Բջնիի ամրոց
Անվանումը՝ Բջնի բերդ
Հուշարձանի տեսակը՝ Ամրոց
Շրջան՝ Կոտայքի մարզ
Ժամանակաշրջան՝ Միջնադարյան
Անվանումը՝ Բջնիի ամրոց
Հուշարձանի տեսակը՝ Բերդ
Մարզը՝ Կոտայքի մարզ
Համայնքը՝ Չարենցավան համայնք
Բնակավայրը՝ Գյուղ Բջնի
Տեղադրությունը՝ Գտնվում է Բջնի գյուղի արևելյան կողմում, հրվանդանի վրա, Հրազդան գետի աջ ափին:
Պահպանվածությունը՝ Պահպանվել են պարիսպների որոշ հատվածները, աշտարակները, գաղտուղին, եկեղեցու և այլ կառույցների հիմքերը:
Բարձրությունը՝ ծ.մ. 1540 մ
Դարաշրջանը և թվագրությունը՝ Ամրոցը թվագրվում է զարգացած և ուշ միջնադարով` X-XVIIդդ.
🔍Ուսումնասիրության պատմությունը
Բջնիում հնագիտական առաջին պեղումները կատարվել են 1929 թ.` հնությունների պահպանության կոմիտեի արշավախմբի կողմից: 1977-1988թթ. Երևանի պետական համալսարանի արշավախումբը (ղեկ. Ի. Ղարիբյան) ձեռնամուխ եղավ հնավայրի հետախուզմանն ու պեղումներին: 2003-2004թթ. ԵՊՀ արշավախումբը շարունակեց ամրոցի մաքրման և պեղման աշխատանքներին: 2007-2008 թթ. վերականգնվել են ամրոցի պարիսպները, աշխարհիկ շինության և կից կառույցի, եկեղեցիների հիմքերը, ամրակայվել են ջրամբարն ու գետնուղու սկիզբը: Այժմ Բջնին պատմամշակութային արգելոց է և գտնվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հոգածության ներքո:
🧱Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն
Բջնիի ամրոցը բաժանված է երկու հատվածի` Մեծ (Վերին) բերդի, որն ընդգրկում է հետևյալ հուշարձանները. Ս. Խաչ եկեղեցի ІX-X դդ., ջրամբար` X դ., քաղաքացիական շենքը X դ. և Ստորին բերդի` X-XVІI դդ., գաղտնուղիով` X դ., X-XV դդ. արտադրական և բնակելի բազմաշերտ համալիրներով:
Ճարտարապետություն
Բջնիի մասին առաջին հիշատակությունը թողել է V դարի պատմիչ Ղազար Փարպեցին: X դարից նրա պատմությունը կապված է Պահլավունիների նախարարական տան հետ, որոնք վերակառուցել են դա և դարձրել իրենց իշխանանիստ բերդաքաղաքը: XІ դարում Բջնին հայ նշանավոր գիտնական և քաղաքական գործիչ Գրիգոր Մագիստրոսի տիրույթն էր: Բագրատունյաց թագավորության անկումից (1045 թ.) հետո Գրիգոր Մագիստրոսը Բջնին և մյուս տիրույթները հարկադրաբար զիջել է Բյուզանդիային` Միջագետքում ստացած կալվածքների դիմաց: 1072 թ. Բջնին գրավել են սելջուկ-թուրքերը և հանձնել Շադդադյաններին: XIII դ. սկզբին Իվանե և Զաքարե Զաքարյաններն ազատագրել են Բջնին, որը դարձել է Իվանե Զաքարյանի իշխանանիստը: 1387-1388 թթ. գյուղը ենթարկվել է Լենկթեմուրի ասպատակություններին: Բերդը ավերվել և ամայացել է XVI-XVII դդ.: 1673 թ. այստեղ իջևանել է ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը: 1770 թ. Բջնի է այցելել նաև ֆրանսիացի ճանապարհորդ Տուրնեֆորը: Քարաժայռի բնական անառիկության շնորհիվ ամրոցի միայն հյուսիսային կողմն էր պաշտպանված հզոր և բուրգավոր շուրջ 120մ երկ. պարիսպներով, որում և գտնվում էր գլխավոր դարպասը: Այդպիսի պարիսպներ, 115մ երկ. ձգված են նաև ստորին ամրոցի հարավային, գյուղահայաց հատվածով, որի մոտ գտնվում է դեպի Հրազդան գետն իջնող թաղածածկ գաղտնուղու կամարակապ մուտքը: Ամրոցն ապահոված էր ինքնահոս կերպով քարաժայռի գագաթը բարձրացող ջրով, որի պաշարն ստեղծելու համար կառուցված էր թաղակապ մի ջրամբար: Մեծ ամրոցում է գտնվել բազալտե քարերով կառուցված և կրաշաղախով սվաղված թաղածածկ ջրամբարը (հետագա դարերում, հավանական է, որ ծառայել է որպես հացահատիկի ամբար): Իսկ Փոքր կամ Ստորին բերդի հարավարևմտյան կողմում՝ պարսպաշղթայի մոտ, կառուցվել է դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ ու կամարակապ մուտքով գաղտնուղին:
🔨 Գտածոներ
Ջնարակապատ և անջնարակ բազմաթիվ խեցեղեն օրինակներ, մետաղե, ապակե, քարե զենքեր, զարդեր, կենցաղային առարկաներ:
Նշանակությունը
Պահլավունի իշխանները X դ. վերաշինել են հինավուրց բերդը` դարձնելով հզոր ամրոց, որը Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից հսկող պաշտպանական համակարգի կարևորագույն հենակետերից էր:
Ավանդազրույցներ Ըստ ավանդույթի գաղտուղու ճյուղավորումներից մեկը հասել է մինչև Ս. Աստվածածին եկեղեցի:
📚Սկզբնաղբյուրները
- Մ. Հովհաննեսյան 1970, Հայաստանի բերդերը, Վենետիկ-Ս. Ղազար, 745 էջ:
- Ի. Ղարիբյան 2004, Բջնի միջնադարյան ամրոցի պեղումները, Հայագիտության արդի վիճակը և զարգացման հեռանկարները, գիտաժողովի զեկուցումներ, Երևան, էջ 228-236:
- Ի. Ղարիբյան, Հ. Հակոբյան 2005, Բջնիի 2003-2004թթ. ուսումնասիրության նախնական արդյունքները, Հին Հայաստանի մշակույթը, XIII, էջ 213-220:
- Ի. Ղարիբյան, Հ. Հակոբյան 2005, Բջնի հնավայրը, Հուշարձան տարեգիրք, Գ, էջ 103-118:
🕰️ Արխիվ
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության արխիվ:
Հուշարձանների ցանկ
Կոտայք 6.19.1
📷 Լուսանկարներ
Հատակագիծ՝ Cuneo P. 1988, Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, T. 1, De Luca Editore, p. 152.
Բջնիի ամրոց
🔍 Բջնիի հնավայրի ուսումնասիրության պատմություն
❈ Բջնիում առաջին պեղումները կատարվել են 1929 թ.՝ Հնությունների պահպանության կոմիտեի արշավախմբի կողմից։
❈ 1977–1988 թթ. Երևանի պետական համալսարանի արշավախումբը (ղեկ. Ի. Ղարիբյան) իրականացրել է հնավայրի հետախուզում և պեղումներ։
❈ 2003–2004 թթ. ԵՊՀ-ն շարունակել է ամրոցի մաքրման և պեղման աշխատանքները։
❈ 2007–2008 թթ. վերականգնվել են պարիսպները, եկեղեցիների հիմքերը, աշխարհիկ շինությունները, ինչպես նաև ջրամբարը և գետնուղու սկիզբը։
❈ Ներկայումս Բջնին պատմամշակութային արգելոց է՝ գտնվում է ՊՈԱԿ-ի հոգածության ներքո։
🧱 Հնագիտական նկարագրություն
Տեղադրություն
Բջնիի ամրոցը բաժանված է երկու հատվածի՝
• Մեծ (Վերին) բերդ, որտեղ գտնվում են՝
❈ Ս. Խաչ եկեղեցի (IX–X դդ.)
❈ Ջրամբար (X դ.)
❈ Քաղաքացիական շենք (X դ.)
և
• Ստորին բերդ (X–XVII դդ.),
որտեղ կան գաղտնուղի (X դ.), արտադրական և բնակելի համալիրներ։
🏰 Ճարտարապետություն
❈ Բջնիի մասին առաջինը հիշատակել է V դարի պատմիչ Ղազար Փարպեցին։
❈ X դարից բերդը կապված է Պահլավունիների նախարարական տան հետ, որոնք այն վերակառուցել են և դարձրել իշխանանիստ բերդաքաղաք։
❈ XI դ. այն եղել է Գրիգոր Մագիստրոսի տիրույթը։
❈ 1045 թ. Բագրատունյաց թագավորության անկումից հետո, Մագիստրոսը Բջնին զիջել է Բյուզանդիային։
❈ 1072 թ. բերդը գրավել են սելջուկ-թուրքերը, ապա անցել է Շադդադյաններին։
❈ XIII դ. Բջնին ազատագրել են Զաքարե և Իվանե Զաքարյանները, և այն դարձել է Զաքարյան իշխանանիստ։
❈ 1387–1388 թթ. գյուղը ավերվել է Լենկթեմուրի ասպատակությունների ժամանակ։
❈ XVI–XVII դդ. բերդը ավերակ է դարձել։
❈ Այստեղ այցելել են եվրոպացի ճանապարհորդներ՝ Շարդենը (1673) և Տուրնեֆորը (1770)։
❈ Ամրոցը պաշտպանված էր միայն հյուսիսային կողմից՝ շուրջ 120 մ երկարությամբ բուրգավոր պարիսպներով, որտեղ գտնվել է գլխավոր դարպասը։
❈ Ստորին բերդի հարավային մասում կառուցվել է դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ գաղտնուղի։
❈ Բերդն ունեցել է ինքնահոս ջրամատակարարում՝ քարաժայռի գագաթից եկող ջրով։
❈ Մեծ ամրոցում գտնվել թաղակապ ջրամբար, իսկ Ստորին բերդում՝ կամարակապ գաղտնուղի դեպի գետը։
🔨 Գտածոներ
❈ Հայտնաբերվել են ջնարակապատ և անջնարակ խեցեղեն,
ինչպես նաև մետաղե, ապակե, քարե զենքեր, զարդեր և կենցաղային առարկաներ։
🌍 Նշանակությունը
❈ Պահլավունի իշխանները (X դ.) վերաշինել են բերդը՝ դարձնելով այն Բագրատունյաց Հայաստանի պաշտպանական համակարգի կարևոր հենակետերից մեկը։
❈ Բջնին հսկում էր Անի մայրաքաղաքը հյուսիսից, դառնալով ռազմավարական նշանակության կենտրոն։
📜 Ավանդազրույցներ
❈ Ըստ ավանդույթի՝ գաղտնուղու մի ճյուղավորում հասել է մինչև Ս. Աստվածածին եկեղեցի։
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։