùß³ÏáõÛÃÁ¦, XIII, ºñ¨³Ý, 2005, ¿ç 148-149:
  18. Ходжаш С., Трухтанова Н., Оганесян К. 1979:  Эребуни, Москва, “Искусство”, 167с.

🕰️ Արխիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՊՄՊՄ ՀՈԱԿԻ արխիվ, Հայաստանի պատմության թանգարանի արխիվ, «Էրեբունի» ՊՀԱԹ-ի արխիվ, Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժի արխիվ, Պուշկինի անվան Գեղեցիկ արվեստների պետական թանգարանի արխիվ:

🏛️ Հուշարձանների ցանկ

Երևան 1.5/19

📷 Լուսանկարները

  1. Էրեբունի ամրոցը արևմուտքից: Օդալուսանկարը՝ Հ. Հարությունյանի
  2. Էրեբունի ամրոցի հատակագիծը՝ վերամաշակված Ռ. Սարգսյանի կողմից:
  3. Էրեբունի ամրոցի առաջին պարսպաշարերը: Լուսանկարը՝ Արտաշես Վրույրի: «Էրեբունի» ՊՀԱԹ-ի արխիվ
  4. Երևանի քարե անձնագիրը համարվող բազակտե սեպագիր արձանագրությունը: Գտնվում է ամրոցի մուտքի մոտ:  «Էրեբունի» ՊՀԱԹ-ի արխիվ:
  5. Պալատական հատվածի մուտքը: Լուսանակարը՝ Արտաշես Վրույրի: «Էրեբունի» ՊՀԱԹ-ի արխիվ
  6. Էրեբունի ամրոցում բացված ջրատար համակարգի հատվածներ: Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի արխիվ:
  7. Էրեբունի ամրոցում 2017 թվականին վերապեղված N 15 կարասային սրահի հատված: Լուսանկարը՝ Մ. Բադալյանի
  8. 2019 թվականին արված Էրեբունի հուշարձանի լիդար-սքանավորման պատկերը: Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի արխիվ:
  9. Սուսի տաճարի դիմաց բացված խճապատ հատակը:  Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի արխիվ:
  10. Խալդի աստծո տաճարին կից բացված խճապատ ուրրատական փողոցը: Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի արխիվ:
  11. Էրեբունի ամրոցից հայտնաբերված ձիու պատկերով որմնանակարի հատվածը: Էրեբունի» ՊՀԱԹ-ի արխիվ:
  12. Հեծյալի առաջնամասով արծաթե եղջերագավաթը: Լուսանկարը՝ Կարեն Դավթյանի:
  13. Ձիու առաջնամասով արծաթե եղջերագավաթտ: Լուսանկարը՝ Կարեն Դավթյանի:

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

ԿԱՄ

Սկանավորել QR կոդը

Մոտակա հուշարձաններ