Բերդավան
Անվանումը` Բերդավան
Հուշարձանի տեսակը` Ամրոց
Շրջան` Տավուշի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան
Այլ անվանում՝ Ղալինջաքար
Հուշարձանի տեսակը՝ Ամրոց, եկեղեցի
Մարզը՝ Տավուշի մարզ
Համայնքը՝ Նոյեմբերյան
Բնակավայրը՝ Բերդավան գյուղից 1.6կմ դեպի արևելք
Տեղադրությունը՝ Ամրոցը տեղադրված է ընդարձակ հարթավայրի վրա իշխող եռանկյունաձև բլրակին` Կողբաջուր գետի աջ կողմում:
Պահպանվածությունը՝ Ամրոցի պատերի բարձրությունը ներկայումս արևմտյան և հարավարևմտյան մասերում հասնում է մինչև 5,5մ բարձրության, արևելյան և հյուսիսարևելյան մասերում ավելի քան 10,5մ (բուրգերի բարձրությունները նույնն են, ինչ որ պատերինը): Եկեղեցու պատերը գրեթե ամբողջությամբ պահպանված են, բացակայում է տանիքը:
Բարձրությունը՝ ծ.մ. 665 մ
Դարաշրջանը և թվագրությունը՝ Ամրոցն ըստ պատմական աղբյուրների հիմնադրվել է զարգացած միջնադարում` XIIդ.: Սակայն ներկայիս կառույցի շինարարական տեխնիկան և մի շարք այլ մանրամասներ հիմք են տալիս ուսումնասիրողներին այժմ կանգուն ամրոցը թվագրել ուշ միջնադարով` XVIIդ., այսինքն ուշ շրջանում ամրոցը ենթարկվել է արմատական վերակառուցման:
Բերդավան
🔍 Ուսումնասիրության պատմությունը
❈ Ամրոցի մասին հիշատակում են վրաց պատմիչները Ղալինջաքար անունով, կապված Դավիթ Շինարարի (1089–1125) սելջուկների դեմ մղած պատերազմների հետ։
❈ 1983 թ. ամրոցի տարածքը մաքրվել և բարեկարգվել է, քանդվել և վերաշարվել են պարսպապատերի և աշտարակների վերին հատվածները, վերականգնվել են հյուսիսարևելյան երկու աշտարակները։
🧱 Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն
❈ Այժմ գտնվում է Բերդավան գյուղից 1.6 կմ արևելք։
❈ Ամրոցն ու եկեղեցին տեղակայված են հին գյուղատեղիից ոչ հեռու, որտեղից մնացել են միայն հետքեր։
❈ Միջնադարյան գերեզմանոց՝ տապանաքարերով ու խաչքարերով, եկեղեցու շուրջը։
Ճարտարապետություն
Ամրոց
❈ Պատերը պահպանված են ողջ շրջագծով՝ կլորացված անկյուններով, մոտ 20 մ երկարությամբ եռանկյունու ձև։
❈ Կից ժամանակին եղել են շինություններ (կացարաններ, պահեստներ և այլն)։
❈ Պատերը ամրացված են 11 բուրգերով, որոնցից երկուսը՝ արևմտյան անկյուններում, մյուսները՝ արևելյան կեսում։
❈ Բուրգերի միջև՝ դիտաճեղքեր, ներքևում՝ կլոր խոռոչներ գերանների համար։
❈ Միակ մուտքը՝ 1 մ լայնությամբ արևմտյան կողմից, հարավային անկյունում աստիճաններ։
❈ Ամրոցն ունեցել է ստորգետնյա գաղտնուղի, որը սկսվում է արևելյան աշտարակի ստորին մասից։
❈ Կառուցված է կոպտատաշ դեղնավուն ֆելզիտով, կրաշաղախով։
❈ Պատերի մեջ տեղադրված են ավելի վաղ շրջանի քանդակազարդ բեկորներ։
Եկեղեցի
❈ Տեղադրված է ամրոցից 200 մ հարավ-արևմուտք, միջնադարյան գերեզմանոցում։
❈ Ուղղանկյուն աղոթասրահ (12,55 × 7,75 մ), երեք նավով, միջնինը՝ բարձր բեմ և կիսաշրջանաձև խորան, կողքի ավանդատներ՝ կիսագլանաձև թաղով։
❈ Միակ մուտքը՝ հյուսիսային ճակատից, երկու կողմում պահունակներ՝ հնարավոր փայտաշեն սրահի նշան։
❈ Պատերը՝ կիսամշակ դեղնավուն ֆելզիտե մանր քարերով, որմնամույթները՝ սրբատաշ խոշոր կտորներով։
❈ Թվագրվում է ուշ միջնադարով։
🔨 Գտածոներ
Ձուլվածքի կտորներ, փուքսի մնացորդներ, խեցեղեն անոթներ, մետաղե կացին։
🌍 Նշանակությունը
Բերդավանը Գուգարք նահանգի պաշտպանական կառույցներից էր, ռազմավարական դիրքով՝ մշտապես թագավորական և իշխանական հոգածության ներքո։
📜 Ավանդազրույցներ
- Ղալինջաքար անունը բացատրվում է՝ «ղալին» նշանակում է խիտ, շատ, ուստի Ղալինջաքարը՝ «շատ քար ունեցող վայր»։
🔍 Ուսումնասիրության պատմությունը
Ամրոցի մասին հիշատակում են վրաց պատմիչները Ղալինջաքար անունով՝ վրաց թագավոր Դավիթ Շինարարի (1089-1125) սելջուկների դեմ մղած պատերազմների առնչությամբ: 1983թ. ամրոցի տարածքը մաքրվել և բարեկարգվել է, քանդվել և վերաշարվել են պարսպապատերի և աշտարակների վերին հատվածները, վերականգնվել են հյուսիսարևելյան երկու աշտարակները:
🧱Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն
Այժմ գտնվում է Բերդավան գյուղից 1.6կմ դեպի արևելք: Ամրոցը և եկեղեցին գտնվում են հին գյուղատեղիից ոչ հեռու, որից միայն հետքերն են մնացել: Հին գյուղը լքվել է XIXդ. վերջերին` աննպաստ կենսապայմանների պատճառով: Եկեղեցու շուրջը գտնվում է միջնադարյան գերեզմանոցը` տապանաքարերով և խաչքարերի բազմաթիվ օրինակներով:
Ճարտարապետություն
Ամրոցի պատերը պահպանված են ողջ շրջագծով: Դրանք հատակագծում ունեն կլորացված անկյուններով հավասարակողմ (մոտ 20մ երկարությամբ) եռանկյունու ձև` գրեթե արևելք-արևմուտք ուղղվածությամբ: Հավանական է, որ պարսպապատերին կից՝ ներքին բակի շուրջը ժամանակին եղել են շինություններ (կացարաններ, պահեստներ և այլն)։ Պատերն արտաքուստ ամրացված են կիսաշրջանի ձև ունեցող 11 բուրգերով, որոնցից երկուսը՝ մոտ 2 մ շառավղով տեղադրված են արևմտյան պատի անկյուններում, մյուսները՝ 1,2 – 1,5 մ շառավղով ամրոցի արևելյան կեսը շրջափակող պարսպի եզրագծով, որտեղ պարիսպն անհամեմատ բարձր է և նայում է դեպի բաց դաշտ։ Պատերի հաստությունը 1,2մ է: Պատերի բարձր մասերում` բուրգերի միջև կան 12-15սմ բացվածքով, դեպի ներս լայնացող պատուհաններ, որոնց ծառայել են որպես դիտաճեղքեր: Դրանցից 1մ ներքև, պատերի մեջ կան կլոր խոռոչներ, որոնց մեջ ժամանակին մտել են հարթակի կամ պարսպապատին կից շինությունների ծածկի գերանները: Միակ մուտքը` 1մ լայնությամբ, արևմտյան կողմից է` աղյուսաշար սլաքաձև վերջավորությամբ: Մուտքից հարավ` անկյունային մասում, պարսպի հաստության մեջ կան աստիճաններ: Ամրոցն ունեցել է դեպի հյուսիսարևելյան կողմի ձորը տանող ստորգետնյա գաղտնուղի, որի սկզբնահատվածը պահպանվել է արևելյան աշտարակի ստորին մասում: Այդ աշտարակը սնամեջ է, մյուսները` հոծ և ունի դեպի ներս տանող բարձր տեղադրված դուռ, որտեղից իջել են դեպի գաղտնուղին: Ամրոցը կառուցված է կոպտատաշ դեղնավուն ֆելզիտով, կրաշաղախով: Բացառություն են կազմում պատերի ստորին շարքերը, ինչպես նաև բացվածքների եզրաքարերը, որոնք սրբատաշ են և համեմատաբար խոշոր: Պատերի մեջ տեղադրված են ավելի վաղ շրջանի պատկանող քանդակազարդ բեկորներ:
Եկեղեցին գտնվում է ամրոցից 200 մ դեպի հարավ-արևմուտք, միջնադարյան գերեզմանոցի տարածքում: Ուղղանկյուն աղոթասրահը (12,55 մx 7,75 մ) զույգ կամարաշարերով բաժանված է եղել երեք նավի, որոնցից միջինը արևելյան մասում ավարտվել է բարձր բեմ և մեծ խորություն ունեցող կիսաշրջանաձև խորանով։ Վերջինիս երկու կողմում գտնվում են կիսագլանաձև թաղով ծածկված, ուղղանկյուն ավանդատները։ Եկեղեցու միակ մուտքը ամրոցին նայող հյուսիսային ճակատից է: Մուտքի երկու կողմում կան մեկական պահունակներ, որից երևում է, որ մուտքի առջև ժամանակին եղել փայտաշեն սրահ։ Պատերը կառուցված են կիսամշակ դեղնավուն ֆելզիտե մանր քարերով, կամարները, որմնամույթերը նույն քարի սրբատաշ խոշոր կտորներով: Եկեղեցին ըստ իր հորինվածքի և շինարարական տեխնիկայի թվագրվում է ուշ միջնադարով:
🔨 Գտածոներ
Ամրոցի մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են ձուլվածքի կտորներ, փուքսի մնացորդներ, խեցեղեն անոթներ, մետաղե կացին:
🌍 Նշանակությունը
Բերդավանը Գուգարք նահանգի պաշտպանական կառույցներից էր և իր ստրատեգիական դիրքի շնորհիվ մշտապես եղել է թագավորական և իշխանական ներկայացուցիչների ուշադրության և հոգածության ներքո:
📜 Ավանդազրույցներ
Ամրոցի Ղալինջաքար անվանումը բացատրվում է հետևյալ կերպ. քանի որ տարածաշրջանի խոսվածքում ‹‹ղալին›› նշանակում է խիտ, շատ, ուստի Ղալինջաքարը բացատրվում է որպես շատ քար ունեցող վայր:
📚Սկզբնաղբյուրները
Գրականություն
- Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 1955, կազմեց Լ. Մելիքսեթ-Բեկը, հ. Գ, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 345 էջ:
- Լ. Բարսեղյան, Ժ. Խաչատրյան 1962, Միջնադարյան Հայաստանի երկու ամրոցների մասին, Տեղեկագիր հայկական ՍՍՌ ԳԱ հասարակական գիտությունների, էջ 71-76:
- Գ. Շախկյան 1986, Լոռի. Պատմության քարակերտ էջերը, Երևան, ‹‹Հայաստան››, 184 էջ:
🕰️ Արխիվ
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության արխիվ:
Հուշարձանների ցանկ.
Տավուշ 10. 3.3
📷 Լուսանկարներ
Բերդավանի ամրոցի հատակագիծը (Շախկյան 1986, 158):
Բերդավանի եկեղեցու հատակագիծը (Շախկյան 1986, 159):
Ամրոցի ընդհանուր տեսքը արևմուտքից 1946թ. (Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության արխիվ):
Բերդապարսպի բուրգերը 1946թ. (Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության արխիվ):
Բերդավանի ամրոցը ևեկեղեցին (լուս. Դ. Դավթյան):
Բերդավանի ամրոցը և գերեզմանոցը(լուս. Դ. Դավթյան):
Միջնադարյան գերեզմանոցը (լուս. Դ. Դավթյան):
Գերեզմանոցի խաչքարերից (լուս. Դ. Դավթյան):
XIIIդ. թևավոր խաչը (լուս. Դ. Դավթյան):
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։