Բաղաբերդի ամրոց
Անվանումը՝ Բաղաբերդի ամրոց
Հուշարձանի տեսակը՝ Ամրոց
Շրջան՝ Սյունիքի մարզ
Ժամանակաշրջան՝ Միջնադարյան
Անվանումը՝ Բաղաբերդ
Այլ անվանում՝ Դավիթ բեկի բերդ
Հուշարձանի տեսակը՝ ամրոց
Մարզը՝ Սյունիք
Համայնքը՝ Կապան համայնք
Բնակավայրը՝ Գյուղ Անդոկավան
Տեղադրությունը՝ Կապան քաղաքից արևմուտք` դեպի Քաջարան տանող մայրուղու վրա: Ճանապարհից դեպի ամրոց հնարավոր է բարձրանալ միայն ոտքով
Պահպանվածությունը՝ Ամրոցից պահպանվել են պարիսպների և աշտարակների որոշ հատվածներ
Բարձրությունը՝ ծ.մ. 1335մ
Դարաշրջանը և թվագրությունը՝ Ամրոցը հիմնադրվել է վաղ միջնադարում`IV դ. և կործանվել 1170 թ.
Բաղաբերդի ամրոց
🔍 Ուսումնասիրության պատմությունը
❈ Ամրոցի պատմությունը մանրամասն ուսումնասիրել են Ղևոնդ Ալիշանը և Միքայել Հովհաննիսյանը։
❈ 1978թ. Գրիգոր Գրիգորյանը իրականացրել է հետախուզական պեղումներ ամրոցի տարածքում և ամբողջացրել նախորդ ուսումնասիրությունները։
🧱 Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն
❈ Ամրոցը գտնվում է Ողջի և Գեղի գետերի միախառնման տեղից ոչ հեռու, Ողջի ձախ ափին։
Ճարտարապետություն
❈ Բաղաբերդը կառուցվել է Սիսակի սերունդներից Բաղակ նահապետի կողմից՝ որպես ժառանգություն ստացված Ձորք (Կապան) գավառում։
❈ Անառիկ բերդ՝ հայտնի IV-V դարերից, առավել նշանակալի X-XII դդ., Սյունիքի թագավորության մայրաքաղաք 1103թ. Կապան քաղաքի ավերումից հետո։
❈ 1170թ.՝ գրավվել է Գանձակի սելջուկների կողմից, այրվել է Տաթևի վանքին պատկանող ավելի քան 10 հազար ձեռագիր, կողոպտվել գանձերը, հետո լքվել։
❈ Կառուցված է եռանկյունաձև հրվանդանի վրա, եռաստիճան պաշտպանական մակարդակներով։
❈ Շրջափակված է բարձր, աշտարակավոր կրկնապարիսպներով և բնական պատնեշ՝ խոր կիրճերի ժայռերով։
❈ Արևելյան կողմի խոցելի հատվածները ամրացված են բրգաձև կոնտրֆորսերով հենապատով։
❈ Միակ մուտքը՝ պարսպի հարավարևմտյան հատվածում, պաշտպանված է հսկիչ-աշտարակով։
❈ Պահպանվել են 6-8 մ բարձրությամբ պարիսպների մնացորդներ։
❈ Բերդը ունեցել է ստորգետնյա գազտնուղիներ, ժայռափոր պահոցներ, ջրատար ուղի։
🔨 Գտածոներ
❈ Հետախուզական պեղումների ժամանակ հայտնաբերվել են խեցեղեն բեկորներ և քարի հատված՝ ՀԻՇԵՑԵՔ արձանագրությամբ։
🌍 Նշանակությունը
❈ Հայկական պաշտպանության խոշոր կառույցներից է, ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս հասկանալ միջնադարյան ամրոցաշինության բազմաթիվ մանրամասներ։
📜 Ավանդազրույցներ
❈ Ամրոցի անունը կապված է Անդոկ Սյունու անվան հետ։
❈ Պարսից Շապուհ արքան պատերազմ է վարում հայերի դեմ, սակայն Անդոկը և հայ քաջերը ապահովում են ամրոցի անառիկությունը։
❈ Անդոկի հրամանով ավերվում է պալատն ու ազնվական թաղամասը, գանձարանը տեղափոխվում է Հայք։
❈ Շապուհը պաշարում է Բաղաբերդը, բայց չի կարող գրավել այն՝ ամրոցի անառիկ լինելու պատճառով։
🔍 Ուսումնասիրության պատմությունը
Ամրոցի պատմությանը և տեղադրությանը մանրամասն անդրադարձել են Մխիթարյան միաբանության անդամներ Ղևոնդ Ալիշանը և Միքայել Հովհաննիսյանը: Ամրոցի տեղադրության, հիմնադրման և կործանման հանգամանքներին նվիրված նախորդ բոլոր ուսումնասիրություններն ամբողջացրել է Վահանավանքի հնագիտական պեղումների ղեկավար Գրիգոր Գրիգորյանը, որը 1978թ. որոշ հետախուզական աշխատանքներ է իրականացրել նաև ամրոցի տարածքում:
🧱 Հնագիտական նկարագրությունը
Ամրոցը տեղակայված է Ողջի և Գեղի գետերի միախառնման տեղից ոչ հեռու, Ողջի գետի ձախ ափին:
Ճարտարապետություն
Պատմագիր Ստեփանոս Օրբելյանի հաղորդած ավանդության համաձայն` Սիսակի սերունդներից Բաղակ նահապետը որպես ժառանգություն ստանում է Ձորք (Կապան) գավառը, կառուցում է Բաղակի քար ամրոցը, ամրացնում բերդը` անվանելով Բաղաբերդ: Որպես անառիկ բերդ` հայտնի է IV-V դարերից: Բաղաբերդի նշանակությունը առանձնապես մեծանում է X-XII դդ., Սյունիքի կամ Բաղաց թագավորության շրջանում: 1103 թ. Կապան քաղաքի ավերումից հետո Բաղաբերդը դառնում է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը: Վտանգի ժամանակ Սյունյաց իշխանները այստեղ էին պահում գանձերը, ձեռագրերը: 1170 թ. Գանձակի սելջուկները Էլդկուզ (Ելտկուզ) աթաբեկի գլխավորությամբ գրավում են Բաղաբերդը, կոտորում բնակիչներին, այրում Տաթևի վանքին պատկանող ավելի քան 10 հազար ձեռագիր մատյան, կողոպտում գանձերը, որից հետո բերդը լքվում է և այլևս չի վերականգնվում: Բերդը կառուցված է եռանկյունաձև հրվանդանի վրա, եռաստիճան պաշտպանական մակարդակներով, որոնցից առաջինը անցնում է ժայռի ստորոտով, երկրորդը` նրանից մոտ 150 մ բարձրության վրա, երրորդը հրվանդանի գագաթին է: Շրջափակված է բոլորաձև աշտարակավոր հաստ և բարձր կրկնապարիսպներով: Երկու կողմից որպես բնական պատնեշ ծառայում են խոր կիրճերի ուղղաձիգ ժայռերը: Արևելյան կողմում ժայռերի համեմատաբար խոցելի մասերը ամրացված են բրգաձև կոնտրֆորսեր ունեցող հենապատով, իսկ ժայռերը որոշ տեղերում մշակված են որպես ուղղաձիգ պատեր: Բերդի միակ մուտքը պարսպապատի հարավարևմտյան հատվածում է` պաշտպանված հսկիչ-աշտարակով: Բերդն ունեցել է ստորգետնյա գազտնուղիներ, ժայռափոր պահոցներ, ջրատար ուղի, որոնցից մնացել են հազիվ նշմարելի հետքերը: Պահպանվել են պարիսպների մնացորդները` մոտ 6-8 մ բարձրությամբ: Անցյալում շրջակա բնակչությունը քանդել է պարիսպների քարերը` գործածելով որպես շինաքար: Բերդը մեծապես տուժել է նաև խորհրդային տարիներին, երբ կառուցվել է Կապան-Քաջարան նոր ճանապարհը: Ճանապարհի կառուցման ընթացքում քանդել են պարսպապատի մի հատվածը` նրա վրա գտնվող բուրգերի հետ միասին: Ներկայումս այդ ճանապարհին կից կանգուն են երկու աշտարակները` խարխլված և կիսաքանդ:
🔨 Գտածոներ
Հետախուզական պեղումների արդյունքում հայտնաբերվել են խեցեղեն բեկորներ և քարի մի հատված, որի վրա գրված է ՀԻՇԵՑԵՔ:
🌍 Նշանակությունը
Հայաստանի պաշտպանական խոշոր կառույցներից է, որի հետագա ուսումնասիրությունը նոր լույս կսփռի միջնադարյան ամրոցաշինության բազմաթիվ մանրամասների վրա:
📜 Ավանդազրույցներ
Ամրոցի անունը սերտորեն կապված է IV դ. հայտնի պետական-քաղաքական գործիչ Անդոկ Սյունու անվան հետ (Արշակ Բ թագավորի կնոջ` Փառանձեմ թագուհու հայրն է): Օգտվելով այն հանգամանքից, որ Պարսից Շապուհ արքան պատերազմ է վարում Հոների դեմ, նա իր զորաջոկատով գնում է Պարսկաստան: Գիշերը սպանում են գլխավոր դարբասները հսկող պահակներին, բացում քաղաքի դռները, և հռչակավոր Սիսական գունդը մտնում է արքայանիստ քաղաք։ Տիզբոնը հայերի ձեռքում էր։ Անդովկի հրամանով ավերվում են Շապուհի պալատն ու ազնվական թաղամասը, իշխանների տներն ու միջնաբերդը։ Պալատից դուրս են հանում արքայական գանձարանը։ Հսկայական քարավանը, Սիսական գնդի ուղեկցությամբ, շարժվում է դեպի Հայք։ Տիզբոնն ավերված էր ու անարգված։ Շապուհը նման անպատվություն դեռ չէր ստացել։ Այն, ինչ չկարողացան անել հռոմեական լեգեոնները, արեց Անդոկը՝ մի խումբ քաջերով։ Շապուհը արշավում է Հայաստան, պաշարում Բաղաբերդը, սակայն այդպես էլ չի կարողանում գրավել անառիկ ամրոցը: Անդոկ իշխանը գիշերով լքում է պաշարված ամրոցը և ապաստան գտնում Թեոդոր կայսեր մոտ:
📚 Սկզբնաղբյուրները
Գրականություն
- Ստեփանոս Օրբելյան 1910, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս, Ն. Աղանեանցի տպ., 619 էջ:
- Ս. Մնացականյան 1960, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 267 էջ:
- Ղևոնդ Ալիշան 1893, Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենետիկ-Ս. Ղազար, 563 էջ:
- Մ. Հովհաննեսյան 1970, Հայաստանի բերդերը, Վենետիկ-Ս. Ղազար, 745 էջ:
- Г. Григорян 1990, Очерки истории Сюника IX-XV вв., Ереван, изд. АН АрмССР, 390с.
Հուշարձանների ցանկ
Սյունիք (Անդոկավան) 1
📷 Լուսանկարներ
- Ժայռերից բարձրացող Բաղաբերդի պարիսպների տեսքը (լուս. Դ. Դավթյան):
- Ամրոցի աշտարակներից մեկը (լուս. Դ. Դավթյան):
- Ամրոցի պարիսպները և կլոր աշտարակները (լուս. Դ. Դավթյան):
- Բերդի ամրությունները (լուս. Դ. Դավթյան):
ՀԻՇԵՑԵՔ արձանագրությամբ քարի բեկորը (Կապանի երկրագիտական թանգարան): - Զարդարուն քարի բեկոր (Կապանի երկրագիտական թանգարան):
- Ջնարակապատ թասի բեկոր (Կապանի երկրագիտական թանգարան):
- Ջնարակապատ անոթի բեկոր (Կապանի երկրագիտական թանգարան):
- Ջնարակապատ բռնակի բեկոր (Կապանի երկրագիտական թանգարան):
- Ջնարակապատ թասի բեկոր (Կապանի երկրագիտական թանգարան):
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։