Արենի 1 քարայր
Անվանումը` Արենի
Հուշարձանի տեսակը` Քարայր
Շրջան` Վայոց ձորի մարզ
Ժամանակաշրջան` Նախապատմական
Անվանումը` Արենի 1 քարայր
Անվանումը այլ` Թռչունների քարայր
Հուշարձանի տեսակը` Քարայր
Մարզը` Վայոց Ձոր
Համայնքը` Արենի համայնք
Բնակավայրը` Արենի
Տեղադրությունը` Գտնվում է Արենի գյուղից շուրջ 2կմ հս․արլ, Երևան-Մեղրի մայրուղուց դեպի Նորավանք տանող ճանապարհի սկզբնամասում բարձրացող Արփա գետի ձախափնյա ժայռազանգվածի մեջ։
Պահպանվածությունը` Քարայրի արևմտյան դահլիճի վերին շերտերն ավերվել են, այն ռեստորանի վերածելու աշխատանքների ընթացքում։ Քարայրը ներկայումս վերածվել է թանգարանի, անհրաժեշտ պահպանությամբ և խնամքի։
Կորդինատները` N 40օ 17′ 71,4” E 044օ 16′ 65,0”
Բարձրությունը` ծ.մ. 1085 մ
Դարաշրջանը և թվագրությունը` Նոր քարի դարից մինչև ուշ միջնադար՝ Ք․ա VII հազ․- Ք․հ․ XVIII դ.։
🔍 Ուսումնասիրության պատմությունը
Հուշարձանի պեղումները և նյութերի, տվյալների համալիր ուսումնասիրությունները մեկնարկել են 2007 թ-ին և շարունակվել են մինչև 2014 թվականը։ Պեղումներն իրականացրել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Քորքի համալսարանի (Իռլանդիա), Կալիֆորնիայի համալսարանի Կոտսենի հնագիտության ինստիտուտի (ԱՄն) և այլ գիտական հաստատությունների (Կոննեկտիկուտի համալսարան, Հայֆայի համալսարան և այլն) համատեղ արշավախմբերը։
🧱 Հնագիտական նկարագրությունը
Կարստային տիպի քարայր է: Բաղկացած է երեք դահլիճներից, որոնցից երկուսը` առաջինը և երկրորդը միմյանց հետ կապված են անցումներով: Առաջին դահլիճն ունի տարատեսակ անցուղիներ կամ խորշեր («գաղտնի սենյակներ»), որոնք բացվում են դահլիճի տարբեր մասերում։ Դրանց հիմնական մուտքերն այսօր արգելափակված են նստվածքներով: Առկա են նաև առաջին դահլիճի մակարդակից դեպի ներքև և դեպի վերև բացվող խորշեր կամ այսպես կոչված «նկուղային» և «վերին» հարկեր: Քարայրի` ծածկի տակ եղած ընդհանուր մակերեսը ավելի քան 850 քառակուսի մետր է։ իսկ մինչև Արփա գետը հասնող և լանջն ի վար իջնող մերձքարայրային հրապարակով հանդերձ` մոտ 0,8 հեկտարի։ Պեղումները ցույց են տալիս, որ քարայրն օգտագործվել է քարի դարից մինչև ուշ միջնադար։ Մինչ օրս պեղված շերտերի մեջ աննախադեպ տվյալներ ու նյութեր են փաստագրվել էնեոլիթյան մշակույթի եզրափակիչ փուլերին վերաբերող նստվածքներում: Ք.ա. V հազարամյակի վերջին քառորդից մինչև IV հազարամյակի կեսերն ընկած ժամանակահատվածով թվագրվող այս շերտը ներկայացված է արտադրատնտեսական և ծիսական նշանակություն ունեցող կավակերտ կառուցվածքներով, հորերով։ Կավակերտ կառուցվածքների շարքում առանձնանում է քարայրի առաջին դահլիճի ներսում փաստագրված` Ք.ա. IV հազարամյակի առաջին քառորդով հասակագրվող գինու արտադրական համալիը, որն աշխարհում դեռևս զուգահեռներ չունի և համարվում է հնագույնը։ Այն ուղեկցվում է թաղման և ծիսական նշանակության յուօրինակ համալիրներով:
Ընդհանուր առմամաբ, քարայրի առանձնահատուկ միկրոկլիմայի շնորհիվ, օրգանական ծագում ունեցող նյութերն այստեղ խիստ լավ են պահպանվել: Արդյունքում, հուշարձանից հայտնաբերված գործվածքների, կաշվե, փայտե, ոսկրե, մետաղե առարկաների, ինչպես նաև հնաբուսաբանական ու մարդաբանական մնացորդների ուսումնասիրությունը հնարավորություն է ստեղծում լիարժեք կերպով վերակազմել քարայրի հնագույն բնակիչների գյուղատնտեսական և արտադրական-կենցաղային և այլ բնույթի տնտեսական գործունեության, արհեսհների, արվեստտի, ինչպես նաև ծիսական պատկերացումների և աշխարհընկալման մանրամասները: Նշված իրերի շարքում եզակի է առաջին էնեոլիթյան հորիզոնից հայտնաբերված` աշխարհում դեռևս հնագույնը համարվող ամբողջական կաշվե կոշիկը, որը հասակագրվում է Ք.ա. IV հազարամյակի կեսերով։
Քարանձավը օգտագործվել է նաև միջնադարում: Այստեղից հայտնաբերվել են 4-14-րդ դդ. վերաբերող գործվածքների մնացորդներ, տարազի հատվածներ, ձեռագրի պատառիկներ, սերմերի պահեստարան և այլն:
🌍 Նշանակությունը
Հանրապետական։
📚 Սկզբնաղբյուրները
- Areshyan G.E., Gasparyan B., Avetisyan P.S, Pinhasi R., Wilkinson K., Smith A., Hovsepyan R., Zardaryan D., The Chalcolithic of Near East and the South-Eastern Europe: Discoveries and New Perspectives from the Cave Complex Areni-1, Armenia. – Antiquity, 86, 2012, pp. 115-130․
- Wilkinson K., Gasparyan B., Pinhasi R., Avetisyan P., Hovsepyan R., Zardaryan D., Areshian G.E., Bar-Oz G., Smith A., Areni-1 Cave, Armenia: A Chalcolithic – Early Bronze Age Settlement and Ritual Site in the Southern Caucasus. – Journal of Field Archaeology, vol. 37, No. 1, 2012, pp. 20-33.
- Barnard H., Dooley A.N., Areshyan G., Gasparyan B., Faull K.F., Chemical Evidence for Wine Production Around 4000 BCE in the Late Chalcolithic Near Eastern Highlands. – Journal of Archaeological Science, 38, 2011, pp. 977-98․
- Pinhasi R., Gasparian B., Aresyan G., Zardaryan D., Smith A., Bar-Oz G., Higham T., First Direct Evidence of Chalcolithic Footwear from the Near Eastern Highlands. –
Plos ONE, JUNE 2010, vol 5, Issue 6: e10984. doi: 10.137 - Areshyan G.E., Neolithic and Chalcolithic (Aeneolithic) periods in Armenia. – “Archaeological Heritage of Armenia”, Editor H. Simonyan, “Hushardzan”
Publishing House, Yerevan, 2012, pp. 8-12․ - Areshyan G.E., Neolithic and Chalcolithic (Aeneolithic) periods in Armenia. – “Archaeological Heritage of Armenia”, Editor H. Simonyan, “Hushardzan” Publishers,
Yerevan, 2013, pp. 18-23.
Հուշարձանների ցանկ
Վայոց Ձոր՝ պետ. ցուցիչ ։
Արենի 1 քարայր
🔍 Ուսումնասիրության պատմությունը
❈ Պեղումները սկսվել են 2007թ. և շարունակվել մինչև 2014թ.։
❈ Առաջին և հիմնական աշխատանքները իրականացրել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Քորքի համալսարանի (Իռլանդիա), Կալիֆորնիայի համալսարանի Կոտսենի հնագիտության ինստիտուտի (ԱՄՆ) և այլ գիտական հաստատությունների համատեղ արշավախմբերը (Կոննեկտիկուտի համալսարան, Հայֆայի համալսարան և այլն):
🧱 Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն և կառուցվածք
❈ Կարստային տիպի քարայր, բաղկացած է երեք դահլիճներից, որոնցից երկուսը՝ առաջինը և երկրորդը, միմյանց հետ կապված են անցումներով:
❈ Առաջին դահլիճն ունի անցուղի խորշեր («գաղտնի սենյակներ»), ներքև և վերև բացվող հարկեր:
❈ Քարայրի ընդհանուր մակերեսը մոտ 850 քմ, իսկ մերձքարայրային հրապարակով՝ մոտ 0,8 հեկտար:
Պեղված շերտեր և ժամանակագրություն
❈ Քարայրն օգտագործվել է քարի դարից մինչև ուշ միջնադար:
❈ Մեծ նշանակություն ունեն էնեոլիթյան մշակույթի շերտերը (Ք.ա. V–IV հազարամյակի միջակայք):
❈ Առաջին դահլիճում հայտնաբերվել է Ք.ա. IV հազարամյակի առաջին քառորդին թվագրվող գինու արտադրական համալիր, որը համարվում է աշխարհի հնագույններից մեկը:
❈ Կավակերտ կառուցվածքները ուղեկցվում են թաղման և ծիսական համալիրներով:
Պահպանվածություն և գտածոներ
❈ Քարայրի յուրահատուկ միկրոկլիմայի շնորհիվ՝ օրգանական նյութերը լավ են պահպանվել:
Հայտնաբերվել են՝
❈ Գործվածքներ, կաշվե, փայտե, ոսկրե, մետաղե առարկաներ
❈ Հնաբուսաբանական և մարդաբանական մնացորդներ
❈ Առավել բացառիկ՝ աշխարհի հնագույն համարվող ամբողջական կաշվե կոշիկ (Ք.ա. IV հազարամյակի կեսեր)
❈ Միջնադարում օգտագործման վկայություն՝ 4–14-րդ դդ. վերաբերող գործվածքներ, տարազի հատվածներ, ձեռագրի պատառիկներ, սերմերի պահեստարան:
🌍 Նշանակությունը
Քարայրը ունի հանրապետական նշանակություն, այն տրամադրում է բացառիկ տվյալներ՝
❈ Էնեոլիթյան և միջնադարյան բնակիչների գյուղատնտեսական, արտադրական և կենցաղային գործունեության մասին
❈ Արվեստների և արհեստների, ծիսական գործողությունների և աշխարհընկալման վերաբերյալ:
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։