Akhtala

Ախթալայի վանք

Անվանումը` Ախթալայի վանական համալիր
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Լոռու մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը՝ Ախթալայի վանական համալիր

Այլ անվանում՝ Պղնձահանքի վանք

Հուշարձանի տեսակը՝ Վանական համալիր, ամրոց

Մարզը՝ Լոռու մարզ

Համայնքը՝ Ախթալա համայնք

Բնակավայրը՝ քաղաք Ախթալա

Տեղադրությունը՝ Ամրոցը վանական համալիրի հետ միասին գտնվում է քաղաքի կենտրոնական մասում` բարձրադիր հարթության վրա: Տարածքը երեք կողմից եզերված է ժայռապատ խոր ձորերով, իսկ չորրորդ` հյուսիսային կողմից, միանում է սարահարթին:

Պահպանվածությունը՝ Ամրոցից պահպանվել են պարիսպների որոշ հատվածները և աշտարակները: Վանական համալիրից ամբողջությամբ կամ մասամբ պահպանվել է գլխավոր եկեղեցին, Ս. Երրորդույթյան վանքը, Ս. Գևորգ եկեղեցին և հոգևոր այլ կառույցներ:

Կոորդինատները՝ 41°09′ 02.45” N 44°45’52.50” E

Բարձրությունը՝ ծ.մ. 690 մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ Ամրոցը թվագրվում է զարգացած միջնադարով` X-XIIդդ.: Վանքի կառույցները թվագրվում են զարգացած միջնադարով` XIIIդդ.:

Ախթալա. Ամրոց, վանական համալիր և պատմության անթառամ լեգենդներ

Լոռու մարզի հիասքանչ բնության գրկում է գտնվում Ախթալայի հռչակավոր համալիրը (հնում հայտնի որպես Պղնձահանք): Այս վայրը մի իսկական պատմական կտավ է, որտեղ մարդկային տաղանդն ու մայր բնությունը միախառնվել են՝ ստեղծելով հոգևոր և քաղաքացիական ճարտարապետության մի կատարյալ հրաշք: Ախթալայի անժամանակյա հմայքն ու ինքնատիպ միջավայրն այնքան տպավորիչ են, որ հենց այստեղ են նկարահանվել հանճարեղ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հանրահայտ դրվագները:

🏰 Անառիկ ամրոցը. Շրջակայքի հզոր պահապանը

Ախթալայի ամրոցը հանդիսանում է հայկական միջնադարյան ամրաշինության լավագույն ու ամենակատարյալ պահպանված նմուշներից մեկը.

Հիմնադրումը. Ենթադրվում է, որ ամրոցը հիմնադրել են Կյուրիկյանները 10-րդ դարում, ովքեր այս տարածքում իշխել են մինչև 12-րդ դարի վերջը:

Ճարտարապետությունը. Բերդը կառուցված է կրաբետոնով շաղախված, կոպտատաշ կապտավուն բազալտից: Այն երեք կողմից շրջապատված է ուղղաձիգ, շունչ կտրող ժայռեղեն ձորերով, իսկ հասանելի հատվածներն ամրացված են աշտարակավոր պարիսպներով:

Գլխավոր մուտքը. Ամրոցի հիմնական մուտքը հյուսիսային կողմից է, որի արևելյան հատվածում վեր է խոյանում այցելուներին հիացնող եռահարկ հզոր աշտարակը:

⛪ Սուրբ Աստվածածին եկեղեցի. Որմնանկարչության համաշխարհային գոհարը

Համալիրի սիրտն ու թագն է 13-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այն կառուցվել է մինչ Իվանե Զաքարյանի այստեղ հաստատվելը, ով հետագայում եկեղեցին ենթարկել է լուրջ ձևափոխումների՝ վերածելով քաղկեդոնական (ուղղափառ) աղոթատեղիի:

  • Ճարտարապետական ոճը. Եկեղեցին միջանկյալ դիրք է գրավում եռանավ գմբեթավոր բազիլիկի և գմբեթավոր դահլիճի միջև: Ժամանակին այն ունեցել է քարե թմբուկով ու վեղարով հոյակապ գմբեթ, որը, ըստ ավանդության, 14-րդ դարում կործանել է Լենկթեմուրը: Եկեղեցու բոլոր 4 ճակատները զարդարված են ուղղահայաց ռելիեֆային մեծ խաչերով և նրբակերտ փորագրություններով:
  • Բացառիկ որմնանկարներ. Ախթալայի որմնանկարները համարվում են Բյուզանդիայից դուրս գտնվող լավագույն նմուշներից մեկը և ունեն համաշխարհային գիտական նշանակություն: Խորանի պատին պատկերված է գահին նստած Աստվածամայրը, հյուսիսային պատին՝ Հովհաննես-Կարապետը, իսկ արևմտյան պատին՝ Ահեղ դատաստանի ապշեցուցիչ տեսարանը:

 

📜 Զաքարյանների ժառանգությունը և հարակից շինությունները

Զաքարյանների իշխանության օրոք վանքի տարածքում կառուցվել են բազմաթիվ պատմական շինություններ.

  • Իվանե և Ավագ Զաքարյանների տապանատունը. Գլխավոր եկեղեցու արևմտյան պատին կից գտնվում է ուղղանկյուն հատակագծով գեղազարդ մի շինություն և զույգ երկթեք տանիքներով սրահ: Ըստ միջնադարյան պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ հենց այստեղ են թաղված պատմական մեծ ազդեցություն ունեցած Իվանե Զաքարյանն ու իր որդի Ավագը:
  • Միաբանության կացարանը. Եկեղեցու հյուսիսային կողմում պահպանվել են վանքի միաբանության երկհարկանի շենքի կապտավուն բազալտե պատերը, որի ծածկերը ժամանակին եղել են փայտաշեն:
  • Շրջակա հուշարձանները. Ախթալայի տարածքում հանդիպում են հիմնականում 13-րդ դարի այլ արժեքավոր կոթողներ ևս՝ Սուրբ Երրորդություն վանքը, Զույգ եկեղեցիները, Սուրբ Գևորգ եկեղեցին, մատուռներ ու նրբակերտ խաչքարեր:

🧐 Չնաշխարհիկ ավանդազրույցներ

Ախթալայի հարուստ անցյալը համեմված է համաշխարհային հնչեղություն ունեցող հետաքրքիր լեգենդներով.

  1. Ազատության արձանի գաղտնիքը. Ըստ տարածված ավանդության՝ Նյու Յորքի հռչակավոր Ազատության արձանի ձուլման համար անհրաժեշտ պղինձը ֆրանսիացիները տարել և օգտագործել են հենց Ախթալայի հանքերից:
  2. Աստվածընկալ Սուրբ Խաչ. Մեկ այլ քրիստոնեական ավանդության համաձայն՝ Ախթալայի վանքում երկար ժամանակ խնամքով պահվել և պաշտպանվել է համաքրիստոնեական մեծագույն սրբություններից մեկը՝ Աստվածընկալ Սուրբ Խաչը:

❈ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԵՐ

 Պատմական հիշատակումներ. Միջնադարյան հռչակավոր պատմիչներ Վարդան Արևելցին և Կիրակոս Գանձակեցին իրենց աշխատություններում այս համալիրը հիշատակում են Պղնձահանք անունով:

❈ Ռազմավարական դիրք. 10-12-րդ դարերի ամրոցը երեք կողմից պաշտպանված է անառիկ ձորերով, իսկ մուտքն ունի հզոր եռահարկ աշտարակ:

❈ Գիտական արժեք. Սուրբ Աստվածածին եկեղեցու 13-րդ դարի որմնանկարները բացառիկ աղբյուր են քաղկեդոնական եկեղեցու պատկերագրության ուսումնասիրության համար:

❈ Իշխանական տապանատուն. Այստեղ են հանգչում հայ-վրացական միջնադարյան պատմության ամենաազդեցիկ զորավարները՝ Իվանե և Ավագ Զաքարյանները:

 Մշակութային ներկայություն. Վանական համալիրը ոչ միայն հոգևոր կենտրոն է, այլև հայտնի կինոհարթակ, որտեղ կերտվել են Փարաջանովի կինոարվեստի գլուխգործոցները:

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Ամրոցի և վանական համալիրի մասին վկայում են պատմիչներ Վարդան Արևելցին, Կիրակոս Գանձակեցին, որոնք ամրոցը հիշատակում են Պղնձահանք անունով: Ուսումնասիրողները մանրամասն անդրադարձել են համալիրի ճարտարապետությանը,, վիմագրությանը և որմնանկարներին:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրությունը
Համալիրի գլխավոր` Ս. Աստվածածին եկեղեցին տեղադրված է ամրոցի տարածքի միջին մասում` երկայնական առանցքին ուղղահայաց: Գլխավոր եկեղեցու հարևանությամբ գտնվում է միանավ եկեղեցի, վանքի միաբանության կացարանի երկհարկանի շենքը:

Ճարտարապետություն
Ենթադրվում է, որ Ախթալայի ամրոցը հիմնել են Կյուրիկյանները՝ X դ., որոնք մինչև XII դ. վերջերը իշխում էին այս տարածքում: Այն Հայաստանի համեմատաբար լավ պահպանված ամրոցներից է, կառուցված կրաբետոնով շաղախված կոպտատաշ կապտավուն բազալտից, բնական միջավայրի հետ ներդաշնակության սկզբունքի կիրառումով: Ամրոցը երեք կողմից շրջապատված է ուղղաձիգ ժայռեղեն ձորերով, իսկ անցանելի տեղերն ամրացված են աշտարակավոր բերդապարիսպներով: Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է: Տպավորիչ է մուտքի արևելյան կողմի եռահարկ, հզոր աշտարակը:

Ախթալայի վանական համալիրի գլխավոր կառույցը Ս. Աստվածածին եկեղեցին է: Այն կառուցվել է մինչ Իվանե Զաքարյանի՝ այստեղ հաստատվելը, ով եկեղեցին ենթարկել է լուրջ ձևափոխումների` վերածելով այն ուղղափառ եկեղեցու: Ս. Աստվածածինը միջանկյալ
դիրք է գրավում եռանավ գմբեթավոր բազիլիկ և գմբեթավոր դահլիճ տիպերի մեջ: Ունեցել է քարե թմբուկով և վեղարով գմբեթ, որը չի պահպանվել (ըստ ավանդության` այն կործանել է Լենկթեմուրը` XIV դ. իր արշավանքների ժամանակ): Եկեղեցին աչքի է ընկնում բոլոր չորս ճակատների ուղղահայաց ռելիեֆային մեծ խաչերով, փորագրությամբ և քանդակներով երիզված լուսամուտներով, զարդաքանդակներով: Ներսից հարդարված է որմնանկարներով, որոնցից առանձնապես ուշագրավ են խորանի պատին պահպանված գահին նստած Աստվածամոր պատկերը, Սուրբ հաղորդություն, հյուսիսային պատի Հովհաննես-Կարապետ,
արևմտյան պատի Ահեղ դատաստանի թեմաներով որմնանկարները, մույթերի վրա և կամարատակերին մինչև գոտկատեղը և ամբողջ
հասակով արված սրբերի պատկերները: Աղոթասրահն ունի երք մուտք, որոնք ունեն շքեղ պարակալներ: Եկեղեցում վերանորոգման աշխատանքներ իրականցվել են 1970-ական թթ.: Վերջին տարիներին ևս եկեղեցին և շրջակայքը մաքրվել և բարեկարգվել է:

Զաքարյանների իշխանության օրոք այստեղ կառուցվել են այլ շինություններ և եկեղեցիներ ևս, որոնց մեջ առանձնանում է Ս.
Աստվածածնի արևմտյան պատին կից ուղղանկյուն հատակագծով գեղազարդ շինությունը (կառուցվել է մինչև 1227 թ.): Սրան կից կառուցվել է զույգ երկթեք տանիքներով ծածկված սրահը: Ըստ
Կիրակոս Գանձակեցու` Իվանեն և իր որդի Ավագը թաղված են
այստեղ: Գլխավոր եկեղեցու հյուսիսային պատին կից կա եկեղեցական արարողությունների համար անհրաժեշտ օժանդակ շինություն:

Վանքի հյուսիս-արևմտյան կողմում միայնակ կանգնած է երկթեք ծածկով միանավ եկեղեցի, որը ժամանակին ունեցել է կից կառույց: Պահպանվել են վանքի համար նախատեսված տնտեսական շինությունների մնացորդներ:

Ս. Աստվածածին եկեղեցու հյուսիսային կողմում գտնվել է վանքի միաբանության երկհարկանի շենքը, որից միայն պատերն են մնացել: Այն ուղղանկյուն, ընդարձակ դահլիճ է, որի համար որպես արևելյան պատ ծառայում է պարիսպը: Կառուցված է կոպտատաշ բազալտե քարերով, որի ծածկերը եղել են փայտաշեն:

Բացի այս, Ախթալայում և նրա շրջակայքում կան հիմնականում XIII դ. կառուցված այլ հուշարձաններ ևս (Ս. Երրորդություն վանք, Զույգ եկեղեցիներ, Ս. Գևորգ եկեղեցի, մատուռներ, խաչքարեր և ամրոցատիպ շինությունների մնացորդներ):

Ախթալայում են նկարահանվել նաև Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի որոշ հատվածներ:

🔨 Գտածոներ

Վանական համալիրի մաքրման և բարեկարգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են ճարտարապետական կառույցների տարբեր մանրամասներ, քանդակազարդ քարեր:

🌍 Նշանակությունը

Ս. Աստվածածին եկեղեցու որմնանկարները Բյուզանդիայից դուրս գտնվողների մեջ լավագույններից են և կարևոր նշանակություն ունեն քաղկեդոնիկ եկեղեցու պատկերագրության ուսումնասիրության համար:

📜 Ավանդազրույցներ

Ավանդազրույցներից մեկի համաձայն` Նյու Յորքի Ազատության արձանը ֆրանսիացիները ձուլել են Ախթալայի պղնձից:

Մեկ այլ ավանդույթի համաձայն Ախթալայում է պահվել
քրիստոնեական նշանավոր սրբություն համարվող Աստվածընկալ Սուրբ Խաչը:

📚 Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Վ. Հարությունյան 1992, Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, ‹‹Լույս››, 540էջ:
  2. Գ. Շախկյան 1986, Լոռի. Պատմության քարակերտ էջերը, Երևան,
    ‹‹Հայաստան››, 184 էջ:
  3. Л. Дурново 1979, Очерки изобразительного искусства средневековой Армении, Москва, Искусство, 331с.
  4. А. Лидов 2014, Росписи монастыря Ахтала. история, иконография, мастера, Москва, 528с.
  5. О. Халпахчьян 1971, Гражданское зодчество Армении, Москва, Изд. литературы по строительству, с. 246.

Հուշարձանների ցանկ
Լոռի N 5.5.1.1

📷 Լուսանկարներ

  1. Լուսանկարները Վանական համալիրի ընդհանուր հատակագիծը (Շախկյան 1986, էջ 130):
  2. Ս. Աստվածածին եկեղեցու հատակագիծը (Շախկյան 1986, էջ 131):
  3. Ամրոցի մուտքը 1946թ. (‹‹Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն›› ՊՈԱԿ-ի արխիվ):
  4. Ամրոցի մուտքը և աշտարակը (լուս. Դ. Միրիջանյան):
  5. Ամրոցի մուտքի արևելյան, եռահարկ աշտարակը (լուս. Դ. Միրիջանյան):
  6. Վանական համալիրի ընդհանուր տեսքը հյուսիսից (լուս. Դ. Միրիջանյան):
  7. Ս. Աստվածածին եկեղեցին հյուսիս-արևմուտքից (լուս. Դ. Միրիջանյան):
  8. Ս. Աստվածածին եկեղեցու արևելյան ճակատի հարդարումը (լուս. Դ. Միրիջանյան):
  9. Ս. Աստվածածին եկեղեցու հարավային ճակատի հարդարումը (լուս. Դ. Միրիջանյան):
  10. Եկեղեցու խորանի որմնանկարը (լուս. Դ. Միրիջանյան):
  11. Ս. Աստվածածին եկեղեցու որմնանկարներով զարդարված պատերից մեկը (լուս. Դ. Միրիջանյան):
  12. Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան պատին արված սրբերի պատկերները (լուս. Դ. Միրիջանյան):

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ